Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Գոռ Հովհաննիսյան. Դատական իշխանությունը դուրս է մնացել սահմանադրական վերահսկողությունից 02/20/2014   01:31  |  Հարցազրույց

«Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում Իրավաբանական գիտությունների դոկտոր (Բեռլին) Գոռ Հովհաննիսյանը: Նշենք, որ հարց ու պատասխանն ընթացել է գրավոր տարբերակով, ինչի հետևանքով, գուցե, փոքր-ինչ տուժել է զրույցի անմիջականությունը: Կարծում ենք, սրանով է նաև թելադրված հարցազրույցի խիստ ակադեմիական ոճը: Այդուհանդերձ, գրավոր արտահայտված մտքերի ու ձևակերպումների իմաստը չաղճատելու համար խմբագրությունը որոշեց իրավաբանի ներկայացրած պատասխանները ներկայացնել առանց էական խմբագրումների` քաջ գիտակցելով նաև իրավաբանության մեջ յուրաքանչուր բառի ու անգամ մեկ կետադրական նշանի նշանակությունը:

- Պարոն Հովհաննիսյան, մասնագիտական հանձնաժողովում շարունակվում են քննարկումները Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ։ Ինքներդ, ինչ նոր սահմանադրական լուծումների կամ հայեցակարգային փոփոխությունների անհրաժեշտություն եք տեսնում։

- Քանի որ յուրաքանչյուր սահմանադրության առաջնային նպատակը մարդու հիմնական իրավունքների պաշտպանությունն է, և սահմանադրությունները հենց այդ նպատակով էլ ստեղծվել են, ես կխոսեմ հատկապես այդ խնդրի մասին:

Սահմանադրի բացթողման պատճառով այսօր Հայաստանում քաղաքացիները չեն կարող պաշտպանվել դատարանների կողմից իրենց հիմնական իրավունքների խախտումներից: Խնդիրը հետևյալն է: ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասը հիմնական իրավունքներով սահմանափակում է ամբողջ պետական իշխանությանը՝ և՛ օրենսդրին, և՛ գործադիր իշխանությանը, և՛ արդարադատությանը: Դա նշանակում է, որ ցանկացած պետական մարմին իր գործունեության ընթացքում՝ թե՛ իրավական ակտեր ընդունելիս, թե՛ փաստացի գործողություններ կատարելիս, պարտավոր է հաշվի առնել հիմնական իրավունքների պահանջները և դուրս չգալ դրանց սահմաններից, հակառակ դեպքում կխախտի դրանք: Այլ կերպ ասած՝ սահմանադիրը հիմնական իրավունքներով համակողմանիորեն կաշկանդում է ամբողջ պետությանն իր ողջ գործունեության մեջ:

Քանի որ հիմնական իրավունքները նախ և առաջ սուբյեկտիվ իրավունքներ են, ուստի պետք է ապահովված լինեն դատական պաշտպանության հնարավորությամբ, թե չէ կլինեն սոսկ տեսական, դեկլարատիվ դրույթներ: Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն անձին հնարավորություն է տալիս պետության կողմից իր հիմնական իրավունքների խախտումներից պաշտպանվել սահմանադրական դատարանում` անհատական դիմումի միջոցով: Փաստորեն, Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասը նյութապես կաշկանդում է ամբողջ պետական իշխանությանը, իսկ 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը դատավարական ճանապարհով պետք է ապահովի 3-րդ հոդվածի 3-րդ մասի նյութական պահանջի կատարումը: Այսինքն՝ 3-րդ հոդվածի 3-րդ մասը և 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը նույն մեդալի երկու կողմերն են:
Սակայն սահմանադիրն անհասկանալի տրամաբանությամբ հիմնական իրավունքների պաշտպանություն երաշխավորել է միայն ընդդեմ օրենսդիր ու գործադիր իշխանության, իսկ դատական իշխանությանը դուրս է թողել սահմանադրական վերահսկողության ոլորտից: Հետևաբար, անձն այսօր չի կարող պաշտպանվել դատարանների կողմից իր հիմնական իրավունքների խախտումներից, թեև դատարանները նույնպես, ինչպես արդեն ասացի, կաշկանդված են հիմնական իրավունքներով: Փաստորեն, նյութական պահանջը կա, բայց դատավարական ճանապարհով այն ապահովելու հնարավորությունը չկա: Դա նշանակում է, որ սահմանադիրը մեծ բաց է առաջացրել հիմնական իրավունքների դատական պաշտպանության ոլորտում:

Սահմանադրության 1-ին հոդվածն ամրագրում է, որ Հայաստանն իրավական պետություն է, իսկ մենք գիտենք, որ իրավական պետությունում պետք է երաշխավորված լինի հիմնական իրավունքների համակողմանի (առանց բացերի) պաշտպանություն: Այս տեսանկյունից Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը դատական իշխանությանը սահմանադրական վերահսկողության ոլորտից դուրս թողնելու մասով հակասում է Սահմանադրության 1-ին հոդվածին: Քանի որ Սահմանադրության 114-րդ հոդվածի ուժով 1-ին հոդվածը գերակա է 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի նկատմամբ, որովհետև այն փոփոխման ենթակա չէ (այսպես կոչված հավերժության դրույթ), ուստի 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը հակասահմանադրական սահմանադրական նորմ է: Սահմանադրի այս լուրջ բացթողումը պետք է ուղղել և երաշխավորել հիմնական իրավունքների դատական պաշտպանություն նաև ընդդեմ դատական իշխանության:

Սակայն այս տեսական խնդիրներից բացի ես կուզենայի ամենից առաջ շեշտել այսօրվա հայկական իրավունքում տիրող իրավաընկալման փոփոխության անհրաժեշտությունն ու հրատապությունը: Հետևյալ կոնկրետ օրինակի վրա բացատրեմ ասածս:

Թեև սահմանադիրը հիմնական իրավունքների պաշտպանություն թույլատրում է ընդդեմ օրենքների՝ առանց սահմանափակելու դրանք նյութական կամ ձևական իմաստով, սակայն սահմանադրական դատարանն անթույլատրելի է համարում նյութական օրենքների վիճարկումն անհատական դիմումի միջոցով՝ առանց իր մոտեցումը որևէ կերպ հիմնավորելու: Փաստորեն, սահմանադրի բացին, ըստ որի՝ անձը չի կարող սահմանադրական դատարանում պաշտպանվել դատական իշխանության կողմից իր հիմնական իրավունքների խախտումից, ավելանում է սահմանադրական դատարանի ստեղծած արհեստական բացը, որի արդյունքում անձը զրկվում է անհատական դիմումի միջոցով նաև գործադիր իշխանությունից պաշտպանվելու հնարավորությունից: Սա արդեն ոչ թե Սահմանադրության թերության, այլ սոսկ իրավաընկալման խնդիր է: Սահմանադրական դատարանը չի տարբերակում օրենքները նյութական և ձևական իմաստով: Նրա համար «օրենք» հասկացությունն ունի ընդամենը մեկ իմաստ՝ խորհրդարանի ընդունած ակտը, որի անվանումն օրենք է:

Այս օրինակից ակնհայտ է դառնում, որ այսօր Հայաստանում շատ ավելի հրատապ է ոչ այնքան Սահմանադրության, որքան, ամենից առաջ, իրավաընկալման փոփոխության խնդիրը: Եթե այսօրվա հայկական իրավունքում գերիշխող խորհրդային իրավաընկալումը չփոխվի, ոչ մի սահմանադրական բարեփոխում ցանկալի արդյունքներ չի բերի: Հայտնի փաստ է, որ երկրում իշխող իրավաընկալումն ու քաղաքական մթնոլորտն են որոշիչ, թե ինչպես են ընկալվում ու կիրառվում Սահմանադրությունն ու օրենքները:

-  Ձեր դիտարկմամբ, իշխանության երեք ճյուղերի միջեւ լիազորությունների տարանջատումն ունի՞ լրացուցիչ կարգավորումների կարիք։

-  Իշխանությունների բաժանման սկզբունքը չի նշանակում, թե պետական իշխանությունը բաժանվում է երեք ճյուղերի, և յուրաքանչյուր իշխանություն գործում է մյուսներից լիակատար անկախ: Իրականում այս սկզբունքը կարող է գործել միայն այն դեպքում, երբ առանձին մարմիններ մյուս ճյուղերին միջամտելու իրավունք ունեն, որպեսզի կարողանան իրենց վերահսկողական ֆունկցիան արդյունավետորեն իրականացնել (այսպես կոչված Checks and Balances):

Հայաստանը՝ իբրև խառը (կիսանախագահական) կառավարման ձև ունեցող երկիր, ունի իր առանձնահատկությունները: Այստեղ նախագահը և խորհրդարանն ընտրվում են ժողովրդի կողմից, և պետական իշխանության իրականացման լեգիտիմությունը մյուս պետական կառույցներին փոխանցվում է բացառապես նրանց միջոցով: Նրանք ունեն մեկը մյուսի վրա ազդելու սահմանափակ հնարավորություններ: Օրինակ, նախագահը կարող է արձակել խորհրդարանը (74.1-րդ հոդ.) և վետո դնել նրա ընդունած օրենքների վրա (55-րդ հոդ. 2-րդ կետ), իսկ խորհրդարանն իր հերթին կարող է հաղթահարել այդ վետոն (72-րդ հոդ) և պաշտոնանկ անել նախագահին (57-րդ հոդ.): Նախագահի պաշտոնանկության հարցին մասնակցում է նաև դատական իշխանությունը սահմանադրական դատարանի միջոցով:

Կառավարությունը թեև նշանակվում է նախագահի կողմից, սակայն դրա համար ունի խորհրդարանի հավանության կարիքը և պատասխանատու է նրա առջև: Խորհրդարանը կարող է անվստահություն հայտնել կառավարությանը (84-րդ հոդ.), դրան հակառակ՝ կառավարությունը կարող է իր կողմից ներկայացված օրինագծի ընդունման առնչությամբ դնել իր վստահության հարցը և այդ ձևով օրենսդրին պարտադրել իր ներկայացրած նախագծի ընդունումը (75-րդ հոդ.):

Դատական իշխանությունը Հայաստանում հիմնականում կազմավորվում է գործադիր իշխանության կողմից, սակայն դրան մասնակցում է նաև օրենսդիրը՝ նշանակելով սահմանադրական դատարանի անդամների մեծամասնությանը: Դատարանները, թեև նշանակվում են գործադիրի կողմից, կարող են ստուգել նրա ակտերը և դրանք անվավեր ճանաչել: Սահմանադրական դատարանը կարող է ստուգել և անվավեր ճանաչել նույնիսկ օրենսդրի ընդունած օրենքները: Իրավանորմերն անվավեր ճանաչելու մասին դատարանների որոշումները, բացի այդ, դառնում են համապարտադիր: Ահա այսպես փոխադարձաբար միմյանց վերահսկում են իշխանության բոլոր երեք ճյուղերը:
Սահմանադրական այս կարգավորումներն սկզբունքորեն բավարար են իշխանության երեք ճյուղերի բնականոն գործունեությունն ապահովելու համար: Սակայն կրկին պետք է հիշեցնեմ իրավաընկալման և քաղաքական մթնոլորտի վճռորոշ դերի մասին: Միայն ճիշտ իրավաընկալման ու առողջ քաղաքական մթնոլորտի պայմաններում կարելի է հույս ունենալ, որ իշխանության մարմիններն իրենց լիազորությունները չեն չարաշահի:

Այս ոլորտում սահմանադիրը կարող է սահմանադրական դատարանին լիազորել լուծելու պետական մարմինների միջև իրավասությունների վերաբերյալ վեճերը: Սակայն հաշվի առնելով արդի գիտության մեջ առկա այն ընդհանուր մոտեցումը, թե ամեն մի սահմանադրաիրավական վեճ չէ, որ ենթակա է դատական կարգով լուծման, սահմանադրական դատարանին նման իրավասություն վերապահելը գտնվում է սահմանադրի հայեցողության ոլորտում, ի տարբերություն հիմնական իրավունքների պաշտպանության վերոհիշյալ բացի, որը լրացնելը սահմանադրի համար պարտադիր է:

Իշխանությունների բաժանման սկզբունքի տեսանկյունից կիսանախագահական համակարգերում, ինչպիսին Հայաստանն է, կարող է ծագել միայն այդպիսի կառավարման ձև ունեցող պետություններին բնորոշ խնդիր: Մասնավորապես, իշխանության թևերի ներդաշնակ գործունեությունն այդ երկրներում կարող է չափազանց անկայուն դառնալ այսպես կոչված Cohabitation-ի դեպքում: Դա այն իրավիճակն է, երբ հանրապետության նախագահը և վարչապետը պատկանում են հակադիր քաղաքական ճամբարների: Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության պատմության մեջ, օրինակ, գրանցվել է Cohabitation-ի երեք դեպք: Cohabitation-ից խուսափելու համար Ֆրանսիայում բազմիցս արձակվել է խորհրդարանը, և նշանակվել են նոր ընտրություններ: 2000 թվականին Ֆրանսիայի Սահմանադրությունը փոփոխվեց, նախագահի պաշտոնավարման ժամկետը 7-ից իջեցվեց 5 տարի, և այդ ժամանակվանից նախագահի ու խորհրդարանի ընտրությունները տեղի են ունենում նույն տարում: Ֆրանսիական Սահմանադրության բարեփոխումների նպատակներից մեկն էլ ապագայում Cohabitation-ից խուսափելն էր: Սակայն դրա վտանգը, միևնույն է, մնում է, եթե խորհրդարանն արձակվի, կամ տեղի ունենան նախագահի արտահերթ ընտրություններ, և արդյունքում նախագահի ու խորհրդարանի ընտրությունները դրանից հետո տեղի ունենան տարբեր տարիների: Այս նույն վտանգը կա նաև Հայաստանի համար: Բայց, ինչպես երևում է, այդ վտանգից վերջնական խուսափելու հնարավորություն գոյություն չունի:

-  Օրեսնդիրն այսօր հակված է գլխավոր դատախազի տարեկան հաղորդումը դարձնել ԱԺ-ում քննարկման առարկա։ Համենայն դեպս, օրինագիծն արդեն քննարկվում է խորհրդարանում։ Ձեր գնահատմամբ, այն չի՞ վտանգի դատախազության անկախությունը։

- Դատախազությունը միասնական համակարգ է, որը հիմնականում պատասխանատու է օրենսդրի քրեական քաղաքականության իրականացման համար: Նա գործում է Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների շրջանակում՝ օրենքի հիման վրա (Սահմ. 103-րդ հոդ.): Այն, որ օրենսդիրն անհրաժեշտ է համարում դատախազության գործունեության մասին տարեկան հաղորդում ներկայացնելը և այն քննարկելը, իմ ըմբռնմամբ ամենևին չի վտանգում դատախազության անկախությունը, քանի որ նրա լիազորությունները, ինչպես նշեցի, սահմանված են Սահմանադրությամբ, և դրանց փոփոխությունն օրենսդրի համար անմատչելի է:

-  Մտավախություն չունե՞ք, որ հաղորդման քննարկումը կարող է վերածվել կոնկրետ քրեական գործերի քննարկման եւ տարբեր գործերով շահագրգիռ պատգամավորներն այդ քննարկումները կարող են օգտագործել նեղ անձնական խնդիրները կարգավորելու հաար։

- Այսօրվա հայկական իրականության մեջ դա բացառել անշուշտ չի կարելի: Ամեն ինչ կախված է խորհրդարանի որակից: Մի բան պարզ է, որ դատախազության ամենամյա հաղորդումն սկզբունքորեն վերաբերելու է ոչ թե կոնկրետ քրեական գործերի, այլ արտացոլելու է տվյալ տարում երկրում քրեական քաղաքականության իրականացման վիճակը՝ թերություններն ու ձեռքբերումները, թեկուզև առանձին քրեական գործերի օրինակով:

- Սոցիալական ցանցում քննարկումների ժամանակ կարծիք էիք հայտնել, թե դատախազությունը գործադիրի մաս է կազմում, թեեւ Դատախազության լիազորությունները կանոնակարգված են Դատական իշխանությանը վերաբերող գլխում։ Չեք կարծում, որ դատախազությունը գործադիրի տիրույթում դիտարկելով վտանգում ենք նրա անկախությունն ընդհանրապես եւ դարձնում խոցելի։

- Որ դատախազությունը գործադիր իշխանության մասն է, ոչ թե պարզապես իմ կարծիքն է, այլ այսօրվա գիտության մոտեցումը: Ըստ բացառման սկզբունքի կամ այսպես կոչված ժխտական սահմանման, որի հեղինակը վարչական իրավունքի գերմանացի հռչակավոր դասախոս Օտտո Մայերն է (նա է տվել նաև վարչական ակտի սահմանումը), պետության ցանկացած գործունեություն, որը ո՛չ օրենսդրություն է, ո՛չ արդարադատություն, պատկանում է գործադիր իշխանության գործունեության ոլորտին: Ըստ պրոֆ. Հարթմութ Մաուրերի՝ գործադիր իշխանության դրական սահմանումն անհնար է նրա բազմազանության պատճառով:

Բացառման սկզբունքից և ՀՀ Սահմանադրության կարգավորումներից ուղղակիորեն թելադրվում է այն հետևությունը, որ դատախազության գործունեությունը հայկական իրավունքում նույնպես պատկանում է գործադիր իշխանությանը: Այսպես, Սահմանադրությունը միանշանակ ու աներկբա սահմանում է, թե Հայաստանում ով է իրականացնում օրենսդիր իշխանությունը: Դա միայն խորհրդարանն է՝ Ազգային ժողովը (Սահմ. 62-րդ հոդ.): Սահմանադրությունը նույն կերպ միանշանակ սահմանում է, որ Հայաստանում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները (91-րդ հոդ.), և թվարկում է Հայաստանում գործող դատարանները: Դրանք են առաջին ատյանի, մասնագիտացված, վերաքննիչ դատարանները, վճռաբեկ դատարանը (92-րդ հոդ.) և սահմանադրական դատարանը (93-րդ հոդ.): Քանի որ Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով ամբողջ պետական իշխանությունն իրականացվում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ձևով, և միանշանակ պարզ է, թե ովքեր են իրականացնում օրենսդիր և դատական իշխանությունը, ուստի մնացած բոլոր պետական մարմինների գործունեությունն անխուսափելիորեն ընկնում է գործադիր իշխանության ոլորտի մեջ:

Դա հավասարապես վերաբերում է նաև դատախազությանը՝ անկախ նրանից, որ դատախազության վերաբերյալ նորմերը գտնվում են դատական իշխանությանը նվիրված գլխում: Հակառակ դեպքում ստիպված կլինեինք պնդել, թե կենտրոնական բանկը կամ, ասենք, վերահսկիչ պալատն իրականացնում են օրենսդիր իշխանություն:

 


Արխիվ

[]