Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային

Հայկ Ալումյան. Քրեական դատավարության նոր օրենսգրքով դատարանին ավելի մեծ դերակատարություն է վերապահված 03/07/2014   12:40  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ

ՀՀ քրեական դատարավարության նոր օրենսգրքի շուրջ մանրամասն քննարկումներ են ընթանում ՀՀ Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի հանձնաժողովում: Նախագիծը ներկայումս ըստ ամենայնի վերջնական շտկումների փուլում է: «Փաստինֆո»-ի թղթակցի զրույցը փաստաբան Հայկ Ալումյանի հետ է, ով նաև ընդգրկվել է  նոր օրենսգրքի   մեկնաբանությունները  պատրաստող խմբում:

- Ձեր գնահատմամբ, ինչպիսի՞ն է  օրենսգրքի նախագիծն ընդհանուր առմամբ և ինչպիսի՞ն կլինի այն գործնականում, կիրառության մեջ:

- Քրեական դատավարության նոր օրենսգրքով արմատական փոփոխություններ են նախատեսված,  դատարանին ավելի մեծ  դերակատարություն  է վերապահված: Ապացույցների հավաքման, հետազոտման, ստուգման առումով մինչդատական վարույթի վրա դրված բեռը նվազում է,  ավելանում է դատարանների բեռը:

Նորամուծությունները շատ են, օրենսգիրքն, ինչպես նշեցի, արմատապես նոր կարգավորումներ է նախատեսում և  հենց այդ պատճառով հիմա դժվար է կանխատեսել  դրանց առավելություններն  ու թերությունները գործողության մեջ: Եթե գործող Քրեական դատավարության օրենսգրքում ինչ-ինչ փոփոխություններ  կատարելիս մենք կարողանում ենք     կանխատեսել, թե  գործողության մեջ  ինչ բացասական ու դրական կողմեր կունենա,  այս դեպքում մենք հավանաբար  չենք կարող քիչ,  թե շատ ստույգ կանխատեսել:

Ընդհանուր առմամբ, գաղափարը լավն է,  կան շատ լավ, նոր,   շատ դրական նորամուծություններ, որոնք ըստ էության մեր համար են նորամուծություն,  բայց  աշխարհում դրանք վաղուց արդեն կիրառվում են:  Շատ լավ կանոնակարգումներ կան՝ կապված   խափանման միջոցների հետ, կա դրույթ, որով թույլատրվում է ոչ միայն մեկ խափանման միջոց կիրառել, այլ  մի քանիսը,  ինչը  հնարավորություն է տալիս ավելի վստահ լինել, որ   անձը չի թաքնվի վարույթ իրականացնող մարմնից, չի փորձի ազդեցություն գործադրել  վարույթին մասնակցող անձանց վրա,  չի փորձի խոչընդոտել քննությանը կամ նոր հանցանք կատարել, այն, ինչը,  որ հիմա արվում է կալանքի միջոցով՝   նախաքննության ընթացքում, դեռևս մեղավոր չճանաչված անձին կալանավորում են, որպեսզի  նա չթաքնվի, նոր հանցանք չկատարի,  չխոչընդոտի գործի քննությանը: Դա  հանգեցնում է նրան, որ անձը՝ դեռևս մեղավոր չճանաչված հասարակության աչքում   համարյա թե մեղավոր է, համարյա թե հանցագործ է: Այս նոր խափանման միջոցների առկայությունը  և դրանից մի քանիսի   միաժամանակյա կիրառության հնարավորությունը  նախաքննության և դատարանում գործի քննության ընթացքում  հավանաբար կնվազեցնեն  կալանավորումների տոկոսը, ինչը դրական է:

Փաստաբանների տեսանկյունից, նախագծում կան նաև վիճահարույց դրույթներ, որոնք մտահոգությունների ու մտավախությունների տեղիք են տալիս:

- Փաստաբանների տեսանկյունից առավել կասկածելի են թվում մեղադրյալի   ցուցմունքների դեպոնացման գաղափարը և նաև այն դրույթը, որ անձի նկատմամբ առաջին անգամ կալանավորում ընտրելիս բավարար է, որպեսզի մատնանշվի, որ նա  մեղադրվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, առաջին մեկ ամսում նրան կալանքի տակ պահելու համար լրացուցիչ  հիմնավորումներ  չեն  պահանջվում:  Այս դեպքում չի հասկացվում, թե դատարանի դերն ինչումն է,   եթե մեղադրանքն առաջադրվեց, ապա միանգամից  կարելի է առանց դատարանի  էլ դա անել: Տպավորությունն այնպիսին  է,  որ առաջին անգամ կալանավորում ընտրելիս դատարանն  ընդամենը կնիք դնող է:  Այդպիսի մտավախություններ կան:  Նորից պետք է նշեմ, որ օրենսգիրքը պետք է աշխատի, որպեսզի հասկանանք այդ մտավախություններն արդարացված են, թե՞ ոչ:
Խոցելի է նաև   ցուցմունքների դեպոնացման գաղափարը՝  օրենսգրքի տրամաբանությամբ,  եթե մինչդատական վարույթում   դատարանի ներկայությամբ է այդ ցուցմունքը տրվել,   ապա  դա բացառում է, որ այն  տրվել է ճնշման,  որևէ այլ անօրինական ազդեցության տակ:

Դիտարկենք այն կոնկրետ գործի տեսանյունից՝   Միշա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոդատարանի  հայտնի վճռով     արձանագրվել, իսկ  մինչ այդ  մեր դատարաններն էին արձանագրել,  որ  ռազմական ոստիկանությունում    հարթաշուրթով եղունգները սեղմելու միջոցով  են ցուցմունքներ վերցվել՝   հարթաշուրթի գործադրմամբ   զինվորներին ստիպել են  Միշա Հարությունյանի դեմ,  իսկ Միշա Հարությունյանին՝ իր դեմ ցուցմունքներ տալ:   Եթե այդ ցուցմունքները  դատարանում տրվեին գուցե դատարանը նկատե՞ր, որ այդ ճնշումները, բռնությունները եղել են,  և   գուցե այդ ցուցմունքները այդպես էլ չվերցվեի՞ն, եթե դա լիներ դատարանում:
Բայց չէ՞ որ  Միշա Հարությունյանն այդ ցուցմունքներից հետո  տարվել է դատարան,  դատարանն է  իրեն կալանավորել,  ինչպե՞ս չեն նկատել, ինչպե՞ս  հաշվի չեն առել: Այսինքն՝ բացառված չէ, որ  դատարանն, այնուամենայնիվ,  հաշվի չառնի,  չտեսնի, չտեսնելուն տա:  Այսինքն՝ դատարանը մեզ համար երաշխիք չէ առայժմ, այս պահին:

Բացի այդ, շատ ժամանակ մեղադրյալներն անգամ  դատավորին դատախազից չեն էլ տարբերում: Մեղադրյալները շատ դեպքերում,   երբ շփվում են, նոր սկսում են տարբերել՝ դատավոր է,  մինչ այդ չեն էլ տարբերում՝   դատավոր է, դատախազ է,  քննիչ է, ով էր այդ մարդն, ինչ էր ուզում,  տարբերություն չկա:  Եվ  դա նաև մեծապես  գալիս է քրեական գործեր քննող դատավորների ով լինելուց, մենք այսօր ունենք քրեական գործեր քննող բավականին շատ դատավորներ,  ովքեր տասնամյակներ շարունակ քրեական  գործեր են քննում,  սակայն մի մարդ չեն արդարացնում:  Ու դուք պատկերացնում եք, որ այդ մարդու մոտ կարող է բերեն մի  մեղադրյալի՝   ցուցմունք դեպոնացնելու,  դատավորը զգա, որ թեև խոշտանգումների տեսանելի հետքեր չկան, բայց   մեղադրյալի հետ մի    բան այն չէ,   ու փորձի խորանալ, պարզել, թե արդյոք ցուցմունքները կամովին են տրվում,  արդյոք ճնշում չի եղել:  Իհարկե, չի էլ խորանալու այդ տեսակ դատավորը:  Ճիշտ է,  մենք  ուրիշ դատավորներ էլ ունենք,  բարեբախտաբար, նրանք էլ քիչ չեն,  բայց նաև ունենք այն դատավորներին, ովքեր կնքում են մեղադրական եզրակացություններն ու  կայացնում մեղադրական դատավճիռներ: Նրանց համար ինչ տարբերություն:  Գուցե գաղափարն ինքնին լավ գաղափար է,  բայց հիմա դժվար է ասել, թե գոյություն ունեցող համակարգի պայմաններում  այդ գաղափարն իրեն ինչպես կդրսևորի:   Կապրենք՝ կտեսնենք:  Եթե ինչ-որ դրույթներ  գործողության մեջ  ակնհայտորեն ցույց կտան իրենց թերություններն, ապա հավանաբար օրենսդիրը կաշխատի  արագ  դրանք շտկել,  եթե  օրենսդիրը չի աշխատի՝    ապա հավանաբար մենք՝  փաստաբաններով,   որոշ թերություններ Սահմանադրական դատարանում կվիճարկենք:

- Ըստ նոր կարգավորումների, մեղադրյալն այլևս իրավունք չունի սուտ խոսել:

- Առաջին հայացքից՝ դա  շատ վատ դրույ թ է,  և մեղադրյալի իրավունքները ոտնահարում է, չէ՞: Բայց դա միայն առաջին հայացքից:  Այսօր մենք ի՞նչ  խնդիր ունենք, մեր պաշտպանյալը  տալիս է հիմնավոր ցուցմունքներ՝ հօգուտ իրեն, հիմնավորում,  ապացուցում, մանրամասն բացատրում իր գործողությունները,  որ մեղավոր չէ, և այլն, և այլն, դատավճռում իր ցուցմունքներից մենք տեսնում ենք երկու տող և եզրահանգում՝ ամբաստանյալի ցուցմուքները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ նա դրանով նպատակ է հետապնդում  ազատվել քրեական պատասխանատվությունից ու պատժից: Դատարանը նաև հավելում է, որ մեղադրյալի սահմանադրական իրավունքն է ցանկացած տեսակի ցուցմունք տալ և վերջ, այսինքն՝ հենց այն, որ նա կարող է ցանկացած՝  սուտ ցուցմունք տալ, արժեզրկում է ոչ միայն իր սուտ, այլև ճիշտ ցուցմունքը, ինչքան էլ որ ինքը ճիշտ ցուցմունք է տալիս, թողնում են  այդ ցուցմունքը մի կողմ:  Այսօր մեղադրյալի ցուցմունքը մնացած ապացույցներին հավասար ապացույց չէ, թեև օրենքով այդպես չպետք է լինի, բայց մեղադրյալի  մյուս ապացույցների համեմատ ստորադաս վիճակում է գտնվում: Եթե կա մեղադրյալի  ցուցմունքում ինչ-որ մի  ուրիշ ապացույց և իրենց  միջև  կա ինչ-որ հակասություն,  մեղադրյալի ցուցմունքը դնում են մի կողմ ու ասում են՝   քանի որ ինքն իրավունք ունի սուտ խոսել, երևի սուտ է խոսում: Թեև օրենքով ամրագրված է, որ ոչ մի ապացույց նախապես հաստատված ապացույցի ուժ չունի և  բոլորը միասին են գնահատվում՝ իրենց համակցության մեջ, բայց մյուս կողմից՝ մեղադրյալի ցուցմունքներին մի տեսակ վերևից են նայում:

Նոր իրավակարգավորումներով, մեղադրյալը իրավունք է ունենալու ընդհանրապես ցուցմունք չտալ  ու դա  չի կարող մեկնաբանվել ի վնաս իրեն կամ եթե ինքը սկսում է ցուցմունք տալ, պարտավոր է ճիշտ ցուցմունք տալ:  Այս դեպքում արդեն չեն կարող ասել, թե մեղադրյալը  նպատակ ունի խուսափել պատժից ու պատասխանատվությունից, պարտավոր են գնահատել, պարտավոր են ապացուցել, որ ինքը սուտ ցուցմունք է տալիս, պարտավոր են հերքել իր ցուցմունքը ու հաշվի առնելով իր ցուցմունքի բոլոր դրույթները, հատ-հատ վերլուծել,  այլ ոչ թե մի նախադասություն գրել ու գցել մի կողմ: Դրանով օրենսգրքի նախագիծն արժեւորել է  մեղադրյալի ցուցմունքը՝ իր արժեքով այն բարձրացվել է ու  հավասարեցվել  վկաների ցուցմունքներին՝ վկաներն էլ պարտավոր են ճիշտ ցուցմունք տալ և սուտ ցուցմունքի համար  ենթակա են քրեական պատասխանատվության:

- Ինչպե՞ս եք գնահատում փաստաբանների լիազորություններին առնչվող նոր օրենսգրքի նախագծի իրավակարգավորումները:

- Ես  էական տարբերություններ չեմ նկատում փաստաբանների լիազորությունների մեջ, միակ բանը, որ հեղափոխական կլիներ փաստաբանների դերի մեջ, լրջորեն կբարելավեր փաստաբանների դերը մինչդատական վարույթում,  եթե մինչդատական վարույթում նույնպես մենք հնարավորություն ունենայինք  գործի նյութերին ծանոթ լինել: Մեզ հասկանալի է  նախաքննության գաղտնիքի հետ կապված  փաստարկը,    բայց նաև հիշեցնում ենք,  որ մինչև գործող օրենսգրքի գործողության մեջ մտնելը, նախորդ Քրեական դատավարության օրենսգիրքը թույլ էր տալիս փաստաբաններին ամբողջ նախաքննության ընթացքում  ծանոթանալու քննիչի կողմից ձեռք բերված բոլոր նյութերին:  Դա հիմա չգիտես ինչու շատերը մոռացել են: Այսօր հնարավոր չէ  ցույց տալ մի դեպք,  որ փաստաբանի այդ իրավունքը չարաշահվել էր,  կամ որևէ ձևով ոչ օրինական ազդեցությունների  առիթ էր տվել: Չկար այդպիսի բան, չի եղել:

Այսինքն՝  եթե մինչդատական վարույթում  փաստաբանի դերը զուտ սիմվոլիկ չէ,  կամ  զուտ նրա համար չէ, որ ինքն ուղղակի իր պաշտպանյալի հարցաքննությունների ժամանակ ներկա գտնվի՝ դրանով  ապահովագրելով, որ նրա վրա ճնշում չլինի, դա էլ, իհարկե, քիչ չէ, բայց վկան  էլ այդ իրավունքն ունի, դա կոնկրետ մեղադրյալի երաշխիքները չեն,  ցանկացած վկա  էլ այդ երաշխիքն ունի՝ փաստաբանի հետ ներկայանալ հարցաքննությանը, ապա պաշտպանին  պետք է տրամադրվեն նյութերը՝  մինչդատական վարույթում:

Եթե մինչդատական վարույթում  նյութերը չեն տրամադրվում,  պաշտպանի  մասնակցությունը այդ փուլում լինում է սիմվոլիկ: Քննիչի հետ մասնագիտական բանավեճ չի ստացվում,  չի ստացվում քննիչին ապացուցել հակառակը, եթե  գիտե  բոլոր նյութերը, իսկ Դուք՝ ոչ, կամ գիտեք միայն Ձեր պաշտպանյալի ցուցմունքներն ու փորձագետի եզրակացությունները: Այնինչ նախաքննական մարմինը պետք է որ շահագրգիռ  կողմերից մեկը լինի, որ ամեասկզբնական փուլից լսի բոլոր հակափաստարկները, չէ՞: Ես չգիտեմ, թե ինչո՞ւ գործող օրենսգրքում պաշտպանները զրկվեցին  նախաքննության ընթացքում ամբողջ նյութերին ծանոթանալու իրավունքից,  և ինչո՞ւ նոր օրենսգրքի  նախագծի հեղինակները չօգտվեցին հնարավորությունից  նորից այդ բացը լրացնել ու նորից նախագծում ամրագրել այդ իրավունքը: Սա լավ առիթ էր մեր իրավունքը վերադարձնելու և  մինչդատական վարույթում էլ  պաշտպանի ու քննիչի ուժերը հավասարակշռելու համար: Դա կլիներ բոլորին ի օգուտ:

 

Հեղինակ` Սոնա Մաշուրյան


Հարակից հրապարակումներ`

09:50 04/03/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՔննիչը՝ օրենքի շրջագծում
12:00 03/03/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՄեղադրյալը սուտ չի խոսի, բայց կօգտվի լռելու իրավունքից
10:40 21/01/2014  |  ՄամուլՔննիչը դատարանի չէր ներկայացրել նույնիսկ մի քանի կարևոր ցուցմունքներ
22:18 14/01/2014  |  ԼՐԱՀՈՍԵրաշխավորվել է փաստաբան Հայկ Ալումյանի «Դատավարական հմտություններ» ուսումնական ձեռնարկը
14:25 13/01/2014  |  Քրեական խրոնիկոն Հայկ Ալումյանի բողոքների քննության գործով դատարանին քննիչը տրամադրեց փաստաթղթերի ցուցակները
14:19 27/12/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԱրման Թաթոյան. «Առավել ցանկալի է ունենալ լավ Քրեական դատվարություն, քան լավ Քրեական դատավարության օրենսգիրք»
13:00 23/12/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՆ.Բաղդասարյան. Հետ ենք գնալու 1936թ.՝ Վիշինսկու ժամանակները
16:00 17/12/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՆոր Քրեադատավարական օրենսգիրքը, Հրայր Թովմասյանի կանխատեսմամբ, ուժի մեջ կմտնի 2014 թվականի աշնանը
11:12 05/12/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՄելանյա Առուստամյան. Սա արդեն ինկվիզիցիոն դատավարություն է
20:41 25/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԽափանման միջոցի ընտրության հարցը կքննարկվի դռնբաց դատական նիստում` նոր ՔԴՕ-ի ընդունվելուց հետո (Տեսանյութ)

Արխիվ

[]