Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին

Հրանտ Բագրատյանին հաղթած գիտնականը հնարավոր է պահանջի վնասների փոխհատուցում 12/21/2013   15:43  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
«Փաստինֆո»-ի զրույցը «Կոնցեռն Դիալոգ» իրավաբանական ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյանի հետ՝ Հայաստանում հեղինակային իրավունքների խախտումների դատական գործընթացների, այդ թվում՝ Հրանտ Բագրատյանի դեմ գիտնական Մանե Հակոբյանի աղմկահարույց հայցի ու դատական երկու ատյաններում վերջինիս հաղթանակի հիմքում դրված իրավաբանական հիմնավորումների մասին:   
 
- Դուք որպես փաստաբան դատարանում ներկայացրել եք հաղթող կողմի՝  Մանե Հակոբյանի  շահերը:  Հաղթանակը  Ձեր  ընդդիմախոսները կապում են այն բանի հետ, որ Ձեր  գլխավորած   իրավաբանական ընկերությունում արդարադատության փոխնախարարը բաժնետեր է:  
 
- «Կոնցեռն Դիալոգ» իրավաբանական ընկերությունն ստեղծվել է 1998թ.,  ես բաժնետոմսերի  սեփականատեր ու ընկերության տնօրեն եմ դարձել 2003թ.-ից՝ ընկերության հիմնադիր իրավաբաններից բաժնետոմսերը գնելու արդյունքում: Ընկերությունն սկսել է զբաղվել բիզնես իրավաբանությամբ՝ կորպորատիվ, աշխատանքային, հեղինակային, պայմանագրային   իրավունքի, ինչպես նաև՝ մաքսային ու հարկային գործերով:    
 
Կուզենայի անդրադառնալ մամուլում շահարկումներին, մասնավորապես, «ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանին պատկանող փաստաբանական ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյանը» ձևակերպմանը: Ես ընկերության բաժնետոմսերը գնել եմ 2003թ., իսկ Արամ Օրբելյանը ընկերություն է եկել 2009թ.՝ մրցույթում հաղթելու արդյունքում, և մեկուկես տարի աշխատել: Այդ ընթացքում նա այնքան բան է փոխել գրասենյակում՝ դրական առումով, այնքան առաջընթաց ենք ունեցել, որ ես եմ առաջարկել, որ նա դառնա բաժնետեր:
 
Այն, որ մեր բաժնետերերից մեկը աշխատանքի է անցել կառավարությունում, մասնավորապես՝  արդարադատության նախարարությունում, որևէ կերպ ինձ չի կաշկանդում. եթե հաճախորդը դիմում է ինձ և տեսնում եմ, որ կան պաշտպանության հնարավորություններ, ստանձնում եմ գործը:  Ես չեմ պաշտպանում միայն նրանց, ում գործով ես, ցավոք սրտի, շանսեր չեմ տեսնում: 
 
- Դուք՝ որպես պրոֆեսիոնալ գործունեության տեսակ նշեցիք հեղինակային իրավունքի խախտումների գործերը:  Հայտնի է, որ թեև հեղինակային իրավունքները Հայաստանում  շատ են խախտվում, սակայն դեռևս մեզանում չկա հստակ ձևավորված մշակույթ պայքարել դրանց  դեմ: 
 
- Հեղինակային իրավունքի գործերը, ցավոք սրտի, շատ չեն, որովհետև ազգաբնակչության հոգեկերտվածքում հեղինակային իրավունքի պաշտպանությունը դեռևս սաղմնային փուլում   է և, ցավոք սրտի, իրավագիտակցությունը չի հասել նրան, որ գիտակցվի, որ հեղինակային իրավունքը ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության խնդիր է, այլ նաև՝ տնտեսութան, գիտության զարգացման ամենամեծ խթաններից մեկը:
 
Մասնավորապես,  հեղինակային իրավունքի պաշտպանության վիճակը շատ կարևոր է երկրում ներդրումների համար բարենպաստ բիզնես միջավայրի տեսակետից՝ Հայաստանում ներդրումներ անելու ցանկություն ունեցող եվրոպական, ամերիկյան, կանադական ընկերությունները պետք է իմանան, որ հեղինակային իրավունքը մեզանում պաշտպանված է: 
 
Հայաստանում հեղինակային իրավունքի պաշտպանությունը կատարվում է կոնտինենտալ     եվրոպական սկզբունքով: ԱՄՆ-ում եթե հեղինակային իրավունքի առարկան չի գրանցվում, ապա այն պաշտպանված չէ, իսկ Հայաստանում ստեղծման պահից համարվում ես հեղինակ՝  անկախ նրանից, թե ի պա՞հ ես հանձնել «Հայհեղինակ» հեղինակային իրավունքների պաշտպանության ՀԿ-ին, թե՝ ոչ, եթե ինչ-որ եղանակով կարողանում ես ապացուցել, որ դու ավելի շուտ ես ունեցել հեղինակային իրավունքի օբյեկտը, քան երրորդ անձը, ուրեմն՝ դու ես հեղինակը: 
 
-Հեղինակային իրավունքի գործերից ամենաաղմկահարույցը, թերևս, գիտնական Մանե Հակոբյանն ընդդեմ ՀՀ նախկին վարչապետ, Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի հայցադիմումի գործն է: Դատական առաջին ատյանում ճանաչվեց Մանե Հակոբյանի հեղինակային իրավունքի խախտումը, Վերաքննիչ դատարանն էլ անփոփոխ թողեց ստորադաս դատարանի վճիռը: Դրան հետևեցին պատասխանող կողմի մեղադրանքներն. արդարադատությունը որակվեց որպես «ընտրովի», «պատվեր», «բեսպրեդել», «սա դա՞տ է, թե սամասուդ»:   
 
- Անկեղծ որ ասեմ, հայտարարությունների հետ կապված ես շատ չեմ մեղադրում պրն. Բագրատյանին. դատարանում պարտված մարդը չի ասելու՝ ես պարտվեցի, մանավանդ ճանապարհ անցած, կառավարության ղեկավար եղած մարդը պետք է մի բան ասեր, բայց դա չպետք է արվի ուրիշի իրավունքները ոտնահարելու հաշվին:
 
Մասնավորապես, Հրանտ Բագրատյանն ինձ՝ փաստաբանիս, նույնացրեց իմ հաճախորդի հետ, որն արգելված է օրենքով: Կառավարության ղեկավար է եղել, պետք է գիտակցեր,  որ չի կարելի պրոֆեսիոնալ գործունեության համար մեղադրել փաստաբանին կամ փաստաբանական գրասենյակին՝  մանավանդ որ մեղադրանքի համար որևէ հիմք չկա: 
 
Հ.Բագրատյանի գործն ի սկզբանե ինձ համար կանխատեսելի էր, քանի որ առկա էին անհերքելի ապացույցներ: Մենք մինչև դատարան մտնելը դիմել ենք նոտարին՝ վավերացնելու ֆեյսբուքյան էջը, որտեղ հրապարակվել էր Մանե Հակոբյանի՝ գիտության զարգացման ծրագիրը: Այնտեղ մեկնաբանությամբ, այսպես կոչված comment-ով հանդես էր եկել Հրանտ Բագրատյանը. այն կարող էր ջնջվել, եթե մենք  նոտարական վավերացման համար չդիմեինք նոտարին:
 
Comment-ի սկզբնաղբյուրը Բագրատյանի պաշտոնական կայքն էր, հրաժարվելու տեղ չունեին: Ապացուցեցինք, որ Հրանտ Բագրատյանի ու Հարություն Կարապետյանի անունների ներքո իրենք են հավանություն տվել, տեղադրել ու հրապարակել  Մանե Հակոբյանի հեղինակած «ՀՀ գիտության  ոլորտի համակարգային վերափոխման և կայուն զարգացման ծրագրի» գիտության բաժինը, անբարեխիղճ արտատպել են Ծրագիրը՝  իրական հեղինակին չհիշատակելով:
 
Ուզում եմ հատուկ նշել, որ դա ապացուցվեց նաև իր «համահեղինակ» Հարություն Կարապետյանի կողմից: Վերջինս դատարանում ուղղակի հայտարարեց. «Ես Բագրատյանին զգուշացրեցի, որ Մանե Հակոբյանը դա «Հետք»-ում արդեն տպագրել է, ո՞ւր եք Ֆեյսբուք դնում»: Ձայնագրություն կա նաև, որտեղ Կարապետյանն ասում է՝ «Ես գործ չունեմ, Բագրատյանն  է դրել, ինձ ինչո՞ւ եք կանչում դատարան»: Ասացինք՝ ուզո՞ւմ ես ասա, որ առանց քո իմացության են դրել, դու էլ առանձին դատի տուր իրեն: 
 
Մենք պետք է ապացուցեինք նաև, թե քանի տոկոսն է գրագողացված, մենք մարկերով ցույց էինք տվել, ներկայացրել էինք նաև Ծրագիրը «Հայհեղինակում» ի պահ հանձնելու և «Հետք»-ում հրապարակվելու ամսաթիվը: Մենք ապացուցինք, բայց դատարանը չբավարարվեց դրանով, ուղարկեց փորձաքննության, դրանով ևս ապացուցվեց, որ քոփիփեյսթ է արված, սխալմամբ գրված երկու «և»-երը քոփիփեյսթ անելուց մնացել էին տեքստում: 
 
Իրենք որևէ ապացույց չներկայացրեցին, որ Բագրատյանն այդ Ծրագիրն ունեցել է, ենթադրենք, 30.04.2010 թվականից առաջ: Մինչև դատարան գալը ինքը թերթերով հայտարարել էր, որ Ծրագիրը դեռևս մեկուկես տարի առաջ ունեցել է, ու ուղարկել է Ուկրաինայի կառավարություն, որ այնտեղ օգտագործեն: Ես հարցում արեցի Արտաքին գործերի նախարարություն, ուղիղ նամակ գրեցի Ուկրաինայի վարչապետին՝ հարցնելով, թե մեր նախկին վարչապետն արդյոք ուղարկե՞լ է գիտության ծրագիր: Իրենց կրթության նախարարությունից պատասխանեցին, որ ընդհանրապես որևէ ծրագիր մենք Բագրատյանի կողմից չենք ստացել: 
 
Դրանից հետո պատասպանող կողմն ասաց, որ իրենք դա Հայ ազգային կոնգրեսի գիտության հանձնաժողովում են քննարկել, ըստ Հրանտ Բագրատյանի՝ դա իր ծրագիրն է, իր գաղափարներն են: ՀԱԿ-ի հանձնաժողովից նրանց փաստաբանը բերեց երեք վկաների  փաստաբանական  հարցման արձանագրություններ, որտեղ   վկաները   հայտնում էին, որ հանձնաժողովում Մանեն 2009թ. գիտության ծրագիր չի ներկայացրել:
 
Երեք վկաներն էլ եկան դատարան, ընդ որում՝ նրանցից մեկը իրենց կողմի միջնորդությամբ բերման ենթարկվեց, վկաները հստակ ասացին, որ Մանե Հակոբյանն, այո, ներկայացրել է Ծրագիր, լրիվ հակառակն ասացին, ինչ որ հարցման ժամանակ շահագրգիռ կողմն  ասել էր՝ այսպես գրեք: Բերման ենթարկված երրորդ վկան նույնպես հաստատեց, որ Մանե Հակոբյանը Ծրագիր է ներկայացրել ՀԱԿ գիտության  հանձնաժողովում: 
 
Լրատվական կայքի լրագրողին Հրանտ Բագրատյանը հայտարարել էր, որ դա իր գաղափարներն են, ինքը հաճախում էր ՀԱԿ-ի գիտության հանձնաժողով և մի կին կար, ով լսում էր, հետո գնում, գրանցում իր անունով: Փաստերն, ընդհանրապես, դիտավորյալ խեղաթյուրված են: Դատաքննության ընթացքում հաստատվեց և վկաները հաստատեցին, որ  Բագրատյանն ընդհանրապես այդ հանձնաժողովի նիստերին չի մասնակցել, կամ եթե անգամ մասնակցել է, Մանե Հակոբյանի հետ համատեղ երբեք չի մասնակցել նիստերին:  Երկրորդ՝ Բագրատյանն ասում էր և հետագայում իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ 2010 դեկտեմբեր ամսին Մանեն գնացել, գրանցել է այդ Ծրագիրը և այլն:  Մանե Հակոբյանն իր Ծրագիրը ի պահ է հանձնել «Հայհեղինակին» 2010 թ. ապրիլի 30-ին:
 
Հետաքրքրական է նաև ատասխանող կողմի հակընդդեմ հայցը՝ ասում են՝ մենք չենք արել, պատասխանող չենք, բայց հակընդդեմ հայց են ներկայացնում: Դրա  հիմքում դրվել էր ընդամենը մեկ էլեկտրոնային նամակ՝ Հարություն Կարապետյանն իր կողմից մի քիչ փոխած, մի քիչ ավելացրած  գիտության ծրագիրը նամակով ուղարկում է Հրանտ Բագրատյանին, նա էլ նույն նամակն ուղարկում է, այսպես կոչված՝ «forward» է անում Մանե Հակոբյանին՝ ասելով՝ ահա Հարութենց ծրագիրը, որ ներկայացնում եմ քեզ, խնդրում եմ հայտնիր քո կարծիքը: Մանեն իր հերթին նամակ է գրում Բագրատյանին՝ ասելով՝ դա Հարութենց ծրագիրը չէ, դա իմ ուղարկած ծրագիրն է, իրենք կոսմետիկ փոփոխություններ են արել, որին դեմ եմ, եթե դուք այսպես պետք է անեք, ես դուրս եմ գալիս այս խաղից:
 
Երևում է, որ  այդ ֆայլը ստեղծված է Մանե Հակոբյանի կողմից, նույնիսկ ֆայլի անունն էլ չէր փոխվել, գրված էր՝ «Մանեգիտության ծրագիր»: Հարություն Կարապետյանը միամիտ-միամիտ հաստատեց, որ, այո, դա Մանեի ուղարկած ֆայլն է, վրան աշխատել եմ, բայց ես փոխել եմ այսքան տոկոս: «Կարուսելը» սարքում են, որը մենք դատարանում բռնել ենք:        
 
- Արդյոք գործով չկայի՞ն  հաշտության  եզրեր: 
 
- Հաշտության համաձայնության առաջարկ արվեց դատարանի կողմից: Մանեն հայտարարեց, որ մի պայմանով համաձայն կլինի հաշտության համաձայնության, եթե պատասխանող կողմը կոնկրետ փոխհատուցում տա վնասների դիմաց: Մանեն, իմիջիայլոց,   պատրաստվում է նաև վնասների փոխհատուցում  պահանջել:  
 
Հարցազրույցը՝ Սոնա Մաշուրյանի
 

Հարակից հրապարակումներ`

14:27 17/12/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀրանտ Բագրատյանին հաղթած «Կոնցեռն Դիալոգը» թույլ չի տա կասկածի տակ դնել իր պրոֆեսիոնալիզմը
10:22 05/12/2013  |  ՄամուլՎերաքննիչը մերժեց Հրանտ Բագրատյանի բողոքը
18:07 27/11/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ Գիտնականը Հրանտ Բագրատյանին մեղադրում է իր ծրագիրը «գողանալու» մեջ
14:34 19/02/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀրանտ Բագրատյանը դեռ չի որոշել ընտրությունների արդյունքները պաշտոնապես բողոքարկելու հարցը
12:36 13/02/2013  |  ԼՐԱՀՈՍՊոկել են պաստառները՝ պատճառաբանելով, որ դրանք ոչ սահմանված վայրում են փակցվել
20:40 09/02/2013  |  Ընտրական իրավունքՀ. Բագրատյանի Էրեբունու շտաբին պատճառվել է 15.000 դրամի վնաս
16:52 09/02/2013  |  Ընտրական իրավունքԱհազանգ. Հ. Բագրատյանի շտաբի վրայից պոկել են պաստառը
16:37 18/01/2013  |  ԼՐԱՀՈՍՀրանտ Բագրատյանի շտաբում կգործի իրավական հանձնախումբ
14:38 24/12/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«Ազատություն» կուսակցությունն առաջադրեց Հրանտ Բագրատյանի թեկնածությունը

Արխիվ

[]