ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տիգրան Մուկուչյան. Ընտրական օրենսդրության բարեփոխումները պետք է հանրային քննարկման առարկա դառնան 11/28/2013 01:45 | Հարցազրույց
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2012 թվականի oգոuտոuի 23-ի կարգադրությամբ ստեղծվել է ընտրական օրենսդրության բարեփոխումների աշխատանքային խումբ: Վերջինիս կատարած աշխատանքների և առաջիկա ծրագրերի մասին «Փաստինֆո»-ի թղթակիցը զրուցեց խմբի անդամ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ:
-Պարոն Մուկուչյան, աշխատանքային խմբի աշխատանքները ո՞ր փուլում են:
-Աշխատանքային խմբի ձևավորումից անմիջապես հետո ի մի բերվեցին Ազգային ժողովի 2012 թվականի մայիuի 6-ի ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելություն իրականացրած միջազգային և տեղական կազմակերպությունների զեկույցներով ներկայացված բոլոր առաջարկությունները, նաև դատական ակտերով ներկայացված իրավական դիրքորոշումները:
Պայմանականորեն առաջարկությունները կարելի էր բաժանել երեք խմբի:
Առաջին խումբ խնդիրները վերաբերում էին բացառապես կազմակերպական հարցերին: Այսինքն՝ ոչ թե նշվում էր, որ իրավական ինստիտուտները, նորմերը կատարելագործման կարիք ունեն, այլ ավելի շատ շեշտադրում էր արվում պրակտիկ, կիրառական հարթությունում առկա խնդիրների, թերացումների վրա: Մասնավորապես, մեկ օրինակ ներկայացնեմ: Նշվում էր, որ առավել մեծ ուշադրություն պետք է դարձվի քվեարկության ամփոփման գործընթացին, որովհետև առանձին դեպքերում հանձնաժողովի անդամների մոտ նկատվել է ոչ բավարար գիտելիքների առկայություն:
Երկրորդ խումբ առաջարկները վերաբերում էին Ընտրական օրենսգրքի առանձին նորմերի, առանձին ինստիտուտների կատարելագործմանը, նոր լուծումներ էին, ըստ էության, իրենցով նախատեսում:
Երրորդ խումբ առաջարկությունները դարձյալ օրենսդրական բնույթի էին, սակայն ուղղակիորեն առնչվում էին սահմանադրական նորմերին՝ թեկնածուի համար սահմանված ցենզին, ազատազրկման դատապարտված անձանց քվեարկության իրավունքին: Բնականաբար, աշխատանքային խումբն առանձնացրեց բոլոր այս խնդիրները: Քանի որ ձևավորվել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, այդ հարցերն ուղարկվել են այդ հանձնաժողովին, որն ի թիվս այլ հարցերի դրանք ևս քննարկման առարկա կդարձնի:
Առաջին խումբ հարցերը, որոնք վերաբերում էին աշխատանքի կազմակերպմանը, դա ինքնուրույն ոլորտ էր, որը մենք արդեն իսկ կարող էինք իրականացնել, որովհետև վերաբերում էր աշխատանքի կատարելագործմանը: Այսինքն՝ նոր մոտեցումների ներդրմանը, նոր մեխանիզմների կիրառմանը, որպեսզի աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպվի: Եվ այդ ամենը հաշվի առնվեց Ազգային ժողովի ընտրություններից հետո, և սկզբունքորեն պետք է նկատել, որ հաջորդ համապետական՝ Հանրապետության Նախագահի ընտրությունների ժամանակ, ըստ էության, այդ առաջարկություններն իրացվեցին:
-Ի՞նչ արվեց առաջարկությունների հաջորդ երկու խմբերին լուծում տալու ուղղությամբ:
-Ինչ վերաբերում է օրենսդրական խնդիրներին, ապա աշխատանքային խումբը դրանց վերաբերյալ որոշակի մոտեցումներ ձևավորել է, մշակվել են կոնկրետ առաջարկություններ, ուսումանսիրվել է միջազգային փորձը:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ համապետական ընտրություններից առաջ խորհուրդ չի տրվում Ընտրական օրենսգրքում մասշտաբային փոփոխություններ կատարել, զերծ մնացինք ինչ-որ փոփոխություններ իրականացնելուց, որովհետև մենք առաջիկայում ունեինք համապետական՝ Հանրապետության Նախագահի ընտրություններ:
Սակայն աշխատանքն առկա է, և Հանրապետության Նախագահի ընտրություններից հետո դիտորդական առաքելությունները ներկայացրեցին իրենց եզրակացությունը, որում ևս արվել էին նոր առաջարկություններ: Բացի դրանից, Երևանում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմնի՝ ավագանու ընտրությունները, որոնց ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային և տեղական կազմակերպություններից ստացվեցին նոր առաջարկություններ:
Այս ամենով համալրվեց մինչ այդ եղած առաջարկների ձևավորված ցանկը: Դրանով պայմանավորված՝ այժմ այն փուլն է, որ պետք է աշխատել հիշյալ առաջարկներն իրացնելու ուղղությամբ:
-Որո՞նք են լինելու աշխատանքային խմբի առաջիկա քայլերը:
-Պետք է նկատենք, որ այս փուլում հանձնաժողովն էականորեն կարևորում է հանրային լայն քննարկումների կազմակերպման խնդիրը: Մասնավորապես, պետք է նկատել, որ հոկտեմբերի 7-8-ին նման մի քննարկում կազմակերպվել էր միջազգային կազմակերպությունների աջակցությամբ: Մասնակցում էին քաղաքական և հասարակական կազմակերպությունների, ընտրական գործընթացներին առնչություն ունեցող պետական մարմինների ներկայացուցիչներ: Քննարկումների նպատակն էր ոչ թե կոնկրետ ներկայացնել առաջարկություններ կամ առկա առաջարկների վերաբերյալ լուծումներ, այլ ընդհանրապես քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության մոտեցումները Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ: Հնչեցին ամենատարբեր տեսակի, նույնիսկ՝ շատ ծայրահեղ առաջարկություններ: Դրանք ամփոփվել են ու ներկայացվել աշխատանքային խմբին և ուսումնասիրման առարկա են լինելու:
Առաջիկայում՝ դեկտեմբերի 5-ից 7-ն աշխատանքային խումբը նախաձեռնել է բավականին լայն քննարկում. առաջին օրը՝ կուսակցությունների, երկրորդ օրը՝ ՀԿ-ների, երրորդ օրը՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Այս հանդիպումից հետո ԿԸՀ-ն նախատեսում է նաև առանձին քննարկում՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների հետ, որպեսզի նրանցից լսի պրակտիկ հարթությունում առաջացած խնդիրները: Կան հստակ ներկայացված առաջարկություններ, և աշխատանքային խումբը ցանկանում է դրանց վերաբերյալ լսել տարբեր քաղաքական, հասարակական կազմակերպությունների դիրքորոշումները:
Առկա առաջարկների նման հանրային քննարկումը հաստատ կնպաստի նոր մոտեցումների, նոր լուծումների ձևավորմանը: Այդ քննարկումների ժամանակ ստացված լուծումները, նոր առաջարկները, մոտեցումները ամփոփելու արդյունքում արդեն, կարծում եմ, շատ կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի խոսել բարեփոխումներ նախատեսող նոր նախագծի մասին: Երբ առարկայանան այդ առաջարկությունները կոնկրետ նախագծի տեսքով, բնական է, հետագայում ևս կլինեն բավականին լայն հասարակական քննարկումներ:
Այս փուլում ես զերծ կմնայի աշխատանքային խմբում քննարկումների արդյունքում ձևավորված առաջարկությունները ներկայացնելուց, որովհետև մեր խնդիրն է, չկաշկանդելով որևէ մեկին, այսինքն՝ նախապես կարծիք չհայտնելով, փորձել լսել այդ առաջարկների վերաբերյալ ինչպիսի լուծումներ են պատկերացնում քաղաքական կուսակցությունները կամ հասարակական կազմակերպությունները: Հիմնականում խոսքը այն հասարակական կազմակերպությունների մասին է, որոնք բավականին ակտիվ մասնակցություն են ունենում ընտրական գործընթացում:
-Կանխեցիք հարցս: Կարո՞ղ եք նշել մի քանի օրինակ:
-Խնդիրները տարբեր են: Կան հարցեր, որոնք վերաբերում են ընտրական ցուցակների կազմմանն ու վարմանը: Կան առաջարկներ, որոնք վերաբերում են նախընտրական քարոզչության ընթացքին, մասնավորապես՝ առանձին նորմերի կատարելագործմանը, ինչն ավելի մեծ հանրային վերահսկողության հնարավորություն կընձեռի: Կան հարցադրումներ, որոնք վերաբերում են վարչական ռեսուրսին, առաջարկություններ, որոնք ուղղված են Քրեական օրենսգրքի առանձին ինստիտուտների կատարելագործմանը:
Աշխատանքային խումբը կամփոփի բոլոր առաջարկություններն ու մոտեցումները: Դրանից հետո կներկայացնի օրենսդրական բարեփոխումների նախագիծ: Բնականաբար, սա չի նշանակում, որ աշխատանքային խմբի կողմից մշակված նախագիծը լինելու է վերջնական, որովհետև դա ենթադրում է, որ երբ կձևավորվի ամբողջական նախագիծ, այն ևս անցնելու է հանրային քննարկումների գործընթաց:
-Խոսքը ի՞նչ ժամկետների մասին է:
-Ես ենթադրում եմ, որ, հավանաբար, մինչև տարեվերջ կամ եկող տարվա սկիզբ առաջարկներն արդեն ամբողջականացված կլինեն նախագծի տեսքով: Դրանից հետո շատ կարճ ժամկետներում կսկսվեն նախագծի հանրային քննարկումները:
-Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ-ին դատախազությունը միջնորդագիր էր ուղարկվել, որով ուշադրությունը հրավիրում էր այն փաստի վրա, որ ընտրությունների ընթացքում ընտրական իրավունքի դեմ ուղղված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է ինը քրեական գործ։ Եվ դրա հիմք հանդիսացած բոլոր արարքները բացառապես պարունակել են մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, քվեարկելու փորձի, և տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի կողմից նշված հանցագործություններին հանցակցելու հատկանիշներ։ Դատախազությունը նշել էր նաև, որ քրեական գործերի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկել հնարավոր է միայն ՏԸՀ-ի անդամի հանցակցությամբ, կամ առնվազն պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով: Այս կապակցությամբ ի՞նչ է ձեռնարկվել:
-Այդ խնդրի հետ կապված փաստորեն մեր մոտ արդեն ձևավորվել է մոտեցում: Առաջինն օրենքն է ամրագրել, որ ամեն տարի մենք պարտավոր ենք կազմակերպել մասնագիտական դասընթացներ: Բացի դրանից, համապետական ընտրություններից առաջ, Երևանի ավագանու և ՏԻՄ ընտրություններից առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմակերպում է դասընթացներ արդեն անգամ ձևավորված հանձնաժողովների անդամների համար: Եվ, թերևս, նպատակը հենց մեկն է լինում՝ լիարժեք կերպով ներկայացնել, բացատրել Ընտրական օրենսգրքի կանոնակարգումները, դրանց խախտման համար նախատեսված սանկցիաները, մեկ անգամ ևս հորդորել, որպեսզի լիարժեք պահպանեն Ընտրական օրենսգրքի կանոնակարգումները:
Համենայնդեպս՝ եթե փորձենք դիտարկում անել, կտեսնենք, որ մենք ունենք դեպքեր, երբ, օրինակ, նույն քվեարկության ժամանակ անձինք, փորձելով կրկնակի անգամ գալ քվեարկության կամ փորձելով, օրինակ, լուսանկարահանել սեփական քվեաթերթիկը և այլն, որքան օպերատիվ են աշխատում ընտրական հանձնաժողովները: Մենք այս վերջին (Արարատի քաղաքապետի) ընտրությունների ժամանակ անգամ ունեցանք դեպք, երբ այդ փորձը անմիջապես կանխվել էր՝ հենց ընտրական հանձնաժողովի կողմից: Սա ինքնին ենթադրում է, որ այս ամենը հաշվի է առնված և այս ամենն ընտրական հանձնաժողովների ուշադրության առարկա է հանդիսանում, հատկապես՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների, որոնք կազմակերպում են բուն քվեարկության գործընթացը:
-Այսինքն՝ հույսը դնենք միայն հանձնաժողովի անդամի գիտակցությա՞ն վրա, թե՞ ինչ-որ լրացուցիչ մեխանիզմներ այդուհանդերձ անհրաժեշտ են:
-Մեխանիզմներ, ես կարծում եմ, այսօր օրենքում միանշանակ կան: Դա Քրեական օրենսգրքով նախատեսված պատժատեսակներն են, որոնք գործում են: Եվ այսօր Ընտրական օրենսգիրքը դա ամրագրում է ոչ թե որպես գիտակցության խնդիր յուրաքանչյուրի համար, այլ ըստ էության սահմանում պարտականություններ տեղամասային հանձնաժողովների համար, և ցանկացած պարագայում պարտականության չկատարումն ինքնին հանգեցնելու է պատասխանատվության:
-Բայց ակնհայտ է, որ ընտրողը չի կարող կրկնակի քվեարկել, եթե իր համար ճանապարհ «չբացվի»: Բնականաբար, ընտրողը չարթնացավ և որոշեց, որ, օրինակ, պետք է գնա 8/38, հետո՝ 9/45 տեղամաս:
-Քվեարկությունն այնպիսի պրոցեսն է, որի ընթացքում շատ կարճ ժամանակահատվածում բազմաթիվ մարդիկ մտնում են իրավահարաբերությունների մեջ, և, բնական է, չի բացառվում, որ այդտեղ կարող է ամենատարբեր նկատառումներով մարդիկ գան քվեարկության: Նույնը վերաբերում է նաև կրկնակի քվեարկությանը: Իհարկե, շարժառիթները
կարող են ամենատարբերը լինել: Այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ երբ քաղաքացին փորձում է կրկնակի անգամ գալ ընտրական տեղամաս, տեղամասային հանձնաժողովը լինի զգոն և կանխի հիշյալ հանցագործությունը, և ոչ միայն կանխի, այլ սահմանված կարգով այդ մասին արձանագրի ու իրազեկի համապատասխան տեղամասային հանձնաժողովում ծառայություն իրականացնող ոստիկանին:
Ես կարծում եմ, որ թեկուզ մեկ-երկու նման դեպքերը հաստատ կունենան նաև պրոֆիլակտիկ նշանակություն:
Հարցազրույցը վարեց Գայանե Մելիքյանը
Լուսանկարը` Ֆոտոլուրի
Տեսանյութեր
12/25/2024 13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել ԱդրբեջանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/10/2025 08:36 Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանն ու ծննդյան փարթին . «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:33 Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:31 ՄԻԵԴ-ը ստացել է Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի դիմումը. այն կքննվի առաջնահերթության կարգով. «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:28 218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ»
- 01/09/2025 08:27 Կրիմինալ աշխարհը խանդավառված է կին բանտապետի նշանակմամբ. «Ժողովուրդ»
- 01/09/2025 08:25 Ինչ նվերներ են հայտարարագրել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը. «Ժողովուրդ»
- 01/09/2025 08:22 Ագրեսիվ հարկելով՝ անգամ պետբյուջեի կանխատեսված թիվը չի ապահովվում. գրաֆիկ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/10/2025 17:40 Ձերբակալվել է փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ. գնում էին սնվելու
- 01/10/2025 14:03 Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա դրանով միանշանակ կամբողջականացվի պետականության կորստի մեկնարկը. Դանիելյան
- 01/10/2025 12:30 Սա տիպիկ օրինակ է, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում. Առաքելյան
- 01/10/2025 11:15 Քաղաքական մտքի և քաղաքական հասունության ժամանակն է. Վահե Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/10/2025 13:01 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում . կան տուժածներ
- 01/10/2025 12:49 Շիրակի մարզում. բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 վիրավոր
- 01/10/2025 10:04 Այրվել է ավտոմեքենա
- 01/09/2025 23:16 Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ Շենգավիթի մետրոյի գծերի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/10/2025 15:43 Կինը երկվորյակներին լույս աշխարհ է բերել տարբեր օրերի
- 01/09/2025 16:36 Ճապոնիայում պոպուլյար է դարձել նախադպրոցական տարիքի երեխաներին լազերային էպիլիացիայի ենթարկելը
- 01/07/2025 12:52 Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը պաշտոնապես ձևակերպել են ամուսնալուծությունը
- 01/07/2025 00:02 Շներ վարժեցնողը ցրել է պոչը թափահարող շների մասին առասպելը
Հետաքրքիր է իմանալ
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի
- 01/03/2025 17:46 Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա առաջին հզոր X դասի բռնկումը
- 12/30/2024 14:24 Որքան է ավելացել աշխարհի բնակչության թիվը 2024-ին և երբ կհատի 9 միլիարդի շեմը