Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել

Մելանյա Առուստամյան. Սա արդեն ինկվիզիցիոն դատավարություն է 12/05/2013   11:12  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ

 
Հայաստանի փաստաբանական համայնքի միասնական դիրքորոշում ունի շրջանառության մեջ դրված ՀՀ  քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում մի շարք դրույթների առնչությամբ, որոնք, փաստաբանների կարծիքով, վտանգում են, մասնավորապես, մեղադրյալի իրավունքների պաշտպանությունը:
 
Դրանց թվում «առաջին տեղում է» մեղադրյալի խոստովանական ցուցմունքի դեպոնացման ինստիտուտը: Մտահոգություններ կան նաև տուժողների ու վկաների ցուցմունքների դեպոնացման հարցում՝ նորից մեղադրյալի պաշտպանության տեսանկյունից: Այս և այլ հարցերի շուրջ է «Փաստինֆո»-ի թղթակցի զրույցը մարզային աշխատանքների գծով ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ, ՓՊ Խորհրդի անդամ Մելանյա Առուստամյանի հետ:  
 
Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը մի շարք մտահոգությունների տեղիք է տվել: Փաստաբանական համայնքն ունի՞միասնական  կարծիք այդ կապակցությամբ:  
 
- Ի սկզբանե նախագիծը Փաստաբանների պալատի, փաստաբանների համար մտահոգության առիթ է տվել: Այն փաստաբանների կողմից գնահատվել է որպես երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությունը վտանգող նախագիծ:    
 
2011թ. մարտի 10-ի թիվ 9 արձանագրային որոշմամբ` կառավարության կողմից ընդունվել է հայեցակարգ, որի շրջանակներում պետք է կազմվեր Քրեական դատարավարության օրենսգրքի նախագիծը: Սակայն նախագծի հեղինակները դուրս են եկել հայեցակարգի շրջանակներից և տվել են այնպիսի լուծումներ, որոնք նախատեսված չեն հայեցակարգով: Հատկապես խոսքը մեղադրյալի ինքնախոստովանական ցուցմունքի դեպոնացման մասին է, որն ընդհանրապես նախատեսված չի եղել հայեցակարգով:
 
Այսպես, նախագծի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգավորումը՝ «Ցուցմունքի դատական դեպոնացումը կատարվում է՝ 1. Մեղադրյալի խոստովանական ցուցմունքի պատշաճությունն ապահովելու նպատակով՝ քննիչի միջնորդությամբ»  դուրս  է  Հայեցակարգի 6.23 –րդ հոդվածով նախատեսված ցուցմունքների  դեպոնացման ինստիտուտի ներդրման շրջանակներից. ըստ Հայեցակարգի, ցուցմունքի դեպոնացում կարող է կատարվել միայն այն դեպքում, երբ որոշակի հանգամանքների բերումով հետագայում անձի հարցաքննությունը  դատարանում  կարող է դժվարանալ  կամ անհնարին լինել:  
 
Հարց է ծագում՝ եթե նախատեսված չէ Հայեցակարգով, ինչո՞ւ պետք է ներառվեն նախագծի մեջ՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայեցակարգն ինքնին առաջադրել է այնպիսի պահանջներ, որոնք  պետք է ավելի բարելավեին Քրեական դատավարության օրենսգիրքը, այլ ոչ թե ավելի վատթարացնեին  այն, մասնավորապես՝ մեղադրյալի պաշտպանական իրավունքի իրականացման ասպեկտով:
 
Եթե նախագծի հեղինակները համաձայն չէին Հայեցակարգին, ապա պետք է դիմեին կառավարությանը՝ խնդրելով փոխել Հայեցակարգը, ապա նոր տային առաջարկվող լուծումները:   
 
Խնդիրը շատ բարդ է, որովհետև աշխարհում ընդունված չէ մեղադրյալի խոտովանական ցուցմունքի դեպոնացում, առհասարակ եվրոպական երկրներում էլ ընդունված չէ: Մենք ինտեգրվում ենք եվրոպական իրավունքին, սակայն փորձում ենք ընդունել մեկ օրենք, որն ընդհանրապես նախատեսված չէ եվրոպական և ոչ մի երկրի օրենքով: Դա միայն ԱՄՆ-ում է ընդունված: Մեր իրավական մոդելը, սակայն, նման չէ ԱՄՆ-ի իրավական մոդելին:
 
- Ինչպե՞ս  եք վերաբերվում տուժողի կամ վկայի ցուցմունքի դեպոնացման ինստիտուտին: 
 
- Նախագծով նախատեսվում է նաև տուժողի, վկայի ցուցմունքի դեպոնացում: Ընդ որում, Հայեցակարգով բացառիկ դեպքեր են նախատեսվում, երբ որ վկան կամ տուժողը հետագայում հնարավորություն չի ունենալու ներկայանալու դատարան: Այդ դեպքում էլ նախագծի հեղինակները դուրս են եկել Հայեցակարգի շրջանակներից և տվել մեկ լուծում՝ «մեղադրյալի պատշաճ ցուցմունքն ապահովելու նպատակով»: «Պատշաճ ցուցմունք» եզրույթը նախատեսված չէ Հայեցակարգով և ի՞նչ ասել է՝  պատշաճ ցուցմունք:
Նման լուծումները, կարգավորումները ես համարում եմ կամայական, և Փաստաբանների պալատի շատ անդամներ նույնպես դա համարում են կամայական լուծում:
 
Մենք կարող ենք բազմաթիվ հիմնավորումներ ներկայացնել առ այն, որ նման կարգավորումների ընդունումը հետագայում վտանգելու է դատավարության մասնակիցների իրավունքները, սակայն ամենաէականը, որ մենք ուզում ենք առաջ քաշել, Ազգային ժողովի որոշ պատգամավորների միջոցով լոբբինգ անել, դա այն է, որ նախագծի հեղինակները դուրս են եկել  Հայեցակարգի շրջանակներից:  
 
Հայեցակարգով պահանջներ են դրվել նախագծի հեղինակների առջև, մասնավորապես, երաշխավորել իրավունքի հանրաճանաչ սկզբունքների հիման վրա քրեադատավարական ոլորտ ներգրավված անձի իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, ներդնել դրանց սահմանափակման համաչափ ու թափանցիկ մեխանիզմները, ընդլայնել պաշտպանության կողմի իրավունքները, ուժեղացնել դատական վերահսկողության ինստիտուտը: Այսինքն՝ սրանք էին այն պահանջները, որոնք պետք է կիրառեին նախագծի հեղինակները նախագիծը կազմելիս:
       
Նախագիծը շրջանառության մեջ դրվելուց ի վեր որոշակի փոփոխություններ ամեն դեպքում եղել են, որոշ առաջարկներ ընդունվել են, որոշ առաջարկներ՝ ոչ, բայց որևէ կոնկրետ, առարկայական լուծում չի տրվել:
 
- Ի՞նչն է  վտանգվում մեղադրյալի խոստովանական ցուցմունքը դեպոնացնելիս:
 
- Մենք գիտենք, որ մեր դատական պրակտիկայում սովորաբար մեղադրական դատավճռի հիմքում դրվում են նախաքննական ցուցմունքները, այսինքն՝ նախաքննական ցուցմունքները դատարաններն ավելի արժանահավատ են համարում, քան դատական քննության ընթացքում հրապարակային տրված ցուցմունքները, թեև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքն ու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան կարևորում են հրապարակային տրված ցուցմունքները:  
 
Առաջարկվող ինստիտուտը քրեադատավարական պրակտիկայում չի կարող խոչընդոտել քննիչի կողմից անձանց նկատմամբ բռնություն կամ խոշտանգում կիրառելուն և դրանից հետո նոր միայն անձին հարցաքննելու նպատակով դատավորին ներկայացնելուն: Մինչդատական վարույթում քննիչն ամեն դեպքում կարողանում է ազդել մեղադրյալի վրա՝ հատկապես անազատության մեջ գտնվելու պարագայում: Իսկ դատարանն էլ մեղադրյալի ցուցմունքի դեպոնացման գործընթացում իրավունք չունի ըստ էության հարցեր տալ մեղադրյալին: Այսինքն՝ դատարանն ըստ էության քննություն չի կատարում: Նախագծով ցուցմունքի դեպոնացման գործընթացում պաշտպանի պարտադիր մասնակցություն չի նախատեսվում: Մենք գիտենք, թե սովորաբար ինչպես են մեղադրյալներին «մշակում» քննիչները. նախաքննության ընթացքում  ասում են՝   քեզ պաշտպան պետք չէ:
 
Նախագծի հեղինակների այն փաստարկները, որ  դատարան տանելով՝ բացառվում են ճնշումները, իրականությանը չեն կարող համապատասխանել, որովհետև մենք գիտենք մեր երկրի դատական համակարգում ինչ իրականություն է տիրում: 
 
Նախաքննական մարմինը ցուցմունք է վերցնում և մեղադրյալին տանում է դատարան՝ ցուցմունքը դեպոնացնելու, այսինքն՝ օրինականացնում է այն, ինչ որ մինչև օրս օրինական չէր. եթե մինչև այժմ պաշտպանական կողմը կարողանում էր դատարանում վիճարկել, որ ցուցմունքը տրվել է ճնշման ազդեցության ներքո, առանց պաշտպանի և դատավարական խախտումներով, ապա այդ դեպքում օրինականացվում է  նախաքննական մարմնի կողմից կորզված ցուցմունքը և դա հետագայում դրվում է մեղադրական դատավճռի հիմքում:  
 
Բացի այդ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետն ասում է, որ քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձն ունի իրավունք հարցաքննելու իր դեմ ցուցմունք տված վկաներին: Այս դեպքում էլ է խախտվելու մեղադրյալի իրավունքը, որովհետև եթե նախաքննության սկզբում վկաների ու տուժողների ցուցմունքների դեպոնացում տեղի ունենա, և մեղադրյալը և իր պաշտպանը հնարավորություն ունենան հարցեր տալ վկային կամ տուժողին, ապա դրանք պետք է լինեն միայն այն տեղեկությունների և գործի այն նյութերի շուրջ, որոնց պաշտպանական կողմը տվյալ դեպքում տիրապետում է:
 
Բացի այդ, վկայի կամ տուժողի ցուցմունքի դեպոնացման դեպքում հետագայում ձեռք բերված ապացույցների վերաբերյալ պաշտպանական կողմը, փաստորեն, հնարավորություն չի ունենալու վկային կամ տուժողին հարցեր տալ, ինչպես նաև վկաների ցուցմունքների միջև առկա հակասությունները չենք կարողանալու ստուգման ենթարկել: Այն գնալու է ապացույցների գնահատման դաշտ, և քանի որ Եվրոպական դատարանը ապացույցների գնահատման դաշտ չի մտնում, ուստի վտանգ կա, որ մեր դատարանները կարող են այդ ապացույցները գնահատել ինչպես ուզում են, և դարձյալ նախաքննական ցուցմունքները կդրվեն  մեղադրական դատավճռի հիմքում: Ակնհայտ է, որ այս երկու ինստիտուտների ներդրմանը պետությունը, մեր դատաիրավական համակարգը դեռ պատրաստ չէ:
 
Բացի այդ, դեպոնացման ինստիտուտի կիրառումը կհանգեցնի նրան, որ էլ ավելի կծանրաբեռնի դատարանները. մեր դատական համակարգը ևս 100 դատավորի կարիք կունենա, որպեսզի կարողանանք այդ գործընթացն իրականացնել:      
Նախագծով նախատեսվում է, որ առանձին դեպքերում քրեական հետապնդում իրականացնող մարմինը կարող է թույլ չտալ, որ անձը տեղեկացնի իր գտնվելու վայրի մասին: Հարց է առաջանում՝ ո՞վ է հրավիրելու մեղադյալի համար պաշտպան. օրենքով՝ քրեական հետապնդում իրականացնող մարմինն իրավունք չունի երաշխավորելու ինչ-որ փաստաբանի, քրեական հետապնդում իրականացնող մարմնի կանչով ներկայացած փաստաբանը, ըստ Փաստաբանների վարքագծի կանոնագրքի, ենթակա է կարգապահական պատասխանատվության: 
 
Նախատեսվում է նաև, որ մեղադրյալը սուտ ցուցմունք տալու համար պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի, այն իր արտացոլումը կգտնի նաև  Քրեական օրենսգրքում: Եվ ի՞նչ է ստացվում՝ մեղադրյալի խոստովանական ցուցմունքը մենք դեպոնացնում ենք, որից հետո եթե հանկարծ մեղադրյալը փորձի հակառակ ցուցմունքը տալ, ուրեմն նրա ցուցմունքներից մեկը պետք է գնահատվի որպես իրականությանը չհամապատասխանող, և նա դրա համար պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի:  
 
Սա արդեն ինկվիզիցիոն դատավարություն է, որովհետև բոլոր մեղադրական դատավճիռների հիմքում կդրվեն հիմնականում մեղադրյալի ցուցմունքները: Արդյունքում պաշտպանական ինստիտուտն անելիք չի ունենա, մեղադրյալի իրավունքները կխախտվեն, նա կզրկվի ցուցմունք տալու ազատությունից: Այդ իսկ պատճառով Փաստաբանական պալատը բազմաթիվ քննարկումներ է իրականացրել և դրանց արդյունքում մեկ դիրքորոշում ունի՝ մեղադրյալի խոստովանական ցուցմունքի դեպոնացումը առհասարակ նախագծից հանել: Իսկ վկաների կամ տուժողների ցուցմունքների դեպոնացումը մենք  հնարավոր ենք համարում միայն բացառիկ դեպքերում, երբ անձն այլևս  չի կարող  դատարանում  ցուցմունք տալ՝  իր  առողջական վիճակի պատճառով:
   
- Փաստաբանները դժգոհություններ են հնչեցնում նաև անձին առաջին անգամ կալանավորելիս միայն  հիմնավոր կասկածը բավարար համարելու առնչությամբ
 
- Նախագծի հեղինակներին փաստարկվել է, որ անգամ Եվրոպական դատարանը հիմնավոր կասկածի հետ մեկտեղ  գոնե մեկ հիմք էլ է նախատեսում՝  ենթադրյալ փախուստ, պատասխանատվությունից խուսափել կամ քննությանը խոչընդոտել: Առանց այդ էլ այդքան շատ կալանավորում կա Հայաստանի Հանրապետությունում, ավելի շատանալու է: Որոշ մասնավոր զրույցներում դատավորներն ասում են, որ դա իրենք պարտադրված են անում, որպեսզի իրենց հանկարծ չմեղադրեն կոռուպցիայի մեջ:  
        
- Փաստաբանները դժգոհում են նաև իրենց լիազորությունների ձևական լինելուց: Նախագծի հեղինակներըն անթույլատրելի են համարում զուգահեռ քննության անցկացումը:
 
- Եթե մեղադրող կողմը ապացույցներ է ներկայացնել և նրա ներկայացրած ապացույցներին առավելություն է տրվում, դրանով խախտվում է կողմերի հավասար մրցակցության սկզբունքը:  Փաստաբանների մասնավոր հարցումներն ապացույց չճանաչելն  արդեն ինքնին  առարկայազուրկ է դարձնում այդ ինստիտուտը: Ես կարծում եմ, որ դրան էլ պետք է լուծում տրվի:  
          
- Ինչպիսի՞ն են լինելու փաստաբանների առաջիկա քայլերը: 
 
- ՀՀ ազգային ժողովի պատգամավորների միջոցով, մասնավորապես, մենք ունենք պայմանավորվածություն պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ՝ նրա միջոցով փաստաբանների առաջարկությունների լոբբինգ  իրականացնելու հարցում:  ԱԺ մի շարք պատգամավորներ, նրանք, ովքեր հասկանում են քրեական դատավարությունից և պատկերացնում են հնարավոր վտանգները, համամիտ են մեզ հետ: Նախատեսում ենք նաև քննարկում անցկացնել, որին կհրավիրենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, պատգամավորներին, շահագրգիռ մարմիննների ներկայացուցիչներին:    
   
 
Հարցազրույցը վարեց Սոնա Մաշուրյանը
 

Հարակից հրապարակումներ`

20:41 25/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԽափանման միջոցի ընտրության հարցը կքննարկվի դռնբաց դատական նիստում` նոր ՔԴՕ-ի ընդունվելուց հետո (Տեսանյութ)
13:15 18/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԱրա Ղազարյան. Վտանգվում է ազատության կանխավարկածը (Տեսանյութ)
21:03 11/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԱրթուր Ղամբարյան. Գերատեսչական շահերն ազդում են օրենսդրական քաղաքականության արդյունավետության վրա (Տեսանյութ)
09:07 05/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԱրփինե Հովհաննիսյան. Ցուցմունքների դեպոնացման ինստիտուտն ավելի շատ բացառություն է լինելու կանոնից
15:10 02/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀրաժարվե՞լ, թե՞ չհրաժարվել նախաքննական ցուցմունքներից (Տեսանյութ)
12:14 01/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀետաքննության և օպերատիվ-հետախուզական գործունեության բարեփոխումներն իրավական ռեալիզմի հարթությունում
14:13 21/10/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՌուբեն Մելիքյանն արձագանքում է Քրդատօրի նախագծի քննադատություններին (Տեսանյութ)
12:22 18/10/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՌուբեն Մելիքյան. Մենք պատրանքներ չունենք, որ սա լինելու է իդեալական օրենսգիրք (Տեսանյութ)
12:49 09/10/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ Հրայր Ղուկասյան. Պատրաստ ենք ցանկացած ողջամիտ, կառուցողական առաջարկ քննարկել
12:53 07/10/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ Հրայր Ղուկասյան. Ուզում ենք, որ արդարադատությունը պաշտպանված լինի ստից և ինտրիգներից

Արխիվ

[]