ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ քրեական նոր օրենսգրքի վերաբերյալ ՓՊ խորհուրդը որոշում կկայացնի 01/17/2014 18:16 | ԼՐԱՀՈՍ
«ՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգի» այսօրվա քննարկման արդյունքում դրա մասնակիցներն այսօր որոշել են դիմել փաստաբաններին Հայեցակարգով նախատեսված խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու խնդրանքով:
ՀՀ Փաստաբանների պալատի ակումբի և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության կողմից կազմակերպված քննարկան արդյունքում որոշվել է նաև համակարգել ներկայացված առաջարկությունները և դիմել ՀՀ փաստաբանների պալատի խորհրդին այդ առաջարկությունների վերաբերյալ որոշում կայացնելու խնդրանքով:
ՀՀ փաստաբանների պալատի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, ՓՊ ակումբի համակարգող Մելանյա Առուստամյանը քննարկմանը նշել է, որ շրջանառվող փաստաթուղթի նպատակը նոր հայեցակարգի վրա հիմնված, կրիմինոլոգիական իրողությունն արտացոլող, ժամանակակից մարտահրավերների դեմ պայքարի արդյունավետությունն ապահովող, քրեական իրավունքի տեսության ու օրենսդրության ժամանակակից միտումներին համահունչ քրեական նոր օրենսգրքի անհրաժեշտությունն է:
Զեկուցողը նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի նոր հայեցակարգում նկարագրվում է ՀՀ քրեական գործող օրենսգրքի արդի վիճակը, որտեղ մասնավորապես նշվում է «2003թ. օգոստոսի 1-ից գործողության մեջ դրվեց ՀՀ քրեական նոր օրենսգիրքը, որի ընդունումը պայմանավորված էր մի շարք հանգամանքներով: Նախ՝ 1995թ. ընդունվել էր անկախ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և բնականաբար բոլոր մյուս օրենքներն ու օրենսգրքերը պետք է համապատասխանեցվեին վերջինիս դրույթներին, առկա մակարդակին»:
Ըստ զեկուցողի, ՀՀ քրեական օրենսգիրքը սկզբնական շրջանում կատարեց իր առաքելությունը՝ Հայաստանի Հանրապետությունում ընթացող գործընթացների արդյունքում ծագած ու ձևավորվող հանցավոր վարքագծի նոր ձևերի դեմ պայքարի գործում հարաբերականորեն արդյունավետ միջոց հանդիսանալով: Բարձր գնահատելով գործող քրեական օրենսգրքի դերը հանրապետությունում հանցավորության դեմ պայքարի գործում' այնուհանդերձ պետք է նշել, որ դրա նորմերի գիտական վերլուծությունը և կիրառման պրակտիկան բացահայտեցին նաև օրենսգրքում առկա բազմաթիվ թերություններ: Պատահական չէ, որ մինչ այժմ քրեական օրենսգրքում արդեն մոտ հարյուր փոփոխություն ու լրացում է կատարվել: Ընդ որում, այս գործընթացը դեռ շարունակվում է: Պետք է նշել սակայն, որ շատ հաճախ, արված փոփոխությունները ոչ թե շտկել են վիճակը, այլ ընդհակառակը՝ ավելացրել են օրենսգրքում առկա հակասություններն ու թերությունները: Փոփոխությունների մի մասը կատարվել են պահի ազդեցության տակ, կոնկրետ դեպքի կապակցությամբ, առանց հաշվի առնելու օրենսգրքի ընդհանուր տրամաբանությունը, մյուսները զուրկ են կրիմինոլոգիական հիմնավորվածությունից կամ հակասում են քրեական իրավունքի տեսության ժամանակակից միտումներին: ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների ու լրացումների մի զգալի մասը աչքի է ընկնում լեզվական անճշտություններով, ինչի արդյունքում անհնար է դառնում նորմի ճիշտ կիրառումը: Բայց ամենակարևորն այն է, որ այդ փոփոխությունները արդյունավետ չեն: ՀՀ քրեական օրենսգիրքը նաև հայեցակարգային փոփոխությունների կարիք ունի, որովհետև դրանում, ըստ էության, հայեցակարգ էլ չկա. ՀՀ քրեական օրենսգիրքը ԱՊՀ մոդելային քրեական օրենսգրքի և ՌԴ քրեական օրենսգրքի սինթեզ է ներկայացնում, որը զուրկ է կուռ կառուցվածքից և լի է հակասություններով: Բնականաբար խիստ ցածր է քրեական օրենսգրքի արդյունավետությունը:
ՀՀ քրեական օրենսգրքում առկա թերությունները կարելի է դասակարգել հետևյալ տեսակների՝ հայեցակարգային անճշտություններ և կրիմինոլոգիական իրականության անտեսոմ, սխալներ և հակասություններ և բացեր:
Զեկուցողը, ըստ դասակարգման տեսակների, ներկայացրել է ՀՀ քրեական օրենսգրքում առկա թերությունները: Այնուհետև ներկայացվել է ՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգային բնութագիրը, ինչպես նաև Հայեցակարգի՝ ՀՀ քրեական օրենսգրքի նոր օրենսգրքի ընդհանուր և հատուկ մասերում նախատեսված կարգավորումները:
ՀՀ քրեական նոր օրենսգրքի վերաբերյալ ՓՊ խորհուրդը որոշում կկայացնի «ՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգի» այսօրվա քննարկման արդյունքում դրա մասնակիցներն որոշել են դիմել փաստաբաններին Հայեցակարգով նախատեսված խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու խնդրանքով:
ՀՀ Փաստաբանների պալատի ակումբի և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության կողմից կազմակերպված քննարկան արդյունքում որոշվել է նաև համակարգել ներկայացված առաջարկությունները և դիմել ՀՀ փաստաբանների պալատի խորհրդին այդ առաջարկությունների վերաբերյալ որոշում կայացնելու խնդրանքով:
ՀՀ փաստաբանների պալատի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, ՓՊ ակումբի համակարգող Մելանյա Առուստամյանը քննարկմանը նշել է, որ շրջանառվող փաստաթուղթի նպատակը նոր հայեցակարգի վրա հիմնված, կրիմինոլոգիական իրողությունն արտացոլող, ժամանակակից մարտահրավերների դեմ պայքարի արդյունավետությունն ապահովող, քրեական իրավունքի տեսության ու օրենսդրության ժամանակակից միտումներին համահունչ քրեական նոր օրենսգրքի անհրաժեշտությունն է:
Զեկուցողը նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի նոր հայեցակարգում նկարագրվում է ՀՀ քրեական գործող օրենսգրքի արդի վիճակը, որտեղ մասնավորապես նշվում է «2003թ. օգոստոսի 1-ից գործողության մեջ դրվեց ՀՀ քրեական նոր օրենսգիրքը, որի ընդունումը պայմանավորված էր մի շարք հանգամանքներով: Նախ՝ 1995թ. ընդունվել էր անկախ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և բնականաբար բոլոր մյուս օրենքներն ու օրենսգրքերը պետք է համապատասխանեցվեին վերջինիս դրույթներին, առկա մակարդակին»:
Ըստ զեկուցողի, ՀՀ քրեական օրենսգիրքը սկզբնական շրջանում կատարեց իր առաքելությունը՝ Հայաստանի Հանրապետությունում ընթացող գործընթացների արդյունքում ծագած ու ձևավորվող հանցավոր վարքագծի նոր ձևերի դեմ պայքարի գործում հարաբերականորեն արդյունավետ միջոց հանդիսանալով: Բարձր գնահատելով գործող քրեական օրենսգրքի դերը հանրապետությունում հանցավորության դեմ պայքարի գործում' այնուհանդերձ պետք է նշել, որ դրա նորմերի գիտական վերլուծությունը և կիրառման պրակտիկան բացահայտեցին նաև օրենսգրքում առկա բազմաթիվ թերություններ: Պատահական չէ, որ մինչ այժմ քրեական օրենսգրքում արդեն մոտ հարյուր փոփոխություն ու լրացում է կատարվել: Ընդ որում, այս գործընթացը դեռ շարունակվում է: Պետք է նշել սակայն, որ շատ հաճախ, արված փոփոխությունները ոչ թե շտկել են վիճակը, այլ ընդհակառակը՝ ավելացրել են օրենսգրքում առկա հակասություններն ու թերությունները: Փոփոխությունների մի մասը կատարվել են պահի ազդեցության տակ, կոնկրետ դեպքի կապակցությամբ, առանց հաշվի առնելու օրենսգրքի ընդհանուր տրամաբանությունը, մյուսները զուրկ են կրիմինոլոգիական հիմնավորվածությունից կամ հակասում են քրեական իրավունքի տեսության ժամանակակից միտումներին: ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների ու լրացումների մի զգալի մասը աչքի է ընկնում լեզվական անճշտություններով, ինչի արդյունքում անհնար է դառնում նորմի ճիշտ կիրառումը: Բայց ամենակարևորն այն է, որ այդ փոփոխությունները արդյունավետ չեն: ՀՀ քրեական օրենսգիրքը նաև հայեցակարգային փոփոխությունների կարիք ունի, որովհետև դրանում, ըստ էության, հայեցակարգ էլ չկա. ՀՀ քրեական օրենսգիրքը ԱՊՀ մոդելային քրեական օրենսգրքի և ՌԴ քրեական օրենսգրքի սինթեզ է ներկայացնում, որը զուրկ է կուռ կառուցվածքից և լի է հակասություններով: Բնականաբար խիստ ցածր է քրեական օրենսգրքի արդյունավետությունը։
ՀՀ քրեական օրենսգրքում առկա թերությունները կարելի է դասակարգել հետևյալ տեսակների՝ հայեցակարգային անճշտություններ և կրիմինոլոգիական իրականության անտեսոմ, սխալներ և հակասություններ և բացեր:
Զեկուցողը, ըստ դասակարգման տեսակների, ներկայացրել է ՀՀ քրեական օրենսգրքում առկա թերությունները: Այնուհետև ներկայացվել է ՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգային բնութագիրը, ինչպես նաև Հայեցակարգի՝ ՀՀ քրեական օրենսգրքի նոր օրենսգրքի ընդհանուր և հատուկ մասերում նախատեսված կարգավորումները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ