Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային

Յուրա Մովսիսյան. «Այլևս երբեք ներարկումներով չեմ խաղա» 01/16/2014   16:28  |  Մարզական

 
Յուրա Մովսիսյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական Чемпионат.com կայքին, որը ներկայացնում ենք որոշակի կրճատումներով:
 
- Ինչպես է՞ ձեր ծնկի վիճակը:
 
- Վիրահատությունից հետո վերականգնողական լավ փուլ եմ անցել: Ինչու՞ Լոս Անջելեսում: Այստեղ լավ համբավ ունեցող մի հայտնի վիրաբույժի եմ ճանաչում, որը հենց ծնկների մասնագետ է: Նա համագործակցում է, օրինակ, ԱՄՆ-ի ֆուտբոլի հավաքականի և այդ երկրի օլիմպիական մարզիկների հետ: Շատ վստահ էի, երբ գալիս էի նրա մոտ վիրահատվելու:
 
- Վստահ ե՞ք, որ առաջին իսկ խաղից կարող եք մասնակցել Ռուսաստանի առաջնության գարնանային փուլին:
 
- Այո, չեմ կասկածում, որ առողջական վիճակի առումով պատրաստ կլինեմ: Իսկ մնացածը կախված է նրանից, թե կցանկանա Վալերի Կարպինը ինձ տեսնել կազմում: Ընտրությունը կատարում է գլխավոր մարզիչը: Իսկ ես լիարժեք պատրաստ կներկայանամ առաջնության գարնանային հատվածին: 
 
- Դժվա՞ր էր ծնկի ցավերով խաղալ աշնանը:
 
- Ահավոր է, երբ խաղում ես ցավը զսպելով: Շուրջ երեք ամիս խաղադաշտ էի դուրս գալիս ցավազրկող ներարկումներով: Այլևս երբեք այդպես չեմ վարվի: Մարդիկ երբեմն կատակում են՝ ասելով, որ ցավերով ավելի լավ եմ խաղում, քանզի այդ վիճակում անցկացրած գրեթե յուրաքանչյուր խաղում գոլ էի խփում: Բայց ներարկումներով խաղալը լավ գաղափար չէ, և ուրախ եմ, որ այդ փուլը անցյալում է: 
 
- Ներարկումներով խաղալը ձեր անձնակա՞ն որոշումն էր, թե՞ այդ մասին խնդրել էին «Սպարտակի» մարզիչները: 
 
- Անձնական, ակումբը երբեք նման բան չի խնդրել ինձնից: Բայց ես անկեղծ սիրով ու նվիրվածությամբ եմ վերաբերվում իմ ակումբին և, առհասարակ, ֆուտբոլին: Հրաշալի գիտակցում էի, որ «Սպարտակն» ունի իմ կարիքը, պետք է դուրս գամ խաղադաշտ և կատարեմ աշխատանքս: Այդ պատճառով էլ շարունակում էի խաղալ: Չկար այնպիսի զգացում, որ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՄ խաղալ, ինձ վրա որևէ մեկը ճնշում չի գործադրել և այդ առումով ոչինչ չի ասել: Պարզապես զգում էի, որ անհրաժեշտ եմ ակումբին և ի վիճակի եմ խաղալ: 
 
- Վնասվածքով խաղալու երեք ամիսներին երբևէ մտածել ե՞ք այն մասին, որ կարող եք խորացնել վնասվածքը:
 
- Առհասարակ, յուրաքանչյուր հանդիպումից հետո հանգստի մի քանի օր էի ստանում, որից հետո զգուշորեն մարզվում էի: Միայն մեկ անգամ եմ խաղից 1-2 օր առաջ լիարժեք մարզվել ընդհանուր խմբում: Իսկ վնասվածքը խորացնելու մասին չեմ մտածել, քանզի խաղադաշտ դուրս գալուց միշտ էլ խիզախում ես: 
 
- Այս շրջանում ինչ-որ վարժություններ կատարել ե՞ք, թե՞ ավելի շատ հանգստանում էիք:
 
- Իհարկե կատարել եմ: Վերջին մեկ ամիսը վերականգնողական վարժություններ էի անում: Բացի այդ, լրջորեն եմ պատրաստվել ձմեռային մարզումներին ներգրավվելուն:
 
- Այսինքն պատրաստ ե՞ք աշխատելու թիմի ընդհանուր խմբում:
 
- Ինձ ևս մեկ-երկու շաբաթ է անհրաժեշտ բոլորին միանալու համար: Իսկ հետո ամեն ինչ պետք է կարգին լինի:
 
- Վիրահատությունից զատ ինչպե՞ս անցկացրեցիք ձմեռային արձակուրդները:
 
- Հիմնականում տանը, ընտանիքիս և բարեկամներիս հետ: Մի քանի անգամ այցելել եմ Լաս Վեգաս, բայց հիմնականում տանն եմ եղել: Ընտանիքի և հարազատների շրջանում հանգստանալուց լավ բան չկա: Այս մեծ տանը, որտեղ բնակվում ենք արդեն շուրջ երկու տարի, հանգիստ բնակվում է 12-13 մարդ՝ իհարկե, երեխաների հետ: 
 
- Դա ճիշտ է՞, որ ձեզ և Օզբիլիսին իր անձնական միջոցներով «Սպարտակ» է հրավիրել ակումբի բաժնետերերից մեկը՝ Ջիվան Չելոյանցը:
 
- Խիստ կասկածում եմ, որ այդպես է: Կարծում եմ, ինձ գնել է «Սպարտակը», այլ ոչ թե Չելոյանցը:
 
- Նույն ասեկոսեները ձեզ գործուղում են գերմանական «Վոլֆսբուրգ»: Ձեր գործակալը նույնիսկ հայտարարեց, որ շարժել եք գերմանական և անգլիական մի շարք ակումբների հետաքրքրությունը:
 
- Մեծ ակումբների հետաքրքրությունը միշտ էլ հաճելի է: Բայց, սիրում եմ «Սպարտակը», ինձ դուր է գալիս այդ թիմում խաղալը: Շատ եմ ցանկանում ներկայիս թիմակիցներիս հետ շահել Ռուսաստանի առաջնությունը, և առհասարակ չեմ մտածում այլ թիմ տեղափոխվելու մասին: Այդպիսի ծրագրեր չունեմ: Ուզում եմ բոլորին հավաստիացնել, որ ցանկանում եմ խաղալ հենց «Սպարտակում»: Իսկ իմ նկատմամբ տարբեր ակումբների հետաքրքրությունը պայմանավորված է թերևս նրանով, որ գոլեր եմ խփում…
 
 

Արխիվ

[]