Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին

Բողոքի ցույցի մասնակիցների հայտարարությունը հանձնվեց Սահմանադրական դատարան 01/20/2014   18:41  |  ԼՐԱՀՈՍ

Մարտի 28-ին Սահմանադրական դատարանում քննվող դիմումով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների պաշտոնական ներկայացուցիչներ՝  ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը և փաստաբան Մերի Խաչատրյանը գրությամբ ՍԴ են հանձնել «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի» բողոքի ցույցի մասնակիցների 2014 թվականի հունվարի 18-ի հայտարարությունը՝ խնդրելով գրությունը և հայտարարությունը համարել միջնորդության անբաժան մաս:  

Գրության մեջ, մասնավորապես, ասված է.

«Ինչպես հայտնի է 2014 թվականի հունվարի 18-ին Երևանում հրավիրված «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի» հավաքի մասնակիցները ընդունել են հայտարարություն և լիազորել են ՀՀ ԱԺ 36 պատգամավորների դիմումը Սահմանադրական դատարնում ներկայացնելու լիազորություն ունեցող անձանց հայտարարությունը փոխանցել Սահմանադրական դատարանին:

Հայտարարությունը վերաբերում է Սահմանադրական դատարանում քննվող «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 7-րդ, 8-րդ, 37-րդ, 38-րդ, 45-րդ, 49-րդ և 86-րդ հոդվածների դրույթները՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխանության հարցին և գործի դատաքննության ապահովման միջոցի կիրառմանը:

Նկատի առնելով այն, որ դիմումում ներկայացվել էր նաև միջնորդություն՝ մինչև դատաքննության ավարտը կասեցնել պարտադիր բաղադրիչի վերաբերյալ օրենքի վիճարկվող դրույթների գործադրումը, որը քննարկվելու է Սահմանադրական դատարանում մինչև 2014 թվականի հունվարի 25-ը, խնդրում ենք սույն գրությունը և հայտարարությունը համարել միջնորդության անբաժան մաս:

Միաժամանակ խնդրում ենք միջնորդության քննարկման ժամանակ հաշվի առնել նաև հետևյալ հանգամանքները՝

1. դիմումի, ըստ էության, քննությունը նշանակված է 2014 թվականի մարտի 28-ին, իսկ օրենքի գործադրումը նախատեսված է 2014 թվականի թվականի հունվարի մեկից, այսինքն մինչև դիմումի դատաքննության ավարտը պարտադիր կուտակային վճար կատարելու պարտավորություն ունեցող անձանց վարձատրության մեծությունից պահվելու են այդ գումարները: Կատարվելու են նաև հավելյալ ծախսեր, օրինակ՝ կենսաթոշակային ֆոնդի և ֆոնդի կառավարիչ ընտրության համար: Համապատասխան քայլերի պարտավորություններ ունեն նաև գործատուները, հակառակ դեպքում նրանք ենթարկվուն են վիճարկվող օրենքով նախատեսված (ֆինանսական) պատասխանատվության:

Անձինք, ովքեր չսպասելով Սահմանադրական դատարանի կողմից որոշման կայացմանը կկատարեն վիճարկվող օրենքի պահանջները, ինչպես նաև նրանք, որոնք կսպասեն նախատեսված դատաքննության ելքին ենթարկվում են ֆինանսական կորուստների ռիսկին կամ այդպիսի ռիսկ կառաջանա համակարգի այլ մասնակիցների և/կամ պետության համար: Այսպես, այն գործատուները, որոնք չեն կատարի վիճարկվող օրենքով նախատեսված պարտադիր վճարի հաշվարկման և փոխանցման գործառույթները, Սահմանադրական դատարանի կողմից դիմումատուների խնդրանքը չբավարարելու մասին հնարավոր որոշման դեպքում կկրեն անդառնալի ֆինանսական կորուստներ, իսկ պարտադիր բաղադրիչի՝ վիճարկվող օրենքով նախատեսված մասնակիցները ովքեր չեն կատարի ֆոնդի և ֆոնդի կառավարիչի ընտրություն, առնվազը որոշակի ժամկետով կզրկվեն ընտրություն կատարելու հնարավորությունից և դրա հնարավոր ֆինանսական արդյունքից: Սահմանադրական դատարանի կողմից դիմումատուների խնդրանքը բավարարելու մասին հնարավոր որոշման դեպքում՝ այն մասնակիցները, ովքեր չսպասելով այդ որոշման կայացմանը կկատարեն կենսաթոշակային ֆոնդի և ֆոնդի կառավարիչի ընտրության համար անհրաժեշտ գործողություններն ու դրանց համար կվճարեն դրամական միջոցներ, դրանք հետ ստանալու և վնասների փոխհատուցման իրավունք ձեռք կբերեն, որի վճարման պարտավորությունը կկրի պետությունը կամ այլ սուբյեկտ: Կատարված վճարների և/կամ կրած վնասների հետ վերադարձն ու փոխատուցումը անդառնալի ֆինանսական կորուստ կլինի դրանք հետ վերադարձնողի (փոխհատուցողի) համար, իսկ հետ չվերադարձնելու (չփոխհատուցելու) դեպքում՝ պարտադիր բաղադրիչի մասնակիցը կկրի չստացված միջոցների չափով անդառնալի ֆինանսական կորուստներ:

2. այն գործատուները ովքեր 2014 թվականի հունվարի մեկից՝ նշված պարտադիր վճարը փոխհատուցելու նպատակով կբարձրացնեն աշխատակիցների վարձատրության չափը, մի կողմից չեն կարող դա իրականացնել միայն 1974 թվականին և դրանից հետո ծնվածների համար (պայմանավորված տարիքային խտրականության արգելքով և համարժեք աշխատանքի դիմաց համարժեք վարաձատրության միջազգային իրավունքի և սահմանադրական սկզբունքի իրացմամբ), մյուս կողմից չեն կարող հետագայում (Սահմանադրական դատարանի կողմից դիմումի բավարարման մասին հնարավոր որոշում կայացնելու դեպքում) դրանք իջեցնել՝ վիճակը վատթարացնող իրավական ակտերի հետադարձ ուժ չունենալու սահմանադրական սկզբունքից ելնելով, փաստացի կրելով ֆինանսական անվերականգնելի (անդառնալի) կորուստներ:

Հետևաբար դիմումով, հայտարարությունով և սույն գրությամբ ներկայացված բացասական հետևանքներից խուսափելու, ինչպես նաև անորոշ վիճակ չառաջացելու և գործի քննությունը անաչառ վարելու անհրաժեշտությունից ելնելով, մեկ անգամ ևս կարևորուն ենք վիճարկվող նորմերի գործադրումը կասեցնելու հրատապությունը»:

Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի» բողոքի ցույցի մասնակիցների 2014 թվականի հունվարի 18-ի հայտարարության մեջ ասված է.

«Բազմիցս նշվել և հիմնավորվել է, որ  պարտադիր բաղադրիչը ներառող կենսաթոշակային համակարգի՝ Հայաստանում ընդունված մոդելը միջազգային պրակտիկայում աննախադեպ է` հաշվի առնելով նաեւ առաջարկվող համակարգի  յուրահատուկ ռիսկերը։

Պարտադիր բաղադրիչի գործադրումը Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ մասնագիտական լուրջ տեսակետ են ներկայացրել  ՀՀ փաստաբաների պալատը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, մտահոգություններ և առաջարկներ են ներկայացրել Հանրային խորհուրդը, բազմաթիվ  իրավաբաններ և տնտեսագետներ:

Անտեսելով բազմահազար քաղաքացիների պահանջը` Հայաստանի կառավարությունը ոչ միայն չհամաձայնեց հետաձգել օրենքի կիրակումը, այլև շարունակում է թաքցնել համակարգի՝ սոցիալ-տնտեսական վտանգավոր հետևանքները և ապատեղակատվություն տարածել հանրության շրջանում:

ԱԺ 36 պատգամավորներ դիմել են Սահմանադրական դատարան՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը  Սահմանադրությանը հակասող ճանաչելու, գործի քննությունը բանավոր ընթացակարգով իրականացնելու և մինչև դատաքննության ավարտը օրենքի վիճահարույց դրույթների գործադրումը կասեցնելու  առաջարկով:

2013 թվականի դեկտեմեբրի 26-ին Սահմանադրական դատարանը իր աշխատակարգային որոշմամբ, պահանջներ սահմանելով ՀՀ կառավարության և կենտրոնական բանկի համար, գործի դատաքննությունը նշանակել է 2014 թվականի մարտի 28-ին, նախատեսել է գործի դատաքննության բանավոր ընթացակարգ և մինչև 2014 թվականի հունվարի 25-ը պետք է անդրադառնա օրենքի վիճահարույց դրույթների գործադրումը կասեցնելու հարցին:

Վերահաստատելով դատարան ներկայացված հանրության պահանջը` փաստում ենք, որ 2014 թվականի հունվարի 1-ից պարտադիր կուտակային բաղադրիչը գործադրելու դեպքում՝

1. 1974 թվականին և դրանից հետո ծնված աշխատող անձանց համար, ում անվանական աշխատավարձը չի բարձրանում կամ բարձրացումը չի փոխհատուցում պարտադիր կուտակային վճարը (այդ թվում՝ պետական հատվածն ամբողջությամբ և մասնավորը՝ գերազանցապես), հանգեցնում է փաստացի տնօրինվող աշխատավարձի և կենսամակարդակի նվազմանը, ինչն անթույլատրելի է, հակասոցիալական և հետևաբար՝ Սահմանադրությանը չհամապատասխանող,

2. բավարար տեղեկատվության, ենթակառուցվածքների բացակայության և այլ գործոններով պայմանավորված` պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից բազմահազար քաղաքացիներ գործող ընթացակարգով փաստացի զրկվում են իրենց կողմից կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու հնարավորությունից, ակամայից դառնում են օրինախախտներ, նրանցից օտարվում է սեփական միջոցները տնօրինելու իրավունքը, ինչը ոչ իրավաչափ է և հակասահմանադրական:

Բացի այդ, օրենքի գործադրմանը զուգընթաց մեծանալու է մեկ աշխատատեղի ինքնարժեքը, աճելու են գների և գործազրկության մակարդակները, թաքնված զբաղվածությունը և սև աշխատավարձերը, տուժելու է փխրուն գործարար միջավայրը: Նշված բացասական գործոնները խորացնելու է առանց այդ էլ լարված սոցիալական վիճակը` հանգեցնելով կապիտալի, աշխատունակ և բանիմաց մասնագետների հավելյալ արտահոսքին:

Նման գործընթաց սկսելը մինչև վերոհիշյալ հարցերի վերաբերյալ սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմնի՝ Սահմանադրական դատարանի դիրքորոշումը՝ իրավաչափ չէ, հարիր չէ ժողովրդավարական հասարակությանը և հանրության ու պետության համար կառաջացնի ծանր հետևանքներ:

Սահմանադրական դատարանի կողմից այս  հանգամանքներն անտեսելը և օրենքի գործադրումը չկասեցնելը նրան ակամայից կդարձնի նշված բացասական հետևանքների առաջացմանը նպաստող և կխորացնի 2014 թվականի մարտի 28-ին նշանակված դատաքննության անաչառ որոշման նկատմամբ հասարակության անվստահությունը:


Առ այդ, հաշվի առնելով վերը նշվածը, կոչ ենք անում Սահմանադրական դատարանին՝

1. կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր, իսկ մինչ այդ կասեցնել այդ բաղադրիչը 2014 թվականի հունվարի 1-ից գործադրելու վերաբերյալ օրենսդրական դրույթները:

2. նշանակել և հրապարակել պարտադիր բաղադրիչի գործողությունը կասեցնելու վերաբերյալ միջնորդության քննարկման օրը և ժամը, ապահովել քննարկման թափանցիկությունն ու հրապարակայնությունը, այդ թվում՝ հնարավորություն տալ շահագրգիռ հանրությանը՝ ուղիղ եթերով և/կամ առցանց հետևել միջնորդության քննարկման ընթացքին, լինել անաչառ և արդարացի որոշում կայացնել՝ ի շահ հանրության լայն զանգվածի:

Սույն հայտարարությունը Սահմանադրական դատարանին փոխանցելու համար լիազորում ենք Սահմանադրական դատարան դիմում ներկայացրած պատգամավորների պաշտոնական ներկայացուցիչներին»:


Հարակից հրապարակումներ`

17:34 18/01/2014  |  ԼՐԱՀՈՍԲողոքի ակցիան ավարտվեց երգուպարով
15:36 18/01/2014  |  ԼՐԱՀՈՍԼևոն Զուրաբյան. Սա ոչ թե կենսաթոշակային բարեփոխում է, այլ՝ թալան
15:08 18/01/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՈւսանողները Գագիկ Հարությունյանին. «Ապացուցիր, որ չես ստել մեզ դասավանդելիս»
14:28 18/01/2014  |  ԼՐԱՀՈՍՊարտադիր կուտակայինի դեմ հանրահավաքը մեկնարկեց
16:48 17/01/2014  |  ԼՐԱՀՈՍՉորս քաղաքական ուժերը կմասնակցեն քաղաքացիական նախաձեռնության հրավիրած հավաքին
10:40 17/01/2014  |  ՄամուլԱրտեմ Ասատրյան. Կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված որոշումները կայացվել են դեռ 2005-2006թթ.
21:41 10/01/2014  |  ԼՐԱՀՈՍՀավաք-երթ՝ հանուն իրավունքների ու ՀՀ Սահմանադրության պաշտպանության
15:37 04/01/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՈւժի մեջ է կենսաթոշակների պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտավորությունը
12:54 27/12/2013  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ն մինչև հունվարի 25-ը քննության կառնի պարտադիր կուտակային բաղադրիչի կիրառումը կասեցնելու միջնորդությունը
16:17 26/12/2013  |  ԼՐԱՀՈՍԱԺ պատգամավորների դիմումը ՍԴ-ն քննության կառնի մարտի 28-ին

Արխիվ

[]