ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սյունիքի մարզի պաշտոնատար անձանց աղմկահարույց գործով նախաքննությունն ավարտվել է 12/17/2013 00:31 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Ավարտվել է Սյունիքի աղմկահարույց գործով նախաքննությունը, և կողմերին մեկ ամիս ժամանակ է տրամադրվել գործի նյութերին ծանոթանալու համար: Խոսքը ոստիկանության ու դատախազության պաշտոնատար մի շարք անձանց դեմ հարուցված քրեական գործի մասին է:
2012թ. դեկտեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գագիկ Դանիելյանին, ՀՀ ոստիկանության ՔԳՎ Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչ Արման Ենգոյանին և Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Էդիկ Հովսեփյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես ծանր հանցագործության գործով ապացույցներ կեղծելը: Ըստ մեղադրանքի, նրանք Քաջարան քաղաքի բնակիչ Հակոբ Թոսունյանի օժանդակությամբ, առանձնապես ծանր հանցագործության` Գրիգոր Պապյանի սպանության վերաբերյալ քրեական գործով կեղծել են ապացույց:
Այս գործը ի հայտ էր եկել Գրիգոր Պապյանի սպանության, մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու և վկային սուտ ցուցմունք տալուն հարկադրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 340-րդ հոդվածի 2-րդ մասով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում: Խոսքը սպանության, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանության և սուտ ցուցմունք տալուն հարկադրելու մասին է:
Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, 2013թ. դեկտեմբերի 5-ին Գագիկ Դանիելյանին նախկինում առաջադրված մեղադրանքը փոփոխվել և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Ըստ փոփոխված մեղադրանքի, «նա՝ հանդիսանալով պետական պաշտոնատար անձ, ՀՀ ոստիկանության ՔԳՎ Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչ Արման Ենգոյանի վարույթում, նույն մարզի դատախազի տեղակալ Էդիկ Հովսեփյանի դատավարական ղեկավարմամբ քննված քրեական գործերի նախաքննության ընթացքում, վերջիններիս հետ, խմբային շահերից և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքը, պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և չի կատարել ծառայողական պարտականությունները, որով էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին և պետության օրինական շահերին»: Նույն օրը Գագիկ Դանիելյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նրան մեղսագրվող միջին ծանրության հանցագործությունների պարագայում, ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի 4-րդ մասի, մինչդատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը՝ հաշվի առնելով գործի առանձնակի բարդությունը, դատարանի կողմից կարող է երկարացվել մինչև 6 ամիս ժամկետով:
«Փաստինֆո»-ին հայտնի դարձավ, որ մինչ նախաքննության ավարտի մասին հայտարարելը նախաքննական մարմինը փոխել է նաեւ գործով անցնող մյուս երկու մեղադրյալներին առաջադրված մեղադրանքները: 2013թ. դեկտեմբերի 12-ին Արման Ենգոյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 336-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը, Էդիկ Հովսեփյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես ծանր հանցագործության գործով ապացույցներ կեղծելուն օժանդակելը, 308-րդ հոդվածի 1-ին մասով, 336-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Ի դեպ, ժամանակին մամուլում շրջանառվում էր, թե այս գործը հետեւանք էր Սյունիքի արդեն նախկին մերզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ մարզի նախկին դատախազ Արայիկ Թարվերդյանի լարված հարաբերությունների: Երկուսն էլ այսօր արդեն չեն պաշտոնավարում: Ընդ որում, կեղծիքների ի հայտ գալուց հետո այն ժամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը անմիջապես քրեական գործ հարուցեց մարզի դատախազի տեղակալի նկատմամբ, իսկ դատախազին էլ պաշտոնանկ արեց: Քրեական գործով նախաքննությունն իրականացվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչութունում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/16/2024 08:20 Մի խոստում էլ չկատարվեց․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:16 Նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված․«Հրապարակ»
- 11/16/2024 08:13 Հաստատվել է. ՔՊ-ն «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել, իսկ Արուսյակ Մանավազյանը՝ վարչական տույժ. «Ժողովուրդ»
- 11/16/2024 08:10 Առանց Փաշինյանի նիստ են արել․ ինչ են քննարկել․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:07 Գյումրիում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա. թեկնածությունը կառաջադրի Արայիկ Հարությունյանի ընկերը` Կարեն Պետրոսյանը. «Ժողովուրդ»
- 11/16/2024 08:04 Փաշինյանի տիկտոկերը լրագրողներին «դաստիարակելու» գործառույթ է ստանձնել․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:00 ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/18/2024 00:14 «Բոլորը մեղավոր են, բացի Նիկոլից» բեմականացումը մտավ ուժի մեջ. Համբարյան
- 11/15/2024 13:29 Բաքվում ԱՄՆ դեսպանը կարևոր բացահայտում է արել. Վրթանեսյան
- 11/14/2024 16:19 Վարչապետն ընդունել է ԵՆԲ փոխնախագահին
- 11/14/2024 15:55 Համայնքապետարանի աշխատակիցներն աշխատավարձ են ստացել․Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/17/2024 21:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Opel»-ն ու «Wuling»-ը, վերջինն էլ բախվել է կայանված «Porsche»-ին և «Hyundai»-ին. կա վիրավոր
- 11/17/2024 21:33 Արարատի մարզում հարսանիքի ժամանակ հնչել են կրակոցներ. shamshyan.com
- 11/17/2024 20:20 Վայոց ձորի պարեկները հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, Արարատի նախկին մարզպետ, ՀՀ ՃՈ նախկին պետ Էդիկ Բարսեղյանի տղայի «Range Rover»-ը
- 11/17/2024 17:58 Ավտովթար՝ Երևանում. Թբիլիսյան խճուղում բախվել են «Mercedes»-ը, «Kia Forte»-ն ու «Chevrolet»-ը. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից
- 11/07/2024 18:51 Ինչու ոչ մի դեպքում չի կարելի ձյուն ուտել
- 11/07/2024 17:46 NASA-ն հրապարակել է Յուպիտերի նոր լուսանկարները. դրանցում հստակ երևում են սառը ամպերն ու հսկա փոթորիկները