Թեմաներ
Երեքշաբթի 01 / 21 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/20/2025   21:00 Մեկնարկել Է Թրամփի երդմնակալության արարողությունը 01/20/2025   20:52 Բայդենն իր քաղաքական համախոհներին ու ընտանիքի անդամներին նախապես ներում է շնորհել 01/20/2025   20:50 Շերամի փողոցում կեղտաջրերը շարունակում են գարշահոտություն տարածել, մարդաբոյ փոսերն էլ շարունակում են ավտոմեքենաներ ջարդել 01/20/2025   20:36 Ռաֆայել Երիցյանը չի ընտրվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ 01/20/2025   20:32 Տավուշում Նիկոլ Փաշինյանը կրկին գնալու է զիջումների, որոնք ազդելու են ՀՀ անվտանգային ճարտարապետության վրա. Սեյրան Օհանյան (տեսանյութ) 01/20/2025   20:20 Թայվանում երկրաշարժ է տեղի ունեցել 01/20/2025   20:06 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/20/2025   19:49 Բժիշկը սովորեցրել է ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել հիպերտոնիկ կրիզի դեպքում 01/20/2025   19:39 ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրանը վճռական կգործի․ Իրանի ԱԳՆ 01/20/2025   19:27 Ընդգծվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ Իրանի սկզբունքային դիրքորոշման կարևորությունը 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/20/2025   19:01 Վրաստանի խորհրդարանի նախագահն ընդունել է դեսպան Աշոտ Սմբատյանին 01/20/2025   18:53 Անկառավարելի տրամվայը վրաերթի է ենթարկում երկու հետիոտնի. (տեսանյութ) 01/20/2025   18:50 Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/20/2025   18:42 Լիբանանի նորընտիր նախագահը հանդիպել է Մեծի Տանն Կլիլկիո Արամ Ա. Կաթողիկոսին 01/20/2025   18:39 Անհամբեր սպասում ենք դատավարության ավարտին․ Դավիթ Բաբայանի որդի 01/20/2025   18:37 Թրամփի խորհրդականի խոսքով՝ Զելենսկին պատրաստ է բանակցել հակամարտությունը դադարեցնելու համար 01/20/2025   18:11 «Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում 01/20/2025   17:54 Տիեզերքը ուժ ունի, էն երկիրը, որտեղ իրար հա անիծում են ու հայհոյում, քանդվելու է ու քանդվելու. Նազարյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/20/2025   17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ 01/20/2025   17:30 «Հովհաննես Եղիազարյանին նորից կանչել եք հարցաքննության, եկավ, բայց ուղարկեցիք տուն, որովհետեւ ձեռք չէր տալիս, որ այդ տղան գար, ճիշտը ասեր». Մանվել Ղարիբյանը՝ դատարանում 01/20/2025   17:14 Թեման այդ 8 անձինք չեն, ամբողջ գործն օգտագործվում է ՀՀ-ի դեմ նոր ագրեսիայի հիմքեր ստեղծելու համար. Աբրահամյան (տեսանյութ) 01/20/2025   16:56 Վահան Կոստանյանն ու Քամալ Խարազին բարձր են գնահատել Հայաստան-Իրան փոխգործակցությունը 01/20/2025   16:52 Դատարանում շարունակվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատավարությունը. հարցաքննվում են վկաները (ուղիղ միացում) 01/20/2025   16:48 Արարատ Միրզոյանը մեկնում է Մոսկվա 01/20/2025   16:43 «Տոյոտայում» եղբայրս մասնաբաժին ունի, գաղտնիք չէ. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 01/20/2025   16:33 Հայտնաբերվել են բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ 01/20/2025   16:06 Մհեր Սահակյանի մանդատը տրվել է ԱԺ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Սամվելի Խերանյանին. ԿԸՀ 01/20/2025   15:26 Պետք է լուծենք ԲԴԽ որոշումների վերանայման կարգը, դատավորին գործից հանելը «չեպե» է պետության համար․ Սիրունյան 01/20/2025   15:20 Աշտարակի համայնքային ոստիկանները ձերբակալել են 17-ամյա պատանու՝ ապօրինի ինքնաձիգ պահելու համար 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/20/2025   15:03 Մարտի 30-ին Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ են 01/20/2025   14:57 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ․ 2024 թվականի ամփոփ արդյունքները 01/20/2025   14:51 Անահիտ Մանասյանն ընդունել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» կենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանին 01/20/2025   14:49 Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների դատավարության միջազգային արձագանքներ 01/20/2025   14:42 Ապօրինի ծառահատման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն դրամի գույքային վնաս 01/20/2025   14:30 Վարչապետ դառնալու հավակնություն չունեմ, չգիտեմ՝ հետագայում դեպքերն ինչպես կզարգանան․ Լևոն Քոչարյան 01/20/2025   14:26 Արցախի կորուստը, ռшզմական-քաղաքական ղեկավարության Բաքվում լինելը hարված էր ՌԴ հեղինակությանը. Քոչարյան 01/20/2025   14:20 ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանում «Ջերմուկ Գրուպ»-ի վերաբերյալ հնչած մեղադրանքին 01/20/2025   14:07 Չորրորդ կարգի վթարայնության շենքերում ապրող 57 ընտանիք վերաբնակեցվել է 01/20/2025   14:02 Բայրամովը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին 01/20/2025   13:55 ՔՊ-ականը կարծում է՝ Փաշինյանը կամ Արարատ Միրզոյանը չպետք է խոսեն Բաքվում ապօրինաբար դատվող Արցախի ղեկավարության մասին 01/20/2025   13:52 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում դեռեւս թափուր է 115 վարորդի հաստիք 01/20/2025   13:49 Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է 01/20/2025   13:26 ՆԳ նախարարի տեղակալները մասնակցել են «Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը 01/20/2025   13:18 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/20/2025   13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին 01/20/2025   13:00 Վահե Ղալումյանի չհերքեց, որ իր մարզպետ եղբայրը կարող է առաջիկայում SMS ստանա վարչապետ Փաշինյանից. (տեսանյութ)
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/20/2025   13:49 Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է 01/20/2025   11:18 «Ո՞վ է ՀՀ այս մակետի պատվիրատուն», «ուրախ եմ, որ ճանաչեցիք ՀՀ քարտեզը». բանավեճ՝ Արծվիկ Մինասյանի ու Ալեն Սիմոնյանի միջև 01/20/2025   12:48 Վահե Ղալումյանը Տավուշի մարզի Կիրանցի կամուրջը հայրենիք չի համարում 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/20/2025   10:55 Աղդամցի Ալենը մետաղի ջարդոնի վրայից ջնջել է մեր հայրենիքի մի մասը. Աննա Մկրտչյանն Արցախի քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության ամբիոնին 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/20/2025   18:53 Անկառավարելի տրամվայը վրաերթի է ենթարկում երկու հետիոտնի. (տեսանյութ)

Էդմոնդ Խուդյանի գործով նախաքննությունը կարող է ավարտվել մեկ ամսվա ընթացքում 01/30/2014   11:30  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Հայաստանում միլիոնավոր դոլարներ կորցրած ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանին պատկանող «Արին կապիտալ» ընկերությունը կանխամտածված սնանկացնելու մասին քրեական գործը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունից անցյալ տարեվերջին ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Հատուկ կարևորության գործերով վարչություն: Այս տեղեկությունը միակ պատասխանն է, որ գործարար Էդմոնդ Խուդյանի փաստաբանները ստացել են ՀՀ Գլխավոր դատախազին դեռևս անցյալ տարի հոկտեմբերի 31-ին ուղղված իրենց նամակից հետո:
 
«Դատախազությունից կոնկրետ պատասխան չեղավ, ասացին այն, ինչ որ մենք գիտեինք, որ գործը տեղափոխվել է ՀԿԳ և քննչական նոր խումբ է կազմվել»,- «Փաստինֆո»-ի թղթակցին ասաց փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը:
 
Նշենք՝ արդեն շուրջ 2.5 տարի ՊԵԿ քննչական ծառայությունը ձգձգում է ամերիկահայ գործարարի հիմնադրած «Արին կապիտալ» ներդրումային ընկերությունը կանխամտածված սնանկության հասցնելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
 
Գործում տեղի ունեցած միակ առաջընթացն անցյալ տարի մարտ ամսին Վլադիսլավ Մանգասարյանի ձերբակալությունն ու կալանավորումն էր, ով մեղադրվում է խարդախության, փողերի լվացման և կանխամտածված սնանկության համար:
 
Մեր հարցին, թե արդյոք նախաքննական մարմնի փոփոխությունը հիմք տալի՞ս է հուսալու, որ գործի քննության մեջ առաջընթաց կգրանցվի, Լեռնիկ Հովհաննիսյանը պատասխանեց.
 
«Մեզ չի թվում, որ քննություն կատարող մարմինը փոխվել է, բոլորս էլ գիտենք, որ դատախազությունն է հսկողություն իրականացնողը, և եթե մի բան ուշանում է, մի բան թերի է, դա ոչ թե քննիչի մեղքն է, այլ դատախազության, որ պատշաճ վերահսկողություն չի իրականացնում, եթե 2 ամսով երկարաձգում է գործի քննության ժամկետը, պետք է պատճառաբանություն ունենան, նշանակում է քննիչի գործողությունների հետ համամիտ են: Մեր սպասումները դատախազությունից են, քանի որ ի՞ նչ կարող է անել քննիչն առանց դատախազության թույլտվության»:
 
Ի դեպ, գործով միակ մեղադրյալ Վլադիսլավ Մանգասարյանի կալանքի 1  տարին, որ թույլատրելի առավելագույն ժամկետն է, լրանում է մարտ ամսին, ուստի նախաքննական մարմինը կամ պետք է ազատ արձակի նրան, կամ հայտարարի նախաքննության ավարտի մասին: Ամերիակահայ գործարար Էդմոնդ Խուդյանի փաստաբանը հուսով է, որ փետրվարին, արդեն 3-րդ տարին շարունակվող նախաքննությունը, այնուամենայնիվ, կավարտվի:
 
Հիշեցնենք՝ պատկան կառույցներին հղած ամերիկահայ գործարարի բազմաթիվ նամակներում, վերջինս բազմիցս հայտնել է, որ 2009թ. գարնանից «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ն փաստացի ղեկավարած Վլադիսլավ Մանգասարյանը կեղծ փոխառություններով և կատարողական ակտերով ընկերությունը ծանրաբեռնել է պարտավորություններով, այնուհետև ընկերությանը պատկանող մնացած գույքը գրավադրել է այդ պարտավորությունների դիմաց և կազմակերպել «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի կանխամտածված սնանկությունը:
 
Սնանկության վարույթի շրջանակներում, ըստ Էդմոնդ Խուդյանի, Վլադիսլավ Մանգասարյանը, համագործակցելով սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանի հետ, դատարանում հաստատված կեղծ պահանջների դիմաց «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի շուրջ 2 000 000 դոլար արժողությամբ վերջին տարածքները նույնպես յուրացրել է:
 
Այս ամենի արդյունքում, գործարարի հաշվարկով, տասնյակ սփյուռքահայ ու հայաստանցի ներդրողներ զրկվել են շուրջ 2 000 000 դոլար ընդհանուր արժողությամբ իրենց բնակարաններից, ինքը` Է.Խուդյանը` իր  ներդրումներից ու դրանից ակնկալվող եկամտից, իսկ պետությունը` շուրջ 1 500 000 դոլար հարկերից:
 
Այս ամենից բացի, մինչ օրս գործի քննության մեջ որևէ կարգավիճակով չեն ներգրավվել «Արին կապիտալ»-ի սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանը և ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանը, չնայած որ Խուդյանն իր փաստաբանների միջոցով պատկան մարմիններին է ներկայացրել նրանցից յուրաքանչյուրի` ընկերությանը պատճառած վնասի չափերի ու հանգամանքների մասին փաստեր:
 
Խուդյանը դատախազություն դիմում է ներկայացրել նաև հարուցված քրեական գործի շրջանակներում իրեն տուժող ճանաչելու, ինչպես նաև՝  ընկերության անվամբ գրանցված տարածքների վրա մինչ քրեական գործով անհրաժեշտ գործողությունների կատարումը արգելանք դնելու խնդրանքով, սակայն գործարարի այս խնդրանքը ևս մինչ օրս չի բավարարվել:
 
Չսպասելով ՀՀ արդարադատության համակարգում այս գործի վերջնական հանգուցալուծմանը՝ սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանն ու իր փաստաբանը որոշել են դիմել  նաև ԱՄՆ-ում գործող Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն (ICSID): Փաստաբանի խոսքով՝ սակայն, սա չի նշանակում, թե իրենք ՀՀ իրավական համակարգից այլևս հույսը կտրել են:
 
«Իրավական համակարգից հույսը կտրել կնշանակի պայքարից դուրս գալ, մենք պայքարելու ենք, մեր հսկողության ներքո ենք պահելու քննության ընթացքը, և օրինական բոլոր ճանապարհներով փորձելու ենք հասնել արդարության»,- մեզ հետ զրույցում նշեց Լեռնիկ Հովհաննիսյանը:
 
 
 

Հարակից հրապարակումներ`

10:35 29/11/2013  |  Մամուլ«ԱՌԱՎՈՏ»: Դատախազությունն ընթացք կտա Էդմոն խուդյանի դիմումին
12:11 22/11/2013  |  ԼՐԱՀՈՍԷդմոն Խուդյանը ԱՄՆ ICSID դատարանում հայց կներկայացնի ՀՀ կառավարության դեմ
10:51 19/11/2013  |  Մամուլ«ԱՌԱՎՈՏ»: «Արհեստական ապացույցների միջոցով փորձ էր արվել մի մեղադրանք հիմնավորել, որով տուժողին կլռեցնեն»
10:35 09/10/2013  |  Մամուլ«ԱՌԱՎՈՏ»:Է.Խուդյանի`սնանկության հասցված ընկերության տնօրենի գործով դատաքննությունն ավարտվեց
00:47 21/09/2013  |  Քրեական խրոնիկոնՔննիչները չեն շտապում Խուդյանի գործով փորձագետներին տրամադրել ելակետային տվյալները
11:59 25/05/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴատավորին կաշառք տալու հայտարարությունը չի հիմնավորվել
10:53 21/05/2013  |  Մամուլ«ԱՌԱՎՈՏ»: «Խուդյանի ընկերության թալանի գործով փորձաքննությունը դեռ չի ավարտվում»
17:21 12/04/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎ.Մանգասարյանի գործով կպահանջվեն լրացուցիչ նյութեր
00:05 25/02/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱմերիկահայ գործարարը կդիմի ԱՄՆ-ում ներդրումների պաշտպանության կենտրոնին
15:05 11/12/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՆիկոլայ Բաղդասարյան. «Կտուժի մեր պետությունն ու քաղաքացին»

Արխիվ

[]