Թեմաներ
Երկուշաբթի 11 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/25/2024   12:41 Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարորդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին 11/25/2024   12:37 Թուրքիայում քրեական գործ է հարուցվել Սոչիից ժամանած ինքնաթիռում հրդեհի բռնկման դեպքով 11/25/2024   12:32 ՀՀ Կառավարության կողմից Արցախի հողի ու բնակչության դեմ ֆաշիզմի և ատելության տարածման 4-ամյակը 11/25/2024   12:26 Դիմավորենք 2025 թվականը Հայաստանում. Զբոսաշրջության կոմիտե 11/25/2024   12:18 «Az TV» հեռուստաընկերությունը գլխավոր թողարկման շրջանակներում որոշել է «շեյթան», այսինքն՝ «սատանա» անվանել ԱՄՆ կոնգրեսական Փալոունին և Գերմանիայի ԱԳՆ ղեկավար. ադրբեջանագետ 11/25/2024   12:12 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ճապոնիայում 11/25/2024   12:10 ՄԻԱՎ-ով վարակվածության դեպքերն ավելանում են, այս տարի արդեն հայտնաբերվել է 462 անձի մոտ 11/25/2024   12:02 Հովիկ Աղազարյանին զգուշացրել էի՝ գլխին սարքելու են. բոլոր դավանափոխ դաշնակցականների վերջը դա լինելու. Արթուր Խաչատրյան 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/25/2024   11:55 Կոշտ վայրէջք. «Ազիմուտ»-ի ևս մեկ «Սուպերջեթ» ինքնաթիռ արտակարգ դրության մեջ է հայտնվել 11/25/2024   11:53 Արցախցիներից կառավարությունը խլել է կենսաթոշակային ֆոնդերը. Արթուր Խաչատրյան 11/25/2024   11:46 ՁԻԱՀ․ հիվանդության տարածվածությունը, կանխարգելիչ միջոցառումները՝ ուղիղ 11/25/2024   11:35 Հայաստան-ԵՄ. ահա թե ինչ է թաքցնում Նիկոլը. Աշոտյան 11/25/2024   11:30 Վիլնյուսում ինքնաթիռը մխրճվել է բնակելի շենքի մեջ ու բռնկվել. կա զոհ 11/25/2024   11:20 Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդն ապահով է, դրա գոյության հետ կապված որևէ խնդիր չկա. ԿԲ փոխնախագահ 11/25/2024   11:18 Երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ՊՈԱԿ-ը զբաղված է ներքաղաքական հարցերով. Գեղամ Մանուկյան 11/25/2024   11:16 Ռուբեն Վարդանյանի ծրագրերն աշխարհով մեկ ճանաչելի են դարձնում Հայաստանը. «ՏաԹևեր»-ը երրորդ անգամ ճանաչվել է լավագույնն աշխարհում 11/25/2024   11:10 Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան 11/25/2024   11:07 Կրակոցներ Երևանում․ ձերբակալվել է անչափահաս 11/25/2024   11:03 Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կարող է հասնել ռեկորդային 14-16 մլրդ դոլարի. Սերգեյ Կոպիրկին 11/25/2024   11:00 Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է 11/25/2024   10:51 Ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն իրական այլընտրանքներ չկան, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում. ՀՀ-ում ՌԴ դեսպան 11/25/2024   10:47 Այս մրցումները պարզապես ֆիզիկական ուժի մասին չեն, այլ ներքին ուժի, կամքի, ինքնատիրապետման եւ ավելիին ձգտելու մասին են. Քոչարյան 11/25/2024   10:38 Այս համաժողովը ոչ միայն օգտագործվեց Ադրբեջանի իմիջային հարցերի լուծման, այլ նաև ընդհանուր առմամբ Ադրբեջանի դիրքերի ամրապնդման համար. Աբրահամյան 11/25/2024   10:33 Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   22:00 Գերմանիայի ԱԳՆ-ն և COP 29-ի մասնակից երկրները քննադատել են Ադրբեջանին. Բաքուն էլ կոշտ է արձագանքել  11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/24/2024   21:23 Հրդեհ` Լաս Վեգասի գնացքում 11/24/2024   21:09 Վրաստանի ընդդիմությունն արդեն հավաքվել է Թբիլիսիի կենտրոնում. մայրաքաղաք մտնող ճանապարհները խցանված են 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/24/2024   20:36 Ձյունոտ Սուրբ Ծննդյան շանսերը Եվրոպայում նվազում են 11/24/2024   20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 11/24/2024   20:04 Բեյրութի կենտրոնին Իսրայելի հասցրած ավիահարվածի զոհերի թիվն արդեն շուրջ 3 տասնյակի է հասել 11/24/2024   19:52 Լրատվամիջոցները նշում են ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպանի անունը 11/24/2024   19:23 Մասնագետները նշել են ամենաառողջարար բրնձի տեսակը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   18:40 Մայր Աթոռում կատարվել է քահանայական ձեռնադրություն 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   18:22 ՀՀԿ Մասիսի երիտասարդական կազմակերպությունը նոր նախագահ է ընտրել 11/24/2024   18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց 11/24/2024   17:52 Պետությունն օգնում է գտնել աշխատանք 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   17:21 Պուտինն ու էրդողանը հեռախոսազրույց են ունեցել 11/24/2024   16:59 Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում. մտադիր են գիշերել այնտեղ 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   16:09 Առանց հոր մեծանալը շատ դժվար էր և այսօր էլ դժվար է. Հենրիխ Մխիթարյան 11/24/2024   16:00 Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով 11/24/2024   15:48 ՏԿԵ նախարար Խուդաթյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր»-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան

Մայրը սիրեկանի հետ սեռական հարաբերություն է ունեցել 12-ամյա դստեր ներկայությամբ 03/06/2014   15:06  |  Քրեական խրոնիկոն

 
Հանրությունը որոշ ժամանակ առաջ ցնցվեց սեռական բնույթի հանցագործությունների մասին տեղեկություններից. պարզվեց, որ երեք հասուն տղամարդիկ առանձին- առանձին սեռական հարաբերություն են ունեցել նույն անչափահասի հետ՝  հետանցքից:
 
Անչափահասն, ի դեպ, հանցագործությունների կատարման պահին ընդամենը 12 տարեկան է եղել: Երեք դեպքերի վերաբերյալ առանձին-առանձին վարույթներով գործերն ուղարկվել էին դատարան: 
 
Դեռևս մեղադրական եզրակացության հատվածը «Դատալեքս» տեղեկատվական համակարգում կարդալիս ողջամիտ կասկած առաջացավ, որ անչափահասի ընտանիքում ամեն ինչ նորմալ չէ, մայրը, մասնավորապես, իր տեղում չէ: 
 
 Գործերից մեկով՝ 30-ամյա Կարենի (անունը փոխված է) վերաբերյալ գործով մեր կասկածները հաստատվեցին: 
 
Մինչդատական վարույթի ընթացքում հաստատվել էր, որ ՍՊԸ-ի պահակ ամբաստանյալը 2012թ. հունիս ամսին ծանոթացել է տուժող երեխայի մոր՝ Լորետայի (անունը փոխված է) հետ և հաճախակի է նրա հետ սեռական հարաբերություն ունեցել։
 
Տեղեկանալով այդ մասին՝ Լորետայի  ամուսինը 2012թ. նոյեմբեր ամսվա վերջին նրան ու նրա անչափահաս դստերը վտարել է իր տանից ( նշենք, որ ամուսինը երեխայի հայրը չէ. երեխան ծնվել է արտաամուսնական կապից)։  
 
Լորետան գնացել է Կարենի մոտ և խնդրել վերջինիս թույլ տալ իրեն ու դստերը՝ Մոնիկային (անունը փոխված է), ժամանակավորապես բնակվել նրա հետ` քարհանքի պահակատան տնակում։ Կարենը համաձայնել է և մայր ու դուստր  տեղափոխվել և բնակվել են այդ  տնակում։ Ընդ որում, Լորետան եւ Մոնիկան քնել են տնակի պատուհանի տակ դրված մահճակալին, իսկ Կարենը` մուտքի դռան դիմաց դրված մահճակալին։ 
 
Համատեղ բնակվելու ընթացքում կինը բազմիցս սեռական հարաբերություն է ունեցել ամբաստանյալի հետ՝ հիմնականում տնակից դստեր բացակայելու ընթացքում, բայց նաև գիշերը՝ անչափահասի  քնած ժամանակ: Սակայն անչափահասը մի քանի անգամ ականատես է եղել։
 
2012թ. դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը՝ ժամը 01։00-ի սահմաններում, երբ Կարենը ալկոհոլ օգտագործած վիճակում վերադարձել է տնակ ու սուրճ է խնդրել, աղջիկը սուրճ է պատրաստել ու պառկել Կարենի մահճակալին։ Սուրճը խմելուց հետո մայրը պառկել է իր մահճակալին` քնելու և իր մոտ է կանչել դստերը, սակայն վերջինս հրաժարվել է գնալ մոր մոտ։
 
Երբ մայրը քնել է, Կարենը պառկել է Մոնիկայի կողքին և օգտագործելով աղջկա անօգնական վիճակը, այն, որ վերջինս չէր կարող գիտակցել իր նկատմամբ կատարվող գործողությունների նշանակությունը, բավարար գնահատել դրանց հետևանքները՝ բարոյական, սոցիալական և էթիկական առումներով, բռնություն է գործադրել նրա նկատմամբ. ձեռքով փակելով նրա բերանը, նրա կամքին հակառակ՝ հետանցքից սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ։
 
Դատարանում ամբաստանյալի մեղադրանքը փոփոխություն է կրել. գործով մեղադրողը 2013թ. դեկտեմբերի 26-ին որոշում է ներկայացրել դատարան, որով Կարենին առաջադրված մեղադրանքը մեղմվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքը՝ 14 տարին չլրացած տուժողի  նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որով նախատեսված է 8-15 տարվա ազատազրկում, փոփոխվել է և նրան նոր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով՝ Սեքսուալ բնույթի  գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած  անձի հետ, որով նախատեսված է տուգանք կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: 
 
Ամբաստանյալ Կարենը ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ  հոդվածով առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, կատարած արարքի համար զղջացել և խնդրել իր նկատմամբ մեղմ վարվել։
 
Տուժող անչափահասի նախաքննական ցուցմունքի համաձայն՝ մոր սիրեկանն իրեն հաճախակի է ուղարկել հարևան անասնագոմերում որպես կթվորուհի աշխատող կնոջ մոտ, որի ընթացքում նա իր մոր հետ զբաղվել է սիրով։
 
Նախաքննության ընթացքում անչափահասը հայտնել էր, որ մոր սիրեկանն իր հետ իր կամքին հակառակ է սեռական հարաբերություն ունեցել իր հետ, իսկ դատարանում հայտնել է, որ ամբաստանյալն իր նկատմամբ բռնություն չի գործադրել և չի ստիպել իրեն սեռական հարաբերություն ունենալ, նաև հայտնել է, որ ինքն ամբաստանյալի դեմ չի բողոքում, չի ցանկանում, որ վերջինս պատժվի, քանի որ խնամքին ունի երեք անչափահաս երեխաներ: 
 
Երեխայի մայրն, ով դատարանում նրա օրինական ներկայացուցիչն է, նախաքննության ընթացքում հայտնել է, որ դուստրն իրեն արթնացրել է և հայտնել տեղի ունեցածի մասին, ինքը զայրացել է դստեր վրա, թե ինչու իրեն չի արթնացրել, իսկ դուստրն ասել է, որ Կարենը թույլ չի տվել և ձեռքով փակել է նրա բերանը։
 
Դատաքննության ընթացքում մայրը նույնպես հայտնել է, որ սեռական հարաբերությունը դստեր կամքով է տեղի ունեցել: 
 
Հատկանշական է հիշատակված կթվորուհու ցուցմունքն այն մասին, որ ինքը հաճախ տեսել է, որ անչափահասի մայրը դստեր ներկայությամբ Կարենի հետ իրեն ազատ ու անվայելուչ է պահել, որի համար ինքը դիտողություն է արել, սակայն՝ անօգուտ։
 
Դատահոգեբանական փորձաքննությունը ևս անդրադարձել է մոր դերին՝ «դստեր հոգեկան, բարոյական զարգացման վրա էական բացասական ազդեցություն է ունեցել մոր վարքագիծը, ինչի արդյունքում դուստրը զոհ է դարձել սեռական ոտնձգությունների»։
 
Հարց է ծագում, ինչպե՞ս կարող էր դատարանում որպես անչափահասի օրինական ներկայացուցիչ հանդես գալ այսպիսի բնութագրով մայրը, առնվազն պատկան մարմինները պետք է բարձրացնեին նրան մայրական իրավունքներից զրկելու հարցը. եթե աղջիկը հայր չունի, չի նշանակում,  որ այդչափ  անպաշտպան պետք է լինի:  
 
Նշենք, որ դատավճռով ամբաստանյալը մեղավոր է ճանաչվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով նախատեսված հանցանքում և դատապարտվել ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով:
 
 

Արխիվ

[]