Թեմաներ
Չորեքշաբթի 11 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/26/2024   23:58 Իսրայելը հաստատել է Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը 11/26/2024   23:45 Բժիշկը նախազգուշացրել է պանրի վնասակարության մասին 11/26/2024   23:32 Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան 11/26/2024   23:24 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/26/2024   23:00 Պենտագոնը պաշտոնապես հաստատել է՝ Կիևին Ռուսաստանի խորքերը հարվածելու թույլտվությունը 11/26/2024   22:44 Բժիշկը խորհուրդներ է տվել ձմռանը քրոնիկ ցավը նվազեցնելու համար 11/26/2024   22:33 Նեթանյահուն հաստատման կներկայացնի Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը 11/26/2024   22:23 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 11/26/2024   22:14 Նիկոլ Փաշինյանը որոշել է Գյումրիում նախնական ընտրություն անցկացնել. հայտնի են օրերը 11/26/2024   22:07 Բեյրութում ՑԱԽԱԼ-ի հարվածի զոհերի թիվը հասել է 10-ի 11/26/2024   21:56 Ուկրաինային կարող են դրդել մի քանի ամսվա ընթացքում բանակցել ՌԴ-ի հետ․ Washington Post 11/26/2024   21:44 Քյարամյանին աշխատանքից ազատում է, գլխավոր դատախազին՝ ոչ, նրան հսկում է դատախազը. բանակում սպանությունները դարձնում են ինքնասպանություններ, այդպես քննում, գործերը դատարան ուղարկում. իրավապաշտպան 11/26/2024   21:26 Խաղարկությունը այս իշխանության տնտեսական «բրենդն է» 11/26/2024   21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում 11/26/2024   21:17 Հայտնի է Արմավիրի նոր մարզպետի անունը 11/26/2024   20:52 Օդային տագնապ Է հայտարարվել Ուկրաինայի ողջ տարածքում 11/26/2024   20:43 Իսրայելական ինքնաթիռները Բեյրութի վրա ինտենսիվ թռիչքներ են իրականացնում 11/26/2024   20:36 Նախընտրական քարոզարշավի նախաբանի մեջ ենք, որտեղ բոլորը «զոհվել են» Ն. Փաշինյանի համար, համաձայն են մատաղացուի կարգավիճակի հետ. Վարդանյան (տեսանյութ) 11/26/2024   20:22 Դիլիջանի ոլորաններում մառախուղ է․ Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում 11/26/2024   20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել 11/26/2024   20:15 Ինչու է դոլարն ու եվրոն սկսել արժևորվել. Տնտեսագետի պարզաբանումը 11/26/2024   20:05 Վերին Լարսի անցակետում 600 հայկական բեռնատար կա կուտակված 11/26/2024   19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին 11/26/2024   19:44 Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանում բրիտանացի մի շարք պաշտոնյաների դեմ 11/26/2024   19:37 «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան 11/26/2024   19:31 Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա 11/26/2024   19:19 Բրիտանիայում ամերիկյան ավիաբազաների վերևում անօդաչու թռչող սարքեր են նկատել 11/26/2024   19:10 Լարսը փակվեց նաև մարդատարների համար 11/26/2024   18:54 ՆԳՆ ոստիկանության պետը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր (տեսանյութ) 11/26/2024   18:42 Հայաստանի համար ՀԱՊԿ-ի «դռները բաց են». Ուշակով 11/26/2024   18:36 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ եկեղեցականներին 11/26/2024   18:33 ՔՊ-ական պատգամավորը հայտարարել է իր նկատմամբ ճնշումների մասին. Դատախազությունը լռում է 11/26/2024   18:30 Չափազանց կարևոր է, որ դպրոցականներին հետաքրքրում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը։ Իրավունքի վերաբերյալ պատշաճ տեղեկացվածությունն օգնում է ձևավորել հանդուրժող ու ոչ խտրական միջավայր. ՄԻՊ 11/26/2024   18:22 Հայաստանը չի մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին. Ուշակով 11/26/2024   18:08 Տղամարդը հորինված խաբեբաներից խույս տալով՝ իրական խաբեբաներին է փոխանցել 16 մլն ռուբլի գումար 11/26/2024   18:05 Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է 11/26/2024   17:59 ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային 11/26/2024   17:56 Ինչ են հայտարարագրել ՊԵԿ ապագա նախագահն ու նրա կինը. Վերջինս ավելի հարուստ է 11/26/2024   17:52 ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի վերջին մեկ տարվա ձեռքբերումները 11/26/2024   17:39 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Չիլիի ափերի մոտ 11/26/2024   17:21 ՍԴ-ն որոշեց ՝ 102 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը 11/26/2024   17:03 Բրիտանացի դիվանագետին կվտարեն Ռուսաստանից լրտեսության համար 11/26/2024   17:03 Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. հանգամանքները պարզվում են (տեսանյութ) 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/26/2024   16:54 Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Անջեյ Դուդայի հանդիպումը 11/26/2024   16:52 Դատավոր Նարեկ Բադալյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է՝ 41 քրեական գործերով դատական ակտն ուշացումով կողմերին տրամադրելու համար․ հաղորդումը ներկայացրել է Դատական դեպարտամենտի ղեկավարը 11/26/2024   16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան 11/26/2024   16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում 11/26/2024   16:40 Նոր նշանակում՝ Փաշինյանի ստորագրմամբ 11/26/2024   16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
11/26/2024   23:24 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/26/2024   19:37 «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/26/2024   16:23 Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին 11/26/2024   08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»

Սյունիքի աղմկահարույց գործով փոխվել է ամբաստանյալի խափանման միջոցը 03/08/2014   13:07  |  Քրեական խրոնիկոն

 
Սյունիքում մի շարք պաշտոնատար անձանց  նկատմամբ քրեական հետապնդման համար պատճառ  հանդիսացած  Գրիգոր Պապյանի  սպանության  մայր գործի շրջանակում ամբաստանյալ Ջորջ Հակոբի Թոսունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է  և նրա նկատմամբ խափանման միջոց  է կիրառվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:  Դատարանն այսպիսով բավարարել է  պաշտպան Վահագն Մանուկյանի միջնորդությունը: 
 
Գրիգոր Պապյանի սպանության փաստի առթիվ  հարուցված նոր ի հայտ եկած հանգամանքներով քննվող գործից առանձնացվել է Վիլեն Գրիգորյանի, Գևորգ Հակոբյանի, Ջորջ Թոսունյանի և Կարապետ Թոսունյանի վերաբերյալ մասն ու ուղարկվել  Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: 
 
Այդ գործի շրջանակում  Ջորջ Թոսունյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ  հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կան կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն: 
 
Դատական նիստի ընթացքում ամբաստանյալ Ջորջ Թոսունյանի շահերի պաշտպան Վահագն Մանուկյանը միջնորդություն է ներկայացրել դատարան` իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը զորամասի հրամանատարության հսկողությանը հանձնելով փոխարինելու մասին:
 
Պաշտպանը նշել է, որ Ջ.Թոսունյանը գտնվում է ժամկետային զինծառայության մեջ` կատարելով իր պարտքը հայրենիքի նկատմամբ, ունի մշտական բնակության վայր, դատված չէ, նրա անձը արատավորված չէ, օրինապահ քաղաքացի է, ընտանիքի հոգատար զավակ, եղբայրը և հայրը գտնվում են կալանքի տակ, մայրն ունի առողջական խնդիրներ: 
 
Պաշտպանը,  բացի այդ, նշել է, որ իր պաշտպանյալը շուրջ մեկ տարի երկու ամիս գտնվում է կալանքի տակ, նրան մեղսագրվող արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, որի համար նախատեսված ազատազրկման ձևով պատժատեսակը հինգ տարի է: Մինչդեռ հարցաքննվել են վկաների զգալի մասը և նման պայմաններում գտնվելով ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարության հսկողության տակ՝  քիչ է ռիսկայնությունը, որ նա հնարավորություն կունենա խոչընդոտել դատական քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով: 
 
Բացի այդ. 2013թ. հոկտեմբերի 03-ին ՀՀ ԱԺ կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին»  որոշումը և ամբաստանյալ Ջ.Թոսունյանի նկատմամբ որոշակի պատիժ նշանակելու դեպքում այն կիրառելու սահմանափակումներ չկան:
 
Դատախազ Ա.Հակոբյանը չի առարկել միջնորդության դեմ՝ նշելով, որ միջնորդությունը հիմնավոր է և պատճառաբանված, այն ենթակա է բավարարման:
 
Պաշտպան Վ.Մանուկյանի միջնորդությունը քննարկելիս դատարանը, մասնավորապես, հաշվի է առել այն հանգամանքը, որ դատակոչված անձանց զգալի մասը, որոնք գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ կարող են հայտնել, արդեն իսկ հարցաքննվել են, իսկ չհարցաքննված վկաները, համաձայն քրեական գործում առկա նյութերի, մինչդատական վարույթում էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ տեղեկություն չեն հայտնել: 
 
Նշենք, որ հիշյալ սպանության գործի քննության ընթացքում մի շարք պաշտոնատար անձանց գործողություններում ի հայտ են եկել հանցագործությունների հատկանիշներ:
 
Այսպես,  ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գագիկ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը՝ երկու դրվագով, ՀՀ ոստիկանության ՔԳՎ Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչ Արման Ենգոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով, 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես ծանր հանցագործության գործով ապացույցներ կեղծելը, 336-րդ հոդվածի 1-ին մասով՝ ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը:
 
Իսկ ՀՀ դատախազության Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Էդիկ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ երեք դրվագով, 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես ծանր հանցագործության գործով ապացույցներ կեղծելուն օժանդակելը, 336-րդ հոդվածի 1-ին մասով:  
 
Ըստ մեղադրանքի՝ նրանք Քաջարան քաղաքի բնակիչ Հակոբ Թոսունյանի օժանդակությամբ, առանձնապես ծանր հանցագործության` Գրիգոր Պապյանի սպանության վերաբերյալ քրեական գործով կեղծել են ապացույց:
 
Կեղծիքներն ի հայտ են եկել Գրիգոր Պապյանի սպանության, մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու և վկային սուտ ցուցմունք տալուն հարկադրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 340-րդ  հոդվածի 2-րդ մասով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում:  
 
Պաշտոնատար անձինք, ըստ մեղադրանքի, «խմբային շահերից և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքը, պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործել են ծառայության շահերին հակառակ և չեն  կատարել ծառայողական պարտականությունները, որով  էական վնաս են  պատճառել անձանց իրավունքներին և պետության օրինական շահերին»:
 
Նշենք, որ երեք նախկին պաշտոնյաների վերաբերյալ գործը դատարան էր ուղարկվել առանձին, ինչը վարույթ ընդունելով՝ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դ.Գրիգորյանը որոշում է կայացրել նաեւ հիշյալ երեք պաշտոնատար անձանց դեմ գործը և Հակոբ  Թոսունյանի դեմ գործը (նա  մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով) մեկ վարույթում միավորելու մասին:
 
Ըստ դատարանի՝ ամբաստանյալներ Հակոբ  Թոսունյանը, Գագիկ Դանիելյանը, Արման Ենգոյանը, Էդիկ Հովսեփյանը մեղադրվում են նույն հանցագործության կատարմանը մասնակցելու մեջ: Ուստի՝ նշված քրեական գործերի լրիվությունը, ամբողջականությունը և օբյեկտիվությունն ապահովելու համար անհրաժեշտ է երկու գործերը միավորել մեկ վարույթում:

 
 

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]