Թեմաներ
Կիրակի 11 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/24/2024   14:38 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 11/24/2024   14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 11/24/2024   14:18 Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   12:00 Ռումինիայում նախագահական ընտրություններ են 11/24/2024   11:43 Վթարի պատճառով Սյունիքի մի շարք բաժանորդներ 24 ժամ ջուր չեն ունենա 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   11:16 Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան 11/24/2024   10:43 Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ կրակոցներ արձակած տղամարդը սպանվել է 11/24/2024   10:12 Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ 11/24/2024   10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր 11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով 11/23/2024   20:18 ՌԴ ԱԻՆ-ը զգուշացնում է տորնադոների վտանգի մասին 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   19:22 Դիետոլոգը՝ սննդակարգից ածխաջրերը բացառելու վտանգների մասին 11/23/2024   18:58 Կանադայի շրջակա միջավայրի նախարար Հ. Սթիվեն Գիլբոն կոչ է արել ազատ արձակել կալանավորված հայ բանտարկյալներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում 11/23/2024   18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   18:06 Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան 11/23/2024   17:37 Իսրայելական ավիահարվածի հետեւանքով Բեյրութում զոհերի թիվը հասել է 16-ի 11/23/2024   17:19 Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար 11/23/2024   17:03 Հորդառատ անձրեւները Թուրքիայում հանգեցրել են օդային հաղորդակցության խաթարումների. խոշոր քաղաքներում թռիչքները չեն ընդունել 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ 11/23/2024   16:20 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   15:52 ՌԴ-ում ադրբեջանցին դանակահարել է ռուս հոկեյիստին՝ դիտողություն անելու պատճառով. մարզիկի մոտ ստամոքսի պատռվածք է ախտորոշվել 11/23/2024   15:49 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով 11/23/2024   15:28 Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ 11/23/2024   15:25 Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ 11/23/2024   15:23 Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է՝ անկախ նրանից դա որևէ մեկի դուր է գալիս, թե ոչ. Արևմտյան Ադրբեջանի հետ համեմատելը տգիտության արդյունք է. ադրբեջանագետ 11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»

Սպանության փորձի գործով փնտրվում են ընթերականները.նրանց բնակության վայրը հայտնի չէ 02/05/2014   19:17  |  Քրեական խրոնիկոն

Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է սպանության փորձի մեջ մեղադրվող Թովմաս Վարդանյանի գործով դատավարությունը, որի ժամանակ հարցաքննվել է  պաշտպանական կողմի վկան։ Մասնավորապես դատարան էր ներկայացել վկա Լիդա Սիմոնյանը, ով դատակոչվել էր պաշտպանական կողմի միջնորդությամբ։  Նա ամբաստանյալի հետ աշխատել է միևնույն սրճարանում որպես սպասք լվացող:

Վկայի խոսքով, նա դեպքի հաջորդ օրն է տեղեկացել կատարվածի մասին, իսկ թե ինչ պատճառով է տեղի ունեցել միջադեպը իրեն չի հետաքրքրել և գործի մանրամասներին էլ տեղյակ չի, առավել ևս չի իմացել, որ նրանց միջև գումարային հարցեր են եղել:

Վկայի հարցաքննությունից հետո ամբաստանյալը դատարանին խնդրեց դատական նիստը հետաձգել` նշելով, որ ինքնազգացողությունը վատ է եւ ցանկանում է, որ իրեն հանգստացնող ներարկեն:

Դատական նիստն ընդմիջվեց շտապօգնություն հրավիրելու համար, եւ մինչ ամբաստանյալին բուժօգնություն էր ցուցաբերվում՝ վատացավ նաեւ  տուժող Հայկանուշ Ներսիսյանի ինքնազգացողությունը:

Շտապօգնության բժիշկն արձանագրեց, որ ամբաստանյալի մոտ առկա են ցնցումներ, թուլություն, գլխացավ, ճնշման թեթևակի բարձրացում, սակայն ներարկումից հետո նա ի վիճակի էր մասնակցել նիստին, իսկ տուժողը, ում մոտ բարձրացել էր զարկերակային ճնշումը, անգամ   ներարկումներից հետո ի վիճակի չեղավ մասնակցել նիստին և ներկայացուցչի միջոցով դատարանին խնդրեց դատավարությունը շարունակել  իր բացակայությամբ:

Ի դեպ դատարանն  Արբատ գյուղի գյուղապետարանից ստացել էր երկու գրություն, որոնցից մեկի համաձայն ընթերականեր Նաիրա և Սարգիս Ավետիսյաններ անուն- ազգանուններով մարդիկ նշված գյուղում  չեն բնակվում, հաջորդ գրությամբ էլ պարզ դարձավ, որ այդպիսի անձինք ընդհանրապես հաշվառված չեն Արբատում։ Մինչդեռ, քննիչի կազմած  արձանագրության մեջ որպես ընթերականների բնակության վայր նշվել է հենց Արբատ գյուղը։

Պաշտպան Արմեն Մկրտչյանը հայտարարեց, որ դա իրեն հիմք է տալիս ենթադրելու, որ նման մարդիկ ընդհանրապես չեն եղել դեպքի վայրում և մտացածին տվյալներ են նշվել արձանագրության մեջ, ուստիեւ միջնորդեց դեպքի վայրի զննությամբ կազմված արձանագրությունը ճանաչել որպես անթույլատրելի ապացույց։ Ի դեպ, նշված արձանագրության համաձայն, դեպքի վայրի զննությամբ է հայտնաբերվել  իրեղեն ապացույց ճանաչված ուրագը: Դատարանը միջնորդությանը կանդրադառնա դատաքննության վերջնական փուլում՝ապացույցներն իրենց համակցության մեջ հետազոտելուց հետո:

Պաշտպանը հաջորդ միջնորդությամբ դատարանին խնդրեց իր պաշտպանյալի հարցաքննության արձանագրությունը ևս անթույլատրելի ապացույց ճանաչել, քանի որ քննիչի մոտ հարցաքննվելու ժամանակ գործին ներգրավված պաշտպանը ներկա չի գտնվել:

Ապա հայտարարությամբ հանդես եկավ ամբաստանյալը՝  նշելով, որ քննիչը իրեն ասել է «գրի, դատարանի դահլիճից տուն կգնաս», սակայն  ինքը դեպքի վերաբեյալ ոչինչ չի  հիշել և ներկայումս էլ չի հիշում:

Բացի այդ, ամբաստանյալը նշեց, որ իրեն հարցաքննելիս իր պաշտպանը ներկա չի եղել եւ նա միայն հարցաքննության վերջում է եկել։

Պարզվեց նաև, որ գործի նյութերում առկա  հարցաքննության արձանագրության մեջ պաշտպանի ստորագրությունը բացակայում է, ինչը մեղադրող դատախազը տեխնիկական վրիպակ որակեց: Այս  միջնորդությաններին եւս դատարանը կանդրադառնա դատաքննության վերջում՝ վերջնական դատական ակտ կայացնելիս:

Ամբաստանյալի պաշտպան Արմեն Մկրտչյանը միջնորդեց նաև անցկացնել կրկնակի և լրացուցիչ դատահոգեբուժական փորձաքննություն, քանի որ մինչև այդ անցկացված փորձաքննությունների եզրակացությունները տարբեր են եղել:

Ամբաստանյալն էլ հայտարարեց, որ երկրորդ անգամ ընդհանրապես փորձաքննություն չի անցկացվել եւ իրեն տարել են հիվանդանոց ու առանց փորձաքննություն անցկացնելու վերադարձրել քրեակատարողական հիմնարկ:

Ի դեպ նշենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար Սմբատ Բուլղադարյանը գրությամբ պաշտպանին տեղեկացրել է, որ  ամբաստանյալի մոտ ախտորոշվել է աթենոդեպրեսիվ համախտանիշ, և նա գտնվում է նյարդահոգեբույժի հսկողության տակ, ստանում հոգեմետ դեղորայք:

Մեղադրող դատախազն ու տուժողի ներկայացուցիչը առարկեցին միջնորդությանը, նշելով որ արդեն իսկ գործում առկա է երկու փորձաքննության եզրակացություն եւ դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը: Սակայն բավարարեց  լրացուցիչ դատաբժշկական և համալիր փորձաքննություններ նշանակելու մասին փաստաբանի միջնորդությունները, որոնցով վերջինս ցանկանում է պարզել, թե արդյոք  իրեղեն ապացույց ճանաչված ուրագի վրա առկա են արյան, մազի կամ մաշկի հետքեր, ինչպես նաեւ տուժողի մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը:

 


Արխիվ

[]