ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍԴ-ն մինչև հունվարի 25-ը քննության կառնի պարտադիր կուտակային բաղադրիչի կիրառումը կասեցնելու միջնորդությունը 12/27/2013 12:54 | ԼՐԱՀՈՍ
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 5-րդ, 7-րդ, 8-րդ, 37-րդ, 38-րդ, 45-րդ, 49-րդ և 86-րդ հոդվածների՝ 2014թ.-ի հունվարի 1-ից գործողության մեջ դրվելիք պարտադիր կուտակային բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականությունը վիճարկող Ազգային ժողովի ոչ իշխանական չորս՝ ՀՅԴ, «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» և «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչների դիմումի հիման վրա գործը Սահմանադրական դատարանը քննության կառնի 2014թ.-ի մարտի 28-ին: Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, այս մասին ՍԴ-ն որոշում է ընդունել դեկտեմբերի 26-ի աշխատակարգային նիստում:
Հաշվի առնելով դիմող կողմի միջնորդությունը և նկատի ունենալով, որ գործը ձեռք է բերել հասարակական մեծ հնչեղություն ու դրա բանավոր դատաքննությունը կնպաստի գործի հանգամանքների առավել արագ ու համակողմանի բացահայտմանը՝ ՍԴ-ն որոշել է գործի դատաքննությունն կազմակերպել բանավոր ընթացակարգով:
Ինչ վերաբերում է դիմող կողմի միջնորդությանը՝ մինչև գործի դատաքննության ավարտը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտավորությանը վերաբերող և դրանց հետ համակարգային կապի մեջ գտնվող դրույթները, ապա այն ՍԴ-ն որոշել է քննության առնել մինչև հունվարի 25-ը՝ անդրադառնալով նաև օրենքի 38-րդ՝ կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը, և 39-րդ՝ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարելը, հոդվածների գործողության իրավաչափությանը:
Ըստ դիմող կողմի, միջնորդությունը պայմանավորված է նրանով, որ վերոհիշյալ դրույթների «2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնելու դեպքում մինչև գործի դատաքննության ավարտը 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված աշխատող անձանց համար, ում անվանական աշխատավարձերի բարձրացումը չի փոխհատուցում պարտադիր կուտակային վճարը, կհանգեցնի փաստացի տնօրինվող աշխատավարձի և կենսամակարդակի նվազմանը, քաղաքացիների կողմից կենսաթոշակային ֆոնդի և ֆոնդի կառավարիչի չընտրելու դեպքում՝ օրենքով նախատեսված պահանջի խախտմանը, ինչպես նաև պետության կողմից ստանձնելիք երաշխիքների անհամաչափ բեռնվածությանը»:
ՍԴ-ն, նկատի ունենալով, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքն ընդունվել է 2010թ.-ի դեկտեմբերին և դրա իրացումն երաշխավորելու համար համակարգային փոխկապակցվածության մեջ բազմաթիվ հոդվածներով կոնկրետ լուծումներ են վերապահվել ՀՀ կառավարությանը և Կենտրոնական բանկին, անհրաժեշտ է համարել դատաքննությանը հրավիրել վերջիններիս պաշտոնական ներկայացուցիչներին՝ իրենց իրավասության շրջանակներում անհրաժեշտ պարզաբանումներ տալու համար:
Բացի այդ, ՍԴ-ն որոշել է պահանջել ՀՀ կառավարությունից և ԿԲ-ից մինչև հունվարի 10-ը ներկայացնել օրենքի կիրառումն ապահովելու նպատակով նախատեսված և կառավարության ու ԿԲ-ի իրավասությանը վերապահված մի շարք փաստաթղթեր: Խոսքը, մասնավորապես, օրենքից բխող՝ գործադիրի որոշումների և սահմանած կարգերի մասին է, իսկ ԿԲ-ի պարագայում՝ կենսաթոշակային ֆոնդերի գրանցման, դրանց կառավարիչներին ներկայացվող պահանջների, կառավարիչների նկատմամբ ԿԲ-ի կողմից իրականացվելիք վերահսկողության պայմանների և այլ փաստաթղթերի մասին:
Միաժամանակ՝ ՍԴ-ի խորհրդական Գևորգ Դանիելյանին և աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայությանը հանձնարարվել է մեկամսյա ժամկետում այս գործով զեկուցողներին և ՍԴ անդամներին ամփոփ տեղեկանք ներկայացնել միջազգային պրակտիկայում քննության առարկա հիմնախնդրի սահմանադրաիրավական լուծումների, վերջին տարիներին դրանց զարգացումների, Արևելյան Եվրոպայի երկրներում տնտեսական ճգնաժամի պայմաններում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի գործուղության իրավակարգավորումների առանձնահատկությունների վերաբերյալ:
Ի դեպ, ՍԴ-ի աշխատակարգային որոշման համաձայն, որոշվել է գործի նյութերին կցել դիմողի պաշտոնական ներկայացուցչի կողմից ներկայացված՝ «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի» բողոքի ցույցի մասնակիցների դեկտեմբերի 17-ի հայտարարությունը:
Նշենք, որ գործով զեկուցողներ են նշանակված ՍԴ անդամներ Կիմ Բալայանը և Վոլոդյա Հովհաննիսյանը: Դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավված է օրենքն ընդունած Ազգային ժողովը:
ՍԴ-ում պատգամավորների ներկայացուցիչներն են ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը և իրավաբան Մերի Խաչատրյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից