Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Նախագահը հանձնարարել է զարգացնել 911 ծառայությունը 02/05/2014   17:26  |  ԼՐԱՀՈՍ

 
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Արտակարգ իրավիճակների նախարարություն: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Նախագահի պաշտոնական կայք-էջից, հանրապետության Նախագահը նախ դիտել է նախարարության աշխատակիցների նվիրատվությամբ կառուցված Փրկության նվիրյալների պատվո հուշարձանը, ապա այցելել է նախարարության աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներ, ծանոթացել աշխատանքային պայմաններին և աշխատակիցների հետ զրուցել նրանց գործառույթների ու այդ վարչությունների կողմից իրականացվող աշխատանքների մասին, հետաքրքրվել առաջիկա ծրագրերով և առկա խնդիրներով: Այնուհետև նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի խորհրդակցությունների սրահում Նախագահ Սերժ Սարգսյանը ղեկավար անձնակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որին ուղիղ կապով միացմամբ մասնակցել են նաև նախարարության մարզային կառույցների ղեկավարները: 
 
Խորհրդակցության ժամանակ Արտակարգ իրավիճակների նախարարը, նախարարի տեղակալները, փրկարար ծառայության տնօրենը և աշխատակազմի ղեկավարը զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքների, առկա խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ նախատեսված աշխատանքների և զարգացման ծրագրերի մասին:
 
Նախարար Արմեն Երիցյանն իր զեկույցում ներկայացրել է 2010-2013թթ. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության հիմնական արդյունքները, նախարարության և նրա առանձին գործակալությունների զարգացման խնդիրները, նախարարության համակարգի բարեփոխումների շրջանակներում ԱԻՆ ենթակայության բոլոր կառույցներում մայրաքաղաքում և մարզերում մինչ այժմ իրականացված աշխատանքները, տարբեր ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայությունների արդյունավետության առավել բարձրացման ուղղությամբ ձեռնարկված քայլերն ու դրանց արդյունքում արձանագրված առաջընթացը, խոսել նաև միջազգային համագործակցության ծրագրերի, ԱԻՆ համակարգում աշխատող խոցելի խավի՝ հաշմանդամների գործունեության մասին:
 
Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը զեկուցել է իր համակարգման ներքո գտնվող «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության և նրա 4 ՊՈԱԿ-ների, ինչպես նաև «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի գործունեությունը, հաշվետու ժամանակաշրջանում այդ ծառայությունների աշխատանքում արձանագրված ձեռքբերումներն ու դեռևս առկա խնդիրները:
 
Նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը զեկուցել է ԱԻՆ աշխատակազմի պետական ռեզերվների գործակալության, հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության և աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոնի ընթացիկ աշխատանքների ու խնդիրների մասին:
 
ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, ծառայության գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը ներկայացրել է իր ղեկավարած ստորաբաժանման կառուցվածքը, կադրերով ապահովվածությունը, անհրաժեշտ տեխնիկայով և սարքավորումներով զինվածության վիճակը, ծառայության ստորաբաժանումների կողմից արտակարգ իրավիճակների դեպքերին, պատահարներին արձագանքման վերլուծությունը, փրկարար ծառայության հիմնական խնդիրները, ծառայության գործունեության ուղղություններն ու ընթացիկ տարում նախատեսված աշխատանքները:
 
Աշխատակազմի ղեկավար Համլետ Հակոբյանն իր զեկույցում ներկայացրել է նախարարության աշխատակազմի կառուցվածքը, անձնակազմի կառավարման և աշխատակազմի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերը:
 
Նախարարության ղեկավար անձնակազմի զեկույցները լսելուց հետո, Նախագահն առանձին խնդիրների վերաբերյալ հանձնարարականներ է տվել պատասխանատուներին, իր խոսքում անդրադարձել Արտակարգ իրավիճակների նախարարության առաջիկա խնդիրներին և գործունեության գերակա ուղղություններին:
 
«Ես տեսնում եմ, և դա իրականություն է առանց հավելյալ գունազարդման, որ արտակարգ իրավիճակների կառավարման կարողությունների զարգացման առումով մենք առաջընթաց ունենք, և ընդհանրապես, նախարարության կայացման գործընթացը շարունակվում է նորմալ տեմպերով:
 
Շատ կարևոր է, որպեսզի մենք այդ տեմպերը չդանդաղեցնենք, ընդհակառակը՝ արագացնենք, որպեսզի վերջնականապես կարողանանք ասել, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը կայացել է, և որ բարեփոխումների արդյունքում մեզ մոտ ստեղծվել են ծառայություններ, որոնք որակյալ սպասարկում են ոչ սովորական իրավիճակում հայտնված մեր քաղաքացիներին:
 
Կարծում եմ, որ հիմա նաև պետք է լուրջ ուշադրություն դարձնել այլ ծառայությունների, այլ ոլորտների հետ փոխգործակցության խնդիրներին, առաջին հերթին՝ նկատի ունեմ ոստիկանությունը և առողջապահական ծառայությունները: Բնականաբար, տեղյակ եմ, որ այս ոլորտում էլ աշխատանքներ են կատարվել: Բայց այստեղ էլ կա հսկայական մի հատված, որ պետք է կարողանանք հաղթահարել:
 
Վերջիվերջո, մեր քաղաքացիներից շատերը չգիտեն, և կարծում եմ՝ պարտավոր էլ չեն իմանալ, թե իրենց պատուհասած վտանգը կամ իրավիճակը ո՞ր նախարարությունը կամ ո՞ր ծառայությունը պետք է վերացնի, օժանդակի իրենց: Ուստի, պետք է զարգացնել 911 ծառայություն, և քաղաքացու մի զանգից հետո համակարգը պետք է համագործակցված աշխատի ու կարճ ժամանակում քաղաքացին պետք է ստանա որակյալ ծառայություն:
 
Հաջորդ խնդիրը, որ կարծում եմ լուծման կարոտ է՝ մեր քաղաքացիներին մատուցվող ծառայությունների աշխարհագրության ընդլայնումն է, հանրապետության տարածքում հավասարաչափ և որակյալ ծառայությունների մատուցումը, անկախ նրանից՝ քաղաքացին ապրում է Մեղրիում, Տաշիրում, Տավուշում, թե Երևանում: Ձեր բոլոր ծառայությունները նրանց համար պետք է լինեն հասանելի:
 
Սա չափազանց կարևոր խնդիր է, և այս ուղղությամբ էլ, իհարկե, պետք է աշխատել: Մարզերում մտածում են, որ երևանցիները բարձրակարգ ծառայություններ են ստանում (ոչ միայն ձեր նախարարության գործառույթներին վերաբերող ոլորտներում), իսկ իրենք՝ ոչ: Բոլորը համարում են, որ Երևանում աշխատանքներ ենք կատարում, որոնք այնքան էլ հրատապ չեն, սակայն այդ միջոցները կարող ենք ծախսել մարզերում և այլն:
 
Իհարկե, շատ սուբյեկտիվ մոտեցում կա այստեղ, բայց ձեր կողմից մատուցվող ծառայությունները, ձեր աշխատանքն այնպիսին է, որ, իրոք, որակյալ աշխատանքի անհրաժեշտություն կա նաև մարզերի կտրվածքով:
 
Ես բոլորիդ հաջողություն եմ մաղթում: Ուզում եմ մեկ անգամ ևս հավաստիացնել, որ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի և՛ նախարարության, նրա ծառայությունների նյութական բազան ամրապնդվի, և՛, իհարկե, առաջին հերթին բարելավվի սոցիալական վիճակը, լուծվեն սոցիալական խնդիրները: Այս առումով, Արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողները շատ բանով չեն տարբերվելու ո՛չ Պաշտպանության նախարարության և ո՛չ էլ այլ կառույցների զինծառայողների սոցիալական ապահովման մակարդակից:
 
Մենք հուլիսի 1-ից որոշակի ուղղումներ ենք մտցնելու, և այն ժամանակ բոլորը հստակ տեսնելու են, թե ինչպիսի հարաբերակցություն կա այդ կառույցների աշխատողների միջև: Սա ասում եմ նաև այն պատճառով, որովհետև գիտեմ, որ որոշ մարդիկ դժգոհում են, ասում են՝ կրակի դեմ պայքարելը պակաս վտանգավոր չէ, քան գնդակի դեմ կամ սահմանում պայքարելը: Հասկանում եմ, որ այդ աշխատանքները դժվար են, բարդ են, այնուհանդերձ, մենք պետք է կարողանանք տարբերել գործառույթները: Մեր յուրաքանչյուր աշխատող, յուրաքանչյուր ծառայող պետք է լինի ապահովված: Մենք դրան հասնելու ենք»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
 
Արտակարգ իրավիճակների նախարարությունում Հանրապետության Նախագահը պատասխանել է նաև խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական խնդիրներին, մեր երկրի պաշտպանությանն ու անվտանգությանը, նախարարության համակարգում դեռևս առկա առանձին խնդիրների լուծման հնարավորություններին:
 
Խորհրդակցության ավարտին Արտակարգ իրավիճակների նախարարության մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար արժանացել են խրախուսանքի. փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Մարիամ Գևորգյանը, փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Հովհաննես Եմիշյանը, փրկարար ծառայության` ծառայության կազմակերպման վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Արթուր Խաչիկյանը, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության վարչության պետ Սևակ Մխիթարյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերով:
 
 

Արխիվ

[]