Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին

ԼՂՀ կառավարությունը սահմանել է մշակութային տարածքների ճանաչման չափորոշիչները 03/04/2014   18:08  |  ԼՐԱՀՈՍ

                                                                                      
Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը` վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ: 
 
Ինչպես հայտնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կառավարության որոշումներով երեք տարի ժամկետով երկարաձգվել են  «Էկո-ֆարմ» ՍՊԸ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի տեղափոխման, պահպանման և բաշխման, բացթողման ու իրացման գործունեությունների համար տրված լիցենզիաները:
 
Առողջապահության բնագավառին վերաբերող մեկ այլ որոշմամբ կազմակերպվելու է ԼՂՀ կարիքների համար ինսուլին դեղի գնման գործընթացը: 2014թ. ինսուլինը ձեռք  է բերվելու  անմիջապես արտադրողից` դանիական «Նովո-Նորդիսկ Ա/Ս» ընկերությունից, ամենացածր գնով` մեկ սրվակի համար 3,33 ԱՄՆ դոլարին համարժեք   դրամով: Վարչապետը հանձնարարեց գործարքը կազմակերպել այնպես, որպեսզի մատակարարման ժամկետների հետ կապված խնդիրներ չառաջանան:
 
Նիստում հաստատվել է փոխներարկումային բժշկական օգնության իրականացման կարգը, սահմանվել է փոխներարկման ենթակա արյան բաղադրամասերի ցանկը:
 
Բարեգործական ծրագրերի մասին ԼՂՀ որոշման մեջ արված փոփոխությամբ Արցախի կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը ծրագիրը կարող է բարեգործական որակել՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նույն հանձնաժողովի կողմից ընդունված որոշումը, եթե ծրագիրն իրականացվի ՀՀ-ի և ԼՂՀ-ի տարածքներում, որի կատարող կողմ կհանդիսանա ԼՂՀ-ում գրանցված իրավաբանական անձը: Եթե ծրագրի իրականացման ընթացքում կնքվում է ենթակապալի պայմանագիր, ապա հանձնաժողովի կողմից նշված գործարքը բարեգործական որակվելու դեպքում ենթակապալառուն օգտվում է հարկային արտոնություններից:
 
Կառավարությունը հաստատել է 2014 թ. պետական բյուջեով նախատեսված «Ստեփանակերտի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի ծառայությունների գնման գծով պետական պատվերը: Մոտ 108 մլն դրամ է նախատեսվում  225 հոգու ստացիոնար և տնային պայմաններում սպասարկման ծառայությունների գնման համար: Կառավարության ղեկավարը պահանջեց խիստ վերահսկողություն իրականացնել մանկատներին ու ծերանոցներին  հատկացված պետական միջոցները նպատակային օգտագործելու ուղղությամբ, որպեսզի բացառվեն անթույլատրելի գործողություններ:
 
Մեկ այլ որոշմամբ հաստատվել է նաև հեռուստառադիոհաղորդումների  հեռարձակման գծով ծառայությունների գնման պետական պատվերը. 10 հեռուստաալիքների ընդգրկմամբ սոցփաթեթի արժեքը  կազմում է 240 մլն դրամ: 
 
Խմելու և ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների սուբսիդավորման  մասին որոշման համաձայն` «Ջրամատակարարում և ջրահեռացում», «Քաշաթաղի  ջրամատակարարում» և «Մարտակերտի ջրային տնտեսություն» ՓԲԸ-ներին  պետական միջոցներից կտրամադրվեն 200 մլն դրամ` անցած տարվա 240 մլն-ի փոխարեն: Վարչապետի խոսքով` այս ընկերությունները  կունենան անհրաժեշտ ֆինանսական միջոցներ պատշաճ ջրամատակարարում իրականացնելու, համակարգերի պահպանման, ջրամատակարարման չհավաքագրված գումարները հավաքագրելու համար: 
 
Նիստում գործադիրը սահմանել է նոր կարգ, որով հանվում են  տաքսի ուղևորափոխադրումների տարիքային սահմանափակումները: Մինչ այդ` տաքսամոտորային փոխադրումներում ներգրավված էին ռուսական արտադրության 10, արտասահմանյան այլ արտադրության միայն 15 տարի և ավելի փոքր տարիք ունեցող ավտոմոբիլներ:
 
Կառավարության ընդունած մեկ այլ որոշմամբ ալկոհոլային խմիչքներ արտադրողները հնարավորություն կունենան «2009» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշներով ապրանքների մնացորդները իրացնել նոր թվագրմամբ դրոշմանիշներով:
 
«Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջներից ելնելով` հարկային ոլորտում հարաբերությունները կարգավորելու նպատակով մի շարք  որոշումներում կատարվեցին փոփոխություններ ու լրացումներ: Մասնավորապես, սահմանվել է բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտը ֆիզիկական անձանց համախառն եկամտում հաշվի առնելու նոր կարգը:
 
Նիստում սահմանվել են ԼՂՀ մշակութային տարածքների ճանաչման չափորոշիչները, հաստատվել մշակութային տարածքների ցանկը: Մշակութային են ճանաչվում այն տարածքները, որոնք ավանդաբար ստեղծում են ոչ նյութական մշակութային արժեքներ, առանձնանում են ավանդական բնօգտագործման ինքնատիպությամբ, որոնք ձեռք են բերել հոգևոր, ծիսական և պաշտամունքային նշանակություն և որոնցում  առկա են պատմության, մշակույթի և բնության հուշարձաններ: Ըստ այդ չափորոշիչների` ցանկում ընդգրկվել են Շուշի քաղաքը, Ասկերանի շրջանի Պատարա և Ծաղկաշատ, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղերը:
 
Գործադիրը հաստատել է 2014թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող ԼՂՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը: Այդ աշխատանքների համար կհատկացվի 247.5 մլն դրամ: 
 
Կառավարության հավանությանն է արժանացել 2014թ. զբոսաշրջության զարգացման ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ցանկը: Կառավարության ղեկավարը նշեց, որ այդ տարածքներում վճարովի ծառայությունները պետք է իրականացնել բնակչության շրջանում բացատրական աշխատանքներ տանելուց հետո միայն, որպեսզի բնակիչները իմանան վճարների գանձման նպատակը:
 
Կառավարությունը փոփոխություն է առաջարկում «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում, որի համաձայն պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի գրանցման գործարքներում պետությունն այսուհետև ազատվելու է պետական տուրքի վճարից: Փոփոխություններ և լրացումներ են առաջարկվում նաև «Իրավական ակտերի մասին» և «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքներում: Նախագծերը կներկայացվեն ԱԺ-ի քննարկմանը:
 
Գործադիրը լրացումներ և փոփոխություններ է մտցրել մի շարք որոշումներում` լիցենզավորման մասին ԼՂՀ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով:
 
 

Արխիվ

[]