Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)

Արդարացման դատավճիռ. Տաքսու վարորդը աշխատավարձ է ստացել, ոչ թե նպաստել պոռնկությամբ զբաղվելուն 02/04/2014   09:02  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Օրերս լրատվական կայքերը, ինչպես նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը ողողվեցին արդարացման նոր դատավճիռների  մասին տեղեկատվութամբ: Դրանց թվում է` պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու վերաբերյալ քրեական գործը, որով մեղադրանք էր առաջադրվել տաքսու վարորդին:

Եվ այսպես,  Երևանի Շենգավիթ վարչական շրջանի   ընդհանուր իրավասության դատարանը՝  դատավոր  Ա.Ազարյանի նախագահությամբ,   2014թ. հունվարի 29-ի դատավճռով տաքսու վարորդ   Դավիթ Մաչկալյանին  արդարացրել էր նրան ներկայացված ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանքում՝  պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը:     Դավիթ Մաչկալյանը  ճանաչվել էր  անպարտ և արդարացվել՝  արարքում հանցակազմի բացակայության   հիմքով։ Վերացվել էր նրա նկատմամբ ընտրված  խափանման միջոցը`   չհեռանալու մասին ստորագրությունը։

Ըստ մեղադրանքի,  Դավիթ Մաչկալյանը 2009թ. հունիս ամսից մինչև 2012թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում մարմանավաճառուհուն    յուրաքնաչյուր օրվա համար 10.000 ՀՀ դրամ վարձատվության դիմաց թույլատրել է նստել իրեն պատկանող  «ՎԱԶ 2107»  մակնիշի    ավտոմեքենան ու շրջել Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցով:  Բագրատունյաց պողոտայում գտնվող Երևանյան լճի տարածքում, որտեղ կինը պարբերաբար զբաղվել է մարմնավաճառությամբ,  յուրաքանչյուր հաճախորդի սպասարկումից հետո ստացել է 1.000-2.000 ՀՀ դրամ գումար`   նպաստելով կնոջ պոռնկությամբ զբաղվելուն։

Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Դավիթ Մաչկալյանն իրեն մեղավոր չի ճանաչել  և ցուցմունք տվել, որ անձնական ավտոմեքենայով զբաղվել է տաքսի ծառայությունների մատուցմամբ։ Մարմնավաճառուհուն   ճանաչում է 2009 թվականից, նա եղել է իր մշտական հաճախորդը, նրանից երբևէ հավելյալ գումարներ չի ստացել և նրան պոռնկությամբ զբաղվելուն որևէ կերպ չի նպաստել։

Մարմնավաճառ վկան ընդունել է, որ զբաղվում է մարմնավաճառությամբ, իսկ Դավիթ Մաչկալյանին ճանաչում է որպես տաքսու վարորդի։ 2009 թվականի հունիս ամսից մինչև 2012 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում պարբերաբար օգտվել է Դավիթի ծառայություններից` յուրաքանչյուր օրվա համար վճարելով 10.000 դրամ։ Երբեմն սեփական նախաձեռնությամբ Դավիթին տվել է հավելյալ 1.000-2.000 դրամ գումար։

Վկան նշել է, որ Դավիթ Մաչկալյանն իրեն մարմնավաճառությամբ զբաղվելուն չի ներգրավել և չի նպաստել` ավտոմեքենա, բնակարան կամ այլ կացարան չի տրամադրել, իր «գործունեությունից»  օգուտ չի ստացել։

Դատարանում հարցաքննված ևս 4 վկաների  ցուցմունքները,  դատարանի գնահատմամբ,    «որևէ ապացուցողական նշանակություն չեն կարող ունենալ ամբաստանյալի մեղքը հիմնավորելու կամ հերքելու համար»։

Դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածով պատասխանատվություն է նախատեսվում պոռնկությամբ զբաղվելու համար հաստատություն ստեղծելու, ղեկավարելու կամ պահելու կամ որևէ հանրային հաստատություն պոռնկությամբ զբաղվելու համար օգտագործելու կամ այլ անձի պոռնկությամբ զբաղվելու համար բնակարան կամ այլ կացարան պարբերաբար տրամադրելու կամ գույքային օգուտ ստանալով` պոռնկությամբ զբաղվելուն այլ ձևով նպաստելու համար։   Վերոհիշյալ հոդվածով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմը դրսևորվում է միայն հոդվածի դիսպոզիցիայում մատնանշված արարքներից առնվազն մեկը կատարելով, այսինքն` պոռնկությամբ զբաղվելու համար հաստատություն ստեղծելով, պոռնկությամբ զբաղվելու համար հաստատություն ղեկավարելով, պոռնկությամբ զբաղվելու համար հաստատություն պահելով, հանրային որևէ հաստատություն պոռնկությամբ զբաղվելու համար օգտագործելով, այլ անձի պոռնկությամբ զբաղվելու համար բնակարան կամ այլ կացարան պարբերաբար տրամադրելով, գույքային օգուտ ստանալով պոռնկությամբ զբաղվելուն այլ ձևով նպաստելով։

«Հատկանշական է, որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքից չի երևում, թե ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի դիսպոզիցիայում մատնանշված արարքներից կոնկրետ որի կատարումն է նրան վերագրվել»,- նշվում է դատավճռում։

Գործով ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված ապացույցներով, ըստ դատարանի,  չի հիմնավորվել ամբաստանյալի կողմից  կնոջը պոռնկությամբ զբաղվելու համար հանրային որևէ հաստատություն օգտագործելու, ինչպես նաև նույն նպատակով նրան բնակարան կամ այլ կացարան պարբերաբար տրամադրելու փաստը։  Գործով չի հիմնավորվել նաև ամբաստանյալի կողմից կավատություն կամ առանց միջնորդության պոռնկությամբ զբաղվելու համար ոչ պարբերաբար կացարան տրամադրելու փաստը, այսինքն` չի հիմնավորվել ամբաստանյալի կողմից գույքային օգուտ ստանալով  մարմնավաճառուհուն  պոռնկությամբ զբաղվելուն այլ ձևով նպաստելու հանգամանքը։

Իսկ մարմնավաճառուհուց  օրական 10.000 դրամ և երբեմն հավելյալ 1.000-2.000 դրամ գումարներ ստանալու հանգամանքի վերաբերյալ դատարանը գտել է, որ ամբաստանյալն այդ գումարներն ստացել է ոչ թե որպես մարմնավաճառին պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար օգուտ, այլ իր` որպես տաքսի վարորդի, կողմից մատուցած ծառայությունների համար աշխատավարձ, անկախ նրա գիտակցումից, թե որտեղ է ամեն անգամ տանում մարմնավաճառին։

Այսպիսով, դատարանը եզրակացրել է, որ ամբաստանյալի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմը, հետևաբար, դատարանը գտել է, որ ամբաստանյալի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը պարտավոր է հանցակազմի բացակայության պայմաններում կայացնել արդարացման դատավճիռ։ 


Արխիվ

[]