ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ֆեյքերի» դեմ օրենսդրական նախաձեռնությունը՝ խորհրդարանական լսումների առարկա 03/12/2014 13:26 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ մարտի 31-ին կանցկացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ:
Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, Ազգային ժողովի 6 խմբակցությունների ներկայացուցիչներ և անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը մարտի 4-ին խորհրդարանում շրջանառության մեջ են դրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որի նպատակը, մասնավորապես, կեղծ օգտատերերի` «ֆեյքերի», միջոցով վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվության տարածման դեմ պայքարն է:
Այս օրենսդրական նախաձեռնությունը, սակայն, ոչ միանշանակ է ընդունվել ԶԼՄ-երի և մեդիադաշտի փորձագետների կողմից և վերջին օրերին դարձել լայն քննարկման առարկա տարբեր հարթակներում:
Ըստ նախագծի համահեղինակ՝ ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանի, նախագծի վերաբերյալ առաջին իսկ պահից ստեղծվել է սխալ պատկերացում: «Այն ստացավ «ֆեյքերի դեմ» ոչ պաշտոնական անվանումը, որը, սակայն, ոչ մի աղերս չունի իրականության հետ: Խնդրում ենք, ուշադրությամբ կարդալ նախագծի դրույթները և կտեսնեք, որ ԶԼՄ-ի համար պատասխանատվություն սահմանող որևէ դրույթ այդ առումով չկա: Այդ պատասխանատվությունը նախատեսված է այսօր գործող օրենքում: Ուստի, այստեղից բխող բոլոր հարցադրումները չեն վերաբերում նախագծին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը՝ նշելով, որ հեղինակների մտադրությունների մասին ևս ստեղծվել է սխալ պատկերացում:
«Որևէ անձնական շահագրգռվածություն նախագծի համահեղինակներից և ոչ մեկը չունի: Պարզապես առկա էին որոշ մտահոգություններ, որոնք բազմաթիվ անգամներ հնչեցվել են, այդ թվում՝ նաև լրատվամիջոցների կողմից, և այժմ փորձ է արվում որոշ հստակեցումներ մտցնել: Վստահ եմ՝ որևէ մեկը չի առարկում, որ այս դաշտում առկա են որոշակի խնդիրներ, որոնք մտահոգում են շատերին: Այս օրինագիծը շատ լավ առիթ է խոսելու, մտահոգությունները բարձրաձայնելու և համատեղ լուծումներ որոնելու համար»,-նշել է Ա.Հովհաննիսյանը:
Ըստ նրա, նախագծի որևէ դրույթ չի հավակնում դոգմատիկ ճշմարտություն դառնալ, այլ պետք է դառնա քննարկման առարկա և կարող է լրամշակվել ԶԼՄ-ների հետ քննարկումների արդյունքում: Այդ իսկ պատճառով Արփինե Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս բոլոր շահագրգիռ անձանց մասնակցել լսումներին և ներկայացնել իրենց առաջարկությունները՝ տեղեկացնելով, որ լսումներին հրավիրվելու են նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«Այս պահին արդեն ստացվել են բազմաթիվ առաջարկություններ, որոնք նախագծի հեղինակների կողմից դարձել են և կդառնան քննարկման առարկա»,-ընդգծել է նախագծի համահեղինակը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից