Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը

«Ուզբեկական» գործով կայացվեց արդարացման դատավճիռ 11/30/2013   15:31  |  ԳՈՐԾ #

ՌԴ  քաղաքացի,  ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ  Վարազդատ Գրիգորյանը  այսպես կոչված՝  ուզբեկական գործով Գեղարքունիքի մարզի դատարանի կողմից Ճանաչվել է  անմեղ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու եւ կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար նախաքննական մարմնի կողմից առաջադրված մեղադրանքում։ Դատարանի գնահատմամբ, առաջադրված մեղադրանքները ապացուցված չեն, իսկ նախաքննության փուլում խախտվել են մեղադրյալի դատավարական իրավունքները։

ՌԴ քաղաքացի Վարազդատ Գրիգորյանը 2009 թվականի նոյեմբեր ամսից, ըստ նախաքննական մարմնի, զբաղեցրել է  «SIB GRAND»  ՍՊ ընկերության ոչ պաշտոնական ղեկավարի պաշտոնը, եւ, նախնական համաձայնության գալով «Ուզբեկիստան խավո յուլարի» ԱԱ ընկերության տնօրեն Աբդրախիմ Աբդրախմանովի, նույն   ընկերության վերգետնյա հարակից տարածքի շահագործման դեպարտամենտի և օդանավակայանների վարչության պետ Ռուստամ Կադիրովի և բնապահպանության և վերգետնյա հարակից տարածքի շահագործման բաժնի պետ Ա.Կալաբաևի հետ,  առանձնապես խոշոր չափի դրամական միջոցների յուրացման եղանակով կատարել է հափշտակություն, կազմել կեղծ փաստաթղթեր, որի արդյունքում պետական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափի էական վնաս:

Մասնավորապես, «Ուզբեկիստան խավո յուլարի» ԱԱ ընկերության տնօրինության կողմից  2010 թվականի մայիս ամսին  Ռուստամ Կադիրովի և  Ա.Կալաբաևի վրա դրվել է «Ուզբեկիստան խավո յուլարի» ԱԱ ընկերության ՕՀԳԳ վարչական շենքի կապիտալ վերանորոգումը: Վարազդատ Գրիգորյանը լինելով «SIB GRAND» ՍՊ ընկերության ոչ պաշտոնական տնօրենը, նախնական համաձայնության գալով Աբդրախմանովի, Կադիրովի և.Կալաբաևի հետ, համապատասխան կերպով չի անցկացրել մրցույթային աճուրդներ, ձևականորեն կազմել են մրցակցային թղթեր, հաղթող ճանաչելով «SIB GRAND» ՍՊ ընկարությանը, որը հիմք է հանդիսացել կնքելու պայմանագրեր և «SIB GRAND» ՍՊ ընկերության և «Ուզբեկիստան խավո յուլարի» ԱԱ ընկերության հետ «Ուզբեկիստան խավո յուլարի» ԱԱ ընկերության ՕՀԳԳ տարածքում վերանորոգման-մոնտաժային աշխատանքներ կատարելու համար: Բացի այդ, Ռ.Կադիրովը  Ա.Կալաբաևի հետ, նախնական համաձայնության գալով «Ուզբեկիստան խավո յուլարի» ԱԱ ընկերության տնօրեն Աբդրախիմ Աբդրախմանովի և «SIB GRAND» ՍՊ ընկերության ոչ պաշտոնական ղեկավար Վարազդատ Գրիգորյանի հետ, խախտելով ՈւՀ նախարարների կաբինետի որոշման պահանջները «Ուզբեկիստան խավո յուլարի» ԱԱ ընկերության ՕՀԳԳ տարածքի կապիտալ վերանորոգման նախնական գինը որոշելու համար չեն ապահովել գծագրային-նախահաշվային փաստաթղթաբանության մշակումը և առանց փորձաքննություն անցկացնելու որպես հիմք են վերցրել կոմերցիոն առաջարկությունները։

Ըստ նախաքննական մարմնի՝ 2009 թվականից մինչև 2011 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածը յուրացման եղանակով կատարվել է ընդհանուր 29.852.335,33813 ՀՀ դրամ գումարին համարժեք 131.508.085.19 սում գումարի հափշտակություն, որը պետական շահերին հասցրել է առանձնապես խոշոր չափի վնաս: Ամբաստանյալն, ըստ մեղադրանքի,  նաև կրկին անգամ՝  մուտքագրելով ակնհայտ կեղծ տեղեկություններ և գրանցումներ պաշտոնական փաստաթղթերում, այն մասին, որ «SIB GRAND»  ՍՊ ընկերության կողմից կատարվել են վերանորգման-մոնտաժային աշխատանքներ ընդհանուր 767.330.156 սում գումարի, չնայած որ փաստացի կատարվել է ընդհանուր 499.268.851.81 սում գումարի աշխատանք, կրկին անգամ կատարել է պաշտոնական կեղծիք, որը էական վնաս է պատճառել պետական շահերին:

Նկարագրված գործողությունների համար  Վարազդատ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել  Ուզբեկստանի Հանրապետության  քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասի «ա»  կետով,  այսինքն՝ նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց հետ, կրկին անգամ, յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափի հափշտակություն: Մեղադրանքը համապատասխանեցվել է ՀՀ քրեական օրենսգրքին և նրան առաջադրվել մեղադրանք՝  ՀՀ քրեական օրենսգրքի  179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝  առանձնապես խոշոր չափերի յուրացումն ու վատնումը,  և 325-րդ հոդվածի 2-րդ մասով՝  մի խումբ անձան կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը:

Ամբաստանյալի պաշտպան Վազգեն Նիկոլյանը  դատարանին հայտնել էր, որ իր պաշտպանյալ Վարազդատ Գրիգորյանի  մասով մեղադրական եզրակացությունը ոչնչով չի տարբերվում Ուզբեկստանի Հանրապետությունում սույն գործով դատապարտված Աբայ Կարաբաևի և Աբդրախիմ Աբդրախիմովի նկատմամբ կազմված մեղադրական եզրակացությունից: Վերոհիշյալ անձանց նկատմամբ կազմված մեղադրական եզրակացությունում և  կայացված դատավճռում շոշափվել է իր պաշտպանյալ Վարազդատ Գրիզորյանի անունը և նշվել, որ իբր նա հանդիսացել է «SIB GRAND» ՍՊ ընկերության ոչ պաշտոնական ղեկավար: Թե ինչ ասել է  «ոչ պաշտոնական ղեկավար» ձևակերպումն,  իր համար անհասկանալի է: Պաշտպանը փաստել էր, որ իր պաշտպանյալ Վարազդատ Գրիգորյանը որպես  «ոչ պաշտոնական ղեկավարի» մեղադրվել է իրական պաշտոնական ղեկավարների կողմից կատարված բոլոր հանցանքներում:

Պաշտպանն արձանագրել է, որ Վարազդատ Գրիգորյանն Ուզբեկստանի Հանրապետություն է մեկնել 2008 թվականի նոյեմբերին, աշխատել է «SIB GRAND» ՍՊ ընկերությունում որպես շինարարական բրիգադի ղեկավար: 2011 թվականի   հուլիսին ազատվել է աշխատանքից և մեկնել Ուզբեկստանի Հանրապետությունից, նրա մեկնումից մի քանի ամիս անց հարուցվել է քրեական գործ և կատարվել է նախաքննություն, որի ժամանակ «իրական հանցանք կատարողներն օգտվելով այն հանգամանքից, որ Վարազդատ Գրիզորյանն Ուզբեկստանի Հանրապետությունում չէ, այնպես են ներկայացրել, որ իբր «SIB GRAND»  ՍՊ ընկերության ոչ պաշտոնական ղեկավարը եղել է Վարազդատ Գրիգորյանը և ի թիվս հափշտակություն կատարած անձանց մեղադրանք է առաջադրվել նաև Վարազդատ Գրիգորյանին որպես ՍՊ ընկերության ոչ պաշտոնական ղեկավարի:

Դատարանում պաշտպանական կողմը  խնդրել էր կատարել բազմակողմանի քննություն,  ստուգումներ, փաստաթղթերի զննումներ, ամբաստանյալի դեմ ցուցմունք տված անձանց հետ կատարել առերեսումներ և ճշմարտությունը բացահայտելու նպատակով այլ քննչական գործողություններ: Վարազդատ Գրիզորյանը հայտարարել էր, եթե ստուգումներով պարզվի, որ ինքը թեկուզ մեկ փաստաթղթի տակ ստորագրել է կամ հանձնարարական է տվել, բանկերում որևէ գործարք է կատարել,  ինքը պատրաստ է ընդունել իր կողմից չկատարած ցանկացած մեղսագրվող արարք: Միջնորդությունների կատարումն, ըստ պաշտպանական կողմի,  կապված է մեծ դժվարությունների հետ, սակայն դրանք լույս կսփռեն «այս մութ ու կեղծ գործի վրա և բոլորին պարզ կդառնա, որ  առաջադրված մեղադրանքը կեղծ է և շինծու»:

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր  Ա. Պետրոսյանի նախագահությամբ, նոյեմբերի 5-ի դատավճռում իր հերթին արձանագրել  է, որ ամբաստանյալ Վարազդատ Գրիգորյանը նախաքննության փուլում զրկված է եղել գործով մյուս դատապարտյալների, վկաների հետ առերես հարցաքննվելու և իր դատավարական իրավունքներն այլ կերպ պաշտպանելու հնարավորությունից, որոնք դատաքննության ընթացքում հնարավոր չէ իրականացնել և վերականգնել:

Դատարանն արձանագրել է նաև, որ սույն գործով առկա չեն բավարար ապացույցներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով Վարազդատ Գրիգորյանին մեղսագրված հանցանքները կատարելը հիմնավորված համարելու տեսանկյունից, իսկ մեղադրանքի մարմինները դատարանին այլ՝ նրա մեղավորությունը հաստատող հավաստի և բավարար ապացույցներ չեն ներկայացրել:
 

Հեղինակ` Սոնա Մաշուրյան


Արխիվ

[]