ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ա.Զոհրաբյանը՝ Ե.Զախարյանին. Փաստաբաններին մի ծանրաբեռնեք օրենքով չնախատեսված պարտականություններով 02/18/2014 19:06 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն այսօր գրություն է հղել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանին` խնդրելով փաստաբաններին չծանրաբեռնել իրավաբանական օգնություն ստացող անձի բացահայտման և իրավաբանական օգնություն ցույց տալու համար պահանջվող տեղեկությունների անհրաժեշտության հիմնավորման՝ օրենքով չնախատեսված պարտականություններով։
Դիմումում Ա.Զոհրաբյանն ակնկալում է, որ Կադաստրի ղեկավարը կհանձնարարել համապատասխան ստորաբաժանումներին՝ փաստաբանների կողմից «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն պահանջվող տեղեկություններ տրամադրելու մասին դիմումները քննարկելիս, փաստաբաններին չծանրաբեռնել իրավաբանական օգնություն ստացող անձի բացահայտման և իրավաբանական օգնություն ցույց տալու համար պահանջվող տեղեկությունների անհրաժեշտության հիմնավորման՝ օրենքով չնախատեսված պարտականություններով։
Գրության մեջ ՓՊ նախագահը նշում է, որ 2013թ. նոյեմբերի 9-ից գործող «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերության համաձայն ՝ սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված տեղեկություններն առանց համապատասխան համաձայնության կարող են տրամադրվել նաև փաստաբաններին՝ իրավաբանական օգնություն ցույց տալու համար:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ իրավական կադաստրի տեղեկատվության կազմից սույն հոդվածի 3-րդ մասում չնշված այլ տեղեկությունները կարող են, այդ թվում՝ փաստաթղթերի պատճենների կամ քաղվածքների ձևով, տրամադրվել գույքային իրավունքների, դրանց ձեռքբերման կամ գրանցման հիմքերի վերաբերյալ տեղեկությունները՝ այդ իրավունքների իրավատերերին, գրանցված իրավունքի սուբյեկտներին, սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված մարմիններին:
Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառման ժամանակ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի ստորաբաժանումները դժվարություններ են առաջացնում փաստաբանների համար, մասնավորապես՝ պահանջում են ներկայացնել՝
1. տեղեկությունների անհրաժեշտությունը իրավաբանական օգնություն ցույց տալու համար, և
2. իրավաբանական օգնություն ցույց տալու փաստը հաստատող փաստաթուղթ։
ՀՀ փաստաբանների պալատի կարծիքով, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի ստորաբաժանումների կողմից իրականացվող այս վարչարարությունը չի բավարարում վարչարարության օրինականության և ձևական պահանջները չարաշահելու արգելքի սկզբունքներին, հետևյալ պատճառաբանությամբ.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը։
Նույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ վարչարարություն իրականացնելիս վարչական մարմիններին արգելվում է միայն ձևական պահանջների պահպանման նպատակով անձանց ծանրաբեռնել պարտականություններով կամ մերժել նրանց որևէ իրավունք տրամադրելը, եթե նրանց վրա դրված պարտականությունները բովանդակային առումով կատարված են:
Վարչարարության օրինականության սկզբունքն ուղղակիորեն արգելում է վարչական մարմնին շեղվել օրենքից կամ իրականացնել օրենքով չնախատեսված լիազորություն։ Այս տեսանկյունից, Ստորաբաժանման կողմից իրավաբանական օգնություն ցույց տալու համար տեղեկությունների անհրաժեշտության հիմնավորում պահանջելը չի բխում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի պահանջից։
Ձևական պահանջները չարաշահելու արգելքի սկզբունքն արգելում է բովանդակային լուծումներն անտեսել ձևական պահանջ պահպանված չլինելու դեպքում։ Այս տեսանկյունից, Ստորաբաժանման կողմից իրավաբանական օգնություն ցույց տալու փաստը հաստատող փաստաթուղթ պահանջելը և այն չտրամադրելու հիմքով որևէ իրավունք տրամադրելը մերժելը ուղղակիորեն հակասում է վերոհիշյալ սկզբունքին։
Ըստ Արա Զոհրաբյանի, իսկ այն, որ իրավաբանական օգնություն ցույց տալու փաստը հաստատող փաստաթուղթ պահանջելը ձևական է, հիմնավորվում է հետևյալով՝
փաստաբանը կարող է ներկայացնել ցանկացած քաղաքացու հետ կնքված իրավաբանական օգնություն ցույց տալու մասին պայմանագիր և նույնիսկ, եթե այդ քաղաքացին իրավաբանորեն որևէ կապ չունի կոնկրետ անշարժ գույքի հետ, Ստորաբաժանումը լիազորված չէ դա գնահատելու և մերժելու։ Գործնականում, քաղաքացին կարող է անշարժ գույքի սեփականատիրոջ պարտատերը հանդիսանալ, և փաստաբանը իրավաբանական օգնություն ցույց տալու անհրաժեշտությունից ելնելով կարող է հետաքրքրվել իր վստահորդի պարտապանի գույքով՝ հետագայում դրա վրա բռնագանձում տարածելու ակնկալիքով։
«Այս տեսանկյունից ստացվում է, որ Ստորաբաժանումը պահանջում է մի փաստաթուղթ, որն իր որոշման կայացման վրա չի ազդելու։ Սա էլ արդեն իսկ բնորոշում է վերջինիս ձևական մոտեցումը։ Չնայած վերոհիշյալ փաստարկներին, ՀՀ փաստաբանների պալատի կարծիքով, Ստորաբաժանումն այս մասով էլ է խախտում օրինականության սկզբունքը»,- նշվում է ՓՊ նախագահի գրության մեջ։
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ փաստաբանը իրավունք ունի՝ դիմելու պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին, անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց՝ իրավաբանական օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ փաստաթղթեր (տեղեկություններ) ստանալու պահանջով: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են տասնօրյա ժամկետում փաստաբանին տրամադրել պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) կամ դրանց պատճենները, բացառությամբ, երբ այդ մարմինների գործունեությունը կարգավորող օրենքներով այլ բան է նախատեսված, կամ պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) օրենքով պահպանվող գաղտնիք են պարունակում: Փաստաթղթերի (տեղեկությունների) տրամադրման մերժումը պետք է տրվի գրավոր և պատճառաբանված: Սույն կետում նշված դեպքում փաստաբանից կարող է գանձվել փաստաթղթերի (տեղեկությունների) կամ դրանց պատճենների տրամադրման համար վճար, որը չի կարող գերազանցել դրա պատրաստման ծախսերը, եթե օրենսդրությամբ վճարման այլ չափ նախատեսված չէ։
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ և 17-րդ հոդվածներից ուղղակիորեն հետևում է, որ փաստաբանը իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձ է։ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով երաշխավորված հավաստիության կանխավարկածի լույսի ներքո, փաստաբանի կարգավիճակով անձի դիմելը Ստորաբաժանմանն արդեն իսկ վկայում է իրավաբանական օգնություն ցույց տալու անհրաժեշտության մասին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ