Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

Ա.Ղազարյան. Այսօր ամենամեծ հարվածների ենթարկվում են դատավորները 02/03/2014   13:25  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Հայաստանի 4 պաշտոնաթող դատավորների գանգատներին առաջնակարգություն տալու ու արագացված ընթացակարգով քննելու՝ ՄԻԵԴ որոշումը պետք է մեսիջ լինի գործադիր իշխանությանը՝ հանգիստ թողնել դատավորներին:
 
Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց գանգատաբեր չորս պաշտոնաթող դատավորների` Տարիել Մանուկյանի, Լյովա Գաբրիելյանի, Ֆրունզե Ձվակերյանի և Միշա Ասատրյանի ներկայացուցիչ Արա Ղազարյանը՝ ընդգծելով, որ չպետք է ընդունել այնպիսի օրենքներ, որոնց հետադարձ կիրառությունը հարվածելու է դատավորների աշխատավարձերին ու թոշակներին, ինչը հակասահմանադրական է:
 
Ըստ Արա Ղազարյանի`  ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելու վերաբերյալ Հայաստանի դեմ երկու գանգատ է եղել, որոնցից մեկն ավարտվել է հաշտությամբ, իսկ մյուսով պետությունը գրություն է  ուղարկել ՄԻԵԴ՝ ասելով, որ սկսում է դատախազ Հայկ Մարգարյանի թոշակի չվճարված մասի վճարումը, և գործը հանգուցալուծվել է: Հայկ Մարգարյանին թոշակից զրկել էին, նա դիմել էր դատարան, գործը շահել, բայց դատական ակտը չէր կատարվում՝ արդյունքում մոտ երկու տարի դատախազը թոշակ չէր ստանում:   
 
Պաշտոնաթող դատավորների առնչությամբ ևս ուժի մեջ մտած դատարանի որոշումը չէր կատարվել: Ժամանակին նրանք դիմել էին սոցապ մարմիններին՝ խնդրելով վերահաշվարկել իրենց կենսաթոշակը և հավելավճարը՝ 2009թ. իրավակարգավորմամբ, կենսաթոշակը գոյանում էր աշխատավարձի 75 տոկոսի չափով: Աշխատավարձի և կենսաթոշակի միջև տարբերությունը մեծ չէր, և օրենքն ասում էր՝ այն անձը, ով աշխատել է 10 տարի՝ որպես դատավոր, արդեն կարող է այդ ռեժիմով գնալ թոշակի:
 
Սոցապ մարմինը հրաժարվում է՝ ասելով, որ օրենքում չկա հավելավճարը հաշվարկելու սահմանված կարգ: Դատավորները դիմում են դատարան, գործը շահում են, որոշումը մտնում է ուժի մեջ, սոցապ նախարարությունը մեկ տարի դատարանի որոշումը տարբեր առիթներով չի կատարում: Այդ ընթացքում նոր օրենք է ընդունվում, որն այլ ձևի հաշվարկման մեխանիզմ էր առաջարկում: 
 
«Դատավորների նկատմամբ կիրառվեց մի օրենք, որն ունեցավ բացասական ազդեցություն և հետադարձ ուժով կիրառվեց, դա արդեն մարդու իրավունքների խնդիր է առաջացնում»,- նշեց Արա Ղազարյանը:
 
Նա պարզաբանեց, որ պետությունն իր պարտավորությունների մի մասը տալիս է որոշակի մասնագիտական խմբերի, այդ թվում՝ դատավորներին, բազմաթիվ սահմանափակումներ է դնում նրանց առջև: Դրանց թվում է, օրինակ, ձեռնարկատիրությամբ զբաղվելու արգելքը: Փոխարենը պետությունը տալիս է որոշակի սոցիալական երաշխիքներ:
 
«Դատավորը 19 տարի աշխատում է, 20-րդ տարում պետք է գնա թոշակի, 19-տարում օրենք է փոխվում, պարզվում է, որ  այն, ինչ խոստացել էր պետությունը 19 տարի առաջ, դրա կեսն է ստանալու, այստեղ արդեն մարդու իրավուննքերի հարց է առաջանում»:
 
Դատավորի մոտ հարց է ծագում՝ «իսկ ո՞ւր է  իմ գույքը, չէ՞ որ այդ թոշակը գոյացել է իմ 19 տարվա վճարումներից»:  
 
Ա.Ղազարյանը գտնում է, որ այսօր ամենամեծ հարվածների դատավորներն են ենթարկվում՝ օրենքը մի քանի անգամ փոփոխվեց՝ 2006, 2010, 2013 թվականներին,  ու ամեն անգամ նոր իրավակարգավորումներ են  կիրառվեցին ոչ թե նոր դատավոր դարձող անձանց, այլ՝ 10-20 տարի դատական համակարգում աշխատող անձանց նկատմամբ:
 
«Ինքնին դա չի հակասում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, բայց պայմանով, որպեսզի հետադարձ կիրառության արդյունքում մեծ քանակությամբ գույք չկորցնեն, այսինքն՝ խոսքը համաչափության մասին է»: 
 
Արա Ղազարյանը նկատեց, որ Հայաստանում դատավորների հանդեպ սոցիալական քաղաքականությունն, օրենքների փոփոխություններ՝ նոր կառուցակարգերի ու նոր համակարգերի ներմուծմամբ, հանգեցնում է նրան, որ դատավորներն անընդհատ գույք են կորցնում՝ նրանց կենսաթոշակներն ու աշխատավարձերն են նվազում, կենսաթոշակի ու աշխատավարձի միջև խզումը՝  մեծանում:
 
Մինչդեռ դեռևս 2006թ. դատավորների առնչությամբ Սահմանադրական դատարանը շեմ է սահմանել՝ ասելով, որ եթե նվազեցնում եք կենսաթոշակը, միայն ու միայն պետք է լինի՝ օբյեկտիվ հանգամանքներից ելնելով:
 
Ընդ որում, ընդգծվում է, որ բարձր աշխատավարձն անհրաժեշտ է ոչ թե այն պատճառով, որ դատավորն արտոնյալ է, այլ նրա համար, որ դատավորի բարձր աշխատավարձն ու թոշակը հանրային խնդիր է,  և դա անհրաժեշտ է՝ դատավորի անկախությունը պահպանելու համար:  
 
2006թ. երկիրն արձանագրում է տնտեսական աճ՝ երկնիշ ցուցանիշներով: Նման պայմաններում որևէ օբյեկտիվ հիմք չկար՝ դատավորի աշխատավարձը նվազեցնելու համար: Այդուհանդերձ, օրենսդիրը փոփոխություն էր կատարել օրենքում՝ սահմանելով, որ կենսաթոշակը գոյանում է դատավորի դրույքաչափի և ոչ թե՝ աշխատավարձի 75 տոկոսի չափով. դատավորի աշխատավարձն ավելի մեծ է, քան դրույքաչափը: ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց այս փոփոխությունը, և օրենսդիրը վերադարձավ նախկին դիրքերին:  
 
2010թ. օրենսդիրը նոր իրավակարգավորում սահմանեց. տարիքային շեմ էր սահմանվում դատավորի համար՝ անկախ նրանից, թե նա քանի տարի է աշխատել, պետք է որոշակի տարիքային շեմի  հասնի:
 
Հաջորդ օրենքի ներմուծմամբ՝ կենսաթոշակը հաշվարկվում է ոչ թե աշխատավարձի 75, այլ 55  տոկոսի չափով: Արդյունքում կենսաթոշակն էլի նվազեց:
 
«Անընդհատ նոր իրավակարգավորումներ և երբեք բացատրություն չի տրվել, թե ինչ օբյեկտիվ նպատակներից ելնելով է  դա արվում»,- նշեց Արա Ղազարյանը՝ ընդգծելով, որ հանրության քննադատական հայացքների ներքո աշխատող դատավորների անկախության կայացման համար շատ կարևոր նախապայման է նրանց սոցիալական անկախությունը, ինչը վնասվում է: 
 
Արա Ղազարյանը՝ որպես ասվածի օրինակ, հիշատակեց Վերաքննիչ դատարանի նախկին դատավոր Սուրիկ Ղազարյանի դեպքը: Նա առողջական խնդիրների հիմքով դիմել էր Արդարադատության խորհրդին՝ իր լիազորությունները դադարեցնելու խնդրանքով:
 
Այդ ժամանակ օրենքն ասում էր՝ եթե անձը աշխատել է որոշակի տարիներ՝ որպես դատավոր, ապա թոշակի գնալիս, ընդհուպ մինչև առողջական հիմքերով, եթե վաղաժամ են դադարեցվում նրա լիազորությունները, նա կարող է ստանալ իր աշխատավարձի 75 տոկոսի չափով թոշակ:
 
Այդ ընթացքում նոր օրենք է ընդունվում, որում ներմուծվում է նոր արտահայտություն՝ տարիքային:
 
«Ստացվում է, որ նոր պայման է առաջ քաշվում պետության կողմից. թեև դու այսքան տարի աշխատել ես, բայց եթե դու որոշակի տարիքի չես հասել, ապա դու չես կարող թոշակ ստանալ»:
 
Արդյունքում՝ դեռ 63 տարեկանի շեմին չհասած դատավորը, թոշակի գնալով, զրկվում է աշխատանքային թոշակից: Այդ պարագայում, լավագույն դեպքում, նա կարող է ստանալ հաշմանդամության թոշակ՝ 35-40 հազար դրամի չափով, մինչդեռ աշխատանքային թոշակը կլիներ 613 հազար դրամ:
 
 
 

Արխիվ

[]