Թեմաներ
Շաբաթ 12 / 21 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/21/2024   08:49 Քայլե՞լ ես Փաշինյանի վիրակապի կողքով՝ քեզ բնակարան և «Շեվրոլե». «Ժողովուրդ» 12/21/2024   08:48 Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են․ «Հրապարակ» 12/21/2024   08:45 Խորհրդարանը չլուծարելու ճանապարհ են գտել․ «Հրապարակ» 12/21/2024   08:42 Մելիքբեկյանի հրաժարականի ֆոնին` հայհոյախառն վեճ ՖԱՖ-ի ներկայացուցիչների և ֆուտզալի ազգային հավաքականի մարզչի միջև. «Ժողովուրդ» 12/21/2024   08:39 Թմրանյութի շրջանառությունը բանակում աճել է․ «Հրապարակ» 12/21/2024   08:37 Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ» 12/21/2024   08:35 «Պադավատապետության» մեքենաների կրճատումն ու ՆԳՆ նոր նախարարի` շարժական գույքի գնումները. «Ժողովուրդ» 12/21/2024   08:32 Քյարամյանի և Բադասյանի դեմ հաղորդում կներկայացվի․ «Հրապարակ» 12/21/2024   08:29 «Վերջին 2-3 տարին կոռուպցիան այնպիսի մակարդակի է հասել, որ անցած 30 տարվա կոռուպցիոներները միասին մի անկյունում «լուռ ծխում են»». «Փաստ» 12/21/2024   08:23 Երկրաշարժ Ադրբեջանի Քելբաջար քաղաքից 30 կմ հարավ 12/21/2024   08:20 Ինչու է ԱԺ արտահերթ նիստը չեղարկվել. «Ժողովուրդ» 12/21/2024   00:06 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 12/21/2024   00:00 Այն դիրքորոշումը, թե ռուսները դուրս են գալիս Սիրիայից մոլորություն է․ Հովհաննես Ավետիսյան 12/20/2024   23:46 Ձերբակալվել է Մագդեբուրգում մահվան ելքով վրաերթն իրականացնող ծագումով սիրիացի վարորդը 12/20/2024   23:43 Շոլցը կարող է Մոսկվա այցելել խաղաղ առաքելությամբ․ Spiegel 12/20/2024   23:33 Տղամարդկանց մատնանշել են պոտենցիայի հետ կապված խնդիրների առաջին նշանները 12/20/2024   23:23 Մագդեբուրգում սուրբծննդյան տոնավաճառում ավտոմեքենան մխրճվել է այցելուների մեջ․ կա 11 զոհ (տեսանյութ) 12/20/2024   23:07 Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը 12/20/2024   22:56 Փաշինյանական իշխանության հավաստիացումները, թե Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ընդհանուր ըմբռնում կա որևէ երաշխիք չեն ստեղծում սպառնալիքների չեզոքացման առումով․ Տիգրան Աբրահամյան 12/20/2024   22:44 Վրաերթի ենթարկված 68-ամյա տղամարդը մահացել է 12/20/2024   22:33 Տոնական օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն 12/20/2024   22:22 Ռուբեն Վարդանյանի որդին շնորհակալություն է հայտնել Պուտինին աջակցության համար 12/20/2024   22:12 Տարեց կնոջը ձերբակալել են մեքենայում սահմռկեցուցիչ գտածոյից հետո 12/20/2024   21:52 Բժիշկը խոսել է ձմռանը շատ ջուր խմելու անհրաժեշտության մասին 12/20/2024   21:37 ՃՏՊ՝ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին․ այրվել է ավտոմեքենա 12/20/2024   21:25 Ավտոմեքենաներից գողությունները տարածում են ստանում. Տուժած վարորդներին ոստիկանությունում չեն հուսադրել, բացահայտում չեն խոստացել. կադրեր դեպքի վայրից 12/20/2024   21:13 Վարազդատ Լալայանն արժանացել է ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչման 12/20/2024   21:03 Սուրեն Պապիկյանի և Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ 12/20/2024   20:50 «Սպիտակի» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ ընտանիքի 7 անդամները, այդ թվում՝ 3 երեխաները, փրկվել են 12/20/2024   20:37 Շինությունում երեք կիլոգրամից ավելի կանեփանման զանգված է հայտնաբերվել 12/20/2024   20:29 Տիգրանն էլ, Եղիշեն էլ հոգեկան ծանր վիճակում էին, գոռում էին, լացում․ հրդեհից հետո դեպքի վայր ժամանած փոխգնդապետը չի տեսել՝ ինչպես են զինծառայողների աճյունները հանվել 12/20/2024   20:11 Հայաստանում 300 000 ադրբեջանցիների բնակեցումն ական է դառնալու հայ-ադրբեջանական հարաբերությունների տակ. Ադրբեջանը կփորձի զորք մտցնել Հայաստան. Բաղդասարյան 12/20/2024   19:55 ՌԴ Ռիլսկի գնդակոծությունից հետո ահաբեկչության գործ է հարուցվել․ զոհվել է մի քանի մարդ 12/20/2024   19:44 Ադելիա Պետրոսյանն առաջատարն է․ Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 12/20/2024   19:31 Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին 12/20/2024   19:28 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «DAF» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է 12/20/2024   19:19 Փաշինյանն աշխատանքից ազատել է Ջրային կոմիտեի նախագահի ԺՊ Վահագն Գեւորգյանին 12/20/2024   19:07 Պուտինը Մարգարիտա Սիմոնյանին պարգեւատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանով 12/20/2024   18:57 Ցինիզմի նոր որակ, անպատասխանատու հայտարարություններ՝ ընդդեմ լրատվամիջոցների, լրագրողների 12/20/2024   18:50 108 միլիոն ֆունտ ստերլինգ շահած բրիտանացին դժգոհել է իր ձանձրալի կյանքից 12/20/2024   18:49 Կառավարությանը լրացուցիչ 30 օր է անհրաժեշտ պարզելու, թե ով է թույլ տվել Փաշինյանի կնոջը՝ կառավարության շենքում ֆոտոսոսիա իրականացնել 12/20/2024   18:45 ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին 12/20/2024   18:43 Տեղի է ունեցել նորանշանակ նախարարների երդման արարողությունը 12/20/2024   18:40 Ապօրինի եղանակով տանը պատրաստում և իրացնում էր օղի, կոնյակ և գունավոր խմիչքներ. նախաձեռնվել է քրեական վարույթ 12/20/2024   18:23 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ 12/20/2024   18:21 Գիտնականները պարզել են, թե ինչու են մարդկանց ատամները տարիքի հետ կորցնում ամրությունը 12/20/2024   18:16 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը 12/20/2024   18:12 «Ուրեմն երեխեքին դու ես վառել»․ լարված իրավիճակ՝ Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով նիստին 12/20/2024   18:09 Դպրոցների տնօրենները կարդում են՝ չեն հասկանում, անկախ հրամանից դպրոցականները տանը կլինեն նաև հունվարի 6-ին. ԿԳՄՍՆ 12/20/2024   18:01 Քաղաքապետարանի հետքայլը.հանրային տրանսպորտը կանցնի միասնական տոմսային համակարգին, բայց սակագները կմնան նույնը
12/20/2024   22:22 Ռուբեն Վարդանյանի որդին շնորհակալություն է հայտնել Պուտինին աջակցության համար 12/20/2024   15:17 Կյանքից անժամանակ հեռացել է Կարինե Հարությունյանը 12/20/2024   16:25 Մեղքից չեմ խուսափում. Եղիշե Հակոբյանը ընդունեց, որ ինքն է վառարանը միացրել. ցուցմունքը տալիս էր հեւալով (տեսանյութ) 12/19/2024   17:22 Բաքվի զորքը 3 կողմից շրջափակել է Ներքին Հանդը, Փաշինյանն էլ հպարտանում է, որ տանիքները նորոգվել են. Թաթոյան 12/19/2024   17:31 Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը գաղտնի են պահում՝ լկտի պատասխան տալով ԶԼՄ-ին 12/19/2024   22:11 Մանկապարտեզում 2-ամյա աղջնակն ընկել է կոյուղու խողովակի մեջ 12/20/2024   18:49 Կառավարությանը լրացուցիչ 30 օր է անհրաժեշտ պարզելու, թե ով է թույլ տվել Փաշինյանի կնոջը՝ կառավարության շենքում ֆոտոսոսիա իրականացնել 12/20/2024   15:50 Լուսամուտները ջարդված են եղել, պետք է ծուխը դուրս գար, մեղադրյալը չգիտեր, թե հրդեհի զոհ դարձած զինվորները ինչու չեն արթնացել (տեսանյութ) 12/19/2024   21:18 Կան ձայնագրություններ, տեսանյութեր. գործող վարչապետին շատ արագ ու անակնկալ կարելի է հեռացնել․ Ղևոնդյան (Տեսանյութ) 12/19/2024   14:22 Հայաստանում «օրենքով գողերի» ցուցակ, ցանկ ունե՞ք․ հարց՝ Գալյանին 12/19/2024   16:22 Բացել է պարեկային մեքենայի դուռը և որպես կաշառք նետել 20000-անոց թղթադրամ 12/20/2024   15:26 ՔՊ-ն պայթել է մեջից, իրար են հոշոտում, լափամանը չեն կարողանում կիսել. Փաշինյանը արտահերթի կգնա. «Դոգ» 12/19/2024   12:03 Զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում փոփոխություններ են կատարվել (տեսանյութ) 12/20/2024   13:16 Սրտի պլանային վիրահատությունը ճակատագրական էր. Աղազարյանի որդին հայտնել է մոր մահվան պատճառը 12/19/2024   11:10 Ալիևը խոսում է 300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին. ինչ է քննարկվում Կառավարության նիստում այսօր. ուղիղ 12/20/2024   18:12 «Ուրեմն երեխեքին դու ես վառել»․ լարված իրավիճակ՝ Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով նիստին 12/19/2024   21:13 Սրանց միտքը աշխարհազորայիններին լուծարելն է. Գրիշա Սարգսյան 12/20/2024   18:09 Դպրոցների տնօրենները կարդում են՝ չեն հասկանում, անկախ հրամանից դպրոցականները տանը կլինեն նաև հունվարի 6-ին. ԿԳՄՍՆ 12/20/2024   14:21 Ադրբեջանի դատախազությունը կոչ է արել ՀՀ-ին՝ համագործակցել ՀՀ-ում գտնվող հայերի դեմ Ադրբեջանում քննվող շինծու գործերով․ ՀՀ դատախազությունն էլ՝ լռում է 12/20/2024   11:43 «Մուրացան» համալսարանական հիվանդանոցից հաստատում են 14 տարեկան աղջկա մահվան լուրը

Աշխատանքային օրենսգիրքը բիզնեսի համար ճկուն չէ, գտնում է «Կոնցեռն Դիալոգ»-ի տնօրենը 12/26/2013   10:24  |  Քաղաքացիական իրավունք

 
Հայաստանի Աշխատանքային օրենսգիրքը կազմված է «Հռոմի Պապից ավելի կաթոլիկ» սկզբունքով, բիզնեսի համար ճկուն չէ, այն խնդիրներ է ստեղծում՝ ավելի շատ գործատուների, քան՝ աշխատողների համար:
 
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Կոնցեռն Դիալոգ» իրավաբանական ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյանը: Մասնավորապես, Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածով գործատուի նախաձեռնությամբ աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվում է «աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականություններն առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքում»:
 
Այս մոտեցումն, ըստ Ս.Ասատրյանի, հատկապես հանքարդյունաբերության, էներգետիկայի ոլորտում, ոչ տրամաբանական է, եթե ասենք, օրինակ, Ատոմակայանի դիսպետչերը  լծակը սխալ է քաշել, որի հետևանքով կարող էր երկիրը կործանվել, Աշխատանքային օրենսգիրքը թույլ չի տալիս, որպեսզի գործատուն աշխատողին աշխատանքից ազատի: «Ասում է՝ սպասիր երկու անգամ էլ խախտի, երրորդ անգամ նոր  գործատուն կլուծի պայմանագիրը»:  
 
Ս.Ասատրյանը ժամանակին առաջարկ է ներկայացրել, որն այդպես էլ չի վերաճել նախագծի, որպեսզի Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածում մի նորմ ներմուծվի, որով գործատուն իրավունք ունենա առանց պատճառի ազատել աշխատողին՝ 3-4 ամսվա աշխատավարձի չափով փոխհատուցում տրամադրելով:
 
«Առաջին հայացքից թվում է, թե հեղափոխական նորմ է, ինչ-որ աննորմալ մոտեցում է, բայց մենք հեծանիվ չենք հորինել, դա կիրառվում է Գերմաիայում, Կանադայում. եթե ես որպես գործատու չեմ ուզում աշխատողի հետ աշխատել, միևնույն է՝ ես նրանից ազատվելու եղանակ գտնելու եմ, աշխատողի գլխին սարքելու եմ»:  
 
Ըստ Սեդրակ Ասատրյանի՝ աշխատողների շահերը պաշտպանելիս չպետք է մոռանալ նաև բիզնեսի մասին: Եթե բիզնես չլինի, չեն լինի նաև աշխատողներ: «Մենք չպետք է նեղենք բիզնեսը, որպեսզի արդյունքում գործարարը չցանկանա ներդրումներ անել»,- ասաց փաստաբանը՝ ընդգծելով, որ Հայաստանում կան օրենքով աշխատող, հիմնականում եվրոպական, արևմտյան մենեջմենթով ընկերություններ, կան նաև նույնպիսի սկզբունքով աշխատող  տեղական մենեջմենթով ընկերություններ: 
 
Սակայն կան նաև ընկերություններ, որոնք գտնում են, որ եթե «գործը սեփական է», ուրեմն՝ ինչ օրենք և ինչ Աշխատանքային օրենսգիրք: «Կամ չեն գիտակցում, կամ չեն ուզում գիտակցել, որ ընկերությունն  է  իրենց սեփականը, աշխատողն իրենց սեփականը չէ,  նրա հետ իրենք աշխատանքային հարաբերությունների մեջ են և  որ Աշխատանքային օրենսգիրքը հենց այդ հարաբերություններն է կարգավորում»,- ասաց Ս.Ասատրյանը՝ հավելելով, որ հատկապես Երևանից դուրս ինքը ընկերություններ գիտի, որոնք շաբաթ-կիրակի աշխատեցնում են աշխատողներին, սակայն չեն վճարում՝ արտաժամյա,  գիշերային, վնասակար  աշխատանքի համար: Անգամ կատակներ են շրջում՝ «մեր առավելությունն այն է, որ կիրակի օրը մինչև  18:00-ն ենք աշխատում, մնացած օրերին մինչև ժամը 21:00-ն, 22:00-ն, մինչև կեսգիշեր պահում են»:

Այդ աշխատողներն, ըստ Սեդրակ Ասատրյանի, բարձր որակավորում չունեցող աշխատողներ են, նրանք տնտեսության մեջ մեծ թիվ են կազմում, իսկ նորովի մտածող, նոր որակավորում ունեցող աշխատողները լուրջ դեֆիցիտ են երկրում: 
 
Այս խնդիրների պատճառը, ըստ Ս.Ասատրյանի, օրենսդրական չէ. մի կողմից հիշյալ գործատուների օլիգարխական, անպատժելի գործելաոճն է, մյուս կողմից՝ աշխատողները չգիտեն իրենց իրավունքները կամ վախենում են դրանք պաշտպանել:  
 
«Եթե գործատուն անգրագետ չլինի, օլիգարխ  չլինի, պիտի հասկանա, որ  հոգնած աշխատողը միևնույն է հաջորդ օրն իր համար  արդյունավետ չի աշխատելու: Մեր ընկերությունում, երբ  18:00-ից  հետո մի աշխատող փորձում է մնալ աշխատավայրում ու դա կապված չէ ինչ-որ բացառիկ գործի հետ, ես ինքս արգելում եմ, որովհետև ինձ առավոտյան հոգնած աշխատող պետք չէ»,- նշեց ընկերության տնօրենը՝ ընդգծելով, որ աշխատանքից հետո հանգիստն  ու հանգստյան օրերը միայն հանգստանալու համար չեն, այլ նաև ընտանիքի հետ լինելու, ընտանիքից չկտրվելու համար է:
 
«Երբ ընատնիքից կտրում ես աշխատողին, նրա ընտանիքի անդամները ենթագիտակցաբար սկսում են ատել նրա աշխատավայրը, ինչքան էլ բարձր աշխատավարձ տաս, չեն  ուզում, որ այդտեղ աշխատի, որովհետև զրկում ես ընտանիքի, երեխաների հետ շփվելուց, հանգստանալուց»,- գտնում է ընկերության ղեկավարը:
 
«Վստահ եմ, որ նաև լրագրողների իրավունքներն են ոտնահարվում: Մենք միշտ պնդում ենք, որ լրագրողներ աշխատաժամերի հարցում պետք է ճկուն մեխանիզմներ լինեն: Երբ լրագրողը ուշ երեկոյան գնում է միջոցառման, իրեն ոչ ոք արտաժամյա չի վճարում»:
 
 
Լուսանկարը՝ Armenpress-ի
 
 
 
 

Արխիվ

[]