ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գագիկ Ջհանգիրյան. Միասնական քննչական մարմնի ղեկավարը պետք է բարձր ստատուս ունենա 11/29/2013 18:55 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Միասնական քննչական մարմնի ղեկավարը «բավական բարձր ստատուս պետք է ունենա, որպեսզի նորից իշխանության տարբեր մարմինների կամ կառավարության տարբեր գերատեսչությունների ազդեցության տակ չընկնի»: Նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը՝ ի պատասխան «Փաստինֆո»-ի թղթակցի հարցի, թե ինչ մեխանիզմներ են անհրաժեշտ, որպեսզի իրոք ապահովվի ստեղծվելիք Միասնական քննչական մարմնի անկախությունն ու պրոֆեսիոնալիզմը: Միաժամանակ պատգամավորը մտահոգություն հայտնեց, որ քննչական մարմինը միասնական չի լինելու։
Պատգամավորն ասվածը պարզաբանեց հետևյալ կերպ. «Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին Նախագահի կարգադրությունից դատելով՝ ստեղծվելիք մարմնից փաստորեն արդեն դուրս են մնացել Հատուկ քննչական ծառայությունը և Ազգային անվտանգության ծառայության քննչական մարմինը: Հիմա էլ լուրեր են պտտվում, որ Միասնական քննչական մարմնից դուրս է մնացել նաև Պետական եկամուտների կոմիտեի քննչական ծառայությունը»:
Ըստ Գ. Ջհանգիրյանի, սա այդ մարմնի ամենախոցելի, բացասական հատկանիշն է: Ըստ էության, այն իր մեջ միավորելու է միայն Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը և Պաշտպանության նախարարության քննչական վարչությունը: «Փաստորեն երկուսն են միավորվում, և երեք քննչական մարմիններ դուրս են մնում այդ քննչական մարմնից: Սա ամենամեծ թերությունն է, որովհետև նախաքննությունը լուծում է միասնական խնդիրներ, և շատ կարևոր է, որպեսզի այդ մարմինն անկախ լինի որևէ գերատեսչությունից, որևէ նախարարությունից, որևէ առընթեր մարմնից, որպեսզի կարողանա լուծել այդ միասնական խնդիրները միատեսակ: Երկրորդ կարևոր հանգամանքը՝ որպեսզի դատախազական հսկողությունը դառնա իրական, արդյունավետ նախաքննության կամ մինչդատական վարույթի նկատմամբ»,-ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է այդ մարմնի ղեկավարի նշանակմանը, ապա, ըստ Գ.Ջհանգիրյանի, նա «բավական բարձր ստատուս պետք է ունենա, որպեսզի նորից իշխանության տարբեր մարմինների կամ կառավարության տարբեր գերատեսչությունների ազդեցության տակ չընկնի»:
Պատգամավորը նշեց, որ դեռևս 2009թ.-ին, ԱՄՆ արտաքին գերատեսչության աջակցությամբ, հրապարակվել է իր մշակած՝ Դատական բարեփոխումների հայեցակարգ-ծրագիրը: «Այդ հայեցակարգում ես, մասնավորապես, առաջ եմ քաշել միասնական քննչական մարմնի կամ քննչական ծառայության ստեղծման գաղափարը և հիմնավորել, թե ինչու է դա անհրաժեշտ»,-նշեց նա՝ հավելելով, որ, այդ հայեցակարգի համաձայն, միասնական քննչական մարմնի «ղեկավարը պետք է նշանակվի կամ Նախագահի կողմից՝ վարչապետի ներկայացմամբ, կամ առնվազն վարչապետի կողմից, որպեսզի ունենա բավարար անկախություն, ինքնուրույնություն»:
Գ.Ջհանգիրյանի համոզմամբ, միասնական մարմնի ստեղծումը ենթադրում է ոչ միայն քննչական մարմինների միասնականացում, այլև՝ ներքին մասնագիտացման ապահովում, խորացում: «Դա չի նշանակում, որ,ասենք, հարկային կամ զինվորական հանցագործությունների վերաբերյալ գործերը պետք է քննեն բոլոր քննիչները: Դա նշանակում է, որ այդ միասնական քննչական ծառայությունում պետք է լինեն տարբեր կառույցներ, որոնք պետք է քննեն համապատասխան ոլորտի գործերը»,-ընդգծեց նա:
Ի դեպ, շրջանառվող տեղեկությունների համաձայն, օրինագիծը մյուս շաբաթ կներկայացվի կառավարության քննարկմանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ