Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 22 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/22/2025   13:25 Կոլաբորացիոնիստնե՞ր թե՞ դյուրահավատներ. «Հրապարակ» 01/22/2025   13:14 ՀՀ ԱԽ քարտուղարը շնորհավորել է Մայքլ Ուոլցին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ 01/22/2025   13:10 Ծիծաղելի է, թե շահ ունեմ անտառահատումներից, ծեծկռտուք չի եղել ՔՊ նիստին, միայն քննադատել եմ կառավարությանը. Հայկ Սարգսյան 01/22/2025   13:04 Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը 01/22/2025   12:57 «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին 01/22/2025   12:49 ԼՂ-ում մնացած մեքենաների համար նույնպես տերերը չպետք է գույքահարկ վճարեն. Խաչատրյան 01/22/2025   12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան 01/22/2025   12:25 Սիրունյանն արդեն իր թեկնածությունը հետ է քաշում, իրավիճակը պետք է պարզաբանվի. Կոնջորյան 01/22/2025   12:08 Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին 01/22/2025   12:04 Ալեքսանդ Սիրունյանը հրաժարվեց ԲԴԽ անդամի թեկնածությունից 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/22/2025   11:40 Համաշխարհային բանկի խումբը կաջակցի Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանն ու դիմակայունությանը 01/22/2025   11:36 Գարիկ Գալեյանն արդեն տնային կալանքի տակ է, բայց դատարանը որոշումներն առ այս պահը չի ուղարկել պաշտպանության կողմին՝բողոքարկման համար․ փաստաբանն ահազանգում է 01/22/2025   11:32 Տարադրամի փոխարժեքները հունվարի 22 -ին 01/22/2025   11:28 «ԽԾԲ»-ով առաջնորդվող դպրոցի տնօրենները կպատժվեն. տեսչական մարմինը վերահսկողության նոր գործիքակազմեր կունենա 01/22/2025   11:21 Սրբուհի Գալյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության դեսպանին 01/22/2025   11:09 Եթե քաղաքացին ստացել է միանվագ գումար, որը չի գերազանցում 300 հազար դրամը, ապա այն համարվում է չհարկվող գումար և հայտարարագրում կարող է չլրացվել. ՊԵԿ 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/22/2025   10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել 01/22/2025   10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա 01/22/2025   10:32 ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. միջազգայնագետ 01/22/2025   10:27 Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան 01/22/2025   10:22 ԱԺ նիստը շարունակվում է. ինչ է քննարկվում այսօր. ուղիղ 01/22/2025   10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/22/2025   08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ» 01/22/2025   08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ» 01/22/2025   08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ» 01/22/2025   08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ» 01/22/2025   08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ» 01/22/2025   07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ» 01/22/2025   07:44 Վահրամ Սահակյանին մեղադրանք կառաջադրվի. «Ժողովուրդ» 01/21/2025   23:57 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/21/2025   23:51 Թուրքական հանգստավայրում հրդեհի զոհերի թիվը հասել է 76-ի․ կան ձերբակալվածներ 01/21/2025   23:44 Դատավոր Գառնիկ Ստեփանյանի լիազորությունները կասեցվել են. քրեական հետապնդում կհարուցվի 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/21/2025   23:23 Սերոբ Գասպարյանի մասնակցությամբ չորս առերես հարցաքննություն է եղել 01/21/2025   23:19 «Սևան» ՔԿՀ-ում բացվել է կահույքագործության արհեստանոց-կենտրոն 01/21/2025   23:06 Իրավիճակը՝ Լարսում 01/21/2025   23:03 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/21/2025   22:51 Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս․ Տիգրան Ավինյան 01/21/2025   22:33 Մասկն առաջին անգամ ներկայացրել է իր երեխաների մորը 01/21/2025   22:22 Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Գանձակում բախվել են «Lexus»-ն ու «Mitsubishi»-ն․ կան վիրավորներ 01/21/2025   22:06 Ծեծկռտուք՝ Երևանի «Տրոլեյբուսների պարկ»-ում․ կա տուժած. Shamshyan.com 01/21/2025   21:55 Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա ավարտվեց 01/21/2025   21:43 Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին 01/21/2025   21:35 Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ 01/21/2025   21:29 Արմավիրում վրաերթի ենթարկված 36-ամյա կինը մահացել է 01/21/2025   21:12 Թրամփի վարչակազմը ցանկանում է, որպեսզի ԱՄՆ-ն մնա համաշխարհային հեգեմոնի դերում. Կստեղծվի նոր պետություն. Նահապետյան (տեսանյութ)
01/21/2025   14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/21/2025   14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/21/2025   16:44 Երևանի Մետրոպոլիտենում արտակարգ դեպք է տեղի ունեցել, քաղաքացին հայտնվել է գծերի վրա 01/21/2025   14:22 Գառնիկ Դանիելյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է. վեճ` ԱԺ-ում 01/21/2025   11:01 Անարդարացի է. էն, ով ունի 1 մլն դոլար արժողությամբ մեկ գույք, վճարում է տասնապատիկ ավելի հարկ, քան էն մեկն, ով ունի 1 մլն-ի 10 հատ գույք. Աղազարյան 01/21/2025   21:43 Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել

«Ժամանակ»-ի եւ ՀՀ նախկին նախագահի միջեւ «հակամարտությունը» շարունակվում է 01/30/2014   14:35  |  ԼՐԱՀՈՍ

Փետրվարի 13-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավոր Իսկուհի Վարդանյանի նախագահությամբ, կհրապարակի ՀՀ  նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը  և նրա որդի   Սեդրակ Քոչարյանն ընդդեմ   «Առաջին լրատվական»   և  «Սկիզբ Մեդիա Կենտրոն»  ՍՊ ընկերությունների գործով վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը:

Այն  այսօր  դատարանում քննվում էր պատասխանող ընկերությունների ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանի բողոքի հիման վրա: Ըստ պատասխանող կողմի ներկայացուցչի, առաջին ատյանի դատարանը թույլ է տվել Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի խախտում՝  հայցվոր կողմը միայն  դատաքննության փուլում է ներկայացրել ապացույց, որ  «Սկիզբ Մեդիա Կենտրոն»  ՍՊ ընկերությունը «Ժամանակ» թերթի հիմնադիրն է, մինչդեռ ապացույցը պետք է ներկայացվեր մինչև դատաքննությունը սկսվելը:  Ապացույցն, ըստ կողմի,  դրվել է վճռի հիմքում՝ այդպիսով հանգեցնելով գործի  սխալ լուծմանը:  Բացի այդ,  պատասխանող կողմը գտնում է, որ հայցադիմումում չի հստակեցվել, թե պատասխանողներից յուրաքանչյուրից որքան գումար է պահանջում՝ որպես տեղեկատվությամբ պատճառված վնասի հատուցում: Իսկ դատարանն էլ, ըստ կողմի, այդ անորոշ հայցադիմումի հիման վրա  վճռով պարտավորեցրել է «Սկիզբ Մեդիա Կենտրոն»  ՍՊ ընկերությունից հօգուտ Ռոբերտ Քոչարյանի և Սեդրակ Քոչարյանի  բռնագանձել   500.000     ՀՀ դրամ գումար` որպես պատվին և արժանապատվությանը զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցման գումար: Պատասխանող կողմը միջնորդում է վերադաս դատարանին բեկանել և փոփոխել վճիռը և մերժել հայցադիմումը:

Հայցվոր կողմի ներկայացուցիչ Արփինե Մելիքբեկյանը, հակառակը, գտնում է, որ վճիռը պետք է անփոփոխ թողնվի: Ըստ հայցվոր կողմի, պատասխանող կողմի վերաքննիչ բողոքն  ակնհայտ անհիմն է և ենթակա է մերժման:

Հիշեցնենք. որ  Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝   նախագահությամբ դատավոր  Ա. Սուքոյանի, հոկտեմբերի 21-ի վճռով մասնակի էր բավարարել հայցադիմումը՝   տարածված ապատեղեկատվությունը հերքելու, պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցելու պահանջների մասին:

Դատարանը պարտավորեցրել  է «Սկիզբ Մեդիա Կենտրոն»  ՍՊ ընկերությանը՝   հերքելու  «Ժամանակ»  օրաթերթի 2012թ. նոյեմբերի 27-ի  համարում հրապարակված   «Ի՞նչ կապ ունեն Քոչարյանն ու Ծառուկյանը «Նաիրիտի»  հետ»   և 2012թ. նոյեմբերի 30-ի  համարում հրապարակված «Քոչարյանների րոպեավճարը»  խորագրերով հոդվածներում հայցվորներ Սեդրակ Քոչարյանի և Ռոբերտ Քոչարյանի պատիվն, արժանապատվությունն արատավորող /զրպարտող/ տեղեկությունները: Դատարանը պարտավորեցնում է նաև   ներկայացված Հերքման տեքստը տպագրել նույն «Ժամանակ»  օրաթերթում`   վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո,   «Հերքում»  խորագրի ներքո:

Հերքման տեքստում, ըստ դատարանի վճռի, պետք է նշվի, որ  «Ժամանակ»  օրաթերթի  27.11.2012թ.  և 30.11.2012թ.-ի  համարներում Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների մասին հրապարակված համապատասխանաբար  «Ի՞նչ կապ ունեն Քոչարյանն ու Ծառուկյանը «Նաիրիտի»  հետ»  և  «Քոչարյանների րոպեավճարը»  խորագրերով հոդվածներում տեղ գտած տեղեկությունները ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են Ռոբերտ Քոչարյանի և Սեդրակ Քոչարյանի պատիվն, արժանապատվությունը և բարի համբավը:

Ընդ որում, հերքման տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափը ու տեսակը պետք է չզիջի  «Ժամանակ»  օրաթերթի 2012թ. նոյեմբերի 27-ի համարում հրապարակված   «Ի՞նչ կապ ունեն Քոչարյանն ու Ծառուկյանը  «Նաիրիտի»  հետ»  և 2012թ. նոյեմբերի 30-ի համարում  հրապարակված   «Քոչարյանների րոպեավճարը»  խորագրերով հոդվածների տեղեկատվությանը:

Վճռով «Սկիզբ Մեդիա Կենտրոն»  ՍՊ ընկերությունից հօգուտ Ռոբերտ Քոչարյանի և Սեդրակ Քոչարյանի պետք է  բռնագանձվի  500.000     ՀՀ դրամ գումար` որպես պատվին և արժանապատվությանը զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցման գումար (հայցադիմումով  հայցվոր կողմը պահանջում էր  վնասի հատուցում՝ 5.000.000 ՀՀ դրամի չափով):

Դատարանը մերժել է  Ռոբերտ Քոչարյանի և Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ    «Առաջին լրատվական»  ՍՊ ընկերության` տարածված ապատեղեկատվությունը հերքելու, պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցելու պահանջների մասին:

«Սկիզբ Մեդիա Կենտրոն»  ՍՊ ընկերությունից հօգուտ Ռոբերտ Քոչարյանի և Սեդրակ Քոչարյանի վճռով պետք է բռնագանձվի  100.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանական ծախսի գումար, նույնքան  գումար  որպես փաստաբանական ծախսի գումար  պետք է բռնագանձվի  Ռոբերտ Քոչարյանից և Սեդրակ Քոչարյանից՝   հօգուտ «Առաջին լրատվական»  ՍՊ ընկերության:

 


Արխիվ

[]