ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամուսինը նախկին կնոջը մեղադրում է սեռական բնույթի հայհոյանք տալու, իսկ կինը` փայտով հարվածելու մեջ 01/29/2014 00:07 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Օձունի բնակիչ Գրիգոր Ղազարյանը մեղավոր է ճանաչվել նախկին կնոջը ծեծելու համար և դատապարտվել տուգանքի` նվազագույն աշխատավարձի վաթսունապատիկի` 60.000 ՀՀ դրամի չափով: Ղազարյանի հարվածների հետեւանքով նախկին կնոջ առողջությանը պատճառվել էր թեթև վնաս:
Դեպքը տեղի է ունեցել 2013 թվականի հոկտեմբերի 7-ին` ժամը 11-ի սահմաններում. Օձուն գյուղում գտնվող իր տան բակում կենցաղային հարցի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում Ղազարյանը դիտավորությամբ փայտով հարվածել է կնոջ` Ռիտա Ղազարյանի ձեռքին, որի հետևանքով վերջինս ստացել է առողջության թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով:
Ամբաստանյալ Գրիգոր Ղազարյանը դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել և հայտնել, որ ինքը փաստացի բաժանվել է իր կնոջից` Ռիտա Ղազարյանից և բնակվում է եղբոր ընտանիքի հետ: Նույն տան տարբեր սենյակում բնակվում է նաև Ռիտա Ղազարյանը` իրենց երեխաների հետ: 2013 թվականի հոկտեմբերի 7-ին իր եղբոր` հետ եղել է տանը, երբ լսել են, որ Ռիտան դրսում վիճաբանում է Արմենի կնոջ` Թերեզա Բարսեղյանի հետ` ասելով, թե իր բացակայության ժամանակ տան դռան փականը ջարդվել է, իբր, մտնում են տուն և իրերը խառնում: Նախկին ամուսինը Ռիտային ասել է «ով մտել է տուն, նրա ամեն ինչը, ով շառ է անում նրա ամեն ինչը»: Ռիտան սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ տալ իր հանգուցյալ մոր հասցեին և վառելափայտի կտորներ նետել իր ուղղությամբ: Այդ փայտերից մեկը ինքը ետ է շպրտել նրա վրա, որը ընկել է նրա ոտքերի մոտ և այն չէր կարող վնասել նրա ձեռքը: Վառելափայտը Ռիտայի ուղղությամբ շպրտելու ժամանակ իրենց երկու տարեկան երեխան եղել է նրա գրկին և ինքը փայտը այնպես չէր նետի, որ երեխային դիպչելու վտանգ լիներ: Ինքը Ռիտա Ղազարյանին նրա կողմից նշված կացինի պոչով դիտավորյալ չի հարվածել և նրան մարմնական վնասվածք չի պատճառել:
Ըստ ամբաստանյալի, տուժողն իրեն անհիմն մեղադրում է և իր նկատմամբ թշնամաբար է տրամադրված, քանի որ ինքը դիմել է դատարան Ռիտա Ղազարյանին իրենց բնակարանից վտարելու պահանջով: Ամբաստանյալը նշել է նաև, որ քրեական գործի նախաքննության ընթացքում իրեն մեղավոր է ճանաչել ոչ թե առաջադրված մեղադրանքում, այլ այն բանի համար, որ վիճաբանության ժամանակ տնից դուրս է եկել և Ռիտայի հետ վեճի մեջ մտել: Երբ իր պաշտպանը բացատրել է, որ տնից դուրս գալը հանցանք չէ, ինքը հասկացել է, որ մեղավորություն չունի: Ինքը իր հեռախոսով տեսագրել և ձայնագրել է իրենց վիճաբանությունը, որտեղ երևում է, թե ինչպես է Ռիտան փայտեր նետում դեպի իրեն և լսվում նրա տված հայհոյանքները:
Նշենք, որ քրեական գործի նախաքննության ընթացքում Գրիգոր Ղազարյանն իրեն լիովին մեղավոր էր ճանաչել և խոստովանական ցուցմունքներ տվել այն մասին, որ 2005 թվականին ամուսնացել է Ռիտա Ղազարյանի հետ և միասին բնակվել են Օձուն գյուղում իր հայրական տանը։ Նրա անհաշտ բնավորության պատճառով կենցաղային հարցերի շուրջ հաճախակի վիճաբանել են: 2013 թվականի մարտի 06-ին հերթական վեճից հետո հեռացել է նրանից: Ռիտան այժմ բնակվում է նույն տանը տարբեր սենյակում: Ինքը դիմել է դատարան իրենց բնակարանից` նրան վտարելու պահանջով: 2013 թվականի հոկտեմբերի 07-ին` ժամը 11-ի սահմաններում, լսելով բերք քաղելու պատճառով միմյանց հետ վիճաբանող իր կնոջ Ռիտա Ղազարյանի և եղբոր կնոջ Թերեզա Բարսեղյանի վիճաբանության ձայները, միջամտել է վիճաբանությանը և փորձել է կնոջը հանգստացնել։
Սակայն, երբ նա իր հանգուցյալ մոր հասցեին տվել է սեռական բնույթի հայհոյանք, ինքը զայրացել է ու փայտ է նետել նրա ուղղությամբ, որը դիպել է նրա ձախ ձեռքին։
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը` նախագահությամբ դատավոր Ս. Բաղդասարյանի, 2014 թվականի հունվարի 20-ի դատավճռով արժանահավատ է համարել ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները՝ դրանք համապատասխանում են նախաքննության ընթացքում ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված հավաստի ապացույցներով հաստատված գործի փաստական տվյալներին:
Դատարանը պատիժ նշանակելիս հաշվի է առել, որ ամբաստանյալ Գրիգոր Ղազարյանը նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, խնամքին ունի 3 անչափահաս երեխաներ, նրա կողմից հանցավոր արաքի կատարումը պայմանավորված է եղել տուժողի հակաբարոյական վարքագծով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից