Թեմաներ
Հինգշաբթի 01 / 23 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/23/2025   22:05 Ադրբեջանը դիմել է ՄՕԿ՝ Փարիզի խաղերի մեդալները վերադարձնելու համար 01/23/2025   21:52 Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի 01/23/2025   21:39 ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին բնակարան ձեռք բերելու 502 հավաստագիր է տրամադրվել 01/23/2025   21:21 Նախիջևանում մանկապիղծ մոլլա է ձերբակալվել 01/23/2025   21:11 Փաշինյանը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից՝ Goldman Sachs-ի նախագահ հետ 01/23/2025   21:00 Մասիս քաղաքում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներ 01/23/2025   20:58 Ադրբեջանը մոտեցել է Իրանի կարմիր գծերին և որոշակիորեն նաև, Ռուսաստանի կարմիր գծերին. Բադալյան (տեսանյութ) 01/23/2025   20:49 Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան 01/23/2025   20:43 Փաշինյանը Bloomberg-ի Եվրոպական տնօրենի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական և ներդրումային միջավայրի զարգացմանն ուղղված հարցեր 01/23/2025   20:35 «Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց» . ՔՊ-ն ԱԺ ամբիոնից կեղծ թեզեր է գեներացնում 01/23/2025   20:28 Պարգեւավճարների համար գումար կա, իսկ մանկական պոլիկլինիկաների համար՝ ոչ. Ասում են՝ ֆինանսավորումը հերիքում է, որ ռենտգենն աշխատի երեք օր.. 01/23/2025   20:10 Բժիշկները խոսել են սուշիի անսպասելի օգտակարության մասին 01/23/2025   19:56 ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան 01/23/2025   19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ 01/23/2025   19:19 Երեխային բռնաբարած խնամակալը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել Ռուսաստանի տարածաշրջանում 01/23/2025   19:06 Լավրովն ու Թուրքիայի ԱԳՆ-ն պայմանավորվել են Սիրիայի հարցով կապի մեջ մնալ 01/23/2025   18:58 Ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի թալանված աներձագը. հափշտակված ոսկյա զարդերը հայտարարագրված չեն եղել 01/23/2025   18:54 Էդգար Արսենյանն ընդգրկվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակում 01/23/2025   18:45 Եռակողմ հայտարարությունից իր ստորագրությունը հետ կանչելու մասին հայտարարություն Երեւանից չի հնչել. Զախարովան արձագանքել է Բաքվին 01/23/2025   18:44 Գառնիում կնոջ շիրմաքար են կոտրել. կասկածյալը որդին է. shamshyan.com 01/23/2025   18:37 Փաշինյանը միջազգային հանդիպումներին ներկայանում է ոչ թե պետական զինանշյանի, այլ ՔՊ-ի լոգոն պատկերող թղթապանակներով (տեսանյութ) 01/23/2025   18:25 Զախարովային հարցրել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Բաքվում սկսված շինծու դատավարության մասին (տեսանյութ) 01/23/2025   18:24 Օվերչուկի գնահատականները՝ ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասով բխում էին առկա իրողություններից․ Զախարովան խուսափեց ասել՝ Մոսկվան ու Երեւանը մնացե՞լ են իրենց տեսակետներին, թե համաձայնություն ձեռք բերվել է 01/23/2025   18:08 Դոնալդ Թրամփը մտադիր է Եվրոպայից դուրս բերել 20 հազար ամերիկացի զինվորական 01/23/2025   18:06 «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր թմրանյութ 01/23/2025   17:56 Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան 01/23/2025   17:43 «ՍիվիլՆեթը» դատի է տվել Տիգրան Ավինյանին 01/23/2025   17:41 Բաքվի ու Երեւանի միջեւ խաղաղության ճանապարհային քարտեզը եռակողմ հայտարարություններն են. Զախարովա 01/23/2025   17:28 Մոսկվայում Լավրովն ու Միրզոյանը մոտ 3 ժամ զրույց են ունեցել փակ դռների հետեւում. Զախարովան պնդեց՝ «անկեղծ զրույց է» եղել (տեսանյութ) 01/23/2025   17:11 Հայաստանը փորձում է բալանս ստեղծել ԵՄ-ի, Ռուսաստանի և տարածաշրջանային ուժերի հետ հարաբերություններում․ Փաշինյան 01/23/2025   17:05 Հայաստանն ակնկալում է, որ առաջիկայում կստորագրվի ԵՄ-ի հետ գործընկերության նոր օրակարգը 01/23/2025   16:55 Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Պրոսպեկտ մոլ - Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը 01/23/2025   16:45 Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը Բաքվից պատասխան չունենք. Ալեն Սիմոնյան 01/23/2025   16:31 Հերթական անգամ իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան 01/23/2025   16:16 Փաշինյանը Դավոսում անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու ուղղությամբ ՀՀ-ի ջանքերին 01/23/2025   16:05 Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են․ Ասլանյան 01/23/2025   16:00 Մեր սիրելի վարչապետը առանց ձեզ էլ մեզ կընդուներ, ես դժգոհ չեմ, եկել եմ աչքդ հանեմ. բողոքի ակցիայի մասնակիցը՝ լրագրողին 01/23/2025   15:57 Մասիս Մելքոնյանը ինչու՞ է խախտում օրենքը և ինչու՞ դրա համար չի ենթարկվում պատասխանատվության․ Վահան Հովհաննիսյան 01/23/2025   15:54 Ղրղզստանի հետ փաստաթղթեր են ստորագրվել 01/23/2025   15:48 Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման և դրա արդյունքում ստացված՝ շուրջ 80 միլիոն դրամի չափով փողերի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան 01/23/2025   15:31 Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ն արձանագրել է՝ Կարեն Անդրեասյանը չէր կարող մասնակցել գործի քննությանը 01/23/2025   15:15 Ազատ և վայրի՝ Չալոյի և Լեքսիի պատմությունը․ FPWC-ն վայրի բնություն է վերադարձրել 2 արջի (տեսանյութ) 01/23/2025   15:08 Ազատություն Բաքվում պահվող հայ գերիներին. bողոքի ակցիա՝ ՀՀ-ում ընթացող NB8 պատվիրակության համաժողովին ընդառաջ. ուղիղ 01/23/2025   14:46 Հայաստանը չի տորպեդահարում ՀԱՊԿ-ում որոշումների կայացման գործընթացը. ԱԽՔ 01/23/2025   14:44 Փաշինյանը հիմա էլ հրապարակել է կադրեր Դավոսում իր ու կնոջ հյուրանոցային համարից. տեսանյութ 01/23/2025   14:36 Հայաստանը խաղաղության պայմանագրի 2 հոդվածների վերաբերյալ իր առաջարկներն է ներկայացրել. ԱԽՔ 01/23/2025   14:33 Կրպակից գողություն էր արել, ապա հրկիզել այն. 59-ամյա տղամարդը ձերբակալվել է 01/23/2025   14:23 Մենք խաղաղություն չենք խնդրում, առաջարկում ենք խաղաղ լուծումներ բոլոր հարցերին. Արմեն Գրիգորյան 01/23/2025   14:21 Արարատ Միրզոյանը և Ղրղզստանի գործընկեր Ժեենբեկ Կուլուբաևն ընդլայնված կազմով հանդիպում են անցկացնում 01/23/2025   14:16 Լեռնային Ղարաբաղի հայաթափման մեղավորը Հայաստանի իշխանությունը չէ. դա միանշանակ է. Արմեն Գրիգորյան
01/22/2025   22:33 Դեռահասը գնացքի տակ է ընկել առցանց խաղի պատճառով 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/23/2025   18:58 Ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի թալանված աներձագը. հափշտակված ոսկյա զարդերը հայտարարագրված չեն եղել 01/23/2025   16:00 Մեր սիրելի վարչապետը առանց ձեզ էլ մեզ կընդուներ, ես դժգոհ չեմ, եկել եմ աչքդ հանեմ. բողոքի ակցիայի մասնակիցը՝ լրագրողին 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի սակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/22/2025   21:21 Անփութությամբ թույլ տրված դատական սխալների համար դատավորը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, ԲԴԽ-ն պետք է կանխեր վատ պրակտիկան․ փաստաբանը՝ Գառնիկ Ստեփանյանի գործի մասին 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/23/2025   12:51 Սեյրան Օհանյանի մեղադրանքը վերաորակվեց, դատախազը հրապարակեց մեղադրանքի որոշումը 01/23/2025   10:45 Դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նկատողություն հայտարարեց 01/22/2025   21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը 01/23/2025   08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ» 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/23/2025   14:44 Փաշինյանը հիմա էլ հրապարակել է կադրեր Դավոսում իր ու կնոջ հյուրանոցային համարից. տեսանյութ 01/22/2025   16:49 Տավուշում ապրող մեր հայրենակիցները սպասում են այդ հարցի պատասխանին՝ Ոսկեպար-Կիրանց ճանապարհի որևէ հատվածի հանձնում Ադրբեջանին կա՞.Դանիելյանը՝ Գրիգորյանին 01/22/2025   22:02 17-ամյա երիտասարդը փորձել է փրկել ջրվեժն ընկած ընկերուհուն և զոհ դարձել 01/21/2025   23:44 Դատավոր Գառնիկ Ստեփանյանի լիազորությունները կասեցվել են. քրեական հետապնդում կհարուցվի 01/23/2025   08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»

Բռնաբարության եւ ավազակային հարձակում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանի գործով տուժողը հարցաքննվում է դռնփակ 02/24/2014   16:20  |  Քրեական խրոնիկոն

 
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում այսօր սկսվեց առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու, բռնաբարելու մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության շտաբի ոստիկան Էդգար Վարագյանի դեմ  գործով դատաքննությունը: 
 
Ըստ մեղադրական եզրակացության՝ Էդգար Վարագյանը, 22.09.2013 թվականին առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու դիտավորությամբ, դիմակավորված, կոտրել է Ք.Բ.-ին պատկանող երևանյան տան պատուհանի ապակին, ապօրինի մուտք գործել ներս, իր մոտ գտնվող որպես զենք օգտագործվող խաղալիք ատրճանակով ու դանակով կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հարձակվել Ք.Բ.-ի և նրա դստեր՝ անչափահաս, 19.11.2000 թվականին ծնված Է.Ս.-ի վրա և վերջիններիս հնարավոր դիմադրությունը կանխելու նպատակով իր մոտ գտնվող լուսարձակի բալոնից աչքերը մրմռացնող նյութ՝ պատիճավոր պղպեղի լուծամզվածք է փչել նրանց դեմքերին:
 
Այնուհետև, Էդգար Վարագյանը ձեռնաշղթայով կապել է Ք.Բ.-ի  ձեռքերը, իսկ կպչուն ժապավենով` նրա դստեր ձեռքերը, նրանցից պահանջել է ոսկյա զարդեր ու խոշոր չափի` 5000 ԱՄՆ դոլար գումար և տնից հափշտակել նրանց  պատկանող առանձնապես խոշոր չափի` 4.127.396 ՀՀ դրամի գույք` 3.213.009 ՀՀ դրամին համարժեք` 7900 ԱՄՆ դոլար արժողության 5 անուն ոսկյա զարդեր` 2 զույգ ոսկյա ականջօղեր, մեկ ոսկյա խաչ և մեկ ոսկյա կախազարդ՝ իր շղթայի հետ միասին, 186.000 ՀՀ դրամ և 100 ԱՄՆ  դոլար գումար, 220.000 ՀՀ դրամ արժողությամբ «Սոնի» մակնիշի հեռուստացույց և  «Սոնի» մակնիշի 61.006 ՀՀ դրամին համարժեք` 150 ԱՄՆ դոլար արժողության բարձրախոս, ինչպես՝ նաև 406.710 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար արժողության կաշվե ճամպրուկ:
 
Այնուհետև, Էդգար Վարագյանն իր մոտ գտնվող որպես զենք օգտագործվող ատրճանակի ու դանակի գործադրմամբ տուժողներին՝ նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, հարկադրաբար տեղավորել է իրենց իսկ պատկանող ավտոմեքենայի բեռնախցիկում, առանց հափշտակելու նպատակի` ապօրինաբար տիրացել նշված ավտոմեքենային և դրանով բացահայտ առևանգելով մորն ու դստերը, տեղափոխել է Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամայի դաշտային տարածք:
 
Էդգար Վարագյանը, բեռնախցիկից դուրս բերելով մորը, իր մոտ գտնվող դանակի ու ատրճանակի սպառնալիքով նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություն: Դրանից հետո Էդգար Վարագյանը, նույն սպառնալիքներով,  Ք.Բ.-ի կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ, որից հետո բեռնախցիկից դուրս է հանել  նրա դստերը և նրան մոր հետ միասին թողնելով դաշտում` նշված ավտոմեքենայով հեռացել է: Հետագայում մեքենան թողել է Երևանի Քանաքեռ թաղամասի տարածքում: 
 
Նշված արարքների համար նախաքննական մարմինը Վարագյանին մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածներով՝ 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ավազակություն՝ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, կամ դա գործադրելու սպառնալիքով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով՝ մարդուն առևանգելը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ, որոնցից մեկը՝ անչափահաս՝  կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, 139-րդ հոդվածի 1-ին մասով՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, և 138-րդ հոդվածի 1-ին մասով՝ բռնաբարություն:
 
Ամբաստանյալն այսօր դատարանում հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում, ինքը ոչ մի հանցագործություն չի կատարել:
 
Տուժողն իր հերթին ներկայացրեց քաղհայց, որով ամբաստանյալից պահանջում է 4 779 796 ՀՀ դրամ՝ որպես հանցագործությամբ տուժողին պատճառված վնասի հատուցում: Քաղաքացիական պատասխանող ճանաչված ամբաստանյալի պաշտպան Աննա Թամազյանը հայտնեց, որ դատաքննության  ընթացքում դեռևս պետք է ապացուցվի, որ իր պաշտպանյալն իրոք կատարել է մեղսագրվող արարքները:  
 
Դատարանի սահմանած  ապացույցների հետազոտման կարգի համաձայն՝ նախ կհարցաքննվեն տուժողները, որոնցից մեկն անչափահաս է, ապա կհարցաքննվեն վկաները, կհետազոտվեն գործի գրավոր ապացույցները, կհարցաքննվի ամբաստանյալը, վերջում կհետազոտվեն իրեղեն ապացույցները:
 
Դատարանի որոշմամբ՝ տուժողների հարցաքննությունը կանցկացվի դռնփակ. հարցաքննությունն այս պահին ընթանում է: Նշենք, որ տուժողն ավելի վաղ միջնորդել էր դատաքննությունն անցկացնել դռնփակ, սակայն դատարանը որոշել էր անհարկի չսակմանափակել հրապարակայնությունը՝ ընդգծելով, որ միայն տուժողի արժանապատվությանն ու անձնական կյանքին վերաբերող մասով դատաքննությունը կարող է անցկացվել դռնփակ: Ի դեպ, դռնփակ անցկացնելու միջնորդության դեմ առարկել էին ամբաստանյալն ու նրա պաշտպանը:  
 
Դատարանը մերժեց նաև մեղադրող Գևորգյանին բացարկ հայտնելու մասին ամբաստանյալի պաշտպան Աննա Թամազյանի միջնորդությունը՝ ըստ պաշտպանական կողմի, մեղադրողը ստանձնել է տուժողի պաշտպանությունը, հուշում է վերջինիս, թե, օրինակ, ինչ միջնորդություն անի, ուստի մեղադրողը չի կարող օբյեկտիվ լինել: Ըստ մեղադրող Գևորգ Գևորգյանի, ինքը  որևէ՝ բացարկի հիմք հանդիսացող գործողություն չի կատարել:
 
 

Արխիվ

[]