Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին

Պաշտպանական կողմը միջնորդում է անթույլատրելի ճանաչել «անօրինական կարգով կատարված ձայնագրառումները» 01/16/2014   20:20  |  Քրեական խրոնիկոն

 
Դատապարտյալի սպանության նախապատրաստումը կազմակերպելու և խարդախության մեջ մեղադրվող Հայաստանի կալանավայրերի նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ խնդրելով հաստատել փորձագետի` 2012թ. հուլիսի 12-ի եզրակացության`  որպես ապացույցի օգտագործման անթույլատրելիությունը:  Խոսքը սպանության նախապատրաստության կազմակերպման վերաբերյալ դրվագով տեսաձայնագրային եզրակացության մասին է, որի համար ծրարով փորձագետներին տրամադրվել է գործով վկա «Ռոբերտ Տոնոյանի կողմից անօրինական կարգով կատարված ձայնագրառումները»:
 
Փորձագետներին առաջադրվել են հետևյալ հարցերը՝ էլեկտրոնային կրիչների ֆայլերում առկա՞ են արդյոք խոսակցությունների տեսա և ձայնագրառումներ: Եթե՝ այո, ապա որքան են դրանց տևողությունը, առկա՞ են, արդյոք  մոնտաժման հետքեր, քանի՞ անձ է ներգրավված խոսակցության մեջ և ինչպիսի՞ն է խոսակցության բովանդակությունը, ձայնագրառված խոսակցությունները   պիտանի՞ են  արդյոք  նույնացման համար: Եթե՝ այո, ապա ձայնագրառվա՞ծ է  արդյոք Ս. Հովհաննիսյանի  բանավոր խոսքը: 
 
Պաշտպանական՝ կողմը որպես իր տեսակետը հաստատող, գնահատեց 2010 թվականի նոյեմբերի 23-ի թիվ ՍԴՈ-926 որոշման մեջ ՀՀ սահմանադրական դատարանի հայտնած  իրավական դիրքորոշումը:
 
Ըստ այդմ, «ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի 5-րդ մասի վերլուծությունը վկայում է, որ վերջինս սահմանում է նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման երեք համաժամանակյա նախապայման. 
 
ա/ օրենքով սահմանված դեպքերում, 
բ/ օրենքով սահմանված կարգով, 
գ/ դատարանի որոշմամբ: 
 
Ընդ որում, ՀՀ Սահմանադրությունը չի նախատեսում նշված նախապայմաններից շեղվելու որևէ իրավական հնարավորություն»: 
 
ՀՀ քրեադատավարական օրենսդրության վերլուծության արդյունքներով՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանվում է անձի հեռախոսային խոսակցությունները և այլ հաղորդումները լսելու երկու իրավական ռեժիմ՝ որպես քննչական գործողություն և որպես օպերատիվ-հետախուզական միջոցառում:
 
Ընդ որում, երկու իրավական ռեժիմների դեպքում էլ ՀՀ քրեադատավարական օրենսդրությունը երաշխավորում է նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքը՝ դրանց սահմանափակման համար, ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի համահունչ, որպես պարտադիր պայման նախատեսելով դատարանի համապատասխան որոշման առկայությունը:
 
Ըստ պաշտպանական կողմի՝ ակնհայտ է, որ Ռոբերտ Տոնոյանի կողմից ներկայացված` առանց վերը նշված երկու իրավական ռեժիմերի, կատարված գործողությունները, մեղմ ասած, անօրինական են և անթույլատրելի:
 
«Փաստորեն, վարույթն իրականցնող մարմինը նախապես քաջատեղյակ լինելով Ռ. Տոնոյանի կողմից կատարված անօրինականություններին, այդ անօրինական ձայնագրությունների մասով նշանակել է տեսաձայնագրային փորձաքննություն, ինչի հիմքը հանդիսանում է անօրինականությունը»,- նշում է Ինեսսա Պետրոսյանը:
 
Պաշտպանական կողմի դիտարկմամբ, ապացույցների հավաքմանը և ստուգմանն ուղղված դատավարական գործողությունների կատարման ընթացքում պետք է ապահովվի անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը։ Հակառակ դեպքում կատարված դատավարական գործողության արդյունքում ստացված փաստական տվյալը, անկախ գործի համար ունեցած նշանակությունից, կորցնում է իր իրավական ուժը, ապացուցողական նշանակությունը և չի կարող ընդգրկվել կոնկրետ քրեական գործով ապացույցների համակցության մեջ և դրվել մեղադրանքի հիմքում։
 
Պաշտպանը վկայակոչել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները: Մասնավորապես, ՀՀ Վճռաբեկ դատարանն իր թիվ ԵԿԴ/0081/01/11 Մելինե Միշայի Մարգարյանի վերաբերյալ նախադեպային որոշմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «քննիչի որոշմամբ փորձաքննության ներկայացված լազերային սկավառակը ձեռք է բերվել քրեադատավարական օրենքով սահմանված կարգի խախտմամբ:
 
Մասնավորապես, սույն գործով Մ.Մարգարյանի և Ի.Բաբաջանյանի խոսակցությունների լսման և ձայնագրառման միջնորդություն դատարան չի ներկայացվել, դատարանը համապատասխան որոշում չի կայացրել: Լազերային սկավառակը վարույթն իրականացնող մարմնին է ներկայացրել Ի.Բաբաջանյանը, ով հայտնել է, որ ձայնագրառումը կատարվել է իր ամուսնու կողմից: Այսինքն, նշված փաստական տվյալը ձեռք է բերվել տվյալ քրեական գործով քրեական դատավարություն իրականացնելու, համապատասխան քննչական կամ այլ դատավարական գործողություն կատարելու իրավունք չունցող անձի կողմից, անձանց հաղորդակցվելու ձայնագրառման քրեադատավարական կարգի էական խախտմամբ:
 
Նշվածը հիմք է տալիս պնդելու, որ փորձագետի եզրակացությունը թույլատրելի ապացույց չէ, քանի որ եզրակացության հիմքում ընկած փաստական տվյալը` լազերային սկավառակի բովանդակությունը կազմող տեղեկատվությունը, ձեռք է բերվել օրենքի պահանջների խախտմամբ, իսկ օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործման սահմանադրական արգելքը վերաբերում է նաև դրանցից բխող ապացույցներին:
 
Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տեսաձայնագրառման փորձաքննության՝ 2010 թվականի թիվ 10-1728 եզրակացությունն անթույլատրելի ապացույց ճանաչելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունն իրավաչափ է»:
 
Երևանի  Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, դատական նիստում գործով մեղադրող Արամ Ամիրզադյանը նշեց, որ պաշտպանական կողմը դիպուկ վկայակոչեց վերջին նախադեպը, այդուհանդերձ, դատարանին առայժմ բանավոր ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներ, որոնք հայերեն թարգմանաբար ներկայացնելու համար ժամանակ խնդրեց:
 
Ըստ մեղադրողի՝ ապացույցների  թույլատրելիության հարցում ՄԻԵԴ նախադեպերում կան դիրքորոշումներ, որոնք «տարբերվում են մեր նախադեպային որոշումներից»:
 
ՄԻԵԴ-ը, ըստ Արամ Ամիրզադյանի, միակ շեղումը, որ թույլ է տալիս, խոշտանգումների եղանակով ձեռք բերված ապացույցների անթույլատրելիության ճանաչումն է: Մեղադրողը վկայակոչեց հանրահայտ՝ Միշա Հարությունյանն ընդդեմ ՀՀ-ի գործով որոշումը: Ուստի՝ նա «շնորհավորեց» Սամվել Հովհաննիսյանին, որ իրենց միջնորդության արդյունքում Հայաստանում կարող է ծնվել նոր նախադեպ:      
 
Դատարանը հետաձգեց միջնորդության քննարկումը՝ մինչև  գործով էական հանգամանքների պարզելը:
 
 
 

Հարակից հրապարակումներ`

14:25 16/12/2013  |  Քրեական խրոնիկոնՍամվել Հովհաննիսյանի գործով վկային ևս մեկ անգամ կփորձեն բերման ենթարկել
15:39 10/12/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀարցաքննվեց ՔԿՎ պետի առաջին տեղակալը, ով հաստատեց նախկին վերադասի դեմ ցուցմունքները
15:43 02/12/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՋամալ Սլոյանը վաղաժամկետ ազատ է արձակվել
17:42 28/11/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՏաքսին վկային այդպես էլ դատարան չհասցրեց
20:20 20/11/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀարցաքննվեց Սամվել Հովհաննիսյանի «առաքյալը»
18:41 06/11/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԼրագրողը՝ վկա՝ մասնագիտական պարտականությունների բերումով
17:41 30/10/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՑուցմունքներ տվեց կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանը
14:36 25/09/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎկան բերման կենթարկվի դատարան
17:23 18/09/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍամվել Հովհաննիսյանն ու մեղադրանքի կողմը դժգոհ էին կառավարչից
12:55 04/09/2013  |  ԼՐԱՀՈՍՍամվել Հովհաննիսյանը հրաժարվեց Սիրունյանի ծառայություններից

Արխիվ

[]