ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բողոքի ցույցի մասնակիցների հայտարարությունը հանձնվեց Սահմանադրական դատարան 01/20/2014 18:41 | ԼՐԱՀՈՍ
Մարտի 28-ին Սահմանադրական դատարանում քննվող դիմումով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների պաշտոնական ներկայացուցիչներ՝ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը և փաստաբան Մերի Խաչատրյանը գրությամբ ՍԴ են հանձնել «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի» բողոքի ցույցի մասնակիցների 2014 թվականի հունվարի 18-ի հայտարարությունը՝ խնդրելով գրությունը և հայտարարությունը համարել միջնորդության անբաժան մաս:
Գրության մեջ, մասնավորապես, ասված է.
«Ինչպես հայտնի է 2014 թվականի հունվարի 18-ին Երևանում հրավիրված «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի» հավաքի մասնակիցները ընդունել են հայտարարություն և լիազորել են ՀՀ ԱԺ 36 պատգամավորների դիմումը Սահմանադրական դատարնում ներկայացնելու լիազորություն ունեցող անձանց հայտարարությունը փոխանցել Սահմանադրական դատարանին:
Հայտարարությունը վերաբերում է Սահմանադրական դատարանում քննվող «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 7-րդ, 8-րդ, 37-րդ, 38-րդ, 45-րդ, 49-րդ և 86-րդ հոդվածների դրույթները՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխանության հարցին և գործի դատաքննության ապահովման միջոցի կիրառմանը:
Նկատի առնելով այն, որ դիմումում ներկայացվել էր նաև միջնորդություն՝ մինչև դատաքննության ավարտը կասեցնել պարտադիր բաղադրիչի վերաբերյալ օրենքի վիճարկվող դրույթների գործադրումը, որը քննարկվելու է Սահմանադրական դատարանում մինչև 2014 թվականի հունվարի 25-ը, խնդրում ենք սույն գրությունը և հայտարարությունը համարել միջնորդության անբաժան մաս:
Միաժամանակ խնդրում ենք միջնորդության քննարկման ժամանակ հաշվի առնել նաև հետևյալ հանգամանքները՝
1. դիմումի, ըստ էության, քննությունը նշանակված է 2014 թվականի մարտի 28-ին, իսկ օրենքի գործադրումը նախատեսված է 2014 թվականի թվականի հունվարի մեկից, այսինքն մինչև դիմումի դատաքննության ավարտը պարտադիր կուտակային վճար կատարելու պարտավորություն ունեցող անձանց վարձատրության մեծությունից պահվելու են այդ գումարները: Կատարվելու են նաև հավելյալ ծախսեր, օրինակ՝ կենսաթոշակային ֆոնդի և ֆոնդի կառավարիչ ընտրության համար: Համապատասխան քայլերի պարտավորություններ ունեն նաև գործատուները, հակառակ դեպքում նրանք ենթարկվուն են վիճարկվող օրենքով նախատեսված (ֆինանսական) պատասխանատվության:
Անձինք, ովքեր չսպասելով Սահմանադրական դատարանի կողմից որոշման կայացմանը կկատարեն վիճարկվող օրենքի պահանջները, ինչպես նաև նրանք, որոնք կսպասեն նախատեսված դատաքննության ելքին ենթարկվում են ֆինանսական կորուստների ռիսկին կամ այդպիսի ռիսկ կառաջանա համակարգի այլ մասնակիցների և/կամ պետության համար: Այսպես, այն գործատուները, որոնք չեն կատարի վիճարկվող օրենքով նախատեսված պարտադիր վճարի հաշվարկման և փոխանցման գործառույթները, Սահմանադրական դատարանի կողմից դիմումատուների խնդրանքը չբավարարելու մասին հնարավոր որոշման դեպքում կկրեն անդառնալի ֆինանսական կորուստներ, իսկ պարտադիր բաղադրիչի՝ վիճարկվող օրենքով նախատեսված մասնակիցները ովքեր չեն կատարի ֆոնդի և ֆոնդի կառավարիչի ընտրություն, առնվազը որոշակի ժամկետով կզրկվեն ընտրություն կատարելու հնարավորությունից և դրա հնարավոր ֆինանսական արդյունքից: Սահմանադրական դատարանի կողմից դիմումատուների խնդրանքը բավարարելու մասին հնարավոր որոշման դեպքում՝ այն մասնակիցները, ովքեր չսպասելով այդ որոշման կայացմանը կկատարեն կենսաթոշակային ֆոնդի և ֆոնդի կառավարիչի ընտրության համար անհրաժեշտ գործողություններն ու դրանց համար կվճարեն դրամական միջոցներ, դրանք հետ ստանալու և վնասների փոխհատուցման իրավունք ձեռք կբերեն, որի վճարման պարտավորությունը կկրի պետությունը կամ այլ սուբյեկտ: Կատարված վճարների և/կամ կրած վնասների հետ վերադարձն ու փոխատուցումը անդառնալի ֆինանսական կորուստ կլինի դրանք հետ վերադարձնողի (փոխհատուցողի) համար, իսկ հետ չվերադարձնելու (չփոխհատուցելու) դեպքում՝ պարտադիր բաղադրիչի մասնակիցը կկրի չստացված միջոցների չափով անդառնալի ֆինանսական կորուստներ:
2. այն գործատուները ովքեր 2014 թվականի հունվարի մեկից՝ նշված պարտադիր վճարը փոխհատուցելու նպատակով կբարձրացնեն աշխատակիցների վարձատրության չափը, մի կողմից չեն կարող դա իրականացնել միայն 1974 թվականին և դրանից հետո ծնվածների համար (պայմանավորված տարիքային խտրականության արգելքով և համարժեք աշխատանքի դիմաց համարժեք վարաձատրության միջազգային իրավունքի և սահմանադրական սկզբունքի իրացմամբ), մյուս կողմից չեն կարող հետագայում (Սահմանադրական դատարանի կողմից դիմումի բավարարման մասին հնարավոր որոշում կայացնելու դեպքում) դրանք իջեցնել՝ վիճակը վատթարացնող իրավական ակտերի հետադարձ ուժ չունենալու սահմանադրական սկզբունքից ելնելով, փաստացի կրելով ֆինանսական անվերականգնելի (անդառնալի) կորուստներ:
Հետևաբար դիմումով, հայտարարությունով և սույն գրությամբ ներկայացված բացասական հետևանքներից խուսափելու, ինչպես նաև անորոշ վիճակ չառաջացելու և գործի քննությունը անաչառ վարելու անհրաժեշտությունից ելնելով, մեկ անգամ ևս կարևորուն ենք վիճարկվող նորմերի գործադրումը կասեցնելու հրատապությունը»:
Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի» բողոքի ցույցի մասնակիցների 2014 թվականի հունվարի 18-ի հայտարարության մեջ ասված է.
«Բազմիցս նշվել և հիմնավորվել է, որ պարտադիր բաղադրիչը ներառող կենսաթոշակային համակարգի՝ Հայաստանում ընդունված մոդելը միջազգային պրակտիկայում աննախադեպ է` հաշվի առնելով նաեւ առաջարկվող համակարգի յուրահատուկ ռիսկերը։
Պարտադիր բաղադրիչի գործադրումը Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ մասնագիտական լուրջ տեսակետ են ներկայացրել ՀՀ փաստաբաների պալատը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, մտահոգություններ և առաջարկներ են ներկայացրել Հանրային խորհուրդը, բազմաթիվ իրավաբաններ և տնտեսագետներ:
Անտեսելով բազմահազար քաղաքացիների պահանջը` Հայաստանի կառավարությունը ոչ միայն չհամաձայնեց հետաձգել օրենքի կիրակումը, այլև շարունակում է թաքցնել համակարգի՝ սոցիալ-տնտեսական վտանգավոր հետևանքները և ապատեղակատվություն տարածել հանրության շրջանում:
ԱԺ 36 պատգամավորներ դիմել են Սահմանադրական դատարան՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը Սահմանադրությանը հակասող ճանաչելու, գործի քննությունը բանավոր ընթացակարգով իրականացնելու և մինչև դատաքննության ավարտը օրենքի վիճահարույց դրույթների գործադրումը կասեցնելու առաջարկով:
2013 թվականի դեկտեմեբրի 26-ին Սահմանադրական դատարանը իր աշխատակարգային որոշմամբ, պահանջներ սահմանելով ՀՀ կառավարության և կենտրոնական բանկի համար, գործի դատաքննությունը նշանակել է 2014 թվականի մարտի 28-ին, նախատեսել է գործի դատաքննության բանավոր ընթացակարգ և մինչև 2014 թվականի հունվարի 25-ը պետք է անդրադառնա օրենքի վիճահարույց դրույթների գործադրումը կասեցնելու հարցին:
Վերահաստատելով դատարան ներկայացված հանրության պահանջը` փաստում ենք, որ 2014 թվականի հունվարի 1-ից պարտադիր կուտակային բաղադրիչը գործադրելու դեպքում՝
1. 1974 թվականին և դրանից հետո ծնված աշխատող անձանց համար, ում անվանական աշխատավարձը չի բարձրանում կամ բարձրացումը չի փոխհատուցում պարտադիր կուտակային վճարը (այդ թվում՝ պետական հատվածն ամբողջությամբ և մասնավորը՝ գերազանցապես), հանգեցնում է փաստացի տնօրինվող աշխատավարձի և կենսամակարդակի նվազմանը, ինչն անթույլատրելի է, հակասոցիալական և հետևաբար՝ Սահմանադրությանը չհամապատասխանող,
2. բավարար տեղեկատվության, ենթակառուցվածքների բացակայության և այլ գործոններով պայմանավորված` պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից բազմահազար քաղաքացիներ գործող ընթացակարգով փաստացի զրկվում են իրենց կողմից կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու հնարավորությունից, ակամայից դառնում են օրինախախտներ, նրանցից օտարվում է սեփական միջոցները տնօրինելու իրավունքը, ինչը ոչ իրավաչափ է և հակասահմանադրական:
Բացի այդ, օրենքի գործադրմանը զուգընթաց մեծանալու է մեկ աշխատատեղի ինքնարժեքը, աճելու են գների և գործազրկության մակարդակները, թաքնված զբաղվածությունը և սև աշխատավարձերը, տուժելու է փխրուն գործարար միջավայրը: Նշված բացասական գործոնները խորացնելու է առանց այդ էլ լարված սոցիալական վիճակը` հանգեցնելով կապիտալի, աշխատունակ և բանիմաց մասնագետների հավելյալ արտահոսքին:
Նման գործընթաց սկսելը մինչև վերոհիշյալ հարցերի վերաբերյալ սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմնի՝ Սահմանադրական դատարանի դիրքորոշումը՝ իրավաչափ չէ, հարիր չէ ժողովրդավարական հասարակությանը և հանրության ու պետության համար կառաջացնի ծանր հետևանքներ:
Սահմանադրական դատարանի կողմից այս հանգամանքներն անտեսելը և օրենքի գործադրումը չկասեցնելը նրան ակամայից կդարձնի նշված բացասական հետևանքների առաջացմանը նպաստող և կխորացնի 2014 թվականի մարտի 28-ին նշանակված դատաքննության անաչառ որոշման նկատմամբ հասարակության անվստահությունը:
Առ այդ, հաշվի առնելով վերը նշվածը, կոչ ենք անում Սահմանադրական դատարանին՝
1. կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր, իսկ մինչ այդ կասեցնել այդ բաղադրիչը 2014 թվականի հունվարի 1-ից գործադրելու վերաբերյալ օրենսդրական դրույթները:
2. նշանակել և հրապարակել պարտադիր բաղադրիչի գործողությունը կասեցնելու վերաբերյալ միջնորդության քննարկման օրը և ժամը, ապահովել քննարկման թափանցիկությունն ու հրապարակայնությունը, այդ թվում՝ հնարավորություն տալ շահագրգիռ հանրությանը՝ ուղիղ եթերով և/կամ առցանց հետևել միջնորդության քննարկման ընթացքին, լինել անաչառ և արդարացի որոշում կայացնել՝ ի շահ հանրության լայն զանգվածի:
Սույն հայտարարությունը Սահմանադրական դատարանին փոխանցելու համար լիազորում ենք Սահմանադրական դատարան դիմում ներկայացրած պատգամավորների պաշտոնական ներկայացուցիչներին»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից