Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը մանրամասնում է ՌԴ մուտքի ընթացակարգերը 02/12/2014   18:08  |  ԼՐԱՀՈՍ

 
ՀՀ ՏԿՆ Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանի հարցազրույցը «Արմենպրես» գործակալությանը` ՀՀ քաղաքացիների Ռուսաստանի Դաշնություն մուտքի ընթացակարգերի վերաբերյալ:
 
ՀՀ քաղաքացիները վերջերս դժվարություններ են ունենում Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելիս: Ինչո՞վ են պայմանավորված այդ դժվարությունները:
 
Ռուսաստանի Դաշնությունը վերջին շրջանում խստացրել է օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ վարվող քաղաքականությունը և կիրառվող պրակտիկան, ինչի արդյունքում, միայն 2013թ. օգոստոս-դեկտեմբեր ժամանակահատվածում արգելվել է 500.000 օտարերկրյա քաղաքացիների (որոնց թվում են նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները) մուտքը Ռուսաստան` 3-5 տարի ժամկետով: 
 
Ովքե՞ր են հայտնվել այդ ցուցակներում
 
Այն անձինք ովքեր խախտել են Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության պահանջները (օրինակ` 7 -օրյա ժամկետում հաշվառվելու փոխարեն հաշվառվել են ավելի ուշ, կամ 90 օրից ավել են գտնվել ՌԴ-ում և այլն), կամ էլ կատարել են 2 և ավելի վարչական իրավախախտում: Ընդ որում, անձի կողմից կատարված խախտման փաստն ի հայտ է գալիս Ռուսաստանի տարածքից դուրս գալիս: 
 
Դրանից ելնելով խորհուրդ ենք տալիս ՌԴ մեկնելու մտադրություն ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիներին, առավել ևս նրանց, ովքեր կասկածներ ունեն, որ իրենց մուտքը կարող է արգելված լինել, մինչև տոմս գնելը այցելել Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության (ФМС) պաշտոնական կայքէջի http://services.fms.gov.ru/info-service.htm?sid=3000 բաժինը, և մուտքագրելով անհատական տվյալները` պարզել իրենց մուտքն արգելված Է թե՞ ոչ: 
 
Ի՞նչ է անհրաժեշտ անել Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելիս և դրանից հետո
 
1. ՌԴ մուտք գործելիս օտարերկրյա քաղաքացիներին տրվում են միգրացիոն քարտեր: Անհրաժեշտ է լրացնել միգրացիոն քարտի երկու բաժինները «А» և «В»: Եթե դուք մուտք եք գործում ՌԴ աշխատելու նպատակով, ապա քարտի «մուտքի նպատակը (цель вьезда)» մասում անհրաժեշտ է ընդգծել «աշխատել (работать)» բառը, հակառակ պարագայում Դուք աշխատելու իրավունք չեք ստանա: ՌԴ սահմանը հատելիս միգրացիոն քարտի «В» մասը վերադարձվում է Ձեզ, որը պետք է պահել մինչև ՌԴ տարածքից դուրս գալը: Քարտի այդ մասի վնասվելու կամ կորստյան դեպքում Դուք պարտավոր եք 3 օրվա ընթացքում այդ մասին հայտնել ФМС -ի Ձեր գտնվելու վայրի մոտակա տարածքային մարմնին, քարտի կրկնօրինակը ստանալու համար:
 
2. Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում, անկախ այցելության նպատակից և տևողությունից, անհրաժեշտ է հաշվառվել ФМС -ի Ձեր գտնվելու վայրի տարածքային մարմնում: Միգրացիոն հաշվառման կանգնած լինելու փաստը հաստատվում է Տեղեկացման «Уведомления» թերթիկի կտրված մասի առկայությամբ որի վրա համապատասխան նշում կա:
 
3. Եթե Դուք մուտք եք գործել ՌԴ հարազատներին այցելության, զբոսաշրջության և այլ նպատակներով, ապա 2014թ. հունվարի 1-ից սկսած կարող եք ՌԴ-ում գտնվել գումարային առումով 90 օր` յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում: Այլ կերպ ասած 89-րդ օրը Դուք պարտավոր եք լքել Ռուսաստանի տարածքը և կարող եք այնտեղ վերադառնալ միայն 90 օր հետո: Այս կարգը խախտելու համար նախատեսվում է ՌԴ մուտք գործելու արգելք 3 տարի ժամկետով: 
 
4. Եթե Դուք մուտք եք գործել ՌԴ աշխատելու նպատակով ապա պետք է ձեռք բերեք աշխատանքի թույլտվություն կամ հավաստագիր (патент): Այս դեպքում Դուք հնարավորություն կունենաք օրինական ճանապարհով ՌԴ-ում գտնվել 3 ամսից ավելի երկար` մինչև 1 տարի ժամկետով: Աշխատանքի թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ФМС -ի Ձեր միգրացիոն հաշվառման վայրի տարածքային մարմին: Աշխատանքի թույլտվության տրամադրման դիմումի հետ միասին Դուք պարտավոր եք ներկայացնել բժշկական տեղեկանք այն մասին որ չեք տառապում թմրամոլությամբ և շրջապատի համար վտանգ ներկայացնող ինֆեկցիոն հիվանդություններով (այդ հիվանդությունների ցանկը հաստատում է ՌԴ կառավարությունը), ինչպես նաև հավաստագիր ՄԻԱՎ վարակի բացակայության մասին: Այն բժշկական հաստատությունների մասին, որոնք տրամադրում են նման տեղեկանքներ Ձեզ կիրազեկեն ФМС –ի տարածքային ստորաբաժանումում: Իսկ патент ստանալու համար (որի դեպքում չի պահանջվում բժշկական տեղեկանք) նույնպես անհրաժեշտ է դիմել ФМС –ի տարածքային ստորաբաժանում:
 
Այսպիսով, անցանկալի հետևանքներից, այն է` հետագայում ՌԴ մուտքի արգելքից խուսափելու նպատակով, խորհուրդ ենք տալիս պահպանել ՌԴ տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու և աշխատելու համար սահմանված կարգը: Այն իր մեջ ներառում է հետևյալը` 
 
• միգրացիոն քարտի «В» մասի պահում մինչև ՌԴ տարածքից դուրս գալը;
 
• հաշվառում ՌԴ մուտք գործելուց հետո 7 աշխատաքանյին օրվա ընթացքում;
 
• աշխատանքի թույլտվության կամ պատենտի ձեռք բերում մինչև 90-րդ օրը լրանալը;
 
• հակառակ պարագայում ՌԴ-ից մեկնում մինչև 90-րդ օրը:
 
Կա՞ն արդյոք խմբեր, ում վրա չեն տարածվում վերոհիշյալ պայմանները
 
Նշված կարգը չի տարածվում այն օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա ում` նշված 90 օրյա ժամկետը լրանալու օրը տրամադրվել է ժամանակավոր բնակության թույլտվություն, կամ կացության կարգավիճակ, կամ ընդունվել են ժամանկավոր բնակության թույլտըվության տրամադրման վերաբերյալ նրանց դիմումն ու այլ փաստաթղթերը: 
 
Այս կարգից կարող են խուսափել նաև բարձր որակավորում ունեցող մասնագետները, ՌԴ-ում հավատարմագրված լրագրողները, ՌԴ կրթական հաստատություններում սովորող ուսանողները և ՌԴ առողջապահական հիմնարկներում բուժում անցնող օտարեկրյա քաղաքացիները պայմանով որ նրանք ունեն իրենց կացությունը հաստատող համապատասխան փաստաթղթեր:
 
Ու՞մ կարելի է դիմել վերոհիշյալ խնդիրների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար: 
 
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարելի է դիմել` 
 
• ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն
 
Հասցե` Երևան, Հրաչյա Քոչար 4; հեռախոս` 22-49-25; կայք- էջ` www.smsmta.am
 
• ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության միգրացիոն ռեսուրս կենտրոններ Հասցե` Երևան, Խորենացի 213: հեռախոսներ` 57-46-80; 57-47-80 Հասցե` Աշտարակ, Ն. Աշտարակեցի 7: հեռախոսներ (0232)3-52-33; 3-52-93, Հասցե` Իջևան, Վասիլյան 2; հեռախոսներ` (0263)3-15-67;3-11-39
 
• «Մարդը կարիքի մեջ» չեխական հասարակական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության և  Հայ օգնության միության կողմից, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության զբաղվածության տարածքային կենտրոններին կից ստեղծված միգրացիոն ռեսուրս կենտրոններ.
 
Հասցե` Արմավիր, Աբովյան 137; հեռախոս` 094 -96- 00-39
 
Հասցե` Արտաշատ, Իսակով 47; հեռախոս` 093-97-00-69
 
Հասցե` Վայք, Շահումյան 14; հեռախոս` 094-94-01-16
 
Հասցե` Գորիս, Մ.Մաշտոց 3; հեռախոս` 093-93-05-56
 
• Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայություն
 
Կայք- էջ` www.fms.gov.ru ընտրել` Обращения граждан այնուհետև Электронная форма приема обращений (Интернет-приемная) հղումը` 
 
http://www.fms.gov.ru/treatment/form/ կամ փոստային եղանակով նամակ ուղարկելով 
 
107078, г. Москва, Боярский пер., д. 4. հասցեով:
 

Արխիվ

[]