ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գոռ Հովհաննիսյան. Դատական իշխանությունը դուրս է մնացել սահմանադրական վերահսկողությունից 02/20/2014 01:31 | Հարցազրույց
«Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում Իրավաբանական գիտությունների դոկտոր (Բեռլին) Գոռ Հովհաննիսյանը: Նշենք, որ հարց ու պատասխանն ընթացել է գրավոր տարբերակով, ինչի հետևանքով, գուցե, փոքր-ինչ տուժել է զրույցի անմիջականությունը: Կարծում ենք, սրանով է նաև թելադրված հարցազրույցի խիստ ակադեմիական ոճը: Այդուհանդերձ, գրավոր արտահայտված մտքերի ու ձևակերպումների իմաստը չաղճատելու համար խմբագրությունը որոշեց իրավաբանի ներկայացրած պատասխանները ներկայացնել առանց էական խմբագրումների` քաջ գիտակցելով նաև իրավաբանության մեջ յուրաքանչուր բառի ու անգամ մեկ կետադրական նշանի նշանակությունը:
- Պարոն Հովհաննիսյան, մասնագիտական հանձնաժողովում շարունակվում են քննարկումները Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ։ Ինքներդ, ինչ նոր սահմանադրական լուծումների կամ հայեցակարգային փոփոխությունների անհրաժեշտություն եք տեսնում։
- Քանի որ յուրաքանչյուր սահմանադրության առաջնային նպատակը մարդու հիմնական իրավունքների պաշտպանությունն է, և սահմանադրությունները հենց այդ նպատակով էլ ստեղծվել են, ես կխոսեմ հատկապես այդ խնդրի մասին:
Սահմանադրի բացթողման պատճառով այսօր Հայաստանում քաղաքացիները չեն կարող պաշտպանվել դատարանների կողմից իրենց հիմնական իրավունքների խախտումներից: Խնդիրը հետևյալն է: ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասը հիմնական իրավունքներով սահմանափակում է ամբողջ պետական իշխանությանը՝ և՛ օրենսդրին, և՛ գործադիր իշխանությանը, և՛ արդարադատությանը: Դա նշանակում է, որ ցանկացած պետական մարմին իր գործունեության ընթացքում՝ թե՛ իրավական ակտեր ընդունելիս, թե՛ փաստացի գործողություններ կատարելիս, պարտավոր է հաշվի առնել հիմնական իրավունքների պահանջները և դուրս չգալ դրանց սահմաններից, հակառակ դեպքում կխախտի դրանք: Այլ կերպ ասած՝ սահմանադիրը հիմնական իրավունքներով համակողմանիորեն կաշկանդում է ամբողջ պետությանն իր ողջ գործունեության մեջ:
Քանի որ հիմնական իրավունքները նախ և առաջ սուբյեկտիվ իրավունքներ են, ուստի պետք է ապահովված լինեն դատական պաշտպանության հնարավորությամբ, թե չէ կլինեն սոսկ տեսական, դեկլարատիվ դրույթներ: Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն անձին հնարավորություն է տալիս պետության կողմից իր հիմնական իրավունքների խախտումներից պաշտպանվել սահմանադրական դատարանում` անհատական դիմումի միջոցով: Փաստորեն, Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասը նյութապես կաշկանդում է ամբողջ պետական իշխանությանը, իսկ 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը դատավարական ճանապարհով պետք է ապահովի 3-րդ հոդվածի 3-րդ մասի նյութական պահանջի կատարումը: Այսինքն՝ 3-րդ հոդվածի 3-րդ մասը և 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը նույն մեդալի երկու կողմերն են:
Սակայն սահմանադիրն անհասկանալի տրամաբանությամբ հիմնական իրավունքների պաշտպանություն երաշխավորել է միայն ընդդեմ օրենսդիր ու գործադիր իշխանության, իսկ դատական իշխանությանը դուրս է թողել սահմանադրական վերահսկողության ոլորտից: Հետևաբար, անձն այսօր չի կարող պաշտպանվել դատարանների կողմից իր հիմնական իրավունքների խախտումներից, թեև դատարանները նույնպես, ինչպես արդեն ասացի, կաշկանդված են հիմնական իրավունքներով: Փաստորեն, նյութական պահանջը կա, բայց դատավարական ճանապարհով այն ապահովելու հնարավորությունը չկա: Դա նշանակում է, որ սահմանադիրը մեծ բաց է առաջացրել հիմնական իրավունքների դատական պաշտպանության ոլորտում:
Սահմանադրության 1-ին հոդվածն ամրագրում է, որ Հայաստանն իրավական պետություն է, իսկ մենք գիտենք, որ իրավական պետությունում պետք է երաշխավորված լինի հիմնական իրավունքների համակողմանի (առանց բացերի) պաշտպանություն: Այս տեսանկյունից Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը դատական իշխանությանը սահմանադրական վերահսկողության ոլորտից դուրս թողնելու մասով հակասում է Սահմանադրության 1-ին հոդվածին: Քանի որ Սահմանադրության 114-րդ հոդվածի ուժով 1-ին հոդվածը գերակա է 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի նկատմամբ, որովհետև այն փոփոխման ենթակա չէ (այսպես կոչված հավերժության դրույթ), ուստի 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը հակասահմանադրական սահմանադրական նորմ է: Սահմանադրի այս լուրջ բացթողումը պետք է ուղղել և երաշխավորել հիմնական իրավունքների դատական պաշտպանություն նաև ընդդեմ դատական իշխանության:
Սակայն այս տեսական խնդիրներից բացի ես կուզենայի ամենից առաջ շեշտել այսօրվա հայկական իրավունքում տիրող իրավաընկալման փոփոխության անհրաժեշտությունն ու հրատապությունը: Հետևյալ կոնկրետ օրինակի վրա բացատրեմ ասածս:
Թեև սահմանադիրը հիմնական իրավունքների պաշտպանություն թույլատրում է ընդդեմ օրենքների՝ առանց սահմանափակելու դրանք նյութական կամ ձևական իմաստով, սակայն սահմանադրական դատարանն անթույլատրելի է համարում նյութական օրենքների վիճարկումն անհատական դիմումի միջոցով՝ առանց իր մոտեցումը որևէ կերպ հիմնավորելու: Փաստորեն, սահմանադրի բացին, ըստ որի՝ անձը չի կարող սահմանադրական դատարանում պաշտպանվել դատական իշխանության կողմից իր հիմնական իրավունքների խախտումից, ավելանում է սահմանադրական դատարանի ստեղծած արհեստական բացը, որի արդյունքում անձը զրկվում է անհատական դիմումի միջոցով նաև գործադիր իշխանությունից պաշտպանվելու հնարավորությունից: Սա արդեն ոչ թե Սահմանադրության թերության, այլ սոսկ իրավաընկալման խնդիր է: Սահմանադրական դատարանը չի տարբերակում օրենքները նյութական և ձևական իմաստով: Նրա համար «օրենք» հասկացությունն ունի ընդամենը մեկ իմաստ՝ խորհրդարանի ընդունած ակտը, որի անվանումն օրենք է:
Այս օրինակից ակնհայտ է դառնում, որ այսօր Հայաստանում շատ ավելի հրատապ է ոչ այնքան Սահմանադրության, որքան, ամենից առաջ, իրավաընկալման փոփոխության խնդիրը: Եթե այսօրվա հայկական իրավունքում գերիշխող խորհրդային իրավաընկալումը չփոխվի, ոչ մի սահմանադրական բարեփոխում ցանկալի արդյունքներ չի բերի: Հայտնի փաստ է, որ երկրում իշխող իրավաընկալումն ու քաղաքական մթնոլորտն են որոշիչ, թե ինչպես են ընկալվում ու կիրառվում Սահմանադրությունն ու օրենքները:
- Ձեր դիտարկմամբ, իշխանության երեք ճյուղերի միջեւ լիազորությունների տարանջատումն ունի՞ լրացուցիչ կարգավորումների կարիք։
- Իշխանությունների բաժանման սկզբունքը չի նշանակում, թե պետական իշխանությունը բաժանվում է երեք ճյուղերի, և յուրաքանչյուր իշխանություն գործում է մյուսներից լիակատար անկախ: Իրականում այս սկզբունքը կարող է գործել միայն այն դեպքում, երբ առանձին մարմիններ մյուս ճյուղերին միջամտելու իրավունք ունեն, որպեսզի կարողանան իրենց վերահսկողական ֆունկցիան արդյունավետորեն իրականացնել (այսպես կոչված Checks and Balances):
Հայաստանը՝ իբրև խառը (կիսանախագահական) կառավարման ձև ունեցող երկիր, ունի իր առանձնահատկությունները: Այստեղ նախագահը և խորհրդարանն ընտրվում են ժողովրդի կողմից, և պետական իշխանության իրականացման լեգիտիմությունը մյուս պետական կառույցներին փոխանցվում է բացառապես նրանց միջոցով: Նրանք ունեն մեկը մյուսի վրա ազդելու սահմանափակ հնարավորություններ: Օրինակ, նախագահը կարող է արձակել խորհրդարանը (74.1-րդ հոդ.) և վետո դնել նրա ընդունած օրենքների վրա (55-րդ հոդ. 2-րդ կետ), իսկ խորհրդարանն իր հերթին կարող է հաղթահարել այդ վետոն (72-րդ հոդ) և պաշտոնանկ անել նախագահին (57-րդ հոդ.): Նախագահի պաշտոնանկության հարցին մասնակցում է նաև դատական իշխանությունը սահմանադրական դատարանի միջոցով:
Կառավարությունը թեև նշանակվում է նախագահի կողմից, սակայն դրա համար ունի խորհրդարանի հավանության կարիքը և պատասխանատու է նրա առջև: Խորհրդարանը կարող է անվստահություն հայտնել կառավարությանը (84-րդ հոդ.), դրան հակառակ՝ կառավարությունը կարող է իր կողմից ներկայացված օրինագծի ընդունման առնչությամբ դնել իր վստահության հարցը և այդ ձևով օրենսդրին պարտադրել իր ներկայացրած նախագծի ընդունումը (75-րդ հոդ.):
Դատական իշխանությունը Հայաստանում հիմնականում կազմավորվում է գործադիր իշխանության կողմից, սակայն դրան մասնակցում է նաև օրենսդիրը՝ նշանակելով սահմանադրական դատարանի անդամների մեծամասնությանը: Դատարանները, թեև նշանակվում են գործադիրի կողմից, կարող են ստուգել նրա ակտերը և դրանք անվավեր ճանաչել: Սահմանադրական դատարանը կարող է ստուգել և անվավեր ճանաչել նույնիսկ օրենսդրի ընդունած օրենքները: Իրավանորմերն անվավեր ճանաչելու մասին դատարանների որոշումները, բացի այդ, դառնում են համապարտադիր: Ահա այսպես փոխադարձաբար միմյանց վերահսկում են իշխանության բոլոր երեք ճյուղերը:
Սահմանադրական այս կարգավորումներն սկզբունքորեն բավարար են իշխանության երեք ճյուղերի բնականոն գործունեությունն ապահովելու համար: Սակայն կրկին պետք է հիշեցնեմ իրավաընկալման և քաղաքական մթնոլորտի վճռորոշ դերի մասին: Միայն ճիշտ իրավաընկալման ու առողջ քաղաքական մթնոլորտի պայմաններում կարելի է հույս ունենալ, որ իշխանության մարմիններն իրենց լիազորությունները չեն չարաշահի:
Այս ոլորտում սահմանադիրը կարող է սահմանադրական դատարանին լիազորել լուծելու պետական մարմինների միջև իրավասությունների վերաբերյալ վեճերը: Սակայն հաշվի առնելով արդի գիտության մեջ առկա այն ընդհանուր մոտեցումը, թե ամեն մի սահմանադրաիրավական վեճ չէ, որ ենթակա է դատական կարգով լուծման, սահմանադրական դատարանին նման իրավասություն վերապահելը գտնվում է սահմանադրի հայեցողության ոլորտում, ի տարբերություն հիմնական իրավունքների պաշտպանության վերոհիշյալ բացի, որը լրացնելը սահմանադրի համար պարտադիր է:
Իշխանությունների բաժանման սկզբունքի տեսանկյունից կիսանախագահական համակարգերում, ինչպիսին Հայաստանն է, կարող է ծագել միայն այդպիսի կառավարման ձև ունեցող պետություններին բնորոշ խնդիր: Մասնավորապես, իշխանության թևերի ներդաշնակ գործունեությունն այդ երկրներում կարող է չափազանց անկայուն դառնալ այսպես կոչված Cohabitation-ի դեպքում: Դա այն իրավիճակն է, երբ հանրապետության նախագահը և վարչապետը պատկանում են հակադիր քաղաքական ճամբարների: Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության պատմության մեջ, օրինակ, գրանցվել է Cohabitation-ի երեք դեպք: Cohabitation-ից խուսափելու համար Ֆրանսիայում բազմիցս արձակվել է խորհրդարանը, և նշանակվել են նոր ընտրություններ: 2000 թվականին Ֆրանսիայի Սահմանադրությունը փոփոխվեց, նախագահի պաշտոնավարման ժամկետը 7-ից իջեցվեց 5 տարի, և այդ ժամանակվանից նախագահի ու խորհրդարանի ընտրությունները տեղի են ունենում նույն տարում: Ֆրանսիական Սահմանադրության բարեփոխումների նպատակներից մեկն էլ ապագայում Cohabitation-ից խուսափելն էր: Սակայն դրա վտանգը, միևնույն է, մնում է, եթե խորհրդարանն արձակվի, կամ տեղի ունենան նախագահի արտահերթ ընտրություններ, և արդյունքում նախագահի ու խորհրդարանի ընտրությունները դրանից հետո տեղի ունենան տարբեր տարիների: Այս նույն վտանգը կա նաև Հայաստանի համար: Բայց, ինչպես երևում է, այդ վտանգից վերջնական խուսափելու հնարավորություն գոյություն չունի:
- Օրեսնդիրն այսօր հակված է գլխավոր դատախազի տարեկան հաղորդումը դարձնել ԱԺ-ում քննարկման առարկա։ Համենայն դեպս, օրինագիծն արդեն քննարկվում է խորհրդարանում։ Ձեր գնահատմամբ, այն չի՞ վտանգի դատախազության անկախությունը։
- Դատախազությունը միասնական համակարգ է, որը հիմնականում պատասխանատու է օրենսդրի քրեական քաղաքականության իրականացման համար: Նա գործում է Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների շրջանակում՝ օրենքի հիման վրա (Սահմ. 103-րդ հոդ.): Այն, որ օրենսդիրն անհրաժեշտ է համարում դատախազության գործունեության մասին տարեկան հաղորդում ներկայացնելը և այն քննարկելը, իմ ըմբռնմամբ ամենևին չի վտանգում դատախազության անկախությունը, քանի որ նրա լիազորությունները, ինչպես նշեցի, սահմանված են Սահմանադրությամբ, և դրանց փոփոխությունն օրենսդրի համար անմատչելի է:
- Մտավախություն չունե՞ք, որ հաղորդման քննարկումը կարող է վերածվել կոնկրետ քրեական գործերի քննարկման եւ տարբեր գործերով շահագրգիռ պատգամավորներն այդ քննարկումները կարող են օգտագործել նեղ անձնական խնդիրները կարգավորելու հաար։
- Այսօրվա հայկական իրականության մեջ դա բացառել անշուշտ չի կարելի: Ամեն ինչ կախված է խորհրդարանի որակից: Մի բան պարզ է, որ դատախազության ամենամյա հաղորդումն սկզբունքորեն վերաբերելու է ոչ թե կոնկրետ քրեական գործերի, այլ արտացոլելու է տվյալ տարում երկրում քրեական քաղաքականության իրականացման վիճակը՝ թերություններն ու ձեռքբերումները, թեկուզև առանձին քրեական գործերի օրինակով:
- Սոցիալական ցանցում քննարկումների ժամանակ կարծիք էիք հայտնել, թե դատախազությունը գործադիրի մաս է կազմում, թեեւ Դատախազության լիազորությունները կանոնակարգված են Դատական իշխանությանը վերաբերող գլխում։ Չեք կարծում, որ դատախազությունը գործադիրի տիրույթում դիտարկելով վտանգում ենք նրա անկախությունն ընդհանրապես եւ դարձնում խոցելի։
- Որ դատախազությունը գործադիր իշխանության մասն է, ոչ թե պարզապես իմ կարծիքն է, այլ այսօրվա գիտության մոտեցումը: Ըստ բացառման սկզբունքի կամ այսպես կոչված ժխտական սահմանման, որի հեղինակը վարչական իրավունքի գերմանացի հռչակավոր դասախոս Օտտո Մայերն է (նա է տվել նաև վարչական ակտի սահմանումը), պետության ցանկացած գործունեություն, որը ո՛չ օրենսդրություն է, ո՛չ արդարադատություն, պատկանում է գործադիր իշխանության գործունեության ոլորտին: Ըստ պրոֆ. Հարթմութ Մաուրերի՝ գործադիր իշխանության դրական սահմանումն անհնար է նրա բազմազանության պատճառով:
Բացառման սկզբունքից և ՀՀ Սահմանադրության կարգավորումներից ուղղակիորեն թելադրվում է այն հետևությունը, որ դատախազության գործունեությունը հայկական իրավունքում նույնպես պատկանում է գործադիր իշխանությանը: Այսպես, Սահմանադրությունը միանշանակ ու աներկբա սահմանում է, թե Հայաստանում ով է իրականացնում օրենսդիր իշխանությունը: Դա միայն խորհրդարանն է՝ Ազգային ժողովը (Սահմ. 62-րդ հոդ.): Սահմանադրությունը նույն կերպ միանշանակ սահմանում է, որ Հայաստանում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները (91-րդ հոդ.), և թվարկում է Հայաստանում գործող դատարանները: Դրանք են առաջին ատյանի, մասնագիտացված, վերաքննիչ դատարանները, վճռաբեկ դատարանը (92-րդ հոդ.) և սահմանադրական դատարանը (93-րդ հոդ.): Քանի որ Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով ամբողջ պետական իշխանությունն իրականացվում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ձևով, և միանշանակ պարզ է, թե ովքեր են իրականացնում օրենսդիր և դատական իշխանությունը, ուստի մնացած բոլոր պետական մարմինների գործունեությունն անխուսափելիորեն ընկնում է գործադիր իշխանության ոլորտի մեջ:
Դա հավասարապես վերաբերում է նաև դատախազությանը՝ անկախ նրանից, որ դատախազության վերաբերյալ նորմերը գտնվում են դատական իշխանությանը նվիրված գլխում: Հակառակ դեպքում ստիպված կլինեինք պնդել, թե կենտրոնական բանկը կամ, ասենք, վերահսկիչ պալատն իրականացնում են օրենսդիր իշխանություն:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից