Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

«Արմենալ» գործարանում թափոնների տեղադրման տեղամասի կառուցման նախագիծն անցավ լսումների առաջին փուլը 03/12/2014   15:35  |  Բնապահպանական իրավունք

 
Ալյումինե փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող «Ռուսալ» ընկերության կազմի մեջ մտնող «Արմենալ» գործարանում այսօր պաշտոնապես հասարակությանը ներկայացվեց արտադրական թափոնների տեղադրման տեղամասի կառուցման նախագիծը: 
 
Շուրջ 2 շաբաթ առաջ մամուլի ու բնապահպանների ուշադրության կենտրոնում հայտնված այս նախագիծն արդեն հասցրել է մի շարք բացասական գնահատականների արժանանալ:
 
Բանն այն է, որ ըստ վերլուծությունների՝ Երևանի հյուսիսային մասում՝ Հրազդան գետի բարձրադիր ձախ ափին, «Արմենալ» ընկերությունը պատրաստվում է պահեստավորել քիմիական վտանգավոր նյութերով հարուստ թափոններ, որոնք սպառնում են հայտնվել ոչ միայն հողի ու մթնոլորտի շերտերում, այլև արտահոսել Հրազդան գետ ու թունավորել մայրաքաղաքը սնուցող խմելու ջրի աղբյուրները:
 
Որքան էլ, որ տարօրինակ է, բայց այս վտանգավոր ու աղմկահարույց նախագծի ներկայացումն այսօր ակտիվ բնապահպաններից և ոչ մեկի չէր հետաքրքրել:
 
Գործարանի, բնապահպանության նախարարության ու նախագիծը մշակող «Էյ-Թի-Էմ-Էս Սալյուշընս» ՍՊԸ ներկայացուցիչները գրեթե առանց առարկությունների ընդունեցին ներկայացված ծրագրի նախնական տարերակը:
 
Իսկ քննարկմանը ներկա երկու բնապահպան կանայք, ըստ էության, ոչ մի բանով չառարկեցին ներկայացված նախագծի իրականացմանը:
 
Ծրագրի միայն մի կետի դեմ բացասական կարծիք հայտնեց Բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Արամ Սայադյանը, ով առաջարկեց վերանայել թափոնների որոշ տեսակներ բացօթյա եղանակով պահելու նախագծով առաջարկվող տարբերակը:
 
Խոսքը տեղամասերից մեկում բացօթյա եղանակով պահվելիք ալյումինի արտադրական թափոնների` վառարանների խարանի մասին է, որը, ըստ ԲՆ ներկայացուցչի, բացօթյա պահվելու դեպքում կարող է մթնոլորտ ներթափանցել:
 
«Չնայած նախագծում ներկայացված է, որ մթնոլորտային ոչ բարենպաստ պայմաններում կծածկվի, բայց մենք համարում ենք, որ դա ավելի նվազ արդյունավետ է, քան ծածկով փակելը` հնարավորինս այդ տարածքից փոշու և վնասակար գազերի արտանետումը կանխելու համար»,- ասաց Արամ Սայադյանը:
 
Բացի այդ, ըստ ԲՆ ներկայացուցչի, գործարանը գտնվում է բնակավայրին` Արաբկիր վարչական շրջանին չափազանց մոտ, ուստի՝ արտանետումները չկանխելու դեպքում դրանք հեշտությամբ կհասնեն բնակավայրին:
 
Ի դեպ, նշվեց, որ թափոնների տեղադրման տեղամասը կառուցվելու է բացառապես գործարանի տարածքում, հողի մակերևույթի վրա, ունենալու է ամուր, անթափանց հիմք, որի վրա թափոնները հավաքվելու են այնքան ժամանակ, մինչև որ կգտնվեն դրանք կամ վերամշակելու կամ վաճառելու տարբերակներ, և կամ էլ պետությունն ի վերջո կմշակի երկրի ամբողջ տարածքում առկա թափոնների չեզոքացման միասնական ծրագիր:
 
Իսկ մինչ ադ կառուցվող պահեստը նախատեսված է լինելու առաջիկա 10 տարվա արտադրական թափոնների հավաքման համար:
 
Ի դեպ, ինչպես ներկայացրեց նախագծի մշակման հեղինակ «Էյ-Թի-Էմ-Էս Սալյուշընս» ՍՊԸ ներկայացուցիչը, արտադրական թափոները բաժանվելու են ըստ վտանգավորության աստիճանի և պահվելու են 3 տարբեր պահեստարաններում` տեղամասերում:
 
Դրանցից ամենավտանգավորները՝ սնդիկային լամպեր, սնդիկային ջերմաչափեր, մարտկոցներ, նախատեսվում է կուտակել 2-րդ տեղամասում, որն, ըստ նախագծողների, լինելու է փակ պահեստարան, որից բացառվելու է վտանգավոր նյութերի արտահոսքը շրջական միջավայր:
 
Ի դեպ, բանախոսը չթաքցրեց, որ ներկայում գործարանի բոլոր արտադրական թափոնները` արտադրամասերի լուսավորության համար օգտագործվող նեոնային լամպերից ու սնդիկային ջերմաչափերից մինչև բանվորական արտահագուստ ու պոլիէթիլենային թաղանթներ, «տեղադրվում են դրանց համար չնախատեսված վայրերում՝ աղտոտելով շրջակա միջավայրը, ինչպես նաև՝ վտանգելով հասարակության և աշխատակիցների առողջությունը»:
 
«Փաստինֆո»-ի հարցին, թե եթե դրանք ներկայիս փոքր ծավալներով սպառնում են հանրության ու գործարանի աշխատակիցների առողջությանը, ավելի մեծ ծավալների դեպքում չի՞ ավելանա նաև դրանց ներկայացրած վտանգը, «Արմենալ»-ի մամուլի քարտուղար Ալեքսանդր Մելքումյանը պատասխանեց.
 
«Մեր նպատակը առավել ժամանակակից ու անվտանգ պայմաններ ապահովելն է: Որպես «Ռուսալ» խմբի անդամ՝ մենք ձգտում ենք հասնել այն միջազգայն չափանիշներին, որոնք որդեգրվել են այդ ընկերության կոմից»:
 
Ինչ վերաբերում է վտանգավոր թափոնների տեղադրման նոր տեղամասի կառուցմանը, ապա, ծրագրի ջատագովների խոսքով, այն մեկ քայլ առաջ է այսօր ՀՀ-ում գործող չափանիշներից և կարող է լավ օրինակ ծառայել նաև այլ գործարանների համար:
 
«Արմենալ» գործարանի արտադրական թափոնների տեղադրման տեղամասի կառուցման նախագիծի հասարակական լսումների մեկնարկն այսպիսով տրվեց: Առջևում հասարակական լսումների ևս մի փուլ կա, որից հետո ծրագրի իրականացումն արդեն անշրջելի կլինի:
 

Հեղինակ՝ Նելլի Դանիելյան 
 
 
 

Արխիվ

[]