Թեմաներ
Ուրբաթ 01 / 24 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/24/2025   15:35 Ստամբուլում ուղևորատար ավտոբուս է շրջվել. կան զոհեր 01/24/2025   15:23 Եթե դա վաշխառուական մոտեցում է, ուրեմն իմացեք, որ դա ամրագրված է ԵՄ-ի հիմնադիր փաստաթղթերում. Եղոյանը՝ Խզմալյանին (տեսանյութ) 01/24/2025   15:22 ՀՀ քաղաքացիները ե՞րբ կկարողանան առանց վիզաների շրջագայել. հարց փոխարտգործնախարարին 01/24/2025   15:15 Կոճոռ թաղամասի բնակիչները շատ դժվարին վիճակում են, փայտե կացարանները հերթով քանդվում են, պատերն անջատվում են. Մելքոնյան 01/24/2025   14:58 Ստամբուլում գործող մասնավոր հայկական վարժարանի վրա զինված հարձակում է տեղի ունեցել 01/24/2025   14:45 Եվրոպայում ընդլայնման գործընթացը կանգ է առել.Արմեն Գևորգյանը մեջբերեց եվրոպացի պատգամավորի կարծիքը 01/24/2025   14:34 AZAL ինքնաթիռի վթարի հետաքննության նախնական արդյունքները կհրապարակվեն հաջորդ շաբաթ 01/24/2025   14:20 Ամեն երկիր պետք է ի վիճակի լինի վերահսկել իր սահմանը. ԱԳ փոխնախարարը՝ ռուս սահմանապահների՝ հայ-թուրքական ու հայ-իրանական սահմանից դուրս բերման մասին 01/24/2025   14:16 ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը կժամանի Հայաստան 01/24/2025   14:10 Ինչ կլինի այս կամ այն փուլում՝ թողնենք ապագային. ԱԳ փոխնախարարը՝ ԵՄ և ԵԱՏՄ անհամատեղելիության մասին 01/24/2025   13:53 Երկրաշարժ՝ Վրաստանի Սամցխե-Ջավախքի մարզում 01/24/2025   13:32 Նոր նշանակում Քննչական կոմիտեում 01/24/2025   13:22 Աբովյան քաղաքում բախվել են 2 «Toyota»-ներն ու «Hyundai Elantra»-ն. վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ գազոնում. կան վիրավորներ. shamshyan.com 01/24/2025   13:13 ԵԱՏՄ-ն հանդուրժելու՞ է ԵՄ-ի ինտեգրման գործընթացը․ Գևորգյանը՝ Զեյնալյանին 01/24/2025   13:10 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Բելգիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները 01/24/2025   13:07 ՀԱՊԿ-ը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից 01/24/2025   13:02 Ռուբիոն ու Ֆիդանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու արժանապատիվ խաղաղության կարևորությունը 01/24/2025   12:38 Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին 01/24/2025   12:12 Աբովյան քաղաքի «Ծիրան մարկետ»-ի հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է 01/24/2025   11:48 Դատավոր Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրում է ՀՀ-ում դատական իշխանության անկախության դեմ ոտնձգության փաստը. Դավիթ Հարությունյան 01/24/2025   11:43 Քանաքեռ-Զեյթունի ծննդատունը փակվել է ժամանակավոր՝ պարզաբանում են Երևանի քաղաքապետարանից 01/24/2025   11:22 Զեկույցից տպավորություն է, որ ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ պարունակել. Աբրահամյան 01/24/2025   10:55 Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, ձերբակալվելուց հետո ազատ է արձակվել.կալանքի միջնորդությունը մերժվել է 01/24/2025   10:45 Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է՝ Կարեն Անդրեասյանն անաչառ չի եղել․ դատավորների միության հայտարարությունը 01/24/2025   10:43 Մեքենան բախվել է այլ մեքենայի, վերջինն էլ՝ ծառի. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց 01/24/2025   10:37 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 01/24/2025   10:34 Փրկարարները հեռացրել են սառցելեզվակները 01/24/2025   10:19 Սա աննախադեպ և բացառիկ երևույթ. շուրջ 7 ամիս է Չինաստանը Հայաստանում դեսպան չունի 01/24/2025   08:19 Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ» 01/24/2025   08:15 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիեւն առաջ է բրդում․«Հրապարակ» 01/24/2025   08:12 Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ» 01/24/2025   08:07 Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ» 01/24/2025   08:05 Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ» 01/24/2025   07:57 25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ» 01/24/2025   07:53 ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ» 01/24/2025   07:50 Նահապետ Գեւորգյանի որդու հարցը քննչական կոմիտեում է. «Ժողովուրդ» 01/23/2025   23:58 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/23/2025   23:49 Ռուսական 4 շրջանների երկնքում խոցվել է շուրջ 50 անօդաչու թռչող սարք 01/23/2025   23:39 Սյունիքում «Nissan Tiida»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր 01/23/2025   23:23 Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ 01/23/2025   23:16 Դատարանն արգելափակել Է Թրամփի հրամանագիրը, որը սահմանափակում է ծնունդով քաղաքացիության իրավունքը 01/23/2025   23:01 Գիտության, կրթության զարգացումը ՀՀ Կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է. Փաշինյանը՝ Նոբելյան մրցանակի արժանացած հայազգի անվանի գիտնականին 01/23/2025   22:48 Քոչարյանը փաստեր է հրապարակել. Ոստիկանը ոտքերով հարվածում է, բայց ինքն է տուժող ճանաչվել 01/23/2025   22:35 Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Պրոսպեկտ մոլ-Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը 01/23/2025   22:34 Փաշինյանը Թայլանդի վարչապետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել համագործակցել առևտրի ոլորտում 01/23/2025   22:28 Հրազենային վնասվածքից ադրբեջանցի զինծառայող է մահացել 01/23/2025   22:19 Նախատեսվում է Փաշինյանի այցն ԱՄՆ 01/23/2025   22:05 Ադրբեջանը դիմել է ՄՕԿ՝ Փարիզի խաղերի մեդալները վերադարձնելու համար 01/23/2025   21:52 Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի 01/23/2025   21:39 ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին բնակարան ձեռք բերելու 502 հավաստագիր է տրամադրվել
01/22/2025   22:33 Դեռահասը գնացքի տակ է ընկել առցանց խաղի պատճառով 01/23/2025   18:58 Ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի թալանված աներձագը. հափշտակված ոսկյա զարդերը հայտարարագրված չեն եղել 01/23/2025   16:00 Մեր սիրելի վարչապետը առանց ձեզ էլ մեզ կընդուներ, ես դժգոհ չեմ, եկել եմ աչքդ հանեմ. բողոքի ակցիայի մասնակիցը՝ լրագրողին 01/23/2025   20:58 Ադրբեջանը մոտեցել է Իրանի կարմիր գծերին և որոշակիորեն նաև, Ռուսաստանի կարմիր գծերին. Բադալյան (տեսանյութ) 01/23/2025   12:51 Սեյրան Օհանյանի մեղադրանքը վերաորակվեց, դատախազը հրապարակեց մեղադրանքի որոշումը 01/22/2025   21:21 Անփութությամբ թույլ տրված դատական սխալների համար դատավորը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, ԲԴԽ-ն պետք է կանխեր վատ պրակտիկան․ փաստաբանը՝ Գառնիկ Ստեփանյանի գործի մասին 01/23/2025   14:44 Փաշինյանը հիմա էլ հրապարակել է կադրեր Դավոսում իր ու կնոջ հյուրանոցային համարից. տեսանյութ 01/23/2025   10:45 Դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նկատողություն հայտարարեց 01/23/2025   08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ» 01/22/2025   21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը 01/23/2025   20:49 Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան 01/22/2025   22:02 17-ամյա երիտասարդը փորձել է փրկել ջրվեժն ընկած ընկերուհուն և զոհ դարձել 01/22/2025   16:49 Տավուշում ապրող մեր հայրենակիցները սպասում են այդ հարցի պատասխանին՝ Ոսկեպար-Կիրանց ճանապարհի որևէ հատվածի հանձնում Ադրբեջանին կա՞.Դանիելյանը՝ Գրիգորյանին 01/23/2025   08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ» 01/23/2025   20:35 «Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց» . ՔՊ-ն ԱԺ ամբիոնից կեղծ թեզեր է գեներացնում 01/23/2025   19:56 ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան 01/23/2025   13:26 Մարդ կա գալիս, ասումա՝ տղայիս եմ նշանում, էսքան պակաս ա, մարդու դրության մեջ մտնում, տալիս ենք, բայց դրանից հարկվում ենք, չէ՞. ոսկու շուկայի աշխատակից 01/23/2025   15:31 Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ն արձանագրել է՝ Կարեն Անդրեասյանը չէր կարող մասնակցել գործի քննությանը 01/23/2025   18:44 Գառնիում կնոջ շիրմաքար են կոտրել. կասկածյալը որդին է. shamshyan.com 01/22/2025   16:42 Դատավոր Գառնիկ Ստեփանյանի նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի՝ ՔԿ-ում քննվող վարույթի շրջանակներում

2-ամյա երեխայի մահվան մեջ մեղադրվում են «Արաբկիր» բժշկական համալիրի երկու մանկաբույժները 03/06/2014   16:32  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց «Արաբկիր» բժշկական համալիրի բոքսային բաժանմունքի մանկաբույժներ՝ Լիլիթ Վարդանյանի և  Զարինե Այվազյանի գործով դատաքննությունը:
 
Ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանի շահերը դատարանում կներկայացնի Գիվի Հովհաննիսյանը, իսկ Զարինե Այվազյանինը՝ Երեմ Սարգսյանը: Որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ՝ դատարանում ներկայացավ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
 
Այսօրվա դատական նիստում դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, ըստ  որի՝ «Արաբկիր» ԲՀ-ի բոքսային բաժանմունքի մանկաբույժ Լիլիթ Վարդանյանը, հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ, ոչ պատշաճ է կատարել մասնագիտական պարտականությունները եւ անփույթ վերաբերմունքի հետևանքով անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ։ 
 
Այսպիսով՝ 2012թ. դեկտեմբերի 31-ին ժամը 20:20-ին նշված համալիրի բոքսային բաժանմունք է  ընդունվել 2010թ. ծնված Լիա Միսակյանը: Հերթապահ բժիշկ Լիլիթ Վարդանյանի կողմից կատարվել է թերի ախտորոշում՝ սուր շնչառական ինֆեկցիա, ինչի հետևանքով՝ Միսակյանին չի նշանակվել հակաբակտերիալ բուժում:
 
Բացի այդ, չի կատարվել ռենտգեն նկարահանում՝ թոքաբորբի առկայությունը ժխտելու կամ հաստատելու նպատակով. գործողությունների ժամանակին կատարումը հնարավություն կտար հիվանդին ցուցաբերել կոորդինացված հակաբակտերիալ բուժում և արյան փոխարինիչների ներարկումներ: Այսինքն՝ 2012թ. դեկտեմբերի 31-ին Լ.Վարդանյանի կողմից Լիա Միսակյանի առողջական վիճակի համար ճիշտ և ժամանակին ախտորոշման համապատասխան բուժում նշանակելու պայմաններում հնարավոր կլիներ կանխելու հիվանդության արագ և հարաճուն բացասական պրոգրեսիվով ընթացքը: 
 
Դրանից բացի, Լ.Վարդանյանը, հիվանդին ընդունելու ժամանակ նշանակելով արյան ընդհանուր քննություն, ցուցաբերել է անգործություն, հետևողական չի եղել նույն օրն արյան նմուշ վերցնելու, ընդհանուր քննություն անցկացնելու և արդյունքները ստանալու ուղղությամբ, այն դեպքում, երբ նշված բժշկական համալիրում լաբորատորիան գործել է շուրջօրյա և որևէ խոչընդոտ չի եղել արյան ընդհանուր քննություն անցկացնելու հարցում:
 
Մինչդեռ 2013թ. հունվարի 2-ին հերթապահությունն ընդունած մանկաբույժ Իրինա Մամյանը հենց արյան ընդհանուր քննության արդյունքներից ելնելով էլ գնահատել է Լիա Միսակյանի ծանր վիճակը և նշանակել հիվանդությանը համապատասխան բուժում: 
 
«Արաբկիր» ԲՀ-ի բոքսային բաժանմունքի մանկաբույժ Զարինե Այվազյանին եւս մեղադրանք է առաջադրվել՝  մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար,  որի հետևանքով անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ։
 
Այսպիսով՝ 2013թ. հունվարի 1-ին Լիլիթ Վարդանյանից  հերթապահությունն ընդունած մանկաբույժ Զարինե Այվազյանը դրսևորել է բացահայտ անգործություն. չի կատարել իր մասնագիտական պարտականությունները: Հերթապահությունը ստանձնելիս Լիա Միսակյանի հիվանդության պատմագրությամբ տեսնելով, որ 31.12.2012թ. նշանակվել է արյան ընդհանուր քննություն՝ իր հերթապահության ընթացքում չի անդրադարձել արյան քննության արդյունքներին, այն դեպքում, երբ 2013թ. հունվարի 1-ին՝ ժամը 11:00-ին, դրանք արդեն իսկ պատրաստ են եղել և վկայել են լեյկոցիտների ցածր քանակի և լեյկոցիտների հակաբակտերիալ իմունիտետի պատասխանատու ձևերի սիգմենտավորիզավոր նետրոֆիլների քանակի խիստ նվազման մասին:
 
Լիլիթ Վարդանյանին և Զարինե Այվազյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:
 
Ամբաստանյալ մանկաբույժ Լիլիթ Վարդանյանը չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը, իսկ մյուս ամբաստանյալը՝ հայտարարեց, որ իրեն հասկանալի չէ մեղադրանքը։  Վերջինիս պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ մեղադրանքի ձևակերպումից հասկանալի չէ, թե ինչում են մեղադրում իր պաշտպանյալին և խնդրեց մեղադրող դատախազին պարզաբանել, թե արյան ընդհանուր քննության պատասխանը տեսնելու դեպքում համապատասխան ցուցված բուժումը ո՞րն է: Ըստ պաշտպանի՝ վերացական բնույթի արտահայտություններ են և իր պաշտպանյալը հնարավորություն չունի պաշտպանվելու, քանի որ չգիտի, թե ինչից պաշտպանվի:
 
Մեղադրող դատախազը հայտարարեց, որ ընդամենը մեղադրական եզրակացության եզրափակիչ մասն է ընթերցվել և որ գործում բազմաթիվ ապացույցներ կան, որոնք կետազոտվեն դատարանում եւ  պաշտպանական կողմի  համար պարզ կդառնա, թե ինչում է կայանում Զարինե Այվազյանի անգործությունը: 
 
 Պաշտպանը գտավ, որ պաշտպանական կողմի իրավունքի խախտում է տեղի ունենում՝ նշելով, որ  օրենսդիրն այս փուլի համար է նախատեսել, որ անձը պետք է հստակ իմանա, թե ինչ համար է մեղադրվում, որպեսզի կարողանա պաշտպանվել եւ ոչ թե՝ դատաքննության վերջում:
 
Մեղադրող դատախազն էլ իր հերթին հակադարձեց պաշտպանին ասելով, որ նախաքննության փուլում քննիչի կողմից հստակ պարզաբանվել է մեղադրանքը և եթե ամբաստանյալների և նրանց պաշտպանների համար  անհասկանալի էր, ապա  ինչու մինչ այդ որևէ նման պահանջ չեն ներկայացել:
 
Դատարանը սահմանեց նաև ապացույցների հետազոտման հաջորդականությունը։ Ըստ այդմ՝ նախ կհարցաքննվեն տուժողի իրավահաջորդը, ապա՝ վկաները, հետո կհետազոտվեն գործում առկա գրավոր ապացույցները, որից հետո կհարցաքննվեն փորձագետները, իսկ վերջում՝ ամբաստանյալները:
 
Դատարանը տուժողի իրավահաջորդին կհարցաքննի հաջորդ նիստին, քանի որ ամբաստանյալ Վարդանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը մեկ այլ քրեական գործով պետք է մասնակցեր քննչական անհետաձգելի գործողության և խնդրեց դատական նիստը հետաձգել:
 
Տուժողի իրավահաջորդը ևս միջնորդեց դատական նիստը հետաձգել՝ մեղադրական եզրակցության եզրափակիչ մասին ծանոթանալու համար, քանի որ մինչ այդ իրեն չի տրամադրվել:
 
 

Արխիվ

[]