Թեմաներ
Կիրակի 10 / 06 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/06/2024   13:47 Իսրայելը ռմբակոծել է Գազան ու Բեյրութը 10/06/2024   13:32 ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին 10/06/2024   13:03 Գագիկ Ծառուկյանը մասնակցել է Աբովյան քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառմանը 10/06/2024   12:35 Պողոս-Պետրոս սրբատեղիի հարևանությամբ բախվել են մեքենաներ. կա վիրավոր 10/06/2024   12:19 Պողոս-Պետրոս սրբատեղիի հարևանությամբ բախվել են մեքենաներ. կա վիրավոր 10/06/2024   12:04 Որդին մկրատով հարվածներ է հասցրել մորը՝ իրեն հարբեցողության համար կշտամբելու պատճառով 10/06/2024   11:48 ԶԼՄ-ները տեղեկացել են Պուտինին՝ Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի անսպասելի հարցի մասին 10/06/2024   11:33 Վրաերթ՝ Երևանում. չինական դպրոցի դիմաց «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին 10/06/2024   11:27 Շախմատի համաշխարհային ֆեդերացիան շնորհավորել է Լևոն Արոնյանի ծննդյան տարեդարձը 10/06/2024   11:20 Մասկը նախազգուշացրել է, թե ինչ է լինելու ԱՄՆ-ի հետ Թրամփի պարտության դեպքում 10/06/2024   11:11 Հերմոն գյուղում գտնվող հանգստի գոտում այրվել է տանիք 10/06/2024   11:00 Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում ծեծկռտուք, կրակոցներ են եղել. կան վիրավորներ 10/06/2024   10:50 Լոռու մարզի Սպիտակ համայնքի «Շենավանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ 10/06/2024   10:38 Ձերբակալել են անչափահաս աղջկա նկատմամբ բռնության մեջ կասկածվող նախկին դասախոսին 10/06/2024   10:21 Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա կույսի Մասունքը, կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ 10/06/2024   10:08 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 10/05/2024   23:36 Թուրքիայում զինված կինը ներխուժել է ծննդատուն ու պատանդ վերցրել (տեսանյութ) 10/05/2024   21:57 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 10/05/2024   21:53 Նիկոլ Փաշինյանի ստախոսությունը հերքվեց Սահմանադրական դատարանի որոշման մակարդակով. Զուրաբյան 10/05/2024   21:36 Արտաշատի թիվ 2 հիմնական դպրոցում պարի ուսուցչուհին շշով հարվածել է 6-րդ դասարանի 3 աշակերտների, որոնք ստացել են գլխի վնասվածքներ. shamshyan.com 10/05/2024   21:01 54 պետություններ համերաշխություն են հայտնել Հայաստանին և խաղաղության գործընթացին. ընդունվեց բանաձև 10/05/2024   20:48 Հայ-վրացական սահմանին մի քանի հարյուր բեռնատար է սպասում 10/05/2024   20:33 Գևորգ Պապոյանն ընտանիքի հետ Արենիում մասնակցել է գինու փառատոնին 10/05/2024   20:10 Անծանոթը բացակայության ժամանակ մտել է բրիտանուհու տուն, մաքրություն արել ու ընթրիք պատրաստել 10/05/2024   19:58 Ալիևը կարող է պարտադրել, որ ՀՀ բարձրագուն ղեկավարությանը, 1-ին, 2-րդ, 3-րդ նախագահներին 10/05/2024   19:30 «Երկրապահի» վերնախավը Նիկոլի հետ է. Բազեյան 10/05/2024   19:26 ԱՄՆ գործընկերների հետ քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող հարցեր 10/05/2024   18:59 Թալանել են «Աշտարակ կաթ»-ի վերահսկողության բաժնի ղեկավարի «Lexus»-ը՝ տանելով 2 մլն 500 հազար դրամ. shamshyan.com 10/05/2024   18:32 Խաղաղ կարգավորման, փոխզիջումային լուծումների դեպքում Արցախում ապրելու էին հայեր, դրա համար Ադրբեջանն ընտրել է պատերազմի ուղին. Հայրապետյան 10/05/2024   18:05 Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը ձերբակալվել, ապա ազատ է արձակվել 10/05/2024   17:56 Հերթական միջադեպը՝ Հարթագյուղի հայտնի մատուռի ճանապարհին 10/05/2024   17:48 Իսրայելը չորս հրթիռային հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին 10/05/2024   17:30 Պատահար Խաշթառակ գյուղում․ կա տուժած 10/05/2024   15:54 Մելիքսեթ Պողոսյանի՝ սպանության փորձի մեջ մեղադրվող որդին ազատության մեջ է՝ շնորհիվ «Լիսկայի» որդու 10/05/2024   15:47 «Հեզբոլահ»-ի նոր առաջնորդի հետ կապը խզվել է․ «Ալ-Արաբիա»-ն հայտնում է Սաֆիադինի զոհվելու մասին 10/05/2024   15:39 Բաքվից արձագանքել են ՀՀ ԱԳՆ-ին 10/05/2024   14:49 Վերջին հինգ պակաս է. վերջում ձեր ու մեր արածն ու չարածը կարևոր չի լինելու. Վարուժան Գեղամյան 10/05/2024   14:37 Փարիզում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ջասթին Թրյուդոյի հանդիպումը 10/05/2024   14:34 Անթալիայում ավտոբուսը բախվել է կայանված այլ ավտոբուսի, որում զբոսաշրջիկներ էին. կան տուժածեր 10/05/2024   14:18 Բելգիայի վարչապետի հետ քննարկմանը Փաշինյանն ասել է՝ անընդունելի համարում վերջին օրերին ադրբեջանական ագրեսիվ հռետորաբանությունը 10/05/2024   14:00 Նախաքննական մարմինը դեռ չի պարզել, թե ինչպես է 10-ամյա աղջիկը դպրոցում գանգուղեղի կոտրվածք ստացել, ինչը հանգեցրել է մահվան. Դպրոցում ասել են, թե չկան տեսագրություններ 10/05/2024   13:53 Վաղվանից ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով 10/05/2024   13:48 Ադրբեջանցիներն ական են փնտրում անգամ իրենց հանձնված վարելահողերում. Նազարյան 10/05/2024   13:45 Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը սատարում է կոնգրեսական հայամետ թեկնածուներին 10/05/2024   13:21 Թուրքիայի խորհրդարանը փակ նիստ կանցկացնի Իսրայելի հարցով 10/05/2024   13:13 Ինչու՞ է անհրաժեշտ մասնակցել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի վաղվա հանրահավաքին. Անանյան 10/05/2024   13:02 Աննա Վարդապետյանն ընդունել է Ղրղզստանի գլխավոր դատախազի տեղակալին 10/05/2024   12:13 Եթե ԱՄՆ-ն վերսկսի միջուկային փորձարկումները, ՌԴ-ն անմիջապես հայելային պատասխան կտա․ Ռյաբկով 10/05/2024   12:03 Աննա Հակոբյանը հիմա էլ տղամարդ գործարարներին է իր հետ ընթրիքի հրավիրում. այս անգամ ևս մասնակցությունը 1 մլն դրամ կարժենա 10/05/2024   11:55 Գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է Ղազախստանի գլխավոր դատախազի տեղակալին
10/04/2024   16:15 Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանն ազատ կարձակվի 10/04/2024   17:33 278 ուղևորներով նավը շուռ է եկել. 78 մարդ մահացել է. տեսանյութում երևում է ողբերգական պահը 10/04/2024   20:50 Կովերի նախիրը ոտնատակ է տվել կնոջը 10/05/2024   11:44 Հոր ընկերը իր կամքին հակառակ սեռական հարաբերություն էր ունեցել հետը. մանրամասներ իրանցի աղջկա ինքնասպանությունից 10/05/2024   20:10 Անծանոթը բացակայության ժամանակ մտել է բրիտանուհու տուն, մաքրություն արել ու ընթրիք պատրաստել 10/05/2024   20:33 Գևորգ Պապոյանն ընտանիքի հետ Արենիում մասնակցել է գինու փառատոնին 10/05/2024   15:54 Մելիքսեթ Պողոսյանի՝ սպանության փորձի մեջ մեղադրվող որդին ազատության մեջ է՝ շնորհիվ «Լիսկայի» որդու 10/04/2024   15:25 Ալիևն ասել է, թե Հայաստանը օրը տաս անգամ ամենաբարձր մակարդակով դիմում էր Ռուսաստանին՝ խնդրելով դադարեցնել պատերազմը 10/04/2024   21:16 Ալիև կոչվածը պետք է հիշի, որ մենք իրեն պետք է պատժենք որպես ռազմական հանցագործի. Կոռնիձորի Արո 10/05/2024   21:57 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 10/05/2024   12:03 Աննա Հակոբյանը հիմա էլ տղամարդ գործարարներին է իր հետ ընթրիքի հրավիրում. այս անգամ ևս մասնակցությունը 1 մլն դրամ կարժենա 10/05/2024   15:39 Բաքվից արձագանքել են ՀՀ ԱԳՆ-ին 10/06/2024   12:04 Որդին մկրատով հարվածներ է հասցրել մորը՝ իրեն հարբեցողության համար կշտամբելու պատճառով 10/05/2024   17:56 Հերթական միջադեպը՝ Հարթագյուղի հայտնի մատուռի ճանապարհին 10/04/2024   23:04 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 10/04/2024   18:20 Ադրբեջանի հարձակողական զինատեսակներով սպառազինման ծավալներն անգամներով ավելին են․ ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ Ալիևին 10/05/2024   19:30 «Երկրապահի» վերնախավը Նիկոլի հետ է. Բազեյան 10/04/2024   18:47 Պետք է պատրաստ լինել հակառակ տեսակետ լսելուն 10/04/2024   18:33 «Վանաձոր» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած և ածելի կուլ տված կալանավորը մեղադրվում է կնոջ բռնաբարության և նրա ոսկյա իրերը հափշտակելու մեջ 10/05/2024   21:53 Նիկոլ Փաշինյանի ստախոսությունը հերքվեց Սահմանադրական դատարանի որոշման մակարդակով. Զուրաբյան

Կենսաթոշակային խնդրի լուծման հարցում հասարակությունն ակնկալում է նախագահի միջամտությունը 12/05/2013   14:31  |  ԼՐԱՀՈՍ

 
4194 մարդ այսօր բաց նամակով դիմել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու առաջարկով, որպեսզի համապատասխան մասնագետների և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանրային լայն քննարկումների արդյունքում լրամշակվի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքն ու դրանից վերացվի պարտադիր բաղադրիչը:
 
Նախագահին ուղղված նամակի բովանդակությունը ստորև ներկայացնում ենք ամբողջությամբ.
 
«Մեծարգո պարոն Նախագահ,
 
Ձեր ուշադրությունն ենք հրավիրում հետևյալ կարևորագույն խնդրի վրա, միևնույն ժամանակ ակնկալելով Ձեր անմիջական աջակցությունը դրա լուծման հարցում:
 
ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է եղել կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի իրականացմանը և սպասվում է, որ 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով /այսուհետ նաև` “Օրենք”/ամրագրված կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչը: Հաշվի առնելով բազմաթիվ պատճառներ և հիմնավորումներ (դեմոգրաֆիկ, ֆինանսական, տնտեսական, իրավական և այլն) և լիովին գիտակցելով կենսաթոշակային բարեփոխումների անհրաժեշտությունը՝ այնուհանդերձ վստահ ենք, որ օրենքում կան լուրջ բացթողումներ և թերի հիմնավորումներ, որոնք հարվածի տակ են դնելու հարկերից չխուսափող մեծաթիվ բարեխիղճ և օրինապահ քաղաքացիների:
 
Մասնավորապես, այդ ռիսկային խմբի մեջ են մտնում ՀՀ-ում իրենց ապագան կերտող այնպիսի երիտասարդ մասնագետներ, ինչպիսիք են՝ իրավաբաններ, հաշվապահներ, աուդիտորներ, ֆինանսիստներ, մանկավարժներ, բժիշկներ, ճարտարագետներ, միջուկային էներգետիկայի մասնագետներ և այլոք, որոնք ներգրավված են մասնագիտական բարձր որակավորում պահանջող և երկրի հեռահար զարգացման համար կենսական անհրաժեշտություն հանդիսացող ոլորտներում՝ իրավաբանական, ֆինանսական, կրթական, առողջապահական, հեռահաղորդակցության, էներգետիկայի, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից գերակա ճյուղ հայտարարված տեղեկատվական տեխնոլոգիաների ճյուղերում:
 
Մենք տեղյակ ենք նաև, որ ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո հովանավորվում և քաջալերվում են յուրաքանչյուր ոլորտում մեր հայրենակիցների ունեցած անգնահատելի ներդրումները: Դրա վառ ապացույցն է նաև Ձեր կողմից բազմիցս ընդգծված ՏՏ ոլորտի կարևորությունը ՀՀ տնտեսության զարգացման մեջ, որը հայտարարվել է որպես տնտեսության գերակա ճյուղերից մեկը։
 
ՏՏ ոլորտի աջակցմանն է ուղղված Ձեր կողմից այդ ոլորտում սահմանված նախագահական կրթական պարգևները, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի կողմից սահմանված ամենամյա մրցանակը, որին այս տարի արժանացավ «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն։
 
Սակայն կարծես թե ՀՀ կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունն անտեղյակ են Հանրապետության Նախագահի կողմից սատարվող և գերակա նախանշված ոլորտի խթանման կարևորությանը, քանի որ նույն օրը, երբ պրն. Մակիմոտոն Ձեր կողմից արժանանում էր բարձր պարգևի՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար, խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներն իրենց կոլեկտիվ բացակայությամբ բոյկոտում են այդ նույն ՏՏ ոլորտի և բազմաթիվ այլ ոլորտների հազարավոր աշխատողների համատարած բողոքը հարուցած օրենքի քննարկման համար հրավիրված ԱԺ արտահերթ նիստը։
 
Իսկ ՀՀ կառավարությունը սկզբունքորեն մերժում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի ցանկացած հանրային քննարկում կամ երկխոսություն շահագրգիռ շրջանակների հետ, մասնավորապես վերոհիշյալ ոլորտների ավելի քան 55 տարբեր ընկերությունների հազարավոր աշխատակիցների՝ ՀՀ վարչապետին ուղղված դիմում-բողոքից հետո։
 
Որպես օրենքի հիմնավորում շեշտվում է, որ կենսաթոշակային բարեփոխումները անհրաժեշտ են, այլընտրանք չունեն, ցանկացած բարեփոխում դժվարությամբ է կյանքի կոչվում և այն որոշակի սոցիալական բեռ է ենթադրում ապահով ապագա ունենալու համար: Սակայն ինչու՞ է ենթադրվում, որ եթե բարեփոխումն անհրաժեշտ է, ապա համապատասխան օրենքի բոլոր կետերը անթերի են և չեն պարունակում ոչ բավարար գնահատականներ և ռիսկերի սխալ գնահատում:
 
Անգամ պինոչետյան Չիլիում համակարգը ներդրվել է որպես կամավոր և ոչ պարտադիր` այդ պահին աշխատաշուկայում ներգրավված աշխատող քաղաքացիների համար: Բերվում է նաև Էստոնիայի օրինակը, սակայն անտեսվում կամ թաքցվում է, որ Էստոնիայում պետությունը մի քանի տարի ի վիճակի չի եղել կատարելու իր պարտավորություններն ընդհանրապես, իսկ կենսաթոշակային կուտակային համակարգին մասնակցության տոկոսային հարաբերությունը հետևյալն էր՝ 2% քաղաքացի – 4% պետություն և բացի այդ օրենքն ընդունվելով 2002թ. պարտադիր է եղել միայն 1983թ-ից հետո ծնվածների համար՝ այսպիսով, նույնպես բացառելով օրենքի հետադարձ ուժի կիրառումը աշխատաշուկայում այդ պահին արդեն ներգրավված աշխատող քաղաքացիների նկատմամբ և, հետևաբար` սոցիալական լարվածության ստեղծումը:
 
Նույն պատճառով Մակեդոնիայում օրենքն ուժի մեջ մտնելով 2006թ-ից՝ պարտադիր է եղել միայն 2003թ.-ից հետո աշխատանքի ընդունված անձանց համար: Համացանցում ամենապարզ փնտրումն իսկ ի հայտ կհանի այս համակարգի թերություններն ու ռիսկերը, որոնցից խուսափելու կամ նվազարկելու ուղիները բացակայում են Կառավարության կողմից պարտադրվող օրենքում: Տրամաբանական կլիներ որ սահմանված լինեին նաև օրենքի անցումային դրույթներ, որոնք կբացառեին 1974թ-ից հետո ծնված և արդեն աշխատող մարդկանց այս օրենքի պատճառով՝ սոցիալական բեռի ավելացումը (օրինակ` եկամտային հարկի համապատասխան չափով նվազեցում), սակայն անցումային որևէ դրույթ ընդհանրապես նախատեսված չէ։
 
Վերոգրյալի լույսի ներքո, մեր խորին համոզմամբ, միանգամայն բնական է, որ ստեղծված իրավիճակը օրենքում տեղ գտած մի շարք դրույթների` ՀՀ Սահմանադրությանը հակասելու արդյունքն է հանդիսանում։ Մասնավորապես և հատկապես կուզենայինք Ձեր ուշադրությունը դարձնել այն փաստին, որ քննարկվող Oրենքի ուժով սահմանափակվում է անձին պատկանող սեփականությունը իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու անձի սահմանադրական իրավունքը, Օրենքի ուժով խտրական պայմաններ են սահմանվում կախված 1) տարիքից և 2) անձանց գույքային վիճակից, անձանց իրավական վիճակը վատթարացնող իրավական ակտին /Օրենքին/ տրվում է հետադարձ ուժ` փաստացի տարածելով դրա գործողությունը մինչև 2014թ. հունվարի 1-ը ծագած աշխատանքային և այլ իրավահարաբերություններին և այլն:
 
Բացի այդ, տարիներ առաջ տուն գնած և իր աշխատավարձի մոտ 75%-ը հիփոթեքային և այլ վարկեր մուծող, ինչպես նաև ընտանիքի անգործունակ անդամներին պահող աշխատող քաղաքացին ուղղակի ի վիճակի չէ վճարելու ոչ միայն իր համախառն եկամտի 5%-ից ավելին, այլև այդ 5%-ը, ինչն իրականում կազմում է 6.6% – մինչև 13.5% է, քանի որ հաշվարկվում է համախառն եկամտից և գանձվում զուտ եկամտից՝ հարկումից հետո: Եվ նման օրինակները շատ են, ինչը փաստում է, որ քննարկվող օրենքով սոցիալական բեռի ավելացման ռիսկերը պատշաճ չեն հաշվարկված և որոշ դեպքերում իրականության հետ որևէ աղերս չունեն: Որքանո՞վ է արդարացված՝ բարեկեցիկ ապագայի տեսլականով հարվածի տակ դնել ներկան:
 
Ավելորդ չենք համարում նաև նշել, որ ՀՀ կառավարությունը ըստ հաստատված ժամանակացույցի անգամ թերացել է ժամանակին կատարել օրենքի կիրառման հետ կապված մի շարք միջոցառումներ.
 
Ա) Այսպիսով, ֆոնդերի կառավարիչները ըստ քննարկվող օրենքի պետք է լիցենզավորված լինեին դեռ 2013թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ, սակայն նամակը գրելու պահին, երբ ընտրություն կատարելու համար մնացել է մոտ մեկ ամիս ժամանակ, Հայաստանի Հանրապետության տարածքում ընդամենը մեկ կազմակերպություն է օրեր առաջ ստացել համապատասխան լիցենզիա, ինչը հանգեցրել է այն իրավիճակին, որի պայմաններում մարդիկ զրկվել են նույնիսկ կառավարիչների կողմից կառավարվող ֆոնդերի ընտրության հնարավորությունից:
 
Հարկ է նշել, որ նմանատիպ ընտրությունն էլ իր հերթին պահանջում է ընտրողի մոտ որոշակի սպեցիֆիկ ֆինանսական գիտելիքների առկայություն և անհրաժեշտություն կա հանրության լայնածավալ զանգվածային կրթական միջոցառումներ իրականացնելու, որպեսզի մարդիկ հնարավորություն ստանան համապատասխան ընտրություն կատարելու: Ստացվում է, որ ՀՀ Կառավարության կողմից ժամանակին համապատասխան միջոցառումներ չիրականացնելու հետևանքով համապատասխան տեղեկատվություն և գիտելիք չունենալու պատճառով անձը զրկվում է ընտրություն կատարելու իրեն վերապահված նաև այդ իրավունքից, միաժամանակ իր կամքից անկախ խախտելով Օրենքով սահմանված ֆոնդի ընտրության իր պարտավորությունը (Օրենքի 37.1 կետ):
 
Բ) ՀՀ կառավարության կողմից պատշաճ չի կազմակերպվել և իրականացվել օրենքի վերաբերյալ հանրային պատշաճ քննարկումներ և օբյեկտիվ իրազեկման աշխատանքներ:
 
Գ) Օրենքում առկա են նաև թերություններ և հակասություններ, որոնց կիրառումը կհանգեցնի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտմանը, այս մասին բազմիցս հայտնել ենք ՀՀ կառավարությանը, սակայն ապարդյուն:
Մեծարգո պարոն Նախագահ, հաշվի առնելով վերը նշված փաստարկները, ինչպես նաև խնդրո առարկա համակարգի կիրառման միջազգային փորձը և օբյեկտիվ արդյունքները, համարում ենք, որ այն կուտակային կենսաթոշակի պարտադիր կիրառելու պահանջը մեր երկրում ժամանակավրեպ է և խիստ ռիսկային:
 
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ օրենքի ընդունման գործընթացում, դուք ևս ունեցել եք մասնակցություն, արդեն իսկ վավերացրել եք այն, ուստի անհրաժեշտ ենք համարում դիմել Ձեզ և ստանալ Ձեր անմիջական մասնակցությունն այս հարցում: Հետևաբար, դիմելով Ձեզ առաջարկում ենք արձագանքել մեր կողմից բարձրացված հարցերին և լուծման նպատակով ուղերձով դիմել ՀՀ Ազգային ժողովին եւ արտահերթ նիստ հրավիրել, առաջարկել որպեսզի համապատասխան մասնագետների և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ սկսեն հանրային լայն քննարկումներ և լրամշակեն օրենքը՝ օրենքից հանելով կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչը և վերացնել օրենքում առկա հակսություններն ու թերությունները:
 
Մենք սիրում և ցանկանում ենք շենացնել մեր երկիրն ու պետությունը, որը ոչ թե ժառանգություն ենք ստացել մեր ծնողներից, այլ պարտքով ենք վերցրել մեր երեխաներից:
 
Խնդրում ենք հետամուտ լինել այս խնդիրների լուծմանը և կանխել ՀՀ-ում ապրող և բարեխիղճ հարկեր վճարող քաղաքացիների նկատմամբ կիրառվող սոցիալական անարդարությունը»:
 
 

Հարակից հրապարակումներ`

11:51 05/12/2013  |  ԼՐԱՀՈՍԱվտոերթ՝ ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակի
13:01 04/12/2013  |  ԼՐԱՀՈՍՔաղաքական մեծամասնությունն անդրդվելի էր
12:30 04/12/2013  |  ԼՐԱՀՈՍԱԺ նիստում ընդմիջում է, դրսում՝ ցուցարարներ
11:54 04/12/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱղվան Վարդանյան. Գրեթե հստակ է, որ դիմելու ենք Սահմանադրական դատարան
15:19 03/12/2013  |  ԼՐԱՀՈՍԸստ ընդդիմախոսների՝ բարեփոխումների կարող է գնալ հանրության վստահությունը վայելող կառավարությունը
12:45 03/12/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱկտիվիստները բողոքում են, ԱԺ-ն` քննարկում, իսկ կառավարությունն արդեն վստահ է
11:58 03/12/2013  |  ԼՐԱՀՈՍՏՏ ոլորտի ակտիվիստներ. «Այս ամենը մեզ հիշեցնում է մորեխների հարձակում ցորենի արտի վրա»
10:42 03/12/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀակոբ Հակոբյան. Քաղաքացիների հետ խոսելու միակ ձևը կառավարությանը քննադատելն է
17:16 02/12/2013  |  ԼՐԱՀՈՍԱրծվիկ Մինասյան. Դա մարդկային մոտեցում չէ
14:30 02/12/2013  |  ԼՐԱՀՈՍԿառավարությանն առաջարկվում է հանրաքվե նախաձեռնել

Արխիվ

[]