Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

«Արմենալ» գործարանում թափոնների տեղադրման տեղամասի կառուցման նախագիծն անցավ լսումների առաջին փուլը 03/12/2014   15:35  |  Բնապահպանական իրավունք

 
Ալյումինե փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող «Ռուսալ» ընկերության կազմի մեջ մտնող «Արմենալ» գործարանում այսօր պաշտոնապես հասարակությանը ներկայացվեց արտադրական թափոնների տեղադրման տեղամասի կառուցման նախագիծը: 
 
Շուրջ 2 շաբաթ առաջ մամուլի ու բնապահպանների ուշադրության կենտրոնում հայտնված այս նախագիծն արդեն հասցրել է մի շարք բացասական գնահատականների արժանանալ:
 
Բանն այն է, որ ըստ վերլուծությունների՝ Երևանի հյուսիսային մասում՝ Հրազդան գետի բարձրադիր ձախ ափին, «Արմենալ» ընկերությունը պատրաստվում է պահեստավորել քիմիական վտանգավոր նյութերով հարուստ թափոններ, որոնք սպառնում են հայտնվել ոչ միայն հողի ու մթնոլորտի շերտերում, այլև արտահոսել Հրազդան գետ ու թունավորել մայրաքաղաքը սնուցող խմելու ջրի աղբյուրները:
 
Որքան էլ, որ տարօրինակ է, բայց այս վտանգավոր ու աղմկահարույց նախագծի ներկայացումն այսօր ակտիվ բնապահպաններից և ոչ մեկի չէր հետաքրքրել:
 
Գործարանի, բնապահպանության նախարարության ու նախագիծը մշակող «Էյ-Թի-Էմ-Էս Սալյուշընս» ՍՊԸ ներկայացուցիչները գրեթե առանց առարկությունների ընդունեցին ներկայացված ծրագրի նախնական տարերակը:
 
Իսկ քննարկմանը ներկա երկու բնապահպան կանայք, ըստ էության, ոչ մի բանով չառարկեցին ներկայացված նախագծի իրականացմանը:
 
Ծրագրի միայն մի կետի դեմ բացասական կարծիք հայտնեց Բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Արամ Սայադյանը, ով առաջարկեց վերանայել թափոնների որոշ տեսակներ բացօթյա եղանակով պահելու նախագծով առաջարկվող տարբերակը:
 
Խոսքը տեղամասերից մեկում բացօթյա եղանակով պահվելիք ալյումինի արտադրական թափոնների` վառարանների խարանի մասին է, որը, ըստ ԲՆ ներկայացուցչի, բացօթյա պահվելու դեպքում կարող է մթնոլորտ ներթափանցել:
 
«Չնայած նախագծում ներկայացված է, որ մթնոլորտային ոչ բարենպաստ պայմաններում կծածկվի, բայց մենք համարում ենք, որ դա ավելի նվազ արդյունավետ է, քան ծածկով փակելը` հնարավորինս այդ տարածքից փոշու և վնասակար գազերի արտանետումը կանխելու համար»,- ասաց Արամ Սայադյանը:
 
Բացի այդ, ըստ ԲՆ ներկայացուցչի, գործարանը գտնվում է բնակավայրին` Արաբկիր վարչական շրջանին չափազանց մոտ, ուստի՝ արտանետումները չկանխելու դեպքում դրանք հեշտությամբ կհասնեն բնակավայրին:
 
Ի դեպ, նշվեց, որ թափոնների տեղադրման տեղամասը կառուցվելու է բացառապես գործարանի տարածքում, հողի մակերևույթի վրա, ունենալու է ամուր, անթափանց հիմք, որի վրա թափոնները հավաքվելու են այնքան ժամանակ, մինչև որ կգտնվեն դրանք կամ վերամշակելու կամ վաճառելու տարբերակներ, և կամ էլ պետությունն ի վերջո կմշակի երկրի ամբողջ տարածքում առկա թափոնների չեզոքացման միասնական ծրագիր:
 
Իսկ մինչ ադ կառուցվող պահեստը նախատեսված է լինելու առաջիկա 10 տարվա արտադրական թափոնների հավաքման համար:
 
Ի դեպ, ինչպես ներկայացրեց նախագծի մշակման հեղինակ «Էյ-Թի-Էմ-Էս Սալյուշընս» ՍՊԸ ներկայացուցիչը, արտադրական թափոները բաժանվելու են ըստ վտանգավորության աստիճանի և պահվելու են 3 տարբեր պահեստարաններում` տեղամասերում:
 
Դրանցից ամենավտանգավորները՝ սնդիկային լամպեր, սնդիկային ջերմաչափեր, մարտկոցներ, նախատեսվում է կուտակել 2-րդ տեղամասում, որն, ըստ նախագծողների, լինելու է փակ պահեստարան, որից բացառվելու է վտանգավոր նյութերի արտահոսքը շրջական միջավայր:
 
Ի դեպ, բանախոսը չթաքցրեց, որ ներկայում գործարանի բոլոր արտադրական թափոնները` արտադրամասերի լուսավորության համար օգտագործվող նեոնային լամպերից ու սնդիկային ջերմաչափերից մինչև բանվորական արտահագուստ ու պոլիէթիլենային թաղանթներ, «տեղադրվում են դրանց համար չնախատեսված վայրերում՝ աղտոտելով շրջակա միջավայրը, ինչպես նաև՝ վտանգելով հասարակության և աշխատակիցների առողջությունը»:
 
«Փաստինֆո»-ի հարցին, թե եթե դրանք ներկայիս փոքր ծավալներով սպառնում են հանրության ու գործարանի աշխատակիցների առողջությանը, ավելի մեծ ծավալների դեպքում չի՞ ավելանա նաև դրանց ներկայացրած վտանգը, «Արմենալ»-ի մամուլի քարտուղար Ալեքսանդր Մելքումյանը պատասխանեց.
 
«Մեր նպատակը առավել ժամանակակից ու անվտանգ պայմաններ ապահովելն է: Որպես «Ռուսալ» խմբի անդամ՝ մենք ձգտում ենք հասնել այն միջազգայն չափանիշներին, որոնք որդեգրվել են այդ ընկերության կոմից»:
 
Ինչ վերաբերում է վտանգավոր թափոնների տեղադրման նոր տեղամասի կառուցմանը, ապա, ծրագրի ջատագովների խոսքով, այն մեկ քայլ առաջ է այսօր ՀՀ-ում գործող չափանիշներից և կարող է լավ օրինակ ծառայել նաև այլ գործարանների համար:
 
«Արմենալ» գործարանի արտադրական թափոնների տեղադրման տեղամասի կառուցման նախագիծի հասարակական լսումների մեկնարկն այսպիսով տրվեց: Առջևում հասարակական լսումների ևս մի փուլ կա, որից հետո ծրագրի իրականացումն արդեն անշրջելի կլինի:
 

Հեղինակ՝ Նելլի Դանիելյան 
 
 
 

Արխիվ

[]