ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արման Թաթոյան. «Առավել ցանկալի է ունենալ լավ Քրեական դատվարություն, քան լավ Քրեական դատավարության օրենսգիրք» 12/27/2013 14:19 | ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծի վերաբերյալ «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը։
- Պրն Թաթոյան, արդեն շուրջ 3 տարի շարունակ համապատասխան կառույցներն ու աշխատանքային խմբերն աշխատում են Քրեական դատավարության նոր օրենսգրքի ստեղծման ուղղությամբ: Նախագիծը լայն քննարկման ճանապարհ է անցել, «Փաստինֆո»-ն այս ընթացքում կարելի է ասել դրույթ առ դրույթ լուսաբանել է նախագծում տեղ գտած նոր իրողությունները: Եվ հիմա կարծես այն մոտեցել է իր հանգրվանին, նախագիծը պատրաստ է անցնելու ընդունման փուլ: Այսօր արդեն գլխավոր հարց ն է. ե՞րբ ի վերջո կունենանք նոր օրենսգիրքը գործողության մեջ:
-Մենք հույս ունենք, որ գարնանային նստաշրջանի ընթացքում ԱԺ-ում արդեն հնարավորություն կունենանք քննարկելու և ընթերցումները տեղի կունենան։ Հույս ունեմ, որ հենց գարնանային նստաշրջանի ավարտին արդեն կունենանք ընդունված օրենսգիրք, հետագայում արդեն որոշակի ժամկետ կտրվի ուժի մեջ մտնելու համար:
- Վերադառնանք ակունքներին. երբ որոշում ընդունվեց ունենալ նոր օրենսգիրք: Ի՞նչ հիմնական նպատակ է հետապնդում այսպիսի գլոբալ փոփոխությունը քրեաիրավական դաշտում:
-Ասեմ, որ, ճիշտ եք ասում, ունենք սկզբունքային փոփոխություններ և այդ իսկ պատճառով ունենք նոր օրենսգրքի նախագիծ: Գործող օրենսգիրքը 1998թ-ին երբ ընդունվեց իր բնույթով բավական առաջադիմական էր, քանի որ այդ ժամանակվա հասարակական զարգացման աստիճանին համապատասխան մենք ունեինք դրույթներ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ, առաջին անգամ սահմանվեցին արդարադատության իրականացման ժողովրդավարական սկզբունքները, որոնք նաև հաշվի էին առնում միջազգային որոշակի պահանջներ, բայց օրենսգրքի կիրառության ընթացքում ի հայտ եկան թերություններ, որոնք վկայում էին այն մասին, որ լուծումներ կան, որոնք կարիք ունենա փոփոխության: Իրականում այդպես էլ եղավ: Օրենսգիրքը ժամանակի ընթացքում ենթարկվեց բազմաթիվ փոփոխությունների:
Փոփոխությունները պայմանավորված էին ոչ միայն իրավակիրառ պրակտիկայով, այլև այն կանխադրույթով, որ պետք է համապատասխաներ միջազգային չափանիշներին: Եվ երբ դարձանք ԵԽ անդամ, վավերացրեցինք Եվրոպական կոնվենցիան, այդտեղ արդեն հարց առաջացավ համապատասխանել ԵԴ նախադեպային պրակտիկայի պահանջներին:
ԵԴ նախադեպային պրակտիկայի առումով ազդեցությունը Քրեադատավարական օրենսդրության վրա շատ ավելի լուրջ էր, որովհետև ծանրությունը հիմնական բեռն ընկնում էր այս ոլորտի վրա:
Բացի այդ մենք ունեցանք նաև մեր դատական պրակտիկայի ազդեցությունը, մասնավորապես` ՍԴ-ն, օրինակ, նոր օրենսգրքի հայեցակարգը մշակելու դրությամբ արդեն ուներ, որքան հիշում եմ, 19 գործ, որոնցով քննարկել էր Քրեադատավարական օրենսգրքի սահմանադրականության հարցը, և դրանցից 10-ով գործող օրենսգրքի որոշ դրույթներ ճանաչվել էին հակասահմանադրական:
Դրանից զատ Վճռաբեկ դատարանն ուներ արդեն բավական լուրջ նախադեպային պրակտիկա, և հիմա էլ շարունակում է դա զարգացնել. Ազատությունից զրկման մեխանիզմների, բողոքարկման մեխանիզմների առումով: Ահա այս բոլոր փոփոխությունները, կամ նոր զարգացումները հանգեցրեցին գործող օրենսգրքի դրույթների իրավաըմբռնման և դրանց կիրառման գաղափարախոսության փոփոխությունների:
Մենք նաև խնդիր ունեինք, որպեսզի համակարգային առումով լուծումներն իրար համապատասխանեին: Դրանք իրավիճակային բնույթ էին կրում, լինում էին դեպքեր, երբ կտրված էին լինում մյուս դատավարական դրույթներից: Ստացվում էր, որ կարծես արհեստական ներմուծված ինստիտուտներ են: Սա նաև տանում էր քրեադատավարական հարաբերությունների բնականոն ընթացքից շեղվելուն, խաթարվում էին որոշակի հարաբերություններ, և մասնավոր ու հանրային շահերի հարաբերակցության ճիշտ հավասարակշռումը այստեղ չէինք կարողանում ապահովել:
Այս բոլոր նկատառումներից ելնելով, ի վերջո, սկիզբ դրվեց Քրեական դատավարության նոր օրենսգրքի մշակման աշխատանքներին: Ասեմ, որ նախ ընդունվեց ՀՀ նախագահի կարգադրությունը 2010թ-ին, դրանից հետո Արդարադատության նախարարի կողմից ձևավորվեց աշխատանքային խումբ, որն իրականացրեց նախագծի մշակման հիմնական աշխատանքները:
Սակայն առանձնահատկությունը Քրեադատավարական օրենսգրքի մշակման հետ կապված այն էր, որ երևի թե եզակի դեպքն էր հայաստանյան իրականության մեջ, որ աշխատանքային խմբին հանձնարարվեց 3-ասյա ժամկետում մշակել նոր օրենսգրքի հայեցակարգ: Սա կարևոր էր, որովհետև անհրաժեշտ էր հասկանալ, թե մեր ապագա օրենսգիրքն ինչպիսի հայեցակարգային լուծումներ է որդեգրելու և մենք ինչ ճանապարհով ենք գնում, քանի որ անընդհատ ասում ենք, չէ՞, որ անցումային փուլում ենք գտնվում և պետք է գնանք մեկ քայլ առաջ ավելի զարգացման, ավելի նոր փուլ թևակոխենք: Այստեղ պետք էր հասկանալ, թե այդ անցումային փուլից, երբ անցում ենք կատարում, ինչ աստիճան պետք է փոփոխություններ կատարենք: Սահմանված ժամկետում մշակվեց հայեցակարգը, շահագրգիռ կազմակերպությունների և մարմինների հետ քննարկումներից հետո կառավարությունը 2011թ-ի մարտ ամսին արդեն ընդունեց հայեցակարգը և դրա հիման վրա աշխատանքային խմբի առջև խնդիր դրվեց մշակել նախագծի տեքստը:
-Անդրադառնանք Ձեր նշած հայեցակարգայի դրույթներին: Որոնք են այն կարևոր կետերը, որոնք արդեն իրենց տեղն են գտել նաև նախագծի մեջ:
- Դրանք տարբեր են: Նախ առաջնահերթ մենք խնդր ունեինք լիարժեք ապահովելու հանրային և մասնավոր իրավաչափ շահերի հավասարակշռությունն այս ոլորտում: Դրա հիման վրա արդեն նախատեսվեցին կոնկրետ մեխանիզմներ: Օրինակ, մինչդատական վարույթ իրականացնող մարմինների հարաբերությունների առումով, քրեական դատավարության մեջ ներգրավված բոլոր անձանց իրավունքների պաշտպանության առումով: Եվ հայեցակարգային հիմնարար լուծումներից էր դատարանի դերի բարձրացումը: Եթե հայեցակարգն ուսումնասիրեք, կտեսնեք, որ այնտեղ վերջնանպատակ է դրված ի վերջո դատարանակենտրոն դատավարություն ունենալը, նախաքննության այսօրվա ողջ ծանրությունը մի փոքր թեթևացնել և փորձել դա դատարանի դերի ակտիվացման ճանապարհով լուծել: Իհարկե, մենք այստեղ նաև պետք է զգույշ լինենք, որովհետև, եթե ռադիկալ փոփոխություններ կատարենք, պետք է նաև չկորցնենք ձեռք բերածը: Օրինակ, դատարանի դերի ակտիվացման հետ կապված, կամ պաշտպանության կողմի իրավունքների հետ կապված հատկապես մինչդատական վարույթում: Նախագծում ընդլայնվել են նաև պաշտպանության կողմի իրավունքները և դա մեր հայեցակարգային դրույթներից էր: Բայց մենք արել ենք դա այն չափով, որ չափով այս պահին անհրաժեշտ էր անել՝ առկա պրակտիկան, ավանդույթները պահպանելով, և պահպանողականություն ցուցաբերելով նաև համարձակ նորարարության միջոցով լուծել այս խնդիրը:
Նաև հայեցակարգային հիմնական լուծումներից էր արդարադատության արդյունավետության մեխանիզմների ավելացումը և այդ համատեքստում անձի իրավունքների ապահովումը: Տպավորություն թող չստեղծվի, որ հայեցակարգի հիմնարար մոտեցումների հիմքում ընկած է եղել կա’մ առավելապես հանրային շահի ապահովումը, կա’մ մասնավոր: Ոչ, մենք մեր առջև խնդիր ենք դրել, որպեսզի հնրավորինս կարողանանք ապահովել բալասավորումը այս մեխանիզմների միջև: Եվ սա հենց բխում է նաև միջազգային ակտերի պահանջներից: Միջազգային տարբեր փաստաթղթերում հստակ նշվում է, որ պետությունը պետք է ապահովի նաև հանրային շահի պաշտպանությունը: Դա չպետք է տեղի ունենա իրավական համակարգի կոնկրետ առանձնահատկություններից ելնելով, առավելապես հանրային շահը խախտելու հաշվին: Իհարկե, նաև ունենալով ողջամիտ մեխանիզմներ հանրային շահի պաշտպանության առումով:
Երբ մենք մշակում էինք օրենսգրքի նախագիծը, մեխանիզմը հետևյալն էր. սկզբնական ժամանակահատվածում քննարկում էինք, հետո նաև հանձնաժողովի շրջանակներում (որն իրականացնում էր, ինչպես ընդունված է ասել, աշխատանքների ռազմավարական ղեկավարումը) և դրա հիման վրա շահագրգիռ կազմակերպությունների և մարմինների հետ քննարկումներ էին տեղի ունենում, քննարկվում էին նաև առաջարկվող լուծումները, հետագայում արդեն տեքստը մշակելու ընթացքում, եթե հարցեր էին առաջանում դարձյալ լայն քննարկումներ էինք անում: Եվ միայն այս բոլոր քննարկումներից հետո նոր ներկայացվում էին որոշակի փոփոխությունները:
Սա այն հիմնական ամենօրյա գործընթացն էր, որով անցել է նախագիծը:
- Դատավարությունը այն պրոցեսն է, որտեղ կողմերից մեկը միշտ դժգոհ է մնում արդյունքից, ընթացքից: Որքանո՞վ այս նոր օրենսգիրքը հնարավորություն կտա, որպեսզի կողմերը գոհ լինեն, գոնե իրենց իրավունքների պաշտպանության տեսակետից, դատավարական պրոցեսից:
- Իրականում ճիշտ հարց եք բարձրացնում, որ կողմերից մեկը միևնույն է դժգոհ է մնալու: Օրինակ, մենք նախագծի մշակման աշխատանքներում կատակով ասում էինք, որ եթե նախագծի մշակման ընթացքում բոլոր կողմերը դժգոհ էին լուծումներից, ուրեմն նշանակում է մեզ հաջողվել էր որոշակի ճիշտ լուծման հանգել: Դա դիտում էինք իբրև որոշակի չափանիշ:
Իհարկե սա չեմ ուզում ամբողջապես պրոեկտել դատավարության վրա, բայց այստեղ էլ միշտ կունենանք դժգոհող կողմ: Պարզապես մեր խնդիրն է եղել օբյեկտիվ մոտենալ հարցին, և նայել հարցին այն տեսանկյունից, թե կողմերի համար ինչ հնարավորություններ ենք ընձեռում, արդյոք արդար դատաքննության իրավունքի պահանջներն այստեղ լիովին հնարավոր է լինում իրացնել: Օրինակ, մրցակցային դատավարության մասով, օրինակ, մեղադրյալի իրավունքների ապահովվածությամ մասով: Դրա համար էլ հայեցակարգային հիմնական նպատակներից է եղել մրցակցային ռեժիմի սահմանումը ամբողջ դատավարության համար` հաշվի առնելով, իհարկե, մինչատական վարույթի առանձնահատկությունները: Այս հավասար և արդարցի հնարավորություներով իրավակարգավորումների պայմաններում արդեն գործի հանգամանքներն են ամեն ինչ ցույց տալիս, և հաճախ հարցը կախված է նաև նրանից, թե մասնագիտական առումով կողմերից ով է ուժեղ, ով է կարողանում առավել հստակ ներկայացնել իր հիմնավորումների հիմքում ընկած փաստարկները, ով է կարողանում առավել ճիշտ օգտվել օրենսգրքի ընձեռած հնարավորություններից:
-Երբ նախագիծը մտավ քննարկման վերջնական փուլ, ներկայացվեց բոլոր շահագրգիռ կողմերին, հիմնական մտավախությունը, որ մատնանշվում էր բոլոր կողմերից, այն էր, որ օրենսգիրքը որքան էլ լավն է, բայց հարցն այն է, թե որքանով այն կկիրառվի: Կիրառման տեսակետից ի՞նչ մեխանիզմներ կան, որոնք կարող են պարտադրող լինել: Ասենք, ամենատարածված օրինակը, խափանման միջոցի ընտրության հարցում այսօր էլ դատարաններն ունեն այլընտրանքային միջոցներ, բայց կիրառվում է մեծամասամբ կալանքը: Նոր օրենսգիրքը թույլ կտա՞ արդյոք զերծ մնալ այսպիսի գնահատականներից ու գործողություններից:
- Մտահոգությունը լիարժեք հասկանում եմ ու նաև կիսում եմ, որ այնպես պետք է անել, որ չունենանք նման իրավիճակներ, երբ ունենք թղթի վրա գրված շատ լավ օրենք, բայց պրակտիկայում չկարողանանք ապահովել դրա կիրառությունը: Եվ պատահական չէ, որ աշխատանքային խմբի շրջնակներում մենք որդեգրել ենք հետևյալ սկզբունքը. առավել ցանկալի է ունենալ լավ Քրեական դատվարություն, քան լավ Քրեական դատավարության օրենսգիրք: Եթե մենք պրակտիկայում չունենանք դրա կիրառությունը, այս ամբողջն անիմաստ է դառնում: Եթե դառնամ Ձեր բերած օրինակին կալանքի մասով, տեսեք, ինչո՞ւ են այսօր պրակտիկայում խնդիրներ առաջացել: Որովհետև ի սկզբանե գործող դատավարական օրենսգիրքը ռեալ երաշխիքներ չէր նախատեսում: Կային դրույթներ, իհարկե, բայց դրանք արդյունավետ չեն: Օրինակ, մենք նախագծով մի քանի քայլ առաջ գնացինք և լուծումների առումով առավել հստակություն մտցրեցինք: Մասնավորապես` մենք հստակ նախատեսեցինք, որ կալանքը համարվում է ծայրահեղ խափանման միջոց և կիրառվում է բացառապես այն դեպքում, երբ մյուս խափանման միջոցները չեն կարողանում ապահովել պատշաճ վարքագիծ: Մենք հստակ նախատեսեցինք, որ քննիչը, երբ միջնորդություն է ներկայացնում դատարան, պետք է շատ մանրամասն փաստարկի և դատարանին հիմքերը ցույց տա, թե ինչու է անհրաժեշտ, որ անձը գտնվի կալանքի տակ:
Դատարանն այստեղ ունի արդեն ավելի լայն հնարավորություններ: Դատարանը ոչ միայն մեխանիկորեն հիմք է ընդունում քննիչի միջնորդության մեջ բերված փաստարկները և դրանք մեխանիկական վերարտադրում է, մինչդեռ գաղտնիք չէ, որ գործող օրենսգրքի պայմաններում այդպիսի դեպքեր մենք ունեցել ենք և ԵԴ-ն էլ դրա վերաբերյալ ունի նախադեպային պրակտիկա ընդհանրապես, այլ դատարանն ինքը պետք է հիմնավորումներ բերի, ցույց տալով իր որոշման օրինականությունը, հիմնավորվածության աստիճանը: Բացի այդ մենք նախատեսել ենք նաև այլ մեխանիզմներ: Դատարանն իրավունք ունի կիրառել համակցված խափանման միջոցներ:Այսինքն եթե դատարանը տեսնում է, որ հիմքերը բավարար չեն անձին կալանավորելու համար, բայց, այնուամենայնիվ, այս անձին ազատ արձակելն էլ ճիշտ չի լինի, դատարանն իրավունք ունի կիրառել միանգամից մի քանի այլընտրանքային խափանման միջոց, օրինակ` տնային կալանք, բացակայելու արգելք և այլն: Կախված կոնկրետ գործի հանգամանքներից, կենկրետ իրավիճակում դատարանն ինքը կորոշի, թե որ խափանման միջոցներով կարող է ապահովել այդ պատշաճ վարքագիծը:
Այսինքն, ամեն ինչ արել ենք նրա համար, որ իրավակիրառողին էլ պարզ լինի, որ կալանքը ընտրում ենք միայն բացառիկ դեպքերում: Միջազգային կազմակերպությունները շատ հստակ պահանջ են դրել բոլոր պետությունների առաջ և խիստ հետևում են սրան. կալանք միայն բացառիկ դեպքերում:
Նաև ուզում եմ ընդգծել, որ միջնորդությունը քննարկելու ընթացակարգում էլ ենք փոփոխություն կատարել: Օրինակ` հրապարակայնության սկզբունքը տարածելու իմաստով, պաշտպանության կողմի իրավունքների ընդլայնման մասով: Այսինքն, փորձել են երաշխիքներ նախատեսել և սրա շնորհիվ ապահովել, որ կալանքներն այդքան հաճախ չկիրառվեն:
-Թերևս այս լավատեսական տրամադրությամբ ավարտենք մեր հարցազրույցը և հուսանք, որ ԱԺ-ն էլ քննարկումների արդյունքում էլ ավելի լիարժեք կդարձնի օրենսգիրքը:
-Մենք էլ հույս ունենք և իհարկե պատրաստ ենք քննարկումների, և իհարկե չենք բացառում փոփոխություններ: Ընթացքը ցույց կտա:
Հարցազրույցը՝ Նելլի Դանիելյանի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից