ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է նոր կենսաթոշակային համակարգի հանրային իրազեկմանը 02/07/2014 20:30 | ԼՐԱՀՈՍ
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ գործող «Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագիրը» և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համատեղ ամփոփում են կենսաթոշակային օրենսդրության վերաբերյալ մասնագիտական կարողությունների զարգացման եռամսյա երկփուլ ծրագիրը, որի նպատակն էր աջակցել երկրում նոր կենսաթոշակային համակարգի օրենսդրության արդյունավետ իրականացմանը և շահառուների սպասարկումը՝ տարածքային սոցիալական ծառայություններում։
2014թվականի փետրվարի 7-ին հրավիրված միջոցառման ժամանակ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ գործող «Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի» կողմից վերապատրաստում անցած հատուկ դասընթացավարները ստացան վկայագրեր։ Ծրագրի առաջին փուլը սոցիալական ծառայությունների աշխատակիցների համար կենսաթոշակային օրենսդրության վերաբերյալ բոլոր մարզերում իրականացված համընդհանուր վերապատրաստման դասընթացների շարքն էր, իսկ երկրորդը՝ կենսաթոշակային բազմաստիճան համակարգի վերաբերյալ հանրային իրազեկման սեմինարների համար հատուկ դասընթացավարների վերապատրաստումը։
Դասընթացից առաջ իրականացված նախաթեսթավորման արդյունքները բացահայտեցին, որ խիստ անհրաժշետություն կա նոր կենսաթոշակային կուտակային համակարգը սոցիալական ծառայությունների աշխատակիցներին մանրամասն ներկայացնելու, քանի որ օրենսդրական փաթեթը ծավալուն է, իսկ համակարգը բավականին բարդ` ինքնուրույն ուսումնասիրելու համար: «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» (ԿՀԻԿ) հիմնադրամը, որը կազմակերպում է լայնածավալ իրազեկում, մեծ ծավալի դասընթացների իրականացման համար չունի սեփական ռեսուրսներ, և ԿՀԻԿ հիմնադրամի կարիքների գնահատման արդյունքում նախաձեռնվեց նոր դասընթացավարների վերապատրաստման ծրագիրը։
«Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագիրը» իրականացրեց գրեթե 400 սոցիալական աշխատողների վերապատրաստում, ինչպես նաև առանձին կազմակերպեց հատուկ դասընթացավար մասնագետների վերապատրաստում։ Այսպիսով, կենսաթոշակային օրենսդրության թեմայով սեմինարների դասընթացավարի վկայագիր ստացավ 8 մասնագետ, ովքեր վերապատրաստման մանրամասն ուսուցում են անցել ԿԲԻԾ գրասենյակում, ՀՀ Կենտրոնական բանկում, Կենտրոնական դեպոզիտարիայում, ՀՀ Սոցիալական ապահովության պետական ծառայությունում, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում։ Բացի այդ, 114 Թեժ գծի աշխատանքը առավել ճիշտ կազմակերպելու և ծառայության որակը բարձրացնելու նպատակով, դասընթացավարների հետ համատեղ վերապատրաստվեցին նաև թեժ գծի 4 աշխատակիցները։ Վերապատրաստման արդյունավետությունը գնահատվել է դասընթացներին հաջորդած թեսթավորմամբ, որի արդյունքներով՝ ուսուցման մասնակիցների գիտելիքները և կեսնաթոշակային օրենսդրության կիրառման հմտությունները զգալիորեն ավելացել են ։
ՍԱՊԾ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արամայիս Շահբեկյանը 8 դասընթացավարներից մեկն է, ով ստանալով կենսաթոշակային բարեփոխումների իրազեկման դասընթացավարի վկայական՝ այսուհետև, բացի ԿՀԻԿ հիմնադրամի համար սեմինարներ անցկացնելուց, ապահովելու է նաև ՀՀ ԱՍՀ նախարարության և ՍԱՊԾ աշխատակազմի համար կենսաթոշակային թեմայով շարունակական խորհրդատվություն, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում նախաձեռնելու և իրականացնելու է ինտեգրված սոցիալական ծառայությունների համար համապատասխան դասընթացներ։ «Պետական սոցիալական աջակցության ոլորտում բոլոր փոփոխությունները՝ նոր օրենքները, նոր որոշումներն ու ենթաօրենսդրական ակտերը, որոնք սերտորեն առնչվում են մարդկանց սոցիալական վիճակին, պետք է շատ արագ յուրացվեն համակարգի աշխատակիցների կողմից և ամենակարճ ժամկետներում ստանան ճշգրիտ կիրառություն։ Շատ հաճախ մեր աշխատակիցները ունեն հատուկ, թեմատիկ դասընթացների կարիք, որոնց համար մենք չունեինք համապատասխան մասնագետ-դասընթացավարներ։ Վստահ եմ, որ այսուհետև կկարողանամ լրացնել այդ բացը, կապահովեմ համապարփակ տեղեկատվություն համակարգի աշխատակիցների համար՝ կենսաթոշակային պետական և կուտակային բաղադրիչների վերաբերյալ, քանի որ ԱՄՆ ՄԶԳ «Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի» անցկացրած վերապատրաստման շնորհիվ ես ամբողջական գիտելիքներ ստացա, անմիջականորեն շփվեցի կուտակային բաղարիչի իրականացմանն ու վերահսկողությանն առնչվող բոլոր գերատեսչությունների հետ, նաև ձեռք բերեցի դասընթացավարի հմտություններ»,- նշել է Ա․ Շահբեկյանը։
Արտաշատի տարածքային կենտրոնի ղեկավար Սեդրակ Սարգսյանը նշել է, որ Արտաշատի ինտեգրված սոցիալական ծառայության կենտրոնը նոր է բացվել և ապահովված է որակյալ աշխատանքի համար անհարժեշտ հարմարություններով, բոլոր տեխնիկական պայմաններով: Արդեն իսկ գործում է մեկ պատուհանի սկզբունքը, և քաղաքացիները ազատվում են ավելորդ քաշքշուկից ու կարճ ժամանակում ստանում են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Սակայն աշխատանքի առավել ճիշտ կազմակերպման և ծառայության որակը բարձրացնելու նպատակով կենտրոնին անհրաժեշտ են վերապատրաստված աշխատակիցներ, ովքեր կկարողանան արագ և հստակ լուծում գտնել տարաբնույթ խնդիրների համար: «Այս դասընթացը կնպաստի, որ կեսաթոշակային ոլորտի` թե´ գործող, թե´ կուտակային համակարգը կարգավորող օրենսդրությունը լիովին հասկանալի լինի մեր աշխատակիցների համար։ Կենսաթոշակային բարեփոխումները անմիջական առնչություն ունեն մեր աշխատանքին, ուստի խիստ անհարժեշտ էր բարձրացնել մեր աշխատակիցների գիտելիքների մակարդակը ոլորտում կատարվող փոփոխությունների վերաբերյալ»,- նշել է Ս․Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան