ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հրանտ Բագրատյան. «Եվրոպական չափանիշներով ամենաթանկ գազն ենք սպառում» 12/08/2013 20:33 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Հայաստանում գազի գնի շուրջ վերջին շրջանում հնչող իրարամերժ տեղեկություններն այսօր իր Ֆեյսբուքյան էջում վերլուծել է նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
«Գազի գների մասին վերջին օրերին կուտակված տեղեկատվությունը զարմանք է հարուցում,- գրում է Հրանտ Բագրատյանն ու շարունակում,-Գազպրոմ ընկերության ղեկավար Ա.Միլլերը վերջերս երևանում հայտարարեց, Հայաստանը հետայսու գազը կստանա ՌԴ ներքին գներով, ՌԴ Նախագահ Վ.Պուտինը նշեց, որ տեսեք երոպայում մեր գազը սպառում են 500 դոլարով։ ՀՀ էներգետիկայի նախարար Ա.Մովսիսյանը հպարտությամբ նշեց, որ Հայաստանը գազը ստանում է 189 դոլարով, իսկ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը հայտարարեց, որ գազի գնի իջեցում չի լինի։ Դրանից հետո Ա.Մովսիսյանը ԱԺ-ում հայտարարեց, որ առաջիկա 5 տարիներին գազի գնի բարձրացում չի լինի, բայց կշարունակվի պարտքի կուտակումը (մոտ 600 մլն դոլար առաջիկա 5 տարիներին)։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ իբր թե, Իրանն առաջարկել է 400 դոլար գին 1000 խմ գազի համար։ Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մ.Ռայեսին ճշտում է. Իրանի հետ բանակցություններ չեն եղել և գնի մասին խոսակցություն լինել չէին կարող»։
Բագրատյանը հիշեցնում է` մենք գազը ստանում ենք 189 դոլարով (1000մ3-ի դիմաց) և, այնուամենայնիվ, մեր բնակիչները ներկայումս գազը սպառում են 391 դոլարով կամ 158000 դրամով։ Ապա համեմատում այլ երկրների գների հետ. «Բելառուսը 2013թ ՌԴ-ից գազը ստացել է 166 դոլարով և բնակչությանը վաճառել 155,9 դոլարով նրանց համար, ովքեր հաշվիչ ունեն և 3.6 դոլար ամսվաճար մեկ շնչին այն ընտանիքների համար, ովքեր հաշվիչ չունեն: Ի դեպ, էլեկտրաէներգիայի 1 կվտ/ժամ-ը Բելառուսում արժի մեր փողով 5.5 դրամ։ Բելառուսական իշխանությունները խոստովանում են, որ բնակչության համար մի փոքր սուբսիդավորում են գազի մանրածախ գները։ Ուկրաինական Նավթագազը ՌԴ-ից (Գազպրոմից) այս պահին գազը ստանում է մոտ 440 դոլարով (գինը փոխվում է եռամսյակներով, տարեսկզբին 432 դոլար էր), իսկ բնակչությանը վաճառում է 87.8։ Ի դեպ, էլեկտրաէներգիայի գինը Ուկրաինայում 13.7 դրամ է (մինչև ամսեկան 150 կվտ սպառման դեպքում և 17.8 դրամ մինչև ամսեկան 800 կվտ սպառման դեպքում) ։ ՌԴ-ում գազի գներն ըստ մարզերի են։ Մարզային գազարդները, որպես կանոն, պատկանում են Գազպրոմին։ Այնպես որ այստեղ գազի մեծածախ գին հասկացությունը պայմանական է։ Այդուհանդերձ, գազի մանրածախ գինն, օրինակ, Սարատովի մարզում 127 դոլար է ջեռուցման դեպքում և 227 դոլար գազօջախի համար, իսկ Ռոստովի մարզում 125 դոլար է։ Ի դեպ, ՌԴ-ում 2011-2012-2013թթ էլեկտրաէներգիայի մանրածախ գները միջին հաշվով եղել են 30,3 դրամ, իսկ 2014թ բնակչությանը վաճառվող «սոցիալական՚ էլեկտրաէներգիայի նվազագույն գինն է 22 դրամ (Կրասնոյարսկի մարզ), իսկ առավելագույն գինը 40 դրամ (Ռոստովի մարզ), միջին գինը՝ 30 դրամ»:
Համեմատական այս վիճակագրությունից հետո ընդդիմադիր պատգամավորը փորձել է հայաստանյան գազի «եվրոպական՚ արժեքը և գտել, որ մեզ համար ռուսական գազի գինը նույնիսկ ավելի թանկ է, քան Եվրոպային վաճառվող գազինը:
«Հիմա Հայաստանում մենք գազը սպառում ենք 158000 հազ դրամով կամ 391 դոլարով։ Եթե փորձենք այս գինը դարձնել եվրոպական՝ կալորիականությամբ, ապա մենք այն պետք է բազմապատկենք 1,27-ով։ եվ այսպես, Հայաստանում վաճառվող գազի եվրոպական գինն է՝ 496 դոլար։ Շատերն ասում են, «зато» մենք ՌԴ-ից գազը ստանում ենք 189 դոլարով։ Է մեջն ինչ կա։ Մեզ ինչ, թե Գազպրոմը Հայռուսգազարդին ինչ գնով է վաճառում։ Ի վերջո նույնիսկ եվրոպական չափանիշներով ամենաթանկ գազն ենք սպառում։ Անհասկանալի է, թե ուր մնաց ներքին գին ասվածը։ Անհասկանալի են Ա.Մովսիսյանի խոսքերն էժան գազի մասին։ Այս մասին, սակայն, մյուս անգամ՚,-եզրափակում է Հրանտ Բագրատյանը
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ