Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել

Մինչև ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը արտաքսել չի կարելի 02/10/2014   16:55  |  Վարչական իրավունք

 
2010-2013թթ. Հայաստանում ապաստանի հայց են ներկայացրել 1047 օտարերկրյա քաղաքացիներ, որոնցից 67-ի դիմումները մերժվել են: Ապաստանը տրամադրվում է օտարերկրացուն՝ Հայաստանում փախստական ճանաչելու միջոցով:
 
Ընդ որում, 2012թ. և 2013թ. դիմողների թիվն ավելացել է, սակայն մերժումներինը՝ նվազել: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին 2 տարիներին աճել է Սիրիայից դիմողների թվաքանակը: Վերջինները կամ ազգությամբ հայ են, կամ` խառն ընտանիքների՝ հայերի և արաբների անդամներ, որոնց դիմումները միանշնանակ բավարարվել են: 
 
Մերժվածները  հիմնականում այլազգիներ են` աֆրիկյան և ասիական երկրներից:  
 
Սակայն նրանք անմիջապես չեն արտաքսվում Հայաստանից և, օգտվելով «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքով ընձեռված իրավունքից` ապաստանի դիմումը մերժելու մասին ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության որոշումը բողոքարկում են դատական կարգով՝ ՀՀ վարչական դատարան, այնուհետև` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան, այնուհետև` ՀՀ վճռաբեկ դատարան:
 
Անձը, մինչև ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը, չի կարող արտաքսվել Հայաստանի Հանրապետության տարածքից և համարվում է ապաստան հայցող ու իրավունք ունի օրինական գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում:
 
Ապաստանի դիմումը վերջնական, ներառյալ՝ դատական կարգով, մերժվելուց հետո տվյալ անձը կարող է կրկին դիմում ներկայացնել ՄՊԾ` Հայաստանում ապաստան ստանալու համար, եթե առաջին դիմումի վերաբերյալ ՄՊԾ-ի կողմից որոշում կայացվելուց հետո ի հայտ են եկել նոր իրադարձություններ և փաստեր, կամ նոր իրադարձությունները և փաստերը հաստատում են հետապնդումների ենթարկվելու` անձի երկյուղը կամ հաստատում քաղաքացիության կամ մշտական բնակության երկիր վերադարձի դեպքում իր նկատմամբ այնտեղ լուրջ վտանգի առկայությունը: ՄՊԾ-ն քննության է առնում նոր ի հայտ եկած հանգամանքները և փաստերը և նոր դիմումի վերաբերյալ կայացնում որոշում: 
 
Ի դեպ, փետրվարի 7-ին Վարչական դատարանը՝ դատավոր Կարեն Ավետիսյանի նախագահությամբ, քննել է ապաստանի դիմումի մերժման մի դիմում:
 
Դատարանը վճռել է Մարիամ Ազիզոլլահ Դաբբաշիի հայցն ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության` 2012 թվականի օգոստոսի 2-ի որոշումն անվավեր ճանաչելու և բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջների մասին որոշման, մերժել ամբողջությամբ:
 
Այս վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո։ Այն կարող է բողոքարկվել վերաքննության կարգով՝ ՀՀ վարչական վերաքննիչ դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում։ 
 
Նշենք, որ հայցվորն Իրանի քաղաքացի է: Նա 2012 թվականի մայիսի 7-ին դիմել է Միգրացիոն պետական ծառայությանը՝ փախստականի կարգավիճակ և ապաստան ստանալու խնդրանքով։ Ծառայությունը 2012 թվականի օգոստոսի 2-ի որոշմամբ մերժել է դիմումը։ 
 
Ըստ հայցվորի՝ մասնավորապես, ինքը ներկայացրել է ապացույցներ, որոնք հաստատում են, որ ինքն իր ընկերոջ` Բաբաքի հետ Իրանում մասնակցել է ցույցերի, ունեցել է քաղաքական համոզմունքներ, որի պատճառով իրեն և ընկերոջը ձերբակալել են, բանտում պահել 40 օր, ենթարկել խոշտանգումների: Հայցվորը նշել է նաև, որ իր հորեղբայրը` Նյու Յորքի համալսարանի դասախոս Համիդ Դաբբաշին, Միացյալ Նահանգներում ակտիվիստ է, պայքարում է Իրանում մարդու իրավունքների պաշտպանության համար։ Վերջինս ակտիվ գործունեություն է ծավալում, ինչի հետ կապված՝ Իրանի իշխանությունները հետապնդումներ են իրականացրել հայցվորի և նրա ընտանիքի նկատմամբ։ 
 
Մարիամ Ազիզոլլահ Դաբբաշին պնդել է, որ չվերադարձելիության սկզբունքի համաձայն՝ ինքը չի կարող վերադարձվել իր քաղաքացիության երկիր, քանի որ առկա է վտանգ, որ կենթարկվի խոշտանգումների կամ այլ դաժան վերաբերմունքի։
 
Ըստ դատավճռի՝ պատասխանող կողմը՝ ՄՊԾ-ն, ուսումնասիրելով և վերլուծելով գործում առկա փաստաթղթերը, Մարիամ Ազիզոլլահ Դաբբաշիի հետ անցկացրած նախնական և հիմնական հարցազրույցների, ինչպես նաև՝ նրա ծագման երկրի՝ Իրանի Իսլամական Հանրապետության վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները, իր որոշումը մասնավորապես հիմնավորել է նրանով, որ հարցազրույցների ժամանակ Մարիամ Դաբբաշին և նրա նշանածը՝ Բաբաք Հոմայուն Մեհրը, միևնույն իրավիճակը տարբեր ձևերով են նկարագրել, ինչը կասկածի տակ է դնում հայցվորի հայտնած տեղեկությունները և «վտանգում նրա ասածների արժանահավատությունը»։
 
Ըստ պատասխանողի՝ իր կողմից հարուցված վարչական վարույթի արդյունքում դիմումատուի համար բարենպաստ որոշման հիմքում պետք է ընկած լինեին որոշակի փաստական հանգամանքներ, սակայն դրանք հավաստող ապացույցները տվյալ դեպքում բացակայել են։
 
Դատարանի համոզմամբ էլ հայցվորի համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայությունը հիմնավորող որևէ ապացույց հայցվորի կողմից ներկայացված չլինելու պայմաններում վարչական մարմնի կողմից ընդունված վիճարկվող որոշումն իրավաչափ է, իր բովանդակությամբ համապատասխանում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով ամրագրված պահանջներին, քանի որ պարունակում է բոլոր էական փաստական և իրավաբանական հանգամանքի վերաբերյալ հիմնավորումներ, որոնք էլ վարչական մարմնին հիմք են տվել իր հայեցողական լիազորություններն իրականացնելիս ընդունելու հենց այդ որոշումը։
 
 

Արխիվ

[]