Թեմաներ
Ուրբաթ 01 / 24 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/24/2025   22:22 Պաշտոնյաների ուղեղում որքան նիհիլիզմ լինի, որ միգրացիոն ծառայությունը միացնի ՕՎԻՐ-ին․ Քոչարյան 01/24/2025   22:11 Թրամփը Կանադային հարկային մեղմացում է խոստացել, եթե վերջինս մտնի ԱՄՆ-ի կազմի մեջ 01/24/2025   21:59 Պուտինը Տիգրան Քեոսայանին վաստակավոր արտիստի պատվավոր կոչում է շնորհել 01/24/2025   21:49 Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր 01/24/2025   21:37 Թուրքիայում կալանավորել են հյուրանոցի տիրոջը, որտեղ հրդեհի հետևանքով 78 մարդ Է զոհվել 01/24/2025   21:21 Հոռոմի խաչմերուկում բախվել են «Toyota Land Cruiser»-ն և «Nissan Rogue»-ը․ վիրավորների մեջ է ԿԸՀ նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի եղբայրը 01/24/2025   21:12 Թրամփը նշել Է Ուկրաինայի հակամարտության լուծման խոչընդոտը 01/24/2025   20:59 Գինեկոլոգը նշել է 40 տարեկանից հետո կանանց առողջության համար նախատեսված 5 վիտամինները 01/24/2025   20:46 Հուսով եմ, որ մի օր կհաշվենք ու կգնահատենք այն հսկայական ռեսուրսները, որն այս իշխանությունը վատնում է մասկիշոուներից մինչև «դատական ատյաններում» իրականացվող ֆարսը. Տիգրան Աբրահամյան 01/24/2025   20:31 ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին 01/24/2025   20:19 Փաշինյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ 01/24/2025   20:06 Նվեր Ծառուկյանը գործուղման է, կվերադառնա ու կմասնակցի քննությանը. փաստաբան 01/24/2025   19:56 «Հոգեբանական խնդիր ունե՞ք», «Ոչ», «Վստա՞հ եք»․ Լևոն Քոչարյանի գործով Ասատուրովը բարձրացրեց տուժող ոստիկանի նկատմամբ փորձաքննություն նշանակելու հարց 01/24/2025   19:53 Իրավիճակը՝ Լարսում 01/24/2025   19:43 15 տարի առաջ ու հիմա ոչ տրանսպորտն է նույնը, ոչ քաղաքը, ոչ էլ 100 դրամը. Ալեն Սիմոնյանը՝ տրանսպորտի թանկացման մասին 01/24/2025   19:29 Երևանի կենտրոնում բախվել են «iCar» մակնիշի էլեկտրամոբիլը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել հետիոտնային անցման վրա 01/24/2025   19:19 Ռուսաստանի ԱԳՆ-ում մեկնաբանել են Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերությունները 01/24/2025   19:11 Իսրայելը կհետաձգի Լիբանանից զորքերի դուրսբերումը 01/24/2025   18:54 Իրանը բողոքի նոտա է հղել Ադրբեջանին. այդ երկրի դեսպանը կանչվել է ԱԳՆ 01/24/2025   18:50 Ազատի զինվորական կացարանի հրդեհից առաջ, 1 տարվա ընթացքում, հրդեհի մոտ 30 դեպք է եղել, զինծառայողներին հաջողվել է դուրս գալ, այս դեպքն անհասկանալի է․ վկան դեպքի վայրում սև խոռոչ է տեսել 01/24/2025   18:45 Մոսկվան Կիևին է փոխանցել 757 զինծառայողի մարմին 01/24/2025   18:31 Գևորգ Ալթունյանի և մյուսների վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան 01/24/2025   18:08 Խոշոր հրդեհ է բռնկվել Ստամբուլում (տեսանյութ) 01/24/2025   18:05 Թալինի, Արթիկի և Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում 01/24/2025   17:53 Նար-Դոսի փողոցում «ԲՄՎ»-ով «դրիֆթ» կատարած վարորդը ձերբակալվել է (տեսանյութ) 01/24/2025   17:47 Քաղաքական և հանրային գործիչների կողմից ատելության խոսքի կիրառումը մտահոգիչ է. Մանասյան 01/24/2025   17:35 Հայաստանը 12 երկրների շարքում է, որտեղ պատերազմ է սպասվում առաջիկա երկու տարում. GRPS 01/24/2025   17:21 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին 01/24/2025   17:19 Տղամարդը «ՆՈԱ» ֆուտբոլի ակադեմիայի տարածքից վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 01/24/2025   17:00 Լեւոն Քոչարյանի գործով «տուժած» ոստիկանը դատարանում խոստովանեց՝ ինքը ֆիզիկական ուժ գործադրող է, բանակցություններ վարելու վերապատրաստում չի անցել (տեսանյութ) 01/24/2025   16:43 15 զինվորի մահվան գործով Եղիշե Հակոբյանն ահազանգում է՝ իր իրավունքները չեն պաշտպանվում, նա փակ հանդիպում կունենա տուժողների փաստաբանի հետ․ լարված իրավիճակ՝ դատարանում 01/24/2025   16:27 Թբիլիսիի հասարակական տրանսպորտում ուղեվարձի վճարման ապարատներն «անցել են» ցուցարարների կողմը 01/24/2025   16:23 Բռնություն գործադրած ոստիկանը դարձել է տուժող. շարունակվում է Լեւոն Քոչարյանի գործով նիստը. ուղիղ միացում 01/24/2025   16:21 Մեկնարկում են բուհի ընդունելության 2025 թվականի ձմեռային քննությունները. ԳԹԿ 01/24/2025   16:19 Ինչպես պետք է ներկայացնել եկամուտների հայտարարագիր․ քայլերի հաջորդականությունը 01/24/2025   16:07 Խաղատանը զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության մասնակիցների վերաբերյալ գործը դատախազը հանձնել է դատարան 01/24/2025   15:55 Հասկացա, որ ռուսական կողմն ըմբռնումով է մոտեցել ու անգամ հավանություն տվել.Գևորգյանը՝ Հովհաննիսյանին 01/24/2025   15:35 Ստամբուլում ուղևորատար ավտոբուս է շրջվել. կան զոհեր 01/24/2025   15:23 Եթե դա վաշխառուական մոտեցում է, ուրեմն իմացեք, որ դա ամրագրված է ԵՄ-ի հիմնադիր փաստաթղթերում. Եղոյանը՝ Խզմալյանին (տեսանյութ) 01/24/2025   15:22 ՀՀ քաղաքացիները ե՞րբ կկարողանան առանց վիզաների շրջագայել. հարց փոխարտգործնախարարին 01/24/2025   15:15 Կոճոռ թաղամասի բնակիչները շատ դժվարին վիճակում են, փայտե կացարանները հերթով քանդվում են, պատերն անջատվում են. Մելքոնյան 01/24/2025   14:58 Ստամբուլում գործող մասնավոր հայկական վարժարանի վրա զինված հարձակում է տեղի ունեցել 01/24/2025   14:45 Եվրոպայում ընդլայնման գործընթացը կանգ է առել.Արմեն Գևորգյանը մեջբերեց եվրոպացի պատգամավորի կարծիքը 01/24/2025   14:34 AZAL ինքնաթիռի վթարի հետաքննության նախնական արդյունքները կհրապարակվեն հաջորդ շաբաթ 01/24/2025   14:20 Ամեն երկիր պետք է ի վիճակի լինի վերահսկել իր սահմանը. ԱԳ փոխնախարարը՝ ռուս սահմանապահների՝ հայ-թուրքական ու հայ-իրանական սահմանից դուրս բերման մասին 01/24/2025   14:16 ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը կժամանի Հայաստան 01/24/2025   14:10 Ինչ կլինի այս կամ այն փուլում՝ թողնենք ապագային. ԱԳ փոխնախարարը՝ ԵՄ և ԵԱՏՄ անհամատեղելիության մասին 01/24/2025   13:53 Երկրաշարժ՝ Վրաստանի Սամցխե-Ջավախքի մարզում 01/24/2025   13:32 Նոր նշանակում Քննչական կոմիտեում 01/24/2025   13:22 Աբովյան քաղաքում բախվել են 2 «Toyota»-ներն ու «Hyundai Elantra»-ն. վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ գազոնում. կան վիրավորներ. shamshyan.com
01/23/2025   18:58 Ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի թալանված աներձագը. հափշտակված ոսկյա զարդերը հայտարարագրված չեն եղել 01/24/2025   17:35 Հայաստանը 12 երկրների շարքում է, որտեղ պատերազմ է սպասվում առաջիկա երկու տարում. GRPS 01/23/2025   16:00 Մեր սիրելի վարչապետը առանց ձեզ էլ մեզ կընդուներ, ես դժգոհ չեմ, եկել եմ աչքդ հանեմ. բողոքի ակցիայի մասնակիցը՝ լրագրողին 01/23/2025   20:58 Ադրբեջանը մոտեցել է Իրանի կարմիր գծերին և որոշակիորեն նաև, Ռուսաստանի կարմիր գծերին. Բադալյան (տեսանյութ) 01/24/2025   16:43 15 զինվորի մահվան գործով Եղիշե Հակոբյանն ահազանգում է՝ իր իրավունքները չեն պաշտպանվում, նա փակ հանդիպում կունենա տուժողների փաստաբանի հետ․ լարված իրավիճակ՝ դատարանում 01/23/2025   12:51 Սեյրան Օհանյանի մեղադրանքը վերաորակվեց, դատախազը հրապարակեց մեղադրանքի որոշումը 01/23/2025   14:44 Փաշինյանը հիմա էլ հրապարակել է կադրեր Դավոսում իր ու կնոջ հյուրանոցային համարից. տեսանյութ 01/23/2025   20:49 Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան 01/23/2025   08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ» 01/23/2025   10:45 Դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նկատողություն հայտարարեց 01/24/2025   20:59 Գինեկոլոգը նշել է 40 տարեկանից հետո կանանց առողջության համար նախատեսված 5 վիտամինները 01/23/2025   20:35 «Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց» . ՔՊ-ն ԱԺ ամբիոնից կեղծ թեզեր է գեներացնում 01/23/2025   08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ» 01/23/2025   19:56 ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան 01/23/2025   13:26 Մարդ կա գալիս, ասումա՝ տղայիս եմ նշանում, էսքան պակաս ա, մարդու դրության մեջ մտնում, տալիս ենք, բայց դրանից հարկվում ենք, չէ՞. ոսկու շուկայի աշխատակից 01/23/2025   18:44 Գառնիում կնոջ շիրմաքար են կոտրել. կասկածյալը որդին է. shamshyan.com 01/23/2025   15:31 Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ն արձանագրել է՝ Կարեն Անդրեասյանը չէր կարող մասնակցել գործի քննությանը 01/23/2025   22:28 Հրազենային վնասվածքից ադրբեջանցի զինծառայող է մահացել 01/23/2025   19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ 01/23/2025   18:25 Զախարովային հարցրել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Բաքվում սկսված շինծու դատավարության մասին (տեսանյութ)

Մանկաբույժների դեմ գործով ցուցմունք տվեց մահացած երեխայի մայրը 03/07/2014   20:56  |  Քրեական խրոնիկոն

 
Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Արաբկիր բժշկական համալիրի մանկաբույժների գործով հարցաքննվեց մահացած երեխայի մայրը՝ Աշխեն Բաբայանը, ով նշեց, որ իր համար շատ ծանր է այդ ամենը նորից վերհիշել և ներկայացնել:
 
Նշենք, որ մահացած երեխայի հայրը և մայրը պնդեցին իրենց նախաքննական ցուցմունքները` նշելով, որ այն ժամանակ դեպքից շատ չէր անցել և որ ավելի լավ են հիշել դեպքի մանրամասները:
 
Նախ նշենք, որ տուժողի իրավահաջորդ ճանաչված մահացած երեխայի հայրն իր ցուցմունքում նշեց, որ հունվարի 1-ին ինքը քույրերից մեկից լսել է, որ արյան անալիզների պատասխաններով՝ երեխայի լեյկոցիտները ցածր են եղել, սակայն ինքը չի իմացել, թե դա ինչ է և խոսքն ինչի մասին է, իսկ երեխայի մահից հետո՝ այս 1 տարվա ընթացքում, հասկացել է, որ դա կարևոր հանգամանք է:
 
Ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանի հարցին, թե տուժողի իրավահաջորդն այդ մասին ասել է նախաքննական փուլում, երեխայի հայրը պատասխանեց, որ երեխայի մահից հետո է պարզել լեյկոցիտների կարևորության մասին:
 
Նշենք նաև որ տուժողի իրավահաջորդը դատարանում հայտարարեց, որ հունվարի 1-ին երեխայի ջերմությունն իջեցնելու համար պարբերաբար դեղորայք է տրվել և որ դեղորայքի ազդեցությունը թողնելուց հետո նորից բարձրացել է ջերմությունը:
 
Պաշտպան Երեմ Սարգսյանը, էական հակասություն տեսնելով նրա նախաքննական և դատաքննական ցուցմունքում, միջնորդեց հրապարակել նախաքննական մարմնին տված ցուցմունքի այդ հատվածը:
 
Ըստ տուժողի իրավահաջորդի նախաքննական ցուցմունքի՝ նշված օրը 2-3 անգամ են ջերմիջեցնող տվել երեխային: Մահացած երեխայի հայրը նշեց, որ դեպքից բավական ժամանակ է անցել և որ այն ժամանակ ավելի թարմ է եղել հիշողությունը:
 
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցն էլ հայտարարեց, որ ըստ իրեն՝ էական հակասություն չկա:
 
Մահացած երեխայի մոր՝ վկա Աշխեն Բաբայանի խոսքով՝ 2012թ. դեկտեմբերի 30-ին երեխան ջերմել է, գրիպոզ վիճակ է եղել, ինքը ջերմիջեցնող է տվել, սակայն դեղորայքի ազդեցությունը թողնելուց հետո էլի ջերմությունը բարձրացել է: Հաջորդ օրը նորից շարունակվել է այդ վիճակը. երեխան փսխել է, ոչինչ չի ցանկացել ուտել, և երբ երեխայի մոտ դող է սկսվել, ինքը խուճապի է մատնվել, քանի որ բացի Լիայից՝ ևս 3 երեխա է ունի և այդպիսի բան չի տեսել երբևէ:
 
Ըստ վկայի ցուցմունքի՝ այդ օրը երեխան լեզուն կծել է ու բերանից սկսել է արյուն հոսել; Ծնողներն անհանգստացած անմիջապես շտապ օգնություն են կանչել և երեխային իրենց իսկ ցանկությամբ տեղափոխել են Արաբկիր բժշկական համալիր:
 
Երեխայի մայրը նշեց, որ այդ օրը հիվանդանոցում մանկաբույժ Լիլիթ Վարդանյանն է հերթապահել և երեխայի թոքերը լսելով՝ ծնողներին վստահեցրել է, որ թոքերը մաքուր են և որ կոկորդն է կարմրած. վիրուսային ֆոն է, սակայն ըստ մանկաբույժի՝ կոկորդին ձեռք տալ չէր կարելի, նշանակված կաթիլայինների միջոցով կմաքրվեր:
 
Տեղափոխելով հիվանդասենյակ՝ երեխային կաթիլային են միացրել, ջերմությունը՝ իջեցրել:
 
Հաջորդ օրն առավոտյան մանկաբույժ ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանը մոտեցել է երեխայի մորը, հարցրել նրա վիճակի մասին:
 
Ի դեպ վկան նշեց, որ հիվանդանոց ընդունվելու օրը երեխայից արյան անալիզ են վերցրել, մեզի և կղանքի անալիզ չեն վերցրել՝ պատճառաբանելով, որ լաբորատորիան այդ օրը չի աշխատում: Հաջորդ օրը պարզվել է, որ լեյկոցիտների քանակը ցածր է:
 
Հաջորդ օրվա հերթափոխն ընդունած մանկաբույժ Զարինե Այվազյան, հերթափոխն ընդունելով, եկել է կանգնել դռների արանքում, երեխայի մորից հարցրել երեխայի վիճակի մասին, սակայն երեխային չի մոտեցել, և քանի որ, ըստ վկայի, իր երեխան իրեն լավ է զգացել առույգ է եղել, մանկաբույժին հարցրել է կարո՞ղ են տուն գնալ, իսկ բժշկուհին պատասախանել է՝ ոչ, և եթե գնան, ապա միայն իրենց ստորագրությամբ, որ իրենց կամքով են գնում:
 
Վկան այդ օրն այլևս բժշկուհուն չի տեսել: 
 
Ինչպես երեխայի հայրը,  այնպես էլ մայրը ցուցմունք տալու ժամանակ նշեցին, որ երեխայի շնչառությունն անհանգստացրել է իրենց, բերանից սուր հոտ է եկել և անհնար էր դա չզգալը, ծնողներին այդ փաստը շատ է մտահոգել, և միայն երրորդ օրվա բժշկուհի Իրինա Մամյանը զննելով ասել է, որ երեխայի վիճակը միջին ծանրության է, կոկորդում թարախային բշտիկներ են և որ անհարժեշտ է կրկնակի անալիզներ կատարել, ինչպես նաև՝ ռենտգեն հետազոտություն և անմիջապես հակաբակտերիալ միջոցներ է նշանակել:
 
Երեխան նաև թթվածին է ստացել: Հունվարի 2-ին, երբ թթվածին ստանալուց վերադարձել են հիվանդասենյակ մայրը նկատել է, որ երեխան մի տեսակ թույլ է, ծանրացել է և երբ տեսել է բիբերը լայնացել են, անմիջապես երեխային տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:
 
Որոշ ժամանակ անց եկել է մի տղամարդ բժիշկ և, ինչպես վկան նշեց, նրա դեմքի արտահայտությունից հասկացել է, որ վատ բան է ասելու. երեխան մահացել է:
 
Վկան նաև հավելեց, որ մինչև 2012թ. դեկտեմբերի 28-ը երեխան հաճախել է մանկապարտեզ, շատ աշխուժ ու ակտիվ երեխա է եղել:
 
Հաջորդ՝ մարտի 24-ին կայանալիք նիստին կշարունակվի վկաների հարցաքննությունը: Հավելենք նաև, որ գործի շրջանակներում կհարցաքննվեն 5 փորձագետ և ևս 11 վկա:
 
 

Արխիվ

[]