Թեմաներ
Շաբաթ 01 / 11 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/10/2025   23:52 ԵԱՏՄ-ից արտահանման ամենամեծ բաժինը հասել է Ռուսաստանին, Հայաստանին և Ղազախստանին․ Իրանի մաքսային ծառայության ղեկավար 01/10/2025   23:38 Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան 01/10/2025   23:25 «Ավանդույթների վերակենսավորման տարի». Արամ Ա Վեհափառ Հայրապետը կընթերցի 2025 թվականի հայրապետական հռչակագիրը 01/10/2025   23:08 Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից 01/10/2025   22:50 Բացահայտվել են շան՝ տիրոջ մահճակալի վրա քնելու ցանկության պատճառները 01/10/2025   22:29 Կեսօրից սկսած՝ ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության դիմաց տեղակայել էր որոշակի «պոստեր», հետևում էր. Բաբայան 01/10/2025   22:15 Անահիտ Մանասյանն այց է իրականացրել ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ 01/10/2025   22:00 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/10/2025   21:46 Մերձմոսկվայում ձերբակալել են երկու կանանց վրա դանակով հարձակում կատարած տղամարդուն 01/10/2025   21:30 Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների տակ են հայտնվել ավելի քան 200 ընկերություններ և ֆիզիկական անձինք 01/10/2025   21:15 Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե 01/10/2025   21:00 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը սպանության պահին հղի է եղել․ Նարեկ Սարգսյանի հետ փաստացի ամուսնալուծված են եղել արդեն մեկ տարի, իսկ դեպքի օրը պետք է հայտներ ամուսնալուծության հայց ներկայացնելու մասին 01/10/2025   20:43 Հայաստանն առնվազն 10 տարի չի կարողանա վեկտորը շրջել դեպի ԵՄ, ճիշտ այդքան է պետք, որ Հայաստանը տնտեսությունը դիվերսիֆիկացնի և համապատասխանեցնի ԵՄ ստանդարտներին. Գագիկ Մակարյան 01/10/2025   20:35 Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ 01/10/2025   20:20 Չեխիայի դեսպանությունն աջակցություն է հայտնել անձնական տվյալների պաշտպանության մարմինների համագործակցության վերաբերյալ 01/10/2025   20:18 ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային 01/10/2025   20:11 Մարդուն բռնում, տանում են ապօրինի զենքի համար, պարզվում է զենք չկա. Մելիքյանը պահանջում է պատասխանատվության ենթարկել լիազորությունը չարաշահող իրավապահներին (տեսանյութ) 01/10/2025   20:02 Մեծ Բրիտանիայի վարչապետն Ուկրաինային կառաջարկի խաղաղապահ ուժեր մտցնել 01/10/2025   19:48 ԱՄՆ-ն թույլատրել է ռուսական նավթի փոխադրումը պայմանների պահպանման դեպքում 01/10/2025   19:34 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 01/10/2025   19:19 Նյու Յորքի դատարանը Թրամփին մեղավոր է ճանաչել, բայց որեւէ պատիժ չի նշանակել 01/10/2025   19:08 Կալիֆոռնիայում կրճատել էին հրդեհներից առաջ հրդեհային անվտանգության ֆինանսավորումը 01/10/2025   18:49 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյանն է՞ 01/10/2025   18:46 Աֆրիկան ​​կարող է երկու մասի կիսվել ավելի արագ, քան սպասվում էր. Ազիզյան 01/10/2025   18:35 ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին 01/10/2025   18:33 Հաղորդագրություն Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում Գևորգ Քոչարյանի թեկնածությանն աջակցելու մասին 01/10/2025   18:31 «Արթիկ» ՔԿՀ-ում 27-ամյա կալանավորի դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում 01/10/2025   18:23 «Նրա դրական և համարձակ պահվածքն այս հարցում աչք է ծակում». Հաքան Ֆիդանը գովել է Փաշինյանին 01/10/2025   18:15 Փաստաբան Արսեն Բաբայանին ազատ են արձակել 01/10/2025   18:09 Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում մառախուղ է 01/10/2025   18:00 Տունը կորցրած Մել Գիբսոնը հրդեհը համեմատել է ԱՄՆ-ի ու Բրիտանիայի կողմից 1945-ին ռմբակոծված Դրեզդենի հետ 01/10/2025   18:00 Փաստաբան Արսեն Բաբայանին ձերբակալել են՝ իբրև ապօրինի զենք կրելու կասկածանքով 01/10/2025   17:54 Ես բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա եւ հուսով եմ, նա կամք կգտնի իր մեջ՝ ձվածեղի ու հեծանիվի արանքում պատասխանի իմ հարցին. Մարության 01/10/2025   17:40 Ձերբակալվել է փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ. գնում էին սնվելու 01/10/2025   17:36 Գագիկ Ծառուկյանը տպավորված է Իրանում հայկական համայնքի ունեցած հարգանքով ու կազմակերպվածությամբ (տեսանյութ) 01/10/2025   17:30 Ավստրիայի արտգործնախարար Շալենբերգը նշանակվել է կանցլերի պաշտոնակատար 01/10/2025   17:27 Պաշտպան Անահիտ Մանասյանն այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ 01/10/2025   17:15 Մեդվեդևին կասեմ՝ միայն հիմա՞ եք այդ մասին հիշել, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, անպատասխանատու հայտարարություններ են. Ալխաս Ղազարյան 01/10/2025   17:02 Դամասկոսի մզկիթում հրմշտոց է տեղի ուենցել. առնվազն երեք մարդ է մահացել 01/10/2025   16:44 Եռաբլուրում շիրմաքարերի վրայից ծաղիկներ գողանալու գործով երեք անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել 01/10/2025   16:43 ՆԱՏՕ-ն կավելացնի պաշտպանության ծախսերը. Reuters 01/10/2025   16:36 Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր են և կյանք փրկող, սակայն դրանք պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ 01/10/2025   16:28 Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան 7-ժամյա աշխատանքի անցնելու հետ կապված ռիսկեր չի տեսնում 01/10/2025   16:20 Մուրճը ՔՊ նիստին տարել էի՝ գործընկերներիս ցույց տալու. դրանով ծառերի վրա նշումներ են արվում. Հակոբ Սիմիդյան 01/10/2025   16:11 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է․ ԴԱՀԿ 01/10/2025   15:55 «Գոնե այսքանից հոտո ազգն արթնանա».հարցման մասնակիցների 78 տոկոսը դժգոհ է մնացել Փաշինյանի արձագանքից 01/10/2025   15:43 Կինը երկվորյակներին լույս աշխարհ է բերել տարբեր օրերի 01/10/2025   15:30 Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ 01/10/2025   15:25 ՄԻԵԴ-ը Բաքվին մինչև հունվարի վերջ ժամանակ է տվել ՝ Բավքում ապօրինի պահվող բոլոր հայերի մասին տեղեկություն տրամադրելու համար 01/10/2025   15:17 Քաշքշուկ, բռունցքներ.... ի սեր աստծո, ժողովուրդ նման բաներ չի եղել. Ալխաս Ղազարյանը՝ Հայկ Սարգսյանի և Հայկ Ղալումյանի միջև ծեծկռտուքի լուրերի մասին
01/09/2025   17:22 Ուշագրավ դեպք Աստղիկ բկ-ում․ ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» միամատոզ հանգույց․․․ 01/09/2025   19:35 Դատարանում մոտ 50 վկա ցուցմունք է տվել Ջալալ Հարությունյանի դեմ. վճիռը՝ շուտով 01/10/2025   18:49 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյանն է՞ 01/09/2025   08:27 Կրիմինալ աշխարհը խանդավառված է կին բանտապետի նշանակմամբ. «Ժողովուրդ» 01/09/2025   17:19 Այխան Հաջիզադեն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին 01/09/2025   17:02 Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան 01/10/2025   21:00 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը սպանության պահին հղի է եղել․ Նարեկ Սարգսյանի հետ փաստացի ամուսնալուծված են եղել արդեն մեկ տարի, իսկ դեպքի օրը պետք է հայտներ ամուսնալուծության հայց ներկայացնելու մասին 01/09/2025   20:32 Արևելյան Հայաստանը այսօր Ադրբեջանի տարածքում գտնվող տարածքներն են՝ Շուշի մայրաքաղաքով. Իսագուլյան (Տեսանյութ) 01/09/2025   12:08 Մե՞նք ենք մեղավոր, որ թոշակները բարձրացրել ենք՝ 35 000 ա դարձել, ուրեմն ինչքան քիչ ա եղել. Փաշինյան 01/09/2025   20:42 Սրբազանը կոչով դիմել է հայությանը 01/10/2025   13:41 Լոս Անջելեսի Քենեթի հրդեհի բռնկման մեջ կասկածվողին ձերբակալել են․ հրդեհն այլևս հետաքննվում է որպես հրկիզում 01/10/2025   14:24 17-ամյա աղջկա մարմինը գտել են զուգարանում՝ մոտը էլեկտրոնային ծխախոտ. ողբերգական դեպք՝ Բուրյաթիայում 01/10/2025   18:46 Աֆրիկան ​​կարող է երկու մասի կիսվել ավելի արագ, քան սպասվում էր. Ազիզյան 01/10/2025   15:55 «Գոնե այսքանից հոտո ազգն արթնանա».հարցման մասնակիցների 78 տոկոսը դժգոհ է մնացել Փաշինյանի արձագանքից 01/09/2025   23:16 Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ Շենգավիթի մետրոյի գծերի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/10/2025   11:41 Հիմնահատակ ավերված Փասադենան՝ Կալիֆոռնիայում մոլեգնած ուժգին հրդեհներից հետո 01/09/2025   20:54 Ռուսաստանի Նիժնեկամսկ-Մոսկվա չվերթի ուղևորը թռիչքի ժամանակ հայտարարել է, որ երկու ռումբ ունի 01/10/2025   17:40 Ձերբակալվել է փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ. գնում էին սնվելու 01/09/2025   13:46 Լոս Անջելեսի հրդեհների հետևանքով այրվել են հոլիվուդյան դերասաններ Հոփքինսի, Բրոդիի և Ֆարիսի շքեղ առանձնատները 01/09/2025   17:29 Լոս Անջելեսում կա ակտիվ հրդեհի 4 օջախ. Վերջին 27 տարում Կալիֆոռնիան նման արտակարգ իրավիճակում չէր հայտնվել (տեսանյութ)

«Բաց երկնքի քաղաքականության միջավայրում չի կարող գործել ազգային փոխադրողի կարգավիճակ ունեցող տեղական փոխադրող, որն ունի բացառիկ իրավունքներ» 02/26/2014   20:05  |  Հարցազրույց

 
Շուրջ 1 տարի է, ինչ հայաստանյան ավիացիայից հեռացել է ազգային միակ փոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը: Այն բանից հետո, որբ ընկերությունն իրեն սնանկ հռչակեց ու դադարեցրեց փոխադրումները, կառավարությունը նախաձեռնեց քաղաքացիական ավիացիայի ոլորտի առողջացման ծրագրին վերաբերող քննարկումներ, Հայաստան հրավիրվեցին աշխարհահռչակ McKinsey & Company ընկերության մասնագետները` մեր երկրում մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ապահովման նպատակով ծրագիր մշակելու համար: Իսկ 2013-ի հոկտեմբերին կառավարությունն արդեն ընդունեց ոլորտի զարգացման հայեցակարգը, որի հիմքում դրվեցին միջազգային փորձագետների առաջարկները:
 
Թե ի՞նչ առաջընթաց կա հայաստանյան քաղավիացիայի ոլորտում, և որքանո՞վ է մեր ավիացիան զարգանում միջազգային փորձագետների նախանշած ուղով, փորձեցինք պարզել Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն  Արման Խաչատուրյանից:
 
-Աժ-ն այս օրերին քննարկում է մեր երկրում փոքր ավիացիայի զարգացման հարցը: Արդյոք սա նշանակու՞մ է, որ մեծ ավիացիայի հարցն այլևս փակված է:
 
-Շատ կցանկանայի, որ այդպես լիներ, բայց դեռ շատ անելիքներ ունենք մեծ ավիացիայի ոլորտում. բավական մեծ օրակարգային խնդիրներ ունենք:
 
-Արտասահմանցի փորձագետների հետ երկար, մանրամասն քննարկումներ ունեցաք անցյալ տարի: Եվ արդեն շուրջ 4 ամիս հայաստանյան ավիացիան շարժվում է նրանց նախանշած ուղով: Արդյոք այս ընթացքում իրոք հետևե՞լ ենք այդ ուղեգծին ու չե՞նք շեղվել դրանից:
 
- Նախ ցանկանում եմ նշել, որ ծրագրավորված աշխատանքներն ամբողջ թափով առաջ են գնում առանց շեղումների` անկախ ՀՀ-ի համար բաց երկնքի քաղաքականության, նրա արդյունավետության, նրա արդյունքների, հետևանքների վերաբերյալ բոլոր շահարկումներից:
 
Այս պարագայում միանգամից հարց է առաջանում. ի՞նչ են ուզում մեր ընդդիմախոսները:
 
Առաջին. մեր ընդդիմախոսներն ուզում են փակ շուկա, մեր ընդդիմախոսներն ուզում են ստեղծել կամ վերահաստատել հայաստանյան շուկայում, այսպես կոչված, ազգային փոխադրողի կարգավիճակ, մոնոպոլիաներ ուղղությունների և հաճախականությունների վրա: Բայց այստեղ մի պարզ հարց է առաջանում. արդյոք մեր հանրությունը ուզու՞մ է կրկնակի ավելի վճարել Երևան-Մոսկվա կամ Երևան-Դուբայ ուղղության համար, թե՝ ոչ: Արդյոք մեր հանրությունն ուզու՞մ է ունենալ թռիչքների սահմանափակ աշխարհագրություն կամ օգտագործել մեր հարևան Վրաստանը՝ օդային փոխադրումների նպատակով: Վստահ եմ, որ՝ ոչ:
 
Երկրորդ. մեր ընդդիմախոսները նաև մեզ քննադատում են, որ բաց երկնքի քաղաքականությամբ ի չիք են դառնում տեղական կայուն ընկերությունների ի հայտ գալը, որոնք կարող են մատուցել շարունակական և կենսունակ ծառայություններ: Բայց մենք արդեն ունենք շատ լավ օրինակ, երբ երկնքի ազատականացման սկզբունքի արդյունքում ստեղծվեց տեղական ըկերությունը, որն, հուրախություն մեզ բոլորիս, արդեն իսկ ակտիվ գործունեություն է ծավալում: Եվ նորից փորձել վերադառնալ հին տաշտակին ու մեր ազգաբնակչությանը, նորից փորձել առաջարկել բարձր գներ, սահմանափակված հաճախականություններ, սահմանափակ քանակությամբ թռիչքներ, կարծում եմ` ընդունելի չէ՝ ընդհանուր տնտեսության զարգացման և հանրային շահի տեսանկյունից:
 
Ակնհայտորեն դա կարող է նպաստել որոշակի խմբի շահերի խթանմանն ու առաջմղմանը, բայց սա ոչ մի ընդհանուր եզր չունի հանրային շահի հետ, առավել ևս` տրամագծորեն հակառակ է հանրային շահին: 
Մասնավորապես, բաց երկնքի քաղաքականության շնորհիվ ոչ միայն երկինքն է ազատականացվում, այլև այդ ազատականացման արդյունքում կան կոնկրետ և չափելի արդյունքներ: Գնահատված է, օրինակ, որ բաց երկնքի հաջող իրականացման դեպքում էականորեն կնվազեն ուղևորափոխադրումների գները, կընդլայնվի թռիչքների աշխարհագրությունը, կստեղծվեն 20 000 նոր աշխատատեղեր, համախառն ազգային արդյունքը տարեկան կաճի մոտ 3-400 մլն դոլարով, կաճեն զբոսաշրջային հոսքերը` մեր երկիրն ավելի հասանելի դարձնելով զբոսաշրջիկների համար, կնվազեն բեռափոխադրումների սակագները` նպաստելով արտահանման խթանմանը և այլն:
 
-Բայց արդյոք հայկական փոխադրողներն ի վիճակի՞ են դիմակայել արտասահմանյան կայացած ընկերությունների հետ մրցակցությանը: Մտավախություն չկա՞, որ նրանք ընդհանրապես կդադարեն գործել:
 
- Առաջին` բաց երկնքի քաղաքականությունը ենթադրում է, որ գործելու են նմանատիպ խաղի կանոններ և հավասար մրցակցային պայմաններ՝ ինչպես տեղական, այպես էլ արտասահմանյան ընկերությունների համար: Բաց երկնքի քաղաքականության միջավայրում չի կարող գործել ազգային փոխադրողի կարգավիճակ ունեցող տեղական փոխադրող, որն ունի բացառիկ իրավունքներ:
 
Երկրորդ` ազգային փոխադրողի կարգավիճակը ենթադրում է բացառիկ իրավունքներ և պետական աջակցություն` թելադրելու ոչ շուկայական գնային քաղաքականություն, թռիչքների աշխարհագրություն, հաճախականություններ և այլն: Այլ գործոնների հետ համատեղ, արդյունքում ազգային փոխադրողի կարգավիճակը ենթադրում է անհամաչափ բարձր գներ մեր ազգաբնակաչության համար, ինչին արդեն ականատես եղել ենք: Սակայն տնտեսագիտական տրամաբանությունը ենթադրում է, որ մեր ազգաբնակչության համար շատ բարձր գների հաշվին ազգային փոխադրողի ստեղծման գաղափարը, մեղմ ասած, կենսունակ չէ: 
 
Երրորդ` ինչպես արդեն տեսել ենք, ազգային փոխադրողի կարգավիճակի և տեղական ընկերությունների կենսունակության միջև գործել է հակադարձ համեմատական կապ: Այսինքն՝ ազգային փոխադրողի կարգավիճակը չի նպաստել ընկերությունների կենսունակության աճին, այլ բերել է նրանց սնանկացմանը: 
 
Չորրորդ` կապել ազգային փոխադրողի կարգավիճակի գաղափարը ազգային անվտանգության ապահովման համատեքստի հետ, և դրա համար ուղղակիորեն կամ անուղղակիորեն պարտադրել մեր ազգաբնակչությանը անհավանական բարձ գներ՝ ընդունելի չէ: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ոչ մի տրամաբանական կապ չկա քաղաքացիական նպատակներով իրականացվող ավիափոխադրումների, ազգային փոխադրողի և ազգային անվտանգության միջև: Առավել ևս, որ պետությունների կողմից ջերմոցային պայմաններում գործող ազգային փոխադրողները ժամանակի ընթացքում սնանկացել են` ստեղծելով ազգային շահի վտանգ: 
 
Հինգերորդ` բարձր սակագները սահմանափակում են մեր երկիր զբոսաշրջային հոսքերը, արտաքին առևտրի դիվերսիֆիկացիան, ներդրումների հոսքերը և այլն` դրանով իսկ խոչընդոտելով երկրի տնտեսության ընդհանուր զարգացումը և աշխատատեղերի ստեղծումը:
 
Եվ ահա վերոնշյալ հանգամանքների համակցության համատեքստում, ակնհայտ է, որ բաց երկնքի քաղաքականությունն այլընտրանք չունի, իսկ համապատասխան գործարար միջավայրը պետք է լինի բաց, թափանցիկ, հավասար և կանխատեսելի՝ բոլոր ընկերությունների համար:
 
-«Արմավիայի» սնանկացումից հետո սկիզբ առած քննարկումների ընթացքում առաջ էր քաշվում այն թեզը, որ Հայաստանին, այնուամենայնիվ, ազգային փոխադրող պետք է, բայց ոչ թե մեկը, ինչպես նախկինում էր, այլ՝ երեքը:
 
- «Արմավիայի»  սնանկության հաստատումից հետո քննարկվել են մի քանի մոտեցումներ, այդ թվում` երեք ավիափոխադրողների գաղափարը: Քննարկումների արդյունքում որոշվեց, որ մեր երկրին անհրաժեշտ է իրականացնել համարփակ վարժություն` հասկանալու տնտեսական զարգացման, հանրային քաղաքականության վարման, հանրային շահի, օգտագործվող գործիքակազմի տեսանկյուններից արդյոք մեր երկիրը ի՞նչ քաղաքականությամբ պիտի վարի օդայի տարածքի, դրա  կառավարման սկզբունքների և քաղաքացիական ավիացիայի զարգացման կապակցությամբ:
 
-Այսինքն՝ ազգային փոխադրողների մասին այս խոսակցությունը կարող ենք փակված համարել:
 
- Կառավարության՝ 2013 թ. հոկտեմբերի 23-ի որոշմամբ՝ ընդունվել է McKinsey & Company-ի կողմից կազմված ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը, որի մեջ հստակ նշված է, որ Հայաստանում պետք է լինի ազատականացված ռեժիմ:
 
- Մինչ Հայաստանի ՄՄ-ն անդամակցության գործընթացի մեկնարկը հայտարարվում էր Եվրամիության հետ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիր ստորագրելու մասին: Նոր իրավիճակում արդյոք այս համաձայնագիրը վտանգված չէ՞:
 
- Մաքսային միությունը, որպես ինստիտուցիոնալ կառուցվածք, իրենից ներկայացնում է առևտրի ռեժիմի կարգավորման ինստիտուցիոնալիզացիա, որտեղ կարգավորվում են միության անդամների հարաբերությունները կամ գործառույթները և կամ քաղաքականությունները արտաքին առևտրի վարման գործընթացում երրորդ երկրների նկատմամբ, և միևնույն ժամանակ վերցվում են բոլոր առևտրային սահմանափակումները Մաքսային միության անդման երկրների միջև: Այսինքն՝ Մաքսային միությունը հանդիսանում է առևտրային քաղաքականության գործիք:
 
Բաց երկնքի քաղաքականությունն իրենից ներկայացնում է գործարար միջավայրի քաղաքականության գործիք: Կարծում եմ, որ ոչ մի հակասություն չկա առևտրային ռեժիմի և բիզնես միջավայրի միջև, առավել ևս` դրանք իրար փոխլրացնում են:
 
Հետևաբար, ինչպես ՄՄ երկրների հետ առևտրի համատեքստում, այնպես էլ երրորդ երկրների հետ օդային ճանապարհով ներկրումը և արտահանումը կդառնա ավելի էժան և կխթանվեն առևտրային հոսքերը:
 
-Գների անկում, մրցակցություն, անվտանգություն՝ քաղաքացիական ավիացիայի զարգացման համար նախանշված երեք կարևոր այս բաղադրիչներից առաջին երկուսին դուք հանգամանալից անդրադարձաք, անվտանգության մասով էլ որոշակի տեսակետ նշեցիք, այնուամենայնիվ, կուզեի ավելի հստակ հարցնել` որքանո՞վ բաց երկնքի քաղաքականությունն ու ազգային փոխադրողի բացակայությունը կապահովեն մեր երկրի անվտանգությունը:
 
-Մեր ընդդիմախոսները մեզ քննադատում են նաև, որ ազգային փոխադրողի կարգավիճակով ընկերություն ունենալն անհրաժեշտ և բավարար պայման է հանդիսանում՝ ազգային անվտանգության խնդիրները լուծելու համար: Մենք պնդում ենք, որ դա ոչ անհրաժեշտ և ոչ էլ բավարար պայման է:
 
Եթե մենք խոսում ենք քաղավիացիայի մասին, ուրեմն խոսում ենք քաղաքացիական նպատակով մարդկանց, ուղևորների կամ բեռների հոսքի, տեղափոխման մասին: Մենք չենք խոսում ռազմական ավիացիայի մասին: Մենք խոսում ենք բացառապես քաղաքացիական նպատակով շահագործվող ինքնաթիռների մասին: 
 
Երկրների միջև ավիացիոն փոխադրումների դաշտը կարգավորվում է միջկառավարական համաձայնագրերով, որով երկրները բացում են իրենց օդային տարածքը մեկը մյուսի առաջ. այդ շրջանակներում հստակ ամրագրված է, թե ինչ փոխադրումներ պիտի արվեն:
 
Բացի այդ, նախատեսվում է ստեղծել պետական-մասնավոր համագործակցությամբ, առավելապես մասնավոր հատվածի ներդրմամբ 25 մլն դոլարի խթանման ֆոնդ: Ի լրումն արտաքին թիրախային շուկաներում մեր երկրի խթանման գործառույթի, ֆոնդի նպատակներից մեկը նաև հանդիսանում է այն, որ ճգնաժամային իրավիճակներում հնարավորություն ստեղծվի` վճարելու այն ընկերություններին, որոնք կիրականացնեն ավիափոխադրումներ դեպի Հայաստան: Ամբողջ աշխարհում կան մի քանի տասնյակ ընկերություններ, որոնք, իհարկե, վճարի դիմաց կիրականացնեն տարբեր ուղղություններով թռիչքներ:
 
-Այսինքն՝ մեր օդային սահմանն այնուամենայնիվ չի՞ փակվի:
 
-Չի փակվի, իհարկե, չի փակվի, դա ընդամենը շահարկում է, հնարք` մարդկանց զգայուն հույզերի հետ խաղալու համար, բայց իրականում դա ոչ մի իրական և բովանդակային հենք չունի:
 
 
Հարցազրույցը վարեց Նելլի Դանիելյանը
 
 

Տեսանյութեր

12/25/2024   13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել Ադրբեջան

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]