ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արդարացման դատավճիռ. Տաքսու վարորդը աշխատավարձ է ստացել, ոչ թե նպաստել պոռնկությամբ զբաղվելուն 02/04/2014 09:02 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Օրերս լրատվական կայքերը, ինչպես նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը ողողվեցին արդարացման նոր դատավճիռների մասին տեղեկատվութամբ: Դրանց թվում է` պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու վերաբերյալ քրեական գործը, որով մեղադրանք էր առաջադրվել տաքսու վարորդին:
Եվ այսպես, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ա.Ազարյանի նախագահությամբ, 2014թ. հունվարի 29-ի դատավճռով տաքսու վարորդ Դավիթ Մաչկալյանին արդարացրել էր նրան ներկայացված ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանքում՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը: Դավիթ Մաչկալյանը ճանաչվել էր անպարտ և արդարացվել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով։ Վերացվել էր նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը։
Ըստ մեղադրանքի, Դավիթ Մաչկալյանը 2009թ. հունիս ամսից մինչև 2012թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում մարմանավաճառուհուն յուրաքնաչյուր օրվա համար 10.000 ՀՀ դրամ վարձատվության դիմաց թույլատրել է նստել իրեն պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան ու շրջել Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցով: Բագրատունյաց պողոտայում գտնվող Երևանյան լճի տարածքում, որտեղ կինը պարբերաբար զբաղվել է մարմնավաճառությամբ, յուրաքանչյուր հաճախորդի սպասարկումից հետո ստացել է 1.000-2.000 ՀՀ դրամ գումար` նպաստելով կնոջ պոռնկությամբ զբաղվելուն։
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Դավիթ Մաչկալյանն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք տվել, որ անձնական ավտոմեքենայով զբաղվել է տաքսի ծառայությունների մատուցմամբ։ Մարմնավաճառուհուն ճանաչում է 2009 թվականից, նա եղել է իր մշտական հաճախորդը, նրանից երբևէ հավելյալ գումարներ չի ստացել և նրան պոռնկությամբ զբաղվելուն որևէ կերպ չի նպաստել։
Մարմնավաճառ վկան ընդունել է, որ զբաղվում է մարմնավաճառությամբ, իսկ Դավիթ Մաչկալյանին ճանաչում է որպես տաքսու վարորդի։ 2009 թվականի հունիս ամսից մինչև 2012 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում պարբերաբար օգտվել է Դավիթի ծառայություններից` յուրաքանչյուր օրվա համար վճարելով 10.000 դրամ։ Երբեմն սեփական նախաձեռնությամբ Դավիթին տվել է հավելյալ 1.000-2.000 դրամ գումար։
Վկան նշել է, որ Դավիթ Մաչկալյանն իրեն մարմնավաճառությամբ զբաղվելուն չի ներգրավել և չի նպաստել` ավտոմեքենա, բնակարան կամ այլ կացարան չի տրամադրել, իր «գործունեությունից» օգուտ չի ստացել։
Դատարանում հարցաքննված ևս 4 վկաների ցուցմունքները, դատարանի գնահատմամբ, «որևէ ապացուցողական նշանակություն չեն կարող ունենալ ամբաստանյալի մեղքը հիմնավորելու կամ հերքելու համար»։
Դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածով պատասխանատվություն է նախատեսվում պոռնկությամբ զբաղվելու համար հաստատություն ստեղծելու, ղեկավարելու կամ պահելու կամ որևէ հանրային հաստատություն պոռնկությամբ զբաղվելու համար օգտագործելու կամ այլ անձի պոռնկությամբ զբաղվելու համար բնակարան կամ այլ կացարան պարբերաբար տրամադրելու կամ գույքային օգուտ ստանալով` պոռնկությամբ զբաղվելուն այլ ձևով նպաստելու համար։ Վերոհիշյալ հոդվածով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմը դրսևորվում է միայն հոդվածի դիսպոզիցիայում մատնանշված արարքներից առնվազն մեկը կատարելով, այսինքն` պոռնկությամբ զբաղվելու համար հաստատություն ստեղծելով, պոռնկությամբ զբաղվելու համար հաստատություն ղեկավարելով, պոռնկությամբ զբաղվելու համար հաստատություն պահելով, հանրային որևէ հաստատություն պոռնկությամբ զբաղվելու համար օգտագործելով, այլ անձի պոռնկությամբ զբաղվելու համար բնակարան կամ այլ կացարան պարբերաբար տրամադրելով, գույքային օգուտ ստանալով պոռնկությամբ զբաղվելուն այլ ձևով նպաստելով։
«Հատկանշական է, որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքից չի երևում, թե ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի դիսպոզիցիայում մատնանշված արարքներից կոնկրետ որի կատարումն է նրան վերագրվել»,- նշվում է դատավճռում։
Գործով ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված ապացույցներով, ըստ դատարանի, չի հիմնավորվել ամբաստանյալի կողմից կնոջը պոռնկությամբ զբաղվելու համար հանրային որևէ հաստատություն օգտագործելու, ինչպես նաև նույն նպատակով նրան բնակարան կամ այլ կացարան պարբերաբար տրամադրելու փաստը։ Գործով չի հիմնավորվել նաև ամբաստանյալի կողմից կավատություն կամ առանց միջնորդության պոռնկությամբ զբաղվելու համար ոչ պարբերաբար կացարան տրամադրելու փաստը, այսինքն` չի հիմնավորվել ամբաստանյալի կողմից գույքային օգուտ ստանալով մարմնավաճառուհուն պոռնկությամբ զբաղվելուն այլ ձևով նպաստելու հանգամանքը։
Իսկ մարմնավաճառուհուց օրական 10.000 դրամ և երբեմն հավելյալ 1.000-2.000 դրամ գումարներ ստանալու հանգամանքի վերաբերյալ դատարանը գտել է, որ ամբաստանյալն այդ գումարներն ստացել է ոչ թե որպես մարմնավաճառին պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար օգուտ, այլ իր` որպես տաքսի վարորդի, կողմից մատուցած ծառայությունների համար աշխատավարձ, անկախ նրա գիտակցումից, թե որտեղ է ամեն անգամ տանում մարմնավաճառին։
Այսպիսով, դատարանը եզրակացրել է, որ ամբաստանյալի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմը, հետևաբար, դատարանը գտել է, որ ամբաստանյալի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը պարտավոր է հանցակազմի բացակայության պայմաններում կայացնել արդարացման դատավճիռ։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից