ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ուզբեկական» գործով կայացվեց արդարացման դատավճիռ 11/30/2013 15:31 | ԳՈՐԾ #
ՌԴ քաղաքացի, ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ Վարազդատ Գրիգորյանը այսպես կոչված՝ ուզբեկական գործով Գեղարքունիքի մարզի դատարանի կողմից Ճանաչվել է անմեղ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու եւ կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար նախաքննական մարմնի կողմից առաջադրված մեղադրանքում։ Դատարանի գնահատմամբ, առաջադրված մեղադրանքները ապացուցված չեն, իսկ նախաքննության փուլում խախտվել են մեղադրյալի դատավարական իրավունքները։
ՌԴ քաղաքացի Վարազդատ Գրիգորյանը 2009 թվականի նոյեմբեր ամսից, ըստ նախաքննական մարմնի, զբաղեցրել է «SIB GRAND» ՍՊ ընկերության ոչ պաշտոնական ղեկավարի պաշտոնը, եւ, նախնական համաձայնության գալով «Ուզբեկիստան խավո յուլարի» ԱԱ ընկերության տնօրեն Աբդրախիմ Աբդրախմանովի, նույն ընկերության վերգետնյա հարակից տարածքի շահագործման դեպարտամենտի և օդանավակայանների վարչության պետ Ռուստամ Կադիրովի և բնապահպանության և վերգետնյա հարակից տարածքի շահագործման բաժնի պետ Ա.Կալաբաևի հետ, առանձնապես խոշոր չափի դրամական միջոցների յուրացման եղանակով կատարել է հափշտակություն, կազմել կեղծ փաստաթղթեր, որի արդյունքում պետական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափի էական վնաս:
Մասնավորապես, «Ուզբեկիստան խավո յուլարի» ԱԱ ընկերության տնօրինության կողմից 2010 թվականի մայիս ամսին Ռուստամ Կադիրովի և Ա.Կալաբաևի վրա դրվել է «Ուզբեկիստան խավո յուլարի» ԱԱ ընկերության ՕՀԳԳ վարչական շենքի կապիտալ վերանորոգումը: Վարազդատ Գրիգորյանը լինելով «SIB GRAND» ՍՊ ընկերության ոչ պաշտոնական տնօրենը, նախնական համաձայնության գալով Աբդրախմանովի, Կադիրովի և.Կալաբաևի հետ, համապատասխան կերպով չի անցկացրել մրցույթային աճուրդներ, ձևականորեն կազմել են մրցակցային թղթեր, հաղթող ճանաչելով «SIB GRAND» ՍՊ ընկարությանը, որը հիմք է հանդիսացել կնքելու պայմանագրեր և «SIB GRAND» ՍՊ ընկերության և «Ուզբեկիստան խավո յուլարի» ԱԱ ընկերության հետ «Ուզբեկիստան խավո յուլարի» ԱԱ ընկերության ՕՀԳԳ տարածքում վերանորոգման-մոնտաժային աշխատանքներ կատարելու համար: Բացի այդ, Ռ.Կադիրովը Ա.Կալաբաևի հետ, նախնական համաձայնության գալով «Ուզբեկիստան խավո յուլարի» ԱԱ ընկերության տնօրեն Աբդրախիմ Աբդրախմանովի և «SIB GRAND» ՍՊ ընկերության ոչ պաշտոնական ղեկավար Վարազդատ Գրիգորյանի հետ, խախտելով ՈւՀ նախարարների կաբինետի որոշման պահանջները «Ուզբեկիստան խավո յուլարի» ԱԱ ընկերության ՕՀԳԳ տարածքի կապիտալ վերանորոգման նախնական գինը որոշելու համար չեն ապահովել գծագրային-նախահաշվային փաստաթղթաբանության մշակումը և առանց փորձաքննություն անցկացնելու որպես հիմք են վերցրել կոմերցիոն առաջարկությունները։
Ըստ նախաքննական մարմնի՝ 2009 թվականից մինչև 2011 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածը յուրացման եղանակով կատարվել է ընդհանուր 29.852.335,33813 ՀՀ դրամ գումարին համարժեք 131.508.085.19 սում գումարի հափշտակություն, որը պետական շահերին հասցրել է առանձնապես խոշոր չափի վնաս: Ամբաստանյալն, ըստ մեղադրանքի, նաև կրկին անգամ՝ մուտքագրելով ակնհայտ կեղծ տեղեկություններ և գրանցումներ պաշտոնական փաստաթղթերում, այն մասին, որ «SIB GRAND» ՍՊ ընկերության կողմից կատարվել են վերանորգման-մոնտաժային աշխատանքներ ընդհանուր 767.330.156 սում գումարի, չնայած որ փաստացի կատարվել է ընդհանուր 499.268.851.81 սում գումարի աշխատանք, կրկին անգամ կատարել է պաշտոնական կեղծիք, որը էական վնաս է պատճառել պետական շահերին:
Նկարագրված գործողությունների համար Վարազդատ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել Ուզբեկստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետով, այսինքն՝ նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց հետ, կրկին անգամ, յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափի հափշտակություն: Մեղադրանքը համապատասխանեցվել է ՀՀ քրեական օրենսգրքին և նրան առաջադրվել մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի յուրացումն ու վատնումը, և 325-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մի խումբ անձան կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը:
Ամբաստանյալի պաշտպան Վազգեն Նիկոլյանը դատարանին հայտնել էր, որ իր պաշտպանյալ Վարազդատ Գրիգորյանի մասով մեղադրական եզրակացությունը ոչնչով չի տարբերվում Ուզբեկստանի Հանրապետությունում սույն գործով դատապարտված Աբայ Կարաբաևի և Աբդրախիմ Աբդրախիմովի նկատմամբ կազմված մեղադրական եզրակացությունից: Վերոհիշյալ անձանց նկատմամբ կազմված մեղադրական եզրակացությունում և կայացված դատավճռում շոշափվել է իր պաշտպանյալ Վարազդատ Գրիզորյանի անունը և նշվել, որ իբր նա հանդիսացել է «SIB GRAND» ՍՊ ընկերության ոչ պաշտոնական ղեկավար: Թե ինչ ասել է «ոչ պաշտոնական ղեկավար» ձևակերպումն, իր համար անհասկանալի է: Պաշտպանը փաստել էր, որ իր պաշտպանյալ Վարազդատ Գրիգորյանը որպես «ոչ պաշտոնական ղեկավարի» մեղադրվել է իրական պաշտոնական ղեկավարների կողմից կատարված բոլոր հանցանքներում:
Պաշտպանն արձանագրել է, որ Վարազդատ Գրիգորյանն Ուզբեկստանի Հանրապետություն է մեկնել 2008 թվականի նոյեմբերին, աշխատել է «SIB GRAND» ՍՊ ընկերությունում որպես շինարարական բրիգադի ղեկավար: 2011 թվականի հուլիսին ազատվել է աշխատանքից և մեկնել Ուզբեկստանի Հանրապետությունից, նրա մեկնումից մի քանի ամիս անց հարուցվել է քրեական գործ և կատարվել է նախաքննություն, որի ժամանակ «իրական հանցանք կատարողներն օգտվելով այն հանգամանքից, որ Վարազդատ Գրիզորյանն Ուզբեկստանի Հանրապետությունում չէ, այնպես են ներկայացրել, որ իբր «SIB GRAND» ՍՊ ընկերության ոչ պաշտոնական ղեկավարը եղել է Վարազդատ Գրիգորյանը և ի թիվս հափշտակություն կատարած անձանց մեղադրանք է առաջադրվել նաև Վարազդատ Գրիգորյանին որպես ՍՊ ընկերության ոչ պաշտոնական ղեկավարի:
Դատարանում պաշտպանական կողմը խնդրել էր կատարել բազմակողմանի քննություն, ստուգումներ, փաստաթղթերի զննումներ, ամբաստանյալի դեմ ցուցմունք տված անձանց հետ կատարել առերեսումներ և ճշմարտությունը բացահայտելու նպատակով այլ քննչական գործողություններ: Վարազդատ Գրիզորյանը հայտարարել էր, եթե ստուգումներով պարզվի, որ ինքը թեկուզ մեկ փաստաթղթի տակ ստորագրել է կամ հանձնարարական է տվել, բանկերում որևէ գործարք է կատարել, ինքը պատրաստ է ընդունել իր կողմից չկատարած ցանկացած մեղսագրվող արարք: Միջնորդությունների կատարումն, ըստ պաշտպանական կողմի, կապված է մեծ դժվարությունների հետ, սակայն դրանք լույս կսփռեն «այս մութ ու կեղծ գործի վրա և բոլորին պարզ կդառնա, որ առաջադրված մեղադրանքը կեղծ է և շինծու»:
ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ա. Պետրոսյանի նախագահությամբ, նոյեմբերի 5-ի դատավճռում իր հերթին արձանագրել է, որ ամբաստանյալ Վարազդատ Գրիգորյանը նախաքննության փուլում զրկված է եղել գործով մյուս դատապարտյալների, վկաների հետ առերես հարցաքննվելու և իր դատավարական իրավունքներն այլ կերպ պաշտպանելու հնարավորությունից, որոնք դատաքննության ընթացքում հնարավոր չէ իրականացնել և վերականգնել:
Դատարանն արձանագրել է նաև, որ սույն գործով առկա չեն բավարար ապացույցներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով Վարազդատ Գրիգորյանին մեղսագրված հանցանքները կատարելը հիմնավորված համարելու տեսանկյունից, իսկ մեղադրանքի մարմինները դատարանին այլ՝ նրա մեղավորությունը հաստատող հավաստի և բավարար ապացույցներ չեն ներկայացրել:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից