Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

Հայկ Հակոբյանը միջնորդում է կարգապահական վարույթ հարուցել միանգամից երեք դատավորի նկատմամբ 01/29/2014   19:43  |  ԼՐԱՀՈՍ

 
Փաստաբան Հայկ Հակոբյանը խնդրում է հարուցել կարգապահական վարույթ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդություն ներկայացնել Հանրապետության Նախագահին:
 
Իսկ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Ամրահի Պետրոսյանի և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական գործերով պալատի դատավոր Էռնա Հայրիյանի նկատմամբ դիմումի հեղինակը միջնորդում է  սահմանել խիստ նկատողություն, որը զուգորդվում  է`  դատավորին 1 տարի ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:
 
Իր այս դիմումը փաստաբանը հղել է ՀՀ արդարադատության նախարար Հ. Թովմասյանին, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Ա. Մկրտումյանին, Մարդու իրավունքների պաշտպան Կ. Անդրեասյանին:  
 
Պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին քաղաքացիական գործով  Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի  դատավոր Սիմիզար Հովսեփյանը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Ամրահի Պետրոսյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական գործերով պալատի դատավոր Էռնա Հայրիյանը, ըստ դիմումի հեղինակի, թույլ են տվել մի  շարք դատավարական և նյութական իրավունքի կոպիտ խախտումներ: 
 
«Սույն գործով դատավորների մեղավորությունն առկա է, քանի որ նրանք չեն դրսևորել բավարար ուշադրություն և շրջահայացություն կամ դիտավորյալ կատարել են կողմնակալություն, որի արդյունքում արդարադատություն իրականացնելիս չեն պահպանվել արդարության և օրինականության սկզբունքները և թույլ են տրվել դատավարական և նյութական իրավունքի ակնհայտ կոպիտ խախտումներ»,- նշում է դիմումատուն:
 
Խախտումների թվում են՝ Սահմանադրական իրավունքի խախտմամբ ձեռք բերված առանցքային ապացույցի ընդունումը և դատարանի կողմից քննության առարկա դարձնելը, ինչպես նաև՝ դատական ակտի հիմքում դնելը, ապացույցների անարժանահատվատությունը և ոչ ճիշտ գնահատելը, Դատական ծախսերի ոչ ճիշտ բաշխելը, նյութական իրավունքի խախտումները` մասնավորապես վիրավորանքի և զրպարտության իրավունքի սխալ մեկնաբանությունները և օրենքով չնախատեսված պարտականություններ սահմանելը, պատասխանողի գույքային վիճակը հաշվի չառնելը, և ինչպես ՀՀ սահմանադրական դատարանի, այնպես էլ վճռաբեկ դատարանի կողմից կայացված նախադեպային որոշումները չկիրառելը կամ սխալ  մեկնաբանելը, և որոշ  դեպքերում էլ՝  անտեսելը:
 
Ընդհանուր իրավասության դատարանը`  ի դեմս դատավոր Ս.Հովսեփյանի, դատական ակտը կայացրել է մի շարք դատավարական և նյութական իրավունքի կոպիտ խախտումներով: Մասնավորապես, դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի պահանջները, չի կիրառել ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ մասը, այն է`  դատարանի վճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված:
 
Դատարանը վճիռը հիմնավորում է միայն դատական նիստում հետազոտված ապացույցներով, 132-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ պարբերությունները, այն է` Վճռի պատճառաբանական մասում պետք է նշվեն դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, ինչպես նաև՝ այն օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը ղեկավարվել է վճիռ կայացնելիս: Վճռի եզրափակիչ մասը պետք է պարունակի եզրահանգումներ՝ յուրաքանչյուր հայցապահանջը բավարարելու կամ մերժելու, ինչպես նաև նշում` վճիռը բողոքարկելու ժամկետի և կարգի մասին:
 
Իսկ վերաքննիչ քաղաքացիական դատարանը` ի դեմս նախագահող դատավոր Ա.Պետրոսյանի, (մեխանիկորեն ստորագրած դատավորները) ուղղակի թաքցրել են վերաքննիչ բողոքով բարձրացված դատավարական և նյութական իրավունքի խախտումները (փաստերը) և ձևականորեն միայն մասնակի անդրադարձել են դատական ծախսերին: Վերաքննիչ դատարանը, ըստ փաստաբանի, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության չենթարկելով բողոքում ներկայացված և գործի նյութերում առկա ապացույցները, թույլ է տվել մի շարք ակնհայտ և կոպիտ խախտումներ, որով խաթարվել են արդարադատության շահերը:
 
Վճռաբեկ  դատարանի  քաղաքացիական և  վարչական  գործերով պալատը` ի դեմս զեկուցող դատավոր Է. Հայրիյանի, ընդհանրապես չեն ուսումնասիրել բողոքը և առանց պատճառաբանության և անհիմն օրենսդրական մեջբերումներով այն հետ են վերադարձրել:
 
Փաստաբանը հիշեցնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով խնդրին և իր համապատասխան որոշման մեջ անհրաժեշտ համարելով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքները վարույթ չընդունելու վերաբերյալ որոշումների պատճառաբանված լինելը, միաժամանակ նշել է, որ հիշյալ որոշումները չպատճառաբանելը կոռուպցիոն մեծ ռիսկ է պարունակում: 
 
«Ցավոք, Վճռաբեկ դատարանը շարունակում է վճռաբեկ բողոքները վարույթ չընդունելու, իր որոշումները չպատճառաբանելու արատավոր, անօրինական ու մերժելի պրակտիկան, ինչը ստորադաս դատարաններին թույլ է տալիս ամենակոպիտ ձևով օրենսդրությունը ոտնահարելով կայացնել անօրինական դատական ակտ»,- նշում է Հայկ Հակոբյանը: 
 
Այսպիսով, դատարանները` ի դեմս նախագահող դատավոր Ս.Հովսեփյանի, Ա. Պետրոսյանի, զեկուցող դատավոր Է. Հայրիյանի, քաղաքացիական գործով մասնավորապես պատշաճ չեն անդրադարձել կամ թերի և սխալ են մեկնաբանել և չեն կիրառել օրենսդրի` մասնավորապես ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացրած նախադեպային որոշումները` պարտադիր պահանջները:
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին փաստաբանը խնդրում է կայացնել որոշում՝ իր բողոքը քննարկման ընդունելու վերաբերյալ և ձեռնարկել օրենքով սահմանված կարգով համապատասխան միջոցներ:
 
 

Արխիվ

[]