Թեմաներ
Հինգշաբթի 01 / 23 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/22/2025   23:39 Ռուսաստանը և Իրանը կխորացնեն ապատեղեկատվության դեմ պայքարի ոլորտում փոխգործակցությունը 01/22/2025   23:23 Մակրոնն ու Շոլցը կհանդիպեն Թրամփի վերաբերյալ ռազմավարությունը քննարկելու համար 01/22/2025   23:01 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/22/2025   22:44 Փաշինյանը ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներին 01/22/2025   22:33 Դեռահասը գնացքի տակ է ընկել առցանց խաղի պատճառով 01/22/2025   22:22 Սիրիայում պատմել են Ռուսաստանի հետ ռազմաբազաների շուրջ բանակցությունների մասին 01/22/2025   22:11 Օր առաջ հարկավոր է կասեցնել տրանսպորտի թանկացման որոշումը․ տնտեսագետ 01/22/2025   22:02 17-ամյա երիտասարդը փորձել է փրկել ջրվեժն ընկած ընկերուհուն և զոհ դարձել 01/22/2025   21:54 Շախմատի Հայաստանի առաջնության վերջնական արդյունքները 01/22/2025   21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը 01/22/2025   21:30 ՀՀ-ն դե-յուրե հանդիսանում է ԱՄՆ-ի թշնամի կառույցի անդամ, թերևս սա է պատճառը, որ ավելի բարձր փաստաթուղթ չունեցանք. քաղաքագետ 01/22/2025   21:21 Անփութությամբ թույլ տրված դատական սխալների համար դատավորը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, ԲԴԽ-ն պետք է կանխեր վատ պրակտիկան․ փաստաբանը՝ Գառնիկ Ստեփանյանի գործի մասին 01/22/2025   21:12 Հայաստան են ժամանել Nordic-Baltic Eight խորհրդարանների նախագահներն ու փոխնախագահները 01/22/2025   20:59 Առաջնորդություն 01/22/2025   20:55 Ղրղզստանում ձնահոսքը ծածկել է յոթ ավտոմեքենա 01/22/2025   20:45 Գետինը կմտնեի, եթե վարչապետ լինի, հա բողոքում եք՝ սխալ են զեկուցել. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) 01/22/2025   20:41 UFC-ն թարմացրել է դասակարգման աղյուսակը․ հայտնի է` որ տեղում է գտնվում Ծառուկյանը 01/22/2025   20:38 Քաղաքացու վրա լրացուցիչ ֆինանսական բեռ եք դնում, կոռուպցիան բացահայտեք, ԱՆԻՖ-ում 25 մլրդ դրամ մսխել են,մեղադրյալ չկա.Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) 01/22/2025   20:32 Թրամփը Պուտինի հետ իր հարաբերություններն անվանել է շատ լավը 01/22/2025   20:20 Մկներից եք հարցնում, դա՞ էր ձեր քաղաքական ծրագիրը՝ Փաշինյանը՝ ընդդիմությանը 01/22/2025   20:17 Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք կներկայացվի 01/22/2025   20:10 Իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի հետ 01/22/2025   20:01 Չփրկվանք, պետք չէ փրկիչներ ման գալ. Արարատ Միրզոյանը՝ ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթի մասին (տեսանյութ) 01/22/2025   19:54 Ուզում եք ասել էնքան էլ լավ թեկնածու չէի՞նք ընտրել... որոշել ու որոշվել է, որ ինքնաբացարկ հայտնի. Փաշինյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/22/2025   19:50 Դատարանը փոխեց Սուրեն Մանուկյանի խափանման միջոց կալանքը տնային կալանքով 01/22/2025   19:40 Կարող եմ հայրենասիրական էմոցիաները բավարարող հայտարարություններ անել, բայց հետեւանքներն էդ մարդիկ են բանտում իրենց մաշկվի վրա դա զգալու. Փաշինյան (տեսանյութ) 01/22/2025   19:34 Որոտանում «Վեոլիա Ջուրը» ջրամատակարարում չի իրականացնում. Խուդաթյան (տեսանյութ) 01/22/2025   19:23 Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարարը 01/22/2025   19:10 Հանցախումբը առեւանգում էր քաղաքի փողոցներում քնած տղամարդկանց եւ նրանցից գումար շորթում 01/22/2025   19:02 Ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Հարկային օրենսգրքի՝ փաստաբանությանը վերաբերող խնդրահարույց դրույթների սահմանադրականությունը. Սիմոն Բաբայան 01/22/2025   19:00 Սիրիայի իշխանությունները ցանկանում են սեփականաշնորհել նավահանգիստներ ու գործարաններ 01/22/2025   18:56 Ինձ մնար`ՀՀ-ի սահմանազատումը կսկսեի Խաղաղ օվկիանոսից, կավարտեի Ատլանտյանով. Միրզոյան 01/22/2025   18:56 Ժողովրդին պետք է կապենք էս երկրի հետ, որ չուզեն գնան ԱՄՆ, որտեղ ամեն փռշտալուց պետքա հայտարարագրես. Փաշինյան 01/22/2025   18:42 Կասի հայերի ցավը տանեմ ու կգնա ռեստորանում ավելի ցավը կտանի. Փաշինյան 01/22/2025   18:39 Բրիտանացի հետախույզները՝ Ջեյմս Բոնդի գլխավորությամբ,չեն կիսում Փաշինյանի կարծիքն ու վտանգավոր են համարում Նոյեմբերյան-Իջևան հատվածը. Խաչատրյան 01/22/2025   18:38 ԱՆԻՖ-ում միլիարդավոր մսխումների գործով մեղադրյալ չկա. Դատախազությունը հաստատում է՝ որեւէ մեկի մեղադրանք չի ներկայացվել 01/22/2025   18:13 Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին 01/22/2025   18:07 Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատայի՝ Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը 01/22/2025   18:04 Մենք ուզում ենք էս տրանսպորտային համակարգը շարունակի՞ գոյություն ունենալ, թե՞ էլի գա Իկարուս, Երազ, իշավոտնուկներով Գազել. Փաշինյան 01/22/2025   17:57 Ընկալում կա, որ պետական բյուջեն էս դահլիճի էս հատվածի համար է ծախսվում. ԱԺ-ում հայտարարել է Փաշինյանը՝ մատնացույց անելով ՔՊ-ին (հեսանյութ) 01/22/2025   17:54 Մի ասեք՝ պետությունը մտնում ա մեր գրպանը.եթե որևէ ձեռք եք տեսնում ձեր գրպանում, դա ձեր ձեռքն ա. Փաշինյան 01/22/2025   17:48 Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գրասենյակի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին 01/22/2025   17:44 Փաշինյանը՝ Դավոսի հանդիպումների մասին 01/22/2025   17:40 Ապրել ենք Չարենցի «Երկիր Նաիրիի» սյուժեում, պիտի դուրս գանք դեպի «իրական Հայաստան». Փաշինյան 01/22/2025   17:37 Մարդկանց գժի տեղ են դնում, ասում ենք կարող եք ավտոբուսի մեջ քնել և տրոլեյբուսի մեջ արթնանալ. Թևանյան (տեսանյութ) 01/22/2025   17:26 Վաղարշապատում 49-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար 01/22/2025   17:09 Այս համակարգը կարևոր է՝ ապապետությունից պետություն գնալու անցման տրամաբանության մեջ․ Փաշինյանը՝ հայտարարագրման մասին 01/22/2025   16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս 01/22/2025   16:49 Տավուշում ապրող մեր հայրենակիցները սպասում են այդ հարցի պատասխանին՝ Ոսկեպար-Կիրանց ճանապարհի որևէ հատվածի հանձնում Ադրբեջանին կա՞.Դանիելյանը՝ Գրիգորյանին 01/22/2025   16:46 Գյուղերից կարտագաղթեն, եթե դպրոցները փակեք. պատգամավորը՝ նախարարին
01/21/2025   14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/22/2025   22:33 Դեռահասը գնացքի տակ է ընկել առցանց խաղի պատճառով 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի սակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/21/2025   14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/21/2025   16:44 Երևանի Մետրոպոլիտենում արտակարգ դեպք է տեղի ունեցել, քաղաքացին հայտնվել է գծերի վրա 01/22/2025   21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/21/2025   14:22 Գառնիկ Դանիելյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է. վեճ` ԱԺ-ում

Տուժողին պատճառած գույքային վնասի համար մեղավորը Վլադիսլավ Մանգասարյանն է. Էդուարդ Եսայան 02/28/2014   10:47  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
«Արին Կապիտալ» ներդրումային ՍՊ ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանը բողոքարկել է իր դեմ գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով Էդուարդ Եսայանը մեղավոր է ճանաչվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ և դատապարտվել ազատազրկման՝ 3 տարի 3 ամիս ժամկետով: Քաղաքացիական հայցը թողնվել է առանց քննության:
 
Վերաքննիչ բողոքում ամբաստանյալը միջնորդում է բեկանել և փոփոխել հիշյալ դատավճիռը, ճանաչել և հռչակել իր անմեղությունը առաջադրված մեղադրանքում և իրեն արդարացնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Միաժամանակ ամբաստանյալը միջնորդում է առաջադրված մեղադրանքը հիմնավոր համարելու դեպքում կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան նույն ժամկետով:
 
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը`     նախագահությամբ դատավոր    Արշակ Վարդանյանի,   2013թ. նոյեմբերի 29-ի դատավճռով   հաստատված  է համարվել,    որ  «Արին Կապիտալ»  ներդրումային ՍՊ ընկերության  տնօրեն   Էդուարդ Եսայանը    կարգադրիչ և քաղաքացիների հետ բնակմակերեսների օտարման նախնական և վերջնական պայմանագրեր կնքելու իր լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ և ընկերության բաժնետերերի օգտին օգտագործելով` քաղաքացի Լուսինե Գյուլխասյանին պատճառել է առանձնապես խոշոր չափերի վնաս, որն առաջացրել է ծանր հետևանքներ: 
 
Մասնավորապես` Էդուարդ Եսայանը, ընկերության բաժնետերերից նախապես տեղեկանալով իրենց ընկերության կողմից Երևան քաղաքի Մաշտոցի 33ա հասցեում կառուցվող շենքի 6-րդ հարկից 76.4 քմ տարածքը և ավտոկայանատեղին Լուսինե Գյուլխասյանին վաճառելու վերաբերյալ ձեռք բերված համաձայնության և այդ կապակցությամբ նոտարական գրասենյակ ներկայանալու՝ և Լ.Գյուլխասյանի հետ նախնական պայմանագիր կնքելու անհրաժեշտության մասին, ընկերության բաժնետեր Վլադիսլավ Մանգասարյանի հանձնարարությամբ՝ 2007թ. դեկտեմբերի 6-ին Երևան քաղաքի Մալաթիայի վարչական շրջանի նոտարական գրասենյակում նույն անշարժ գույքերի առուծախի նախնական պայմանագիր է կնքել վերջինիս հարազատ եղբայր, ֆիզիկական անձ Ռուբեն Մանգասարյանի հետ, որտեղ այդ տարածքների ձեռքբերման արժեք է նշվել 15.891.000 ՀՀ դրամ: Ապա չարաշահելով Լուսինե Գյուլխասյանի վստահությունը՝ վերջինիս առաջարկել և ըստ էության համոզել է նույն օրը` առաջին գործարքից գրեթե անմիջապես անց, նույն անշարժ գույքերի առուվաճառքի նախնական պայմանագիրը կնքել «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊ ընկերության հետ որևէ առնչություն չունեցող ֆիզիկական անձ Ռուբեն Մանգասարյանի հետ, որում արդեն նշվել է վերոնշյալ անշարժ գույքերի ձեռքբերման իրական արժեքը` 37.200.000 ՀՀ դրամը։
 
2007թ. դեկտեմբերի 7-ին «HSBC բանկ Հայաստան» ՓԲ ընկերության «Կենտրոնական» մասնաճյուղում Էդուարդ Եսայանը Լուսինե և Գևորգ Գյուլխասյաններից առձեռն ստացել է քաղաքացի Ռ.Մանգասարյանի հետ կնքված գործարքից հետո ըստ էության իր ղեկավարած «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊ ընկերությանն իրավաբանորեն չպատկանող հիշյալ տարածքի և ավտոկայանատեղիի ձեռք բերման համար վճարված 37.200.000 ՀՀ դրամ գումարը, որը նույն օրը մուտքագրել է ընկերության բանկային հաշիվ, սակայն ոչ թե վերջիններիս, այլ՝ 15.891.000 ՀՀ դրամը գումարը Ռուբեն Մանգասարյանի, իսկ ստացած գումարի մնացած մասը` 21.309.000 ՀՀ դրամը, ընկերության բաժնետեր Ղևոնդ Ղալումյանի անվամբ։
 
Այդ գումարներից 18.605.000 ՀՀ դրամը փոխարկվել է 61.000 ԱՄՆ դոլարի և փոխանցվել Էդմոն Խուդյանի` ԱՄՆ-ում գտնվող բանկային հաշվեհամարին, 8.000.000 ՀՀ դրամ գումարը, հաշվեհամարում առկա այլ գումարների հետ միախառնվելուց հետո, ուղղվել է «ՎԵՌՄ» ՍՊ ընկերության տնօրեն Ռուբեն Մանգասարյանի կողմից մատուցվող ծառայության` շինարարական աշխատանքների վճարմանը, ինչպես նաև՝ «Արին Կապիտալ» ՍՊ ընկերության փոխառությունների և այլ ծախսերի մարմանը։
 
Դատարանն արձանագրել է, որ որպես տնօրեն չարաշահելով քաղաքացիների հետ բնակելի տարածքներ իրացնելու իր լիազորությունները` Էդուարդ Եսայանը, բնակարանի ձեռքբերման ողջ գումարը դեռևս 2007թ. ամբողջությամբ վճարած Լուսինե Գյուլխասյանից գաղտնի, 2010թ. սեպտեմբերի 16-ին ավտոտնակի զիջման դիմաց ընդլայնված, սակայն վերջինիս հատկացման ենթակա նույն բնակելի տարածքը` արդեն 94,5 քմ մակերեսով Մաշտոցի 33/1 շենքի 22-րդ բնակարանը, նոտարական գրասենյակում Ռ.Մանգասարյանի հետ առուվաճառքի վերջնական պայմանագիր կնքելով` 15.891.000 ՀՀ դրամ գումարով ձևականորեն վաճառել, ըստ էության բաժնետեր Վլադիսլավ Մանգասարյանի հանձնարարությամբ իրավաբանորեն հանձնել է վերջինիս եղբայր Ռուբեն Մանգասարյանի տնօրինությանը։
 
Վերոնշյալ գործարքը կնքելիս, հակառակ նույն պայմանագրի կետերի պահանջների, Է.Եսայանը, իր լիազորությունները հակառակ ղեկավարած կազմակերպության շահերի օգտագործելով, նոտարից ևս թաքցրել է վաճառվող անշարժ գույքը երրորդ անձի` Լուսինե Գյուլխասյանի գույքային իրավունքով ծանրաբեռնված լինելու փաստը, թեև այդ մասին քաջատեղյակ էր, իր ստորագրությամբ վավերացրել և հաստատել է Երևանի Մաշտոցի 33/1 շենքի 22-րդ բնակարանի առուծախի հիմնական պայմանագիրը այն դեպքում, երբ այդ պայմանագրի կնքման համար հիմք էր հանդիսացել 2007թ. դեկտեմբերի 6-ին իր և Ռուբեն Մանգասարյանի միջև կնքված, Լ.Գյուլխասյանի հետ առուծախի նախնական պայմանագրի կնքումից հետո իրավաբանորեն ուժ չունեցող առուծախի նախնական պայմանագիրը։ 
 
Վերոնշյալ կեղծ գործարքի հետևանքով՝ Ռ.Մանգասարյանը, սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուց հետո, ստացել է վերոնշյալ բնակարանը տնօրինելու բացարձակ իրավունք և ազատություն: Ընդամենը յոթ օր անց` 2010թ. սեպտեմբերի 23-ին, այն առուծախի պայմանագրով վաճառել է քաղաքացի  Արթուր Գալստյանին, վերջինս էլ 2010թ. դեկտեմբերի 14-ին` Գայանե Ստեփանյանին և այլն։ 
 
Դրանով իսկ Էդուարդ Եսայանի գործողություններով Լուսինե Գյուլխասյանի իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է էական վնաս, ինչը վերջինիս համար առաջացրել է ծանր հետևանքներ, այն է` նա զրկվել է ակնկալած բնակարանը ստանալու և տնօրինելու, ավելին` դրա ձեռքբերման համար ամբողջությամբ վճարած առանձնապես խոշոր չափի` 37.200.000 ՀՀ դրամ գումարը ետ ստանալու և տնօրինելու հնարավորություններից։
 
Առաջադրված մեղադրանքի շուրջ դատարանում հարցաքննվելիս ամբաստանյալ Էդուարդ Եսայանն իրեն մեղավոր չի ճանաչել, հայտարարելով, որ տուժող Լ.Գյուլխասյանին պատճառած գույքային վնասի համար մեղավոր է բացառապես Վլադիսլավ Մանգասարյանը։
 
Դատարանի գնահատմամբ՝ ամբաստանյալ Էդուարդ Եսայանի վերոնշյալ պատճառաբանություններն անհիմն են և մտացածին, հետապնդում են հնարավոր քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու նպատակ։

 
Լուսանկարը՝ Hetq.am-ի
 
 
 
 

Հարակից հրապարակումներ`

15:05 26/02/2014  |  ԼՐԱՀՈՍԱԱԾ տնօրենի նախկին տեղակալի եղբայրը խլել է Էդմոն Խուդյանի շենքը և վարկեր վերցրել «Հայբիզնեսբանկից». «Առաջին լրատվական»
09:58 25/02/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎլադիսլավ Մանգասարյանին ազատ կարձակեն
11:30 30/01/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԷդմոնդ Խուդյանի գործով նախաքննությունը կարող է ավարտվել մեկ ամսվա ընթացքում
10:35 29/11/2013  |  Մամուլ«ԱՌԱՎՈՏ»: Դատախազությունն ընթացք կտա Էդմոն խուդյանի դիմումին
12:11 22/11/2013  |  ԼՐԱՀՈՍԷդմոն Խուդյանը ԱՄՆ ICSID դատարանում հայց կներկայացնի ՀՀ կառավարության դեմ
10:51 19/11/2013  |  Մամուլ«ԱՌԱՎՈՏ»: «Արհեստական ապացույցների միջոցով փորձ էր արվել մի մեղադրանք հիմնավորել, որով տուժողին կլռեցնեն»
10:35 09/10/2013  |  Մամուլ«ԱՌԱՎՈՏ»:Է.Խուդյանի`սնանկության հասցված ընկերության տնօրենի գործով դատաքննությունն ավարտվեց
00:47 21/09/2013  |  Քրեական խրոնիկոնՔննիչները չեն շտապում Խուդյանի գործով փորձագետներին տրամադրել ելակետային տվյալները
11:59 25/05/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴատավորին կաշառք տալու հայտարարությունը չի հիմնավորվել
10:53 21/05/2013  |  Մամուլ«ԱՌԱՎՈՏ»: «Խուդյանի ընկերության թալանի գործով փորձաքննությունը դեռ չի ավարտվում»

Արխիվ

[]