ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությունը հրապարակել է «Ճանապարհային քարտեզը» 02/02/2014 20:27 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
ՀՀ կառավարությունը հրապարակել է Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության նպատակով միջոցառումների ծրագիրը` ճանապարհային քարտեզը հաստատելու մասին 2014 թվականի հունվարի 23-ի թիվ 61 Ն որոշումը եւ կից հավելվածները:
Ըստ այդմ հրապարակվել է ճանապարհային քարտեզն ու միջոցառումների ծրագիրը:
Ծրագրի 8-րդ կետի համաձայն, կիրականացվեն մաքսային նույնականացման միջոցների փոխադարձ ճանաչմանն ուղղված միջոցներ: 13-րդ կետը սահմանում է մաքսային գործի ոլորտում գործունեություն իրականացնող անձանց վերաբերյալ անցումային դրույթների սահմանում, որոնցով հնարավոր կդառնա Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող մաքսային միջնորդներին, ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողներին, մաքսային պահեստների տիրապետողներին, անմաքս առեւտրի խանութների տիրապետողներին, մաքսային փոխադրողներին ընդգրկել Մաքսային միության մաքսային օրենսգրքով սահմանված համապատասխան ռեեստրներում:
21-րդ կետի համաձայն, միջազգային հաղորդակցությունների համար բաց օդանավակայաններում Հայաստանի Հանրապետության եւ Մաքսային միության մյուս անդամ պետությունների միջեւ տեղափոխվող այն ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության վերացում, որոնց ծագման երկիրը Հայաստանի Հանրապետությունն է կամ Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունները: Իսկ 22-րդ կետը նախատեսում է Հայաստանի Հանրապետության եւ Մաքսային միության անդամ պետությունների միջեւ միջազգային հաղորդակցության համար բաց օդանավակայաններում Մաքսային միության ապրանքների տեղափոխման մաքսային հսկողության վերացում, ինչպես նաեւ Մաքսային միության տարածքով ապրանքների տեղափոխում ենթադրող մաքսային ընթացակարգերով ձեւակերպված օտարերկրյա ապրանքների մաքսային հսկողության վերացում՝ նման փոխադրման պայմաններին համապատասխան:
103-րդ կետով նախատեսվում է`Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը եւ Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազային համապատասխան` սակագնային արտոնությունների տրամադրման ռեժիմի համեմատական վերլուծության իրականացում:
Մաքսային միության միասնական մաքսային սակագնի ներկրման մաքսատուրքի դրույքաչափերի եւ Հայաստանի Հանրապետության ներմուծման սակագնի համեմատական վերլուծության իրականացում` հաշվի առնելով ԱՀԿ-ի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության ստանձնած սակագնային պարտավորությունները, այդ թվում` ԱՀԿ-ի նկատմամբ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության ստանձնած սակագնային պարտավորությունների համեմատական վերլուծության արդյունքների եւ ելակետային տվյալների ճշգրտում: Հայաստանի Հանրապետության մասով առաջնահերթ բանակցային իրավունք ունեցող երկրների ցանկի նախապատրաստում Մաքսային միության եւ Հայաստանի Հանրապետության մաքսային սակագների վերլուծության իրականացում` հաշվի առնելով 2010-2012 թվականներին երկրների արտաքին առեւտրի ծավալները` այն ապրանքների ցանկի մասով, որոնց գծով ԱՀԿ-ի նկատմամբ Ռուսաստանի Դաշնության ստանձնած պարտավորությունների վերջնական մակարդակն ավելի բարձր է, քան Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների մակարդակը: Այն ապրանքների եւ դրույքաչափերի նախնական ցանկի մշակում, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետությանն անցումային շրջանում անհրաժեշտ է Մաքսային միության կողմից սահմանված Միասնական մաքսային սակագների դրույքաչափերից տարբերվող` ներկրման մաքսատուրքերի դրույքաչափերի կիրառում:
Հաշվի առնելով փաստաթղթերի նկատմամբ հանրության հետաքրքրությունը հրապարակում ենք ճանապարհային քարտեզն ամբողջությամբ.
- Միջոցառումների ծրագիր` «Ճանապարհային քարտեզ»
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից