ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՄԻՊ գրասենյակն արդարադատության ոլորտի վերաբերյալ այլևս ասելիք չունի 12/18/2013 19:06 | ԼՐԱՀՈՍ
«ՄԻՊ գրասենյակն արդարադատության ոլորտի վերաբերյալ այլևս ոչ մի ասելիք չունի»,-«Փաստինֆո»-ին ասաց ՄԻՊ մամուլի քարտուղար Նաիրա Կարմիշալյանը`պատասխանելով մեր այն հարցին, թե արդյո՞ք Պաշտպանը պատրաստվում է որևէ կերպ արձագանքել իր զեկույցի վերաբերյալ պետական կառույցների անդրադարձներին:
Հիշեցնենք, դեկտեմբերի 9-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դատական համակարգին նվիրված արտահերթ զեկույց էր հրապարակել, որում լուրջ մեղադրանքներ էր հնչեցրել դատավորների հասցեին` նրանց մեղադրելով կոռուպցիայի և կաշառակերության մեջ:
Ի պատասխան` իրավապահ կառույցները ՄԻՊ-ից հանցագործությունների մասին կոնկրետ փաստեր պահանջեցին, իսկ դատական համակարգի ներկայացուցիչները հանդես եկան փոխադարձ կոշտ հայտարարություններով:
Եվ ահա, զեկույցի հրապարակումից ու դրան հետևած աղմուկից 10 օր անց, ՄԻՊ գրասենյակը հայտարարում է, որ ասվածին ավելացնելու այլևս ոչինչ չունի:
Ի դեպ, ՄԻՊ-ի զեկույցը, հակառակ պետական կառույցների, բավական լավ ընդունվեց հատկապես քաղաքացիական հասարակության կողմից, թե ինչն է դրա պատճառը, փորձեցինք պարզել հենց հասարակական կառույցների ներկայացուցիչներից:
Մեր զրուցակից Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն, օրինակ, նշեց, որ այն փաստերը, որոնք բերված են ՄԻՊ-ի զեկույցում իրեն վաղուց հայտնի են: «Ինչ որ այնտեղ գրված էր այդ բոլոր դեպքերի հետ մենք առնչվել ենք: Նույնիսկ կոնկրետ դեպքեր են եղել, երբ մարդիկ դիմել են մեզ, և, երբ մենք ուզել ենք բարձրաձայնել, ասել են, դա իրենց գործին կխանգարի, նույնիսկ եղել է դեպք, երբ գործը առաջին ատյանում է եղել և քաղաքացուց պահանջել են որոշակի գումար ու ասել` կարո՞ղ եք դուք պահել այդ գործը, այդ որոշումը վերին ատյաններում, թե՞ ես ինքս շարունակեմ, այսինքն, նման դեպքերի հետ մենք առնչվել ենք»,- ասաց Ավետիք Իշխանյանը: Ինչ վերաբերում է զեկույցում հստակ նշված կաշառքի չափերին, Ավետիք Իշխանյանը, դժվարացավ նշել, թե որքանով է այդ տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը, նշելով. «չափերը չեմ կարող ասել, չափերը տարբեր են»:
Դատական համակարգում կաշառքի չափերի մասին չխոսեց նաև «Քաղաքացիական հասարակություն ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանը: «Ցավոք սրտի այսօր հասարակությունը վստահում է, թեկուզ առանց հիմնավորման բերված այդ թվերին, քան պետական մարմինների հավաստիացմանը, թե նման բան չկա, և սա ինքնին արդեն խոսուն փաստ է»,- նշեց Ա.Դանիելյանը` մեկնաբանելով զեկույցի նկատմամբ հասարակական սեկտրի արձագանքը:
Ինչ վերաբերում է պետական կառույցների բուռն արձագանքին, ապա Ա.Իշխանյանը դա տարօրինակ չի համարում` հիշեցնելով ՀՀ մարդու իրավունքների նախկին երկու պաշտպանների զեկույցների նկատմամբ պետական համակարգի նույնպիսի արձագանքները: «Հիշենք Լարիսա Ալավերդյանի զեկույցը, երբ միանգամից պատասխան տրվեց և’ Գլխավոր դատախազության կողմից, և’ Դատական դեպարտամենտի թե Վճռաբեկ դատարանի կողմից, արդեն չեմ հիշում, և’ Արդարադատության նախարարության կողմից, նույնը նաև երկրորդ պաշտպանի զեկույցը, և հիմա էլ այս երրորդ զեկույցը, և երեքն էլ դատական համակարգի վերաբերյալ»,- ասաց մեր զրուցակիցը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից