ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շորթման մեջ մեղադրվող ոստիկանության քննիչը չի հասկանում, թե որ իրավունքն է ոտնահարել 01/30/2014 15:05 | Քրեական խրոնիկոն
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում սկսվեց ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի 1-ին բաժանմունքի ավագ քննիչ, ոստիկանության կապիտան Էդգար Պետրոսյանի դեմ գործով դատաքննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 36-ամյա քննիչն իր վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Արթուր Հովհաննիսյանի օգտին ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու, այն է` նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով՝ Խարդախությունը, հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու և գործով վարույթը կարճելու համար «շորթմամբ, սպառնալով՝ ոտնահարել է նրա` օրենքով պաշտպանվող շահերը և իրավունքները, պահանջել և 2013 թվականի նոյեմբերի 28-ին` ժամը 10.00-ի սահմաններում, ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի իր աշխատասենյակում Արթուր Հովհաննիսյանից ստացել է խոշոր չափերի`403 910 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար կաշառք»:
Ամբաստանյալն իրեն մեղավոր չճանաչեց առաջադրված մեղադրանքում: Ավելին՝ նա ու նրա պաշտպան Սամվել Հովհաննիսյանը նշեցին, թե հստակ չէ մեղադրանքում առկա ձևակերպումն առ այն, որ «շորթմամբ, սպառնալով, ոտնահարել է օրենքով պաշտպանված իրավունքներն ու շահերը»: Կողմին, մասնավորապես, պարզ չէ, թե ո՞ր օրենքով պաշտպանվող ո՞ր շահերն և ո՞ր իրավունքներն են ոտնահարվել:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, սահմանված ապացույցների հետազոտման կարգի համաձայն, այսօր նախ հարցաքննվեց տուժող Արթուր Հովհաննիսյանի հայրը՝ Սուրիկ Հովհաննիսյանը: Վկան հայտնեց, որ Սեդային իր նկարները վերադարձնելուց հետո վերջինս ստորագրեց, որ Արթուր Հովհաննիսյանից պարտք ու պահանջ չունի: «Ասել ե՞ք, որ վերջ, գործը փակվեց» հարցին վկան պատասխանեց՝ «միգուցե հարցրած լինեմ հիմա ի՞նչ պետք է անեմ»: Վկան որդուն խորհուրդ է տվել հաջորդ անգամ քննիչի մոտ ներկայանալ փաստաբանի հետ, ըստ վկայի, որդին հետագայում չէր ասում, թե ի՞նչ ընթացքում է գործը:
Վկան ի պատասխան դատարանի հարցի, հայտնեց, որ որդին մեկնել է Հայաստանից՝ «Դո՞ւք եք ճանապարհել» հարցին՝ պատասխանեց՝ «մոտավորապես»:
Քանի որ տուժողը պատշաճ ծանուցված է եղել նիստի օրվա մասին, սակայն չի ներկայացել ու չի ներկայացրել դատարան ներկայանալուն խոչընդոտող հանգամանքները, դատարանը որոշեց բերման ենթարկել տուժողին:
Դատարանը տուժողի բացակայության մասին պաշտոնական տեղեկություն ստանալու համար նաև հարցումով կդիմի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանը:
Մինչև ապացույցների հետազոտման ավարտը դատարանը հետաձգեց գործից բացակայող նյութեր պահանջելու, ինչպես նաև երկու անձի որպես վկա դատակոչելու մասին պաշտպանական կողմի մի շարք միջնորդությունների քննարկումը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից