ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Շեկոյի» սպանության գործով նախաքննությունն ավարտվել է 02/13/2014 00:12 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Գյումրիում «Քավոր Հարութ»-ի` Հարություն Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան: Հիշեցնենք, որ զինված միջադեպի հետեւանքով մահացել է Արտյոմ Կարապետյանը, ով Գյումրիում առավել հայտնի է «Շեկո» մականունով: Իսկ քրեական գործով որպես մեղադրյալ անցնում է Գյումրիի նախկին քաղաքապետի եղբորորդի Վահե Ղուկասյանը:
Ըստ մեղադրանքի, Վահե Ղուկասյանը 2013թ ապրիլի 23-ի առավոտյան, ապօրինի կերպով ձեռք բերված և իր մոտ պահվող հրազենով փորձել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել Հարություն Խաչատրյանին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, այնուհետև ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել է Արտյոմ Կարապետյանին և ապօրինի կերպով ձեռք բերել, պահել ու կրել է հրազեն և ռազմամթերք:
Վահե Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ և 235-րդ հոդվածի առաջին մասով՝ ապօրինի զենք կրելը:
Վահե Ղուկասյանի պաշտպան Հայկ Ալումյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ համամիտ չէ դեպքի վերաբերյալ նախաքննության մարմնի դիրքորոշման հետ:
Նախաքննության մարմնին ներկայացված հայտարարության մեջ պաշտպանը պահանջել էր շարունակել նախաքննությունն ու իրական փաստերը պարզել: «Երկու կողմից կրակոցներ են եղել, դրանցից մեկը դիպուկ է եղել», ուստի, ըստ պաշտպանի, չի կարելի մեղադրել մարդուն ավելի դիպուկ լինելու համար: Կողմը մտադիր է իր դիրքորոշումը հաստատող կոնկրետ ապացույցները ներկայացնել արդեն դատարանում:
Վահե Ղուկասյանն ի սկզբանե իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում՝ հայտարարելով, որ իր վրա հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով ինքը գոտկատեղի շրջանում հրազենային վնասվածք է ստացել: Ուստի՝ «մեղավոր» է միայն, որ «հասցրել է պաշտպանվել»: Ի դեպ, պաշտպանական կողմը նախաքննության ընթացքում դիմել էր Վահե Ղուկասյանին տուժող ճանաչելու պահանջով, սակայն դիմումը մերժվել էր:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ