Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը 01/17/2025   23:23 Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան 01/17/2025   23:10 Հանրապետության մի շարք տարածաշրջաններում բուք է 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:38 Եթե այդ անկլավները տրվեն Ադրբեջանին, ապա հետագայում էլ Ադրբեջանն միջանցք է ուզելու՝ դրանք Ադրբեջանին միացնելու համար. Գալչյան 01/17/2025   22:22 Արշակ Կարապետյանը հայտարարել է Միքայել Աջապահյանի ու Ալբերտ Բազեյանի հետ նոր ուժ ստեղծելու մասին 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   21:28 Կոթիի համայնքում վարչական ղեկավարը սահմանզատման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ չի նկատել 01/17/2025   21:11 Մանուկ Մուրադյանը նշանակվել է ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   20:58 Ռուսաստանն ու Իրանը հետաքրքրված են խաղաղ ատոմի ոլորտում համատեղ նախագծերով 01/17/2025   20:50 Այս ցուցադրական ներկայացումը ոչ թե դատական գործընթաց է, այլ ինկվիզիցիայի և ֆաշիստական դատավարությունների զազրելի սիմբիոզ. ՀՀԿ ԳՄ 01/17/2025   20:25 Նախարար Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը 01/17/2025   20:13 Իրանը ռուսական գազը կստանա Ադրբեջանի տարածքով. գազատարի երթուղին համաձայնեցվել է 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/17/2025   19:49 Բաքվում ընթացող, այսպես կոչված, «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին, և չեն կարող դիտարկվել որպես անկողմնակալ դատարանի կողմից իրականացվող. ՄԻՊ 01/17/2025   19:11 Տեղի կունենա աղոթք՝ հայ գերյալների Հայրենիք վերադարձի համար 01/17/2025   19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը 01/17/2025   18:50 Պուտինն ու Փեզեշքիանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիրը 01/17/2025   18:48 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքները 01/17/2025   18:43 Մհեր Գրիգորյանի գրասենյակը գաղտնի է պահում, թե որ թվականի քարտեզն է հիմք ընդունվել սահմանազատման համար 01/17/2025   18:37 Լոս Անջելեսում հրշեջը կաթով է պայքարել կրակի դեմ 01/17/2025   18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ 01/17/2025   18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   17:50 Եվրոպական երկրների դեսպանների հետ այցելում ենք Վայոց ձորի մարզ. Օլիվիե Դըկոտինյի
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/16/2025   12:08 Երևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի, լեգենդար «Դքի Նորոյի» կինը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/16/2025   16:25 Ռուսաստանում սահմանվել են միգրացիոն օրենսդրության նոր կարգավորումներ. դրանք առնչվում են նաև ՀՀ քաղաքացիներին 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   15:40 Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/16/2025   16:00 Մոսկվայում տարակուսած են հայկական կողմի արձագանքից. Զախարովան՝ Կիսելյովի հաղորդումների հեռարձակումն արգելափակելու և բողոքի նոտա հղելու մասին

Ա.Զոհրաբյանը՝ Ե.Զախարյանին. Փաստաբաններին մի ծանրաբեռնեք օրենքով չնախատեսված պարտականություններով 02/18/2014   19:06  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն այսօր գրություն է հղել  ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանին` խնդրելով փաստաբաններին չծանրաբեռնել իրավաբանական օգնություն ստացող անձի բացահայտման և իրավաբանական օգնություն ցույց տալու համար պահանջվող տեղեկությունների անհրաժեշտության հիմնավորման՝ օրենքով չնախատեսված պարտականություններով։

Դիմումում Ա.Զոհրաբյանն ակնկալում է, որ    Կադաստրի ղեկավարը կհանձնարարել համապատասխան ստորաբաժանումներին՝    փաստաբանների կողմից  «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին»  ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն պահանջվող տեղեկություններ տրամադրելու մասին դիմումները քննարկելիս, փաստաբաններին չծանրաբեռնել իրավաբանական օգնություն ստացող անձի բացահայտման և իրավաբանական օգնություն ցույց տալու համար պահանջվող տեղեկությունների անհրաժեշտության հիմնավորման՝ օրենքով չնախատեսված պարտականություններով։

Գրության մեջ  ՓՊ նախագահը նշում է, որ 2013թ. նոյեմբերի 9-ից գործող  «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին»  ՀՀ օրենքի  11-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերության համաձայն ՝ սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված տեղեկություններն առանց համապատասխան համաձայնության կարող են տրամադրվել նաև փաստաբաններին՝    իրավաբանական օգնություն ցույց տալու համար:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝     իրավական կադաստրի տեղեկատվության կազմից սույն հոդվածի 3-րդ մասում չնշված այլ տեղեկությունները կարող են, այդ թվում՝ փաստաթղթերի պատճենների կամ քաղվածքների ձևով,  տրամադրվել   գույքային իրավունքների, դրանց ձեռքբերման կամ գրանցման հիմքերի վերաբերյալ տեղեկությունները՝ այդ իրավունքների իրավատերերին, գրանցված իրավունքի սուբյեկտներին, սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված մարմիններին:

Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառման ժամանակ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի ստորաբաժանումները դժվարություններ են առաջացնում փաստաբանների համար, մասնավորապես՝ պահանջում են ներկայացնել՝

1. տեղեկությունների անհրաժեշտությունը իրավաբանական օգնություն ցույց տալու համար, և
2. իրավաբանական օգնություն ցույց տալու փաստը հաստատող փաստաթուղթ։

ՀՀ փաստաբանների պալատի կարծիքով, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի ստորաբաժանումների կողմից իրականացվող այս վարչարարությունը չի բավարարում վարչարարության օրինականության և ձևական պահանջները չարաշահելու արգելքի սկզբունքներին, հետևյալ պատճառաբանությամբ.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը։

Նույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ վարչարարություն իրականացնելիս վարչական մարմիններին արգելվում է միայն ձևական պահանջների պահպանման նպատակով անձանց ծանրաբեռնել պարտականություններով կամ մերժել նրանց որևէ իրավունք տրամադրելը, եթե նրանց վրա դրված պարտականությունները բովանդակային առումով կատարված են:

Վարչարարության օրինականության սկզբունքն ուղղակիորեն արգելում է վարչական մարմնին շեղվել օրենքից կամ իրականացնել օրենքով չնախատեսված լիազորություն։ Այս տեսանկյունից, Ստորաբաժանման կողմից իրավաբանական օգնություն ցույց տալու համար տեղեկությունների անհրաժեշտության հիմնավորում պահանջելը չի բխում  «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի պահանջից։

Ձևական պահանջները չարաշահելու արգելքի սկզբունքն արգելում է բովանդակային լուծումներն անտեսել ձևական պահանջ պահպանված չլինելու դեպքում։ Այս տեսանկյունից, Ստորաբաժանման կողմից իրավաբանական օգնություն ցույց տալու փաստը հաստատող փաստաթուղթ պահանջելը և այն չտրամադրելու հիմքով որևէ իրավունք տրամադրելը մերժելը ուղղակիորեն հակասում է վերոհիշյալ սկզբունքին։

Ըստ Արա Զոհրաբյանի, իսկ այն, որ իրավաբանական օգնություն ցույց տալու փաստը հաստատող փաստաթուղթ պահանջելը ձևական է, հիմնավորվում է հետևյալով՝

փաստաբանը կարող է ներկայացնել ցանկացած քաղաքացու հետ կնքված իրավաբանական օգնություն ցույց տալու մասին պայմանագիր և նույնիսկ, եթե այդ քաղաքացին իրավաբանորեն որևէ կապ չունի կոնկրետ անշարժ գույքի հետ, Ստորաբաժանումը լիազորված չէ դա գնահատելու և մերժելու։ Գործնականում, քաղաքացին կարող է անշարժ գույքի սեփականատիրոջ պարտատերը հանդիսանալ, և փաստաբանը իրավաբանական օգնություն ցույց տալու անհրաժեշտությունից ելնելով կարող է հետաքրքրվել իր վստահորդի պարտապանի գույքով՝ հետագայում դրա վրա բռնագանձում տարածելու ակնկալիքով։

«Այս տեսանկյունից ստացվում է, որ Ստորաբաժանումը պահանջում է մի փաստաթուղթ, որն իր որոշման կայացման վրա չի ազդելու։ Սա էլ արդեն իսկ բնորոշում է վերջինիս ձևական մոտեցումը։   Չնայած վերոհիշյալ փաստարկներին, ՀՀ փաստաբանների պալատի կարծիքով, Ստորաբաժանումն այս մասով էլ է խախտում օրինականության սկզբունքը»,- նշվում է ՓՊ նախագահի գրության մեջ։

«Փաստաբանության մասին»  ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ փաստաբանը իրավունք ունի՝ դիմելու պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին, անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց՝   իրավաբանական օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ փաստաթղթեր (տեղեկություններ) ստանալու պահանջով: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են տասնօրյա ժամկետում փաստաբանին տրամադրել պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) կամ դրանց պատճենները, բացառությամբ, երբ այդ մարմինների գործունեությունը կարգավորող օրենքներով այլ բան է նախատեսված, կամ պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) օրենքով պահպանվող գաղտնիք են պարունակում: Փաստաթղթերի (տեղեկությունների) տրամադրման մերժումը պետք է տրվի գրավոր և պատճառաբանված: Սույն կետում նշված դեպքում փաստաբանից կարող է գանձվել փաստաթղթերի (տեղեկությունների) կամ դրանց պատճենների տրամադրման համար վճար, որը չի կարող գերազանցել դրա պատրաստման ծախսերը, եթե օրենսդրությամբ վճարման այլ չափ նախատեսված չէ։

«Փաստաբանության մասին»  ՀՀ օրենքի 5-րդ և 17-րդ հոդվածներից ուղղակիորեն հետևում է, որ փաստաբանը իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձ է։ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով երաշխավորված հավաստիության կանխավարկածի լույսի ներքո, փաստաբանի կարգավիճակով անձի դիմելը Ստորաբաժանմանն արդեն իսկ վկայում է իրավաբանական օգնություն ցույց տալու անհրաժեշտության մասին։

 


Հարակից հրապարակումներ`

18:39 07/02/2014  |  ԼՐԱՀՈՍՓաստաբանների պալատն արձագանքել է հրապարակմանը. փաստաբան Գեւորգ Հարությունյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ
15:14 07/02/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՓՊ նախագահը ՀՔԾ պետին խնդրում է կանխել փաստաբանի հարցաքննությունը
21:48 24/01/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՓաստաբան Կարեն Պետրոսյանի էլեկտրոնային փոստի տեղեկություններն անձեռնմխելի են. հայտարարում է Փաստաբանների պալատը
13:53 21/01/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրա Զոհրաբյան. Ստեղծված թիմն ի զորու է իրականացնել մեր առջև դրված խնդիրները
17:40 20/01/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՓՊ-ն ուժը կորցրած է ճանաչել խարդախ փաստաբանի արտոնագիրը
12:04 17/01/2014  |  ԼՐԱՀՈՍՓաստաբանների պալատում կլինեն մարզային համակարգորղներ եւ պատասխանատուներ
13:57 19/12/2013  |  ԼՐԱՀՈՍԱրա Զոհրաբյան. Հասարակության ուշադրությունը ՄԻԵԴ-ի նկատմամբ զգալիորեն աճել է
08:53 19/12/2013  |  ՄամուլՓաստաբանների դպրոցի տնօրեն. Ուզենք էլ, չարաշահում չենք կարող թույլ տալ
18:57 21/11/2013  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը կստանձնի Ռուսաստանում ԿԱՌՊԱ-ի դերի զարգացմանն ուղղված աշխատանքների իրականացումը
20:20 11/11/2013  |  ԼՐԱՀՈՍԱրա Զոհրաբյան. Կվտանգվի դատական իշխանության անկախությունը

Արխիվ

[]