Թեմաներ
Երեքշաբթի 11 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/19/2024   00:00 Մխիթարյանը՝ Ա Սերիայի տարվա լավագույն կիսապաշտպանի մրցանակի հավակնորդ 11/18/2024   23:42 Շոլցը կարևորել է Պուտինի հետ հետագա բանակցությունները 11/18/2024   23:29 ԵՄ-ն «քաղաքական առաքելություն» կուղարկի Վրաստան 11/18/2024   23:14 «Գորիս» ՔԿՀ տեղափոխվելու ճանապարհին կալանավոր է փախուստի դիմել, որը կարճ ժամանակ անց հայտնաբերվել է. ՔԿԾ 11/18/2024   22:55 3 օրում բացահայտվել է հանցագործության 220 դեպք 11/18/2024   22:40 Նեթանյահուն հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի օբյեկտին հարվածելու մասին 11/18/2024   22:22 Վրաերթ՝ Կապանում. 21-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով վրաերթի է ենթարկել 27-ամյա հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 11/18/2024   22:13 Ադրբեջանն ավերել է Արցախի Կովսական շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին 11/18/2024   22:08 Ողբերգական ավտովթար՝ ՌԴ-ում՝ ազգությամբ հայերի մասնակցությամբ․ «Mercedes G500»-ը դուրս է թռել արագընթաց ավտոմայրուղուց․ կա 3 զոհ և 3 վիրավոր 11/18/2024   22:00 Կինը սիրահարվել է իրենից 16 տարով փոքր կալանավորին եւ սպասել նրա ազատ արձակմանը 11/18/2024   21:49 Վայքում ոստիկանները հայտնաբերել ու վնասազերծել են առանձնապես ծանր հանցանքի համար փախուստի դիմած կալանավորվածին 11/18/2024   21:34 Արցախից բռնի տեղահանված անձանց պետական աջակցության նոր ծրագիրը չի արժանացել հանրության հավանությանը. 78 տոկոսը դեմ է նախագծին 11/18/2024   21:21 Դավիթ Բեկի փողոցում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. սյունը շրջվել է և միակողմանի փակել ավտոճանապարհը 11/18/2024   21:10 Վրաստանին ընտրություններից հետո ապակայունացում է սպառնում․ Զուրաբիշվիլի 11/18/2024   20:57 Դիլիջանում կայացել է ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստը 11/18/2024   20:52 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 11/18/2024   20:45 Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի կենտրոնական շրջանին 11/18/2024   20:39 ՄԻՊ-ն ընդունել է Լիբերալ քաղաքականության դպրոցի 11-րդ հոսքի սաներին 11/18/2024   20:20 Թրամփը կարող է արտակարգ դրություն մտցնել՝ զինվորականների ներգրավմամբ՝ միգրացիայի դեմ պայքարելու համար 11/18/2024   20:11 Կարեն Անդրեասյանը հիմնահատակ քանդել է այն ողջ դատական համակարգը, որը գործել է, հրաժարականը չի ենթադրում պատասխանատվությունից ազատում․ Նախշքարյան 11/18/2024   19:52 Փարաքարի քպական համայնքապետի մանդատից հրաժարվելու դիմում ՏԸՀ-ն չի ստացել 11/18/2024   19:39 ՄԱԿ-ն ի վիճակի չէ կանխել հակամարտությունները, հայտարարել է Էրդողանը 11/18/2024   19:31 Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի թագավորին 11/18/2024   19:25 Թուրքիան Հայաստանում անցկացվելիք առաջնությանը ներկայանալու է ուժեղագույն կազմով, իսկ հայ առաջատար ըմբիշներին թույլ չեն տալիս մասնակցել առաջնությանը 11/18/2024   19:19 Վայոց ձորում կողաշրջվել է 28,5 տոննա պանելային արևային համակարգ տեղափոխող բեռնատարը 11/18/2024   19:17 Արգիշտի Քյարամյանն անցկացրել է իր վերջին խորհրդակցությունը՝ ՔԿ նախագահի պաշտոնում. ինչ մեսիջ է հղել աշխատակիցներին (տեսանյութ) 11/18/2024   19:02 Ամերիկացի սենատորները Բաքվում հայտարարել են, որ սատարում են Հայաստանին և պաշտպանում հայերի՝ ԼՂ վերադառնալու իրավունքը 11/18/2024   18:59 «Գոյ» թատրոնի գեղ. ղեկավար Արթուր Սահակյանը կոչ է անում միանալ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին 11/18/2024   18:56 Դատավորներ են նշանակվել 11/18/2024   18:52 Ոչ թե կառույցների ղեկավարներն են ձախողել, այլ Փաշինյանը՝ որպես կառավարիչ. Արմեն Բաղդասարյան 11/18/2024   18:46 Վարչապետը տիկնոջ հետ շրջայց է կատարել Վատիկանի թանգարաններում, ծաղիկներ խոնարհել Գրիգոր Լուսավորչի և Գրիգոր Նարեկացու արձանների մոտ 11/18/2024   18:40 Մատվիենկոն մտադիր է եկող տարի Հայաստան այցելել 11/18/2024   18:34 Հակոբ Արշակյանի եւ Յուրի Վորոբյովի նախագահությամբ Դիլիջանում կայացել է ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստը 11/18/2024   18:32 Բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստանում Կուբայի արտակարգ եւ լիազոր դեսպանին 11/18/2024   18:32 Որ բույրերն են բարձրացնում տրամադրությունը 11/18/2024   18:28 Դրվում է կամավորականներին, այդ թվում՝ ԵԿՄ-ն, ապամոնտաժելու խնդիր 11/18/2024   18:20 «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովի առանցքում՝ կրթության ոլորտում գրանցված արդյունքները և առաջիկա անելիքները 11/18/2024   18:04 Ռուսաստանը պետք է ցուցադրական միջուկային հարված հասցնի ԱՄՆ-ին. Պետդումայի պատգամավոր 11/18/2024   17:52 Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջ վրաերթի գործով դատական նիստը՝ ուղիղ 11/18/2024   17:35 Աննա Հակոբյանի հիմնադրամը կկազմակերպի ամանորյա մեծ վիճակահանություն. տոմսի արժեքը՝ 500 հազար, 1 մլն և 1,5 մլն դրամ 11/18/2024   17:28 Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը. Լևոն Քոչարյան 11/18/2024   17:26 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/18/2024   17:08 ԵՄ-ն ընդլայնում է Իրանի դեմ պատժամիջոցները 11/18/2024   16:57 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Այրվածքաբանության ազգային կենտրոնի բակում կայանված ու չշահագործվող շտապօգնության ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին 11/18/2024   16:50 ՀԱՄԱՍ-ը հերքում է շարժման քաղբյուրոյի՝ Թուրքիա տեղափոխվելու մասին լուրերը 11/18/2024   16:30 Արմեն Դանիելյանը հրաժարվել է փոխարինել Կարեն Անդրեասյանին, ԲԴԽ նախագահի ժպ-ն Կարեն Թումանյանն է, իսկ նախագահ կընտրվի Արթուր Աթաբեկյանը 11/18/2024   16:07 Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարացվեց 11/18/2024   16:04 Արմեն Աշոտյանի գործով դատախազը պահանջում է կրկին կալանավորել Աշոտյանին, պաշտպանները՝ կիրառել անազատության հետ չկապված խափանման միջոց 11/18/2024   16:01 Գնացքը առանց ազդանշան տալու մոտեցել է ու բախվել ավտոմեքենային. վարորդը գլխի ու բազմաթիվ այլ վնասվածքներ է ստացել, իսկ ՔԿ-ն այդպես էլ վարույթ չի նախաձեռնել. ահազանգ 11/18/2024   15:52 Խաղադաշտը քանդում են, որ 18 հարկանի շենք կառուցեն, բա երեխաները որտե՞ղ խաղան. Լարված իրավիճակ Կոմիտասի անվան պանթեոնի մոտ (տեսանյութ)
11/17/2024   23:00 Գնել Սանոսյանին առաջարկվել է ՆԳ նախարարի պաշտոնը. աղբյուր 11/17/2024   22:22 Վարչապետի կարգադրությամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ու պետական եկամուտների կոմիտեի նախագահը շտապ կանչվել են կառավարություն․ վերջիններս ազատման դիմումներ են գրել. shamshyan.com 11/17/2024   23:01 Մամուլը գրում է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի ու ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանի հրաժարականի մասին ևս 11/18/2024   00:14 «Բոլորը մեղավոր են, բացի Նիկոլից» բեմականացումը մտավ ուժի մեջ.  Համբարյան 11/18/2024   13:36 Եկատերինբուրգում հիվանդանոց է այրվում. մարդիկ ցած են նետվում, որպեսզի փրկվեն. (տեսանյութ) 11/18/2024   16:30 Արմեն Դանիելյանը հրաժարվել է փոխարինել Կարեն Անդրեասյանին, ԲԴԽ նախագահի ժպ-ն Կարեն Թումանյանն է, իսկ նախագահ կընտրվի Արթուր Աթաբեկյանը 11/18/2024   07:40 Գնում եմ առանց սկանդալի, մաղձի. Կարեն Անդրեասյանը հայտարարել է հրաժարականի մասին 11/18/2024   20:11 Կարեն Անդրեասյանը հիմնահատակ քանդել է այն ողջ դատական համակարգը, որը գործել է, հրաժարականը չի ենթադրում պատասխանատվությունից ազատում․ Նախշքարյան 11/18/2024   19:17 Արգիշտի Քյարամյանն անցկացրել է իր վերջին խորհրդակցությունը՝ ՔԿ նախագահի պաշտոնում. ինչ մեսիջ է հղել աշխատակիցներին (տեսանյութ) 11/18/2024   14:08 Զոհված զինվորի մայրը ինքնասպանության փորձ է արել 11/18/2024   11:46 Եկել է պահը հայտնելու Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարվելու՝ իմ կայացրած որոշման մասին․ Քյարամյան 11/18/2024   17:28 Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը. Լևոն Քոչարյան 11/17/2024   12:35 Ուկրաինայի համար վատ լուրեր՝ ռազմաճակատի ողջ երկայնքով․ բայց Ռուսաստանը նույնպես ճնշման տակ է․ CNN 11/18/2024   15:30 Պաշտոնները հավերժ չեն զբաղեցնում. նորմալ պրոցես է. Արմեն Խաչատրյան 11/17/2024   20:06 Հայ վարորդները փակել են Իրանի հետ երթևեկությունը «Ագարակ» անցակետում 11/17/2024   16:04 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ Եղանակը Հայաստանում 11/18/2024   22:08 Ողբերգական ավտովթար՝ ՌԴ-ում՝ ազգությամբ հայերի մասնակցությամբ․ «Mercedes G500»-ը դուրս է թռել արագընթաց ավտոմայրուղուց․ կա 3 զոհ և 3 վիրավոր 11/18/2024   20:52 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 11/18/2024   17:35 Աննա Հակոբյանի հիմնադրամը կկազմակերպի ամանորյա մեծ վիճակահանություն. տոմսի արժեքը՝ 500 հազար, 1 մլն և 1,5 մլն դրամ 11/17/2024   16:41 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ Իջեւանում է ու տեսանյութ է հրապարակել, թե որտեղ էին մատաղ անում (տեսանյութ)

Հայկ Ալումյան. Քրեական դատավարության նոր օրենսգրքով դատարանին ավելի մեծ դերակատարություն է վերապահված 03/07/2014   12:40  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ

ՀՀ քրեական դատարավարության նոր օրենսգրքի շուրջ մանրամասն քննարկումներ են ընթանում ՀՀ Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի հանձնաժողովում: Նախագիծը ներկայումս ըստ ամենայնի վերջնական շտկումների փուլում է: «Փաստինֆո»-ի թղթակցի զրույցը փաստաբան Հայկ Ալումյանի հետ է, ով նաև ընդգրկվել է  նոր օրենսգրքի   մեկնաբանությունները  պատրաստող խմբում:

- Ձեր գնահատմամբ, ինչպիսի՞ն է  օրենսգրքի նախագիծն ընդհանուր առմամբ և ինչպիսի՞ն կլինի այն գործնականում, կիրառության մեջ:

- Քրեական դատավարության նոր օրենսգրքով արմատական փոփոխություններ են նախատեսված,  դատարանին ավելի մեծ  դերակատարություն  է վերապահված: Ապացույցների հավաքման, հետազոտման, ստուգման առումով մինչդատական վարույթի վրա դրված բեռը նվազում է,  ավելանում է դատարանների բեռը:

Նորամուծությունները շատ են, օրենսգիրքն, ինչպես նշեցի, արմատապես նոր կարգավորումներ է նախատեսում և  հենց այդ պատճառով հիմա դժվար է կանխատեսել  դրանց առավելություններն  ու թերությունները գործողության մեջ: Եթե գործող Քրեական դատավարության օրենսգրքում ինչ-ինչ փոփոխություններ  կատարելիս մենք կարողանում ենք     կանխատեսել, թե  գործողության մեջ  ինչ բացասական ու դրական կողմեր կունենա,  այս դեպքում մենք հավանաբար  չենք կարող քիչ,  թե շատ ստույգ կանխատեսել:

Ընդհանուր առմամբ, գաղափարը լավն է,  կան շատ լավ, նոր,   շատ դրական նորամուծություններ, որոնք ըստ էության մեր համար են նորամուծություն,  բայց  աշխարհում դրանք վաղուց արդեն կիրառվում են:  Շատ լավ կանոնակարգումներ կան՝ կապված   խափանման միջոցների հետ, կա դրույթ, որով թույլատրվում է ոչ միայն մեկ խափանման միջոց կիրառել, այլ  մի քանիսը,  ինչը  հնարավորություն է տալիս ավելի վստահ լինել, որ   անձը չի թաքնվի վարույթ իրականացնող մարմնից, չի փորձի ազդեցություն գործադրել  վարույթին մասնակցող անձանց վրա,  չի փորձի խոչընդոտել քննությանը կամ նոր հանցանք կատարել, այն, ինչը,  որ հիմա արվում է կալանքի միջոցով՝   նախաքննության ընթացքում, դեռևս մեղավոր չճանաչված անձին կալանավորում են, որպեսզի  նա չթաքնվի, նոր հանցանք չկատարի,  չխոչընդոտի գործի քննությանը: Դա  հանգեցնում է նրան, որ անձը՝ դեռևս մեղավոր չճանաչված հասարակության աչքում   համարյա թե մեղավոր է, համարյա թե հանցագործ է: Այս նոր խափանման միջոցների առկայությունը  և դրանից մի քանիսի   միաժամանակյա կիրառության հնարավորությունը  նախաքննության և դատարանում գործի քննության ընթացքում  հավանաբար կնվազեցնեն  կալանավորումների տոկոսը, ինչը դրական է:

Փաստաբանների տեսանկյունից, նախագծում կան նաև վիճահարույց դրույթներ, որոնք մտահոգությունների ու մտավախությունների տեղիք են տալիս:

- Փաստաբանների տեսանկյունից առավել կասկածելի են թվում մեղադրյալի   ցուցմունքների դեպոնացման գաղափարը և նաև այն դրույթը, որ անձի նկատմամբ առաջին անգամ կալանավորում ընտրելիս բավարար է, որպեսզի մատնանշվի, որ նա  մեղադրվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, առաջին մեկ ամսում նրան կալանքի տակ պահելու համար լրացուցիչ  հիմնավորումներ  չեն  պահանջվում:  Այս դեպքում չի հասկացվում, թե դատարանի դերն ինչումն է,   եթե մեղադրանքն առաջադրվեց, ապա միանգամից  կարելի է առանց դատարանի  էլ դա անել: Տպավորությունն այնպիսին  է,  որ առաջին անգամ կալանավորում ընտրելիս դատարանն  ընդամենը կնիք դնող է:  Այդպիսի մտավախություններ կան:  Նորից պետք է նշեմ, որ օրենսգիրքը պետք է աշխատի, որպեսզի հասկանանք այդ մտավախություններն արդարացված են, թե՞ ոչ:
Խոցելի է նաև   ցուցմունքների դեպոնացման գաղափարը՝  օրենսգրքի տրամաբանությամբ,  եթե մինչդատական վարույթում   դատարանի ներկայությամբ է այդ ցուցմունքը տրվել,   ապա  դա բացառում է, որ այն  տրվել է ճնշման,  որևէ այլ անօրինական ազդեցության տակ:

Դիտարկենք այն կոնկրետ գործի տեսանյունից՝   Միշա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոդատարանի  հայտնի վճռով     արձանագրվել, իսկ  մինչ այդ  մեր դատարաններն էին արձանագրել,  որ  ռազմական ոստիկանությունում    հարթաշուրթով եղունգները սեղմելու միջոցով  են ցուցմունքներ վերցվել՝   հարթաշուրթի գործադրմամբ   զինվորներին ստիպել են  Միշա Հարությունյանի դեմ,  իսկ Միշա Հարությունյանին՝ իր դեմ ցուցմունքներ տալ:   Եթե այդ ցուցմունքները  դատարանում տրվեին գուցե դատարանը նկատե՞ր, որ այդ ճնշումները, բռնությունները եղել են,  և   գուցե այդ ցուցմունքները այդպես էլ չվերցվեի՞ն, եթե դա լիներ դատարանում:
Բայց չէ՞ որ  Միշա Հարությունյանն այդ ցուցմունքներից հետո  տարվել է դատարան,  դատարանն է  իրեն կալանավորել,  ինչպե՞ս չեն նկատել, ինչպե՞ս  հաշվի չեն առել: Այսինքն՝ բացառված չէ, որ  դատարանն, այնուամենայնիվ,  հաշվի չառնի,  չտեսնի, չտեսնելուն տա:  Այսինքն՝ դատարանը մեզ համար երաշխիք չէ առայժմ, այս պահին:

Բացի այդ, շատ ժամանակ մեղադրյալներն անգամ  դատավորին դատախազից չեն էլ տարբերում: Մեղադրյալները շատ դեպքերում,   երբ շփվում են, նոր սկսում են տարբերել՝ դատավոր է,  մինչ այդ չեն էլ տարբերում՝   դատավոր է, դատախազ է,  քննիչ է, ով էր այդ մարդն, ինչ էր ուզում,  տարբերություն չկա:  Եվ  դա նաև մեծապես  գալիս է քրեական գործեր քննող դատավորների ով լինելուց, մենք այսօր ունենք քրեական գործեր քննող բավականին շատ դատավորներ,  ովքեր տասնամյակներ շարունակ քրեական  գործեր են քննում,  սակայն մի մարդ չեն արդարացնում:  Ու դուք պատկերացնում եք, որ այդ մարդու մոտ կարող է բերեն մի  մեղադրյալի՝   ցուցմունք դեպոնացնելու,  դատավորը զգա, որ թեև խոշտանգումների տեսանելի հետքեր չկան, բայց   մեղադրյալի հետ մի    բան այն չէ,   ու փորձի խորանալ, պարզել, թե արդյոք ցուցմունքները կամովին են տրվում,  արդյոք ճնշում չի եղել:  Իհարկե, չի էլ խորանալու այդ տեսակ դատավորը:  Ճիշտ է,  մենք  ուրիշ դատավորներ էլ ունենք,  բարեբախտաբար, նրանք էլ քիչ չեն,  բայց նաև ունենք այն դատավորներին, ովքեր կնքում են մեղադրական եզրակացություններն ու  կայացնում մեղադրական դատավճիռներ: Նրանց համար ինչ տարբերություն:  Գուցե գաղափարն ինքնին լավ գաղափար է,  բայց հիմա դժվար է ասել, թե գոյություն ունեցող համակարգի պայմաններում  այդ գաղափարն իրեն ինչպես կդրսևորի:   Կապրենք՝ կտեսնենք:  Եթե ինչ-որ դրույթներ  գործողության մեջ  ակնհայտորեն ցույց կտան իրենց թերություններն, ապա հավանաբար օրենսդիրը կաշխատի  արագ  դրանք շտկել,  եթե  օրենսդիրը չի աշխատի՝    ապա հավանաբար մենք՝  փաստաբաններով,   որոշ թերություններ Սահմանադրական դատարանում կվիճարկենք:

- Ըստ նոր կարգավորումների, մեղադրյալն այլևս իրավունք չունի սուտ խոսել:

- Առաջին հայացքից՝ դա  շատ վատ դրույ թ է,  և մեղադրյալի իրավունքները ոտնահարում է, չէ՞: Բայց դա միայն առաջին հայացքից:  Այսօր մենք ի՞նչ  խնդիր ունենք, մեր պաշտպանյալը  տալիս է հիմնավոր ցուցմունքներ՝ հօգուտ իրեն, հիմնավորում,  ապացուցում, մանրամասն բացատրում իր գործողությունները,  որ մեղավոր չէ, և այլն, և այլն, դատավճռում իր ցուցմունքներից մենք տեսնում ենք երկու տող և եզրահանգում՝ ամբաստանյալի ցուցմուքները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ նա դրանով նպատակ է հետապնդում  ազատվել քրեական պատասխանատվությունից ու պատժից: Դատարանը նաև հավելում է, որ մեղադրյալի սահմանադրական իրավունքն է ցանկացած տեսակի ցուցմունք տալ և վերջ, այսինքն՝ հենց այն, որ նա կարող է ցանկացած՝  սուտ ցուցմունք տալ, արժեզրկում է ոչ միայն իր սուտ, այլև ճիշտ ցուցմունքը, ինչքան էլ որ ինքը ճիշտ ցուցմունք է տալիս, թողնում են  այդ ցուցմունքը մի կողմ:  Այսօր մեղադրյալի ցուցմունքը մնացած ապացույցներին հավասար ապացույց չէ, թեև օրենքով այդպես չպետք է լինի, բայց մեղադրյալի  մյուս ապացույցների համեմատ ստորադաս վիճակում է գտնվում: Եթե կա մեղադրյալի  ցուցմունքում ինչ-որ մի  ուրիշ ապացույց և իրենց  միջև  կա ինչ-որ հակասություն,  մեղադրյալի ցուցմունքը դնում են մի կողմ ու ասում են՝   քանի որ ինքն իրավունք ունի սուտ խոսել, երևի սուտ է խոսում: Թեև օրենքով ամրագրված է, որ ոչ մի ապացույց նախապես հաստատված ապացույցի ուժ չունի և  բոլորը միասին են գնահատվում՝ իրենց համակցության մեջ, բայց մյուս կողմից՝ մեղադրյալի ցուցմունքներին մի տեսակ վերևից են նայում:

Նոր իրավակարգավորումներով, մեղադրյալը իրավունք է ունենալու ընդհանրապես ցուցմունք չտալ  ու դա  չի կարող մեկնաբանվել ի վնաս իրեն կամ եթե ինքը սկսում է ցուցմունք տալ, պարտավոր է ճիշտ ցուցմունք տալ:  Այս դեպքում արդեն չեն կարող ասել, թե մեղադրյալը  նպատակ ունի խուսափել պատժից ու պատասխանատվությունից, պարտավոր են գնահատել, պարտավոր են ապացուցել, որ ինքը սուտ ցուցմունք է տալիս, պարտավոր են հերքել իր ցուցմունքը ու հաշվի առնելով իր ցուցմունքի բոլոր դրույթները, հատ-հատ վերլուծել,  այլ ոչ թե մի նախադասություն գրել ու գցել մի կողմ: Դրանով օրենսգրքի նախագիծն արժեւորել է  մեղադրյալի ցուցմունքը՝ իր արժեքով այն բարձրացվել է ու  հավասարեցվել  վկաների ցուցմունքներին՝ վկաներն էլ պարտավոր են ճիշտ ցուցմունք տալ և սուտ ցուցմունքի համար  ենթակա են քրեական պատասխանատվության:

- Ինչպե՞ս եք գնահատում փաստաբանների լիազորություններին առնչվող նոր օրենսգրքի նախագծի իրավակարգավորումները:

- Ես  էական տարբերություններ չեմ նկատում փաստաբանների լիազորությունների մեջ, միակ բանը, որ հեղափոխական կլիներ փաստաբանների դերի մեջ, լրջորեն կբարելավեր փաստաբանների դերը մինչդատական վարույթում,  եթե մինչդատական վարույթում նույնպես մենք հնարավորություն ունենայինք  գործի նյութերին ծանոթ լինել: Մեզ հասկանալի է  նախաքննության գաղտնիքի հետ կապված  փաստարկը,    բայց նաև հիշեցնում ենք,  որ մինչև գործող օրենսգրքի գործողության մեջ մտնելը, նախորդ Քրեական դատավարության օրենսգիրքը թույլ էր տալիս փաստաբաններին ամբողջ նախաքննության ընթացքում  ծանոթանալու քննիչի կողմից ձեռք բերված բոլոր նյութերին:  Դա հիմա չգիտես ինչու շատերը մոռացել են: Այսօր հնարավոր չէ  ցույց տալ մի դեպք,  որ փաստաբանի այդ իրավունքը չարաշահվել էր,  կամ որևէ ձևով ոչ օրինական ազդեցությունների  առիթ էր տվել: Չկար այդպիսի բան, չի եղել:

Այսինքն՝  եթե մինչդատական վարույթում  փաստաբանի դերը զուտ սիմվոլիկ չէ,  կամ  զուտ նրա համար չէ, որ ինքն ուղղակի իր պաշտպանյալի հարցաքննությունների ժամանակ ներկա գտնվի՝ դրանով  ապահովագրելով, որ նրա վրա ճնշում չլինի, դա էլ, իհարկե, քիչ չէ, բայց վկան  էլ այդ իրավունքն ունի, դա կոնկրետ մեղադրյալի երաշխիքները չեն,  ցանկացած վկա  էլ այդ երաշխիքն ունի՝ փաստաբանի հետ ներկայանալ հարցաքննությանը, ապա պաշտպանին  պետք է տրամադրվեն նյութերը՝  մինչդատական վարույթում:

Եթե մինչդատական վարույթում  նյութերը չեն տրամադրվում,  պաշտպանի  մասնակցությունը այդ փուլում լինում է սիմվոլիկ: Քննիչի հետ մասնագիտական բանավեճ չի ստացվում,  չի ստացվում քննիչին ապացուցել հակառակը, եթե  գիտե  բոլոր նյութերը, իսկ Դուք՝ ոչ, կամ գիտեք միայն Ձեր պաշտպանյալի ցուցմունքներն ու փորձագետի եզրակացությունները: Այնինչ նախաքննական մարմինը պետք է որ շահագրգիռ  կողմերից մեկը լինի, որ ամեասկզբնական փուլից լսի բոլոր հակափաստարկները, չէ՞: Ես չգիտեմ, թե ինչո՞ւ գործող օրենսգրքում պաշտպանները զրկվեցին  նախաքննության ընթացքում ամբողջ նյութերին ծանոթանալու իրավունքից,  և ինչո՞ւ նոր օրենսգրքի  նախագծի հեղինակները չօգտվեցին հնարավորությունից  նորից այդ բացը լրացնել ու նորից նախագծում ամրագրել այդ իրավունքը: Սա լավ առիթ էր մեր իրավունքը վերադարձնելու և  մինչդատական վարույթում էլ  պաշտպանի ու քննիչի ուժերը հավասարակշռելու համար: Դա կլիներ բոլորին ի օգուտ:

 

Հեղինակ` Սոնա Մաշուրյան


Հարակից հրապարակումներ`

09:50 04/03/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՔննիչը՝ օրենքի շրջագծում
12:00 03/03/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՄեղադրյալը սուտ չի խոսի, բայց կօգտվի լռելու իրավունքից
10:40 21/01/2014  |  ՄամուլՔննիչը դատարանի չէր ներկայացրել նույնիսկ մի քանի կարևոր ցուցմունքներ
22:18 14/01/2014  |  ԼՐԱՀՈՍԵրաշխավորվել է փաստաբան Հայկ Ալումյանի «Դատավարական հմտություններ» ուսումնական ձեռնարկը
14:25 13/01/2014  |  Քրեական խրոնիկոն Հայկ Ալումյանի բողոքների քննության գործով դատարանին քննիչը տրամադրեց փաստաթղթերի ցուցակները
14:19 27/12/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԱրման Թաթոյան. «Առավել ցանկալի է ունենալ լավ Քրեական դատվարություն, քան լավ Քրեական դատավարության օրենսգիրք»
13:00 23/12/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՆ.Բաղդասարյան. Հետ ենք գնալու 1936թ.՝ Վիշինսկու ժամանակները
16:00 17/12/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՆոր Քրեադատավարական օրենսգիրքը, Հրայր Թովմասյանի կանխատեսմամբ, ուժի մեջ կմտնի 2014 թվականի աշնանը
11:12 05/12/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՄելանյա Առուստամյան. Սա արդեն ինկվիզիցիոն դատավարություն է
20:41 25/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԽափանման միջոցի ընտրության հարցը կքննարկվի դռնբաց դատական նիստում` նոր ՔԴՕ-ի ընդունվելուց հետո (Տեսանյութ)

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]